TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+14.55 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ո՞րն է լինելու Ռուսաստանում Հայաստանի մաքսային կցորդի առաջին անելիքը

15:42 30.01.2020

Կառավարության այսօրվա նիստի որոշումներից մեկի համաձայն` Ռուսաստանում Հայաստանի մաքսային կցորդ է նշանակվել Արամ Թանանյանը, որը մինչ այս ՊԵԿ նախագահի խորհրդականն էր։ Նա աշխատելու է Վերին Լարսի անցակետում՝ առաջացող խնդիրներին արագ արձագանքելու համար։  SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է Արամ Թանանյանից, թե որն է լինելու առաջին անելիքը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հրապարակվել է խոշոր հարկ վճարողների ցանկը

14:55 30.01.2020

Հրապարակվել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից 2019 թ. չորրորդ եռամսյակի ընթացքում վճարված հարկերի մեծությունների ցանկը։ Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ կայքից, խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է «Գրանդ Տոբակոն», առաջին տասնյակում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, «Գազպրոմ Արմենիա»-ն և այլ կազմակերպություններ: Ցանկն ամբողջությամբ՝ հետևյալ հղմամբ:

̰
Սերգեյ Լավրովը մասնակցել է Տիգրան Սարգսյանի 60-ամյակի միջոցառմանը

14:52 30.01.2020

Հունվարի 29-ին ՌԴ ԱԳ նախարար Լավրովը մասնակցել է ԵՏՀ խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի 60-ամյակին նվիրված միջոցառմանը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջից:

̰
Հայաստանում կստեղծվեն փոքր և միջին ձեռնարկատերերին աջակցող կենտրոններ

13:59 30.01.2020

Մեկնարկել է «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագիրը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Ծրագրով նախատեսվում է ստեղծել մասնագիտացված կենտրոններ, որոնք կաջակցեն փոքր և միջին ձեռնարկատերերին: Արտահանողի զարգացման դրամաշնորհների ընդհանուր ֆոնդը կազմում է 1,8 մլն դոլար։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ԵՄ-ն և ԱՄՀ-ն ստորագրել են Ֆինանսական համագործակցության նոր համաձայնագիր

13:48 30.01.2020

Եվրահանձնաժողովը և ԱՄՀ-ն կնքել են նոր շրջանակային համաձայնագիր, որը կսահմանի այս կառույցների ընդհանուր ջանքերը կլիմայի փոփոխության դեմ պայքարի, թվային տեխնոլոգիաների զարգացման ոլորտում ներդրումներ կատարելու և զարգացող երկրներին օգնելու առանցքային ուղղություններում: Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է Եվրահանձնաժողովի կայքում: «Եվրամիության անունից Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը և Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան կնքել են ֆինանսական […]

̰
«էս ինչ հողը տալ էսինչ ընկերության» տիպի որոշումները պետք է ընդհանրապես բացառել․ Փաշինյան

12:19 30.01.2020

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում քննարկման ներկայացվեց մի նախագիծ, որով առաջարկվում է Բավրայի ու Բագրատաշենի սահմանային անցակետերի մոտ դյութի-ֆրի խանութներ բացելու համար հողեր հատկացնել ռուսական ընկերության հայկական մասնաճյուղին։ Առաջարկի համաձայն՝ այդ տարածքները տրամադրվելու են 49 տարով, իսկ վարձավճարը որոշելու են տարածքը տնօրինող համայնքների ղեկավարները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս ձևակերպումները խորթ թվացին, քանի որ մրցութային ձևաչափ չի […]

̰
Շիրակի մարզում ոռոգման սեզոնը վտանգված է, ջրամբարներում ջուր չկա

19:30 29.01.2020

Շիրակի մարզի ֆերմերներն ու գյուղացիական տնտեսությունները պետք է գալիք գյուղատնտեսական տարվա իրենց անելիքները վերանայեն: Ավելի պարզ, պետք է որոշեն, թե ինչ ու ինչքան ցանել ոռոգման ջրի քիչ քանակության կամ ընդհանրապես բացակայության պայմաններում: Այս մասին այսօր Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը խորհրդակցություն է անցկացրել գյուղվարչության պետի և ջրօգտագործող ընկերության ներկայացուցիչների հետ: Շիրակի մարզի բոլոր ջրամբարներում, բացառությամբ Կառնուտի […]

̰
«Բենզինի» և «Դիզելային վառելիքի» շուկան ունի բարձր կենտրոնացվածության մակարդակ. ՏՄՊՊՀ

18:05 29.01.2020

Հրապարակվել են ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից 2019 թվականին «Բենզին» և «Դիզելային վառելիք» ապրանքային շուկաներում իրականացված ուսումնասիրության արդյունքները:  Ինչպես հայտնում են ՏՄՊՊՀ-ից, ուսումնասիրությունը նպատակ ուներ ստանալ այս ապրանքային շուկաների մրցակցային վիճակի ամբողջական պատկերը, գնահատել մրցակցային միջավայրը դիտարկված ժամանակահատվածի համար, ի հայտ բերել մրցակցությունը սահմանափակող հնարավոր խոչընդոտները և ներկայացնել լուծման ուղիներ մրցակցային միջավայրը բարելավելու նպատակով։ Մասնավորապես ուսումնասիրվել են […]

̰
Գյումրիի դպրոցում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք

14:55 29.01.2020

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները Շիրակի մարզի հանրակրթական հաստատություններում անցկացվող վերահսկողական միջոցառումների շրջանակներում դիտարկում են իրականացրել Գյումրի քաղաքի Պարույր Սևակի անվան թիվ 18 հիմնական դպրոցի խոհանոցում: Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից: Դիտարկման արդյունքում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած 208 ձու և առանց հայերեն մակնշման կրկնակի սառեցված 4 հավ: Խախտումներով սննդամթերքը տեղում ոչնչացվել է:

̰
Արտակ Մանուկյանն անդրադարձել է այն գնահատականներին, թե այս տարի ՀՆԱ-ն չի գերազանցելու 4%-ը

13:23 28.01.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանն անդրադարձել է այն գնահատականներին, թե այս տարի ՀՆԱ-ն չի գերազանցելու 4%-ը: Պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գուրուներն էնքան էն տարվել ամեն արվածը սևացնելու ու ստեր/չեղած բանը որպես իրողություն ներկայացնելու մոլուցքով, որ արդեն գնաճն ու ինֆլյացիան որպես առանձին հասկացություններ են օգտագործում։ Դա էլ ասեմ` տնտեսական աճը հաշվարկվում […]

̰
Արցախում փոքր հէկերի ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողով կստեղծվի

18:20 27.01.2020

Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունվարի 27-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն` էլեկտրաէներգիայի արտադրության բնագավառում իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Քննարկվել են ոլորտում իրականացվող մի շարք ծրագրերին, առկա խնդիրներին և անելիքներին առնչվող հարցեր: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ մարմինների ղեկավարները: Պետնախարար Մարտիրոսյանն ընդգծել է էներգետիկայի ոլորտի ռազմավարական նշանակությունը մեր երկրի անվտանգության և սոցիալ-տնտեսական առաջընթացի համար, ինչն արտացոլվել […]

̰
Ռուբեն Վարդանյանը Կրեմլի մերձակայքում գտնվող բիզնես կենտրոնի իր բաժնետոմսերը վաճառել է չինացիներին

15:29 27.01.2020

Հայկական ծագմամբ ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանը վաճառել է Մոսկվայի Воздвиженка փողոցում գտնվող Воздвиженка Центр բիզնես կենտրոնի իր բաժնետոմսերը: Ըստ РБК- ի՝ Վարդանյանի 10% բաժնեմասը ձեռք է բերել չինական «Fosun International Ltd.» ընկերությունը: «Ռուբեն Վարդանյանը և Fosun Eurasia Capital-ի գլխավոր տնօրեն, Ռուսաստանում Fosun-ի ակտիվների կառավարիչ Տատյանա Տերնավսկայան, հաստատել են գործարքի փաստը»,- գրում է թերթը: Կողմերը չեն […]

̰
Հայ-ղազախական սկանդալում ո՞րն է վաճառող կողմի մեղավորությունը

15:22 27.01.2020

Հայաստանից Ղազախստան ներկրված մեքենաների հարցը շարունակում է քննարկման թեմա մնալ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանն ընդգծեց, որ մեղքը ղազախական կողմինն է: Նրա խոսքերով՝ որևէ գործողություն իրականացնելիս սեփական երկրի օրենքները պետք է լավ իմանալ. «Եթե Ղազախստանի քաղաքացիները եկել են ու փորձել են Հայաստանից ավտոմեքենա տանել Ղազախստան՝ չիմանալով իրենց օրենսդրությունը, վաճառողը կարող է չիմանալ, […]

̰
Կորոնավիրուսի մուտքը ՀՀ կանխելու նպատակով արգելվել է կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Չինաստանից

12:35 26.01.2020

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Կորոնավիրուսի մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, 2020 թվականի հունվարի 26-ից արգելվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից, ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք: Արգելանքի հիմքը Չինաստանում արձանագրված Կորոնավիրուսի վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE/ԿԱՀԿ) և Առողջապահության […]

̰
2019թ. 3 եռամսյակի նախնական տվյալներով՝ Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է շուրջ 7.5%. վարչապետի գրառումը

10:40 26.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստ համար 2. 2019 թվականի երեք եռամսյակների նախնական տվյալներով՝ Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է շուրջ 7.5%, ինչը 1.6 տոկոսային կետով գերազանցում է 2017 թվականի համապատասխան ցուցանիշը և 1.3 տոկոսային կետով՝ 2018 թվականինը: Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների […]

̰
Սպանդանոցների կարևորության ու սպանդանոցային մորթի պարտադրանքի դեմ պայքարի մասին. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

19:44 25.01.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության՝ հունվարի 23-ի նիստի մեկնարկին անդրադարձել է սպանդանոցների խնդրին: Փաշինյանն առաջարկել է մինչև փետրվարի 6-ի կառավարության նիստը ուսումնասիրել սուբսիդավորող վարկային, լիզինգային ծրագիրը, կազմել սպանդանոցների բաշխվածության քարտեզ: Նա ասել է, որ մինչև հուլիսի 1-ը ամենախիստ պայմաններում կգործեն Երևանի սուպերմարկետներն ու հանրային սննդի օբյեկտները` պայմանով, որ հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունում կենդանիների մորթը կիրականացվի սպանդանոցներում: […]

̰
Եվրոպան երբեք չի օգնել Իրանին շրջանցելու ԱՄՆ-ի պատժամիջոցները. Զարիֆ

19:14 25.01.2020

Եվրոպական երկրները դեռևս գործարքներ չեն կատարել Թեհրանի հետ ամերիկյան սահմանափակումները շրջանցող INSTEX-ի միջոցով, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը գերմանական Spiegel-ին տված հարցազրույցում: «INSTEX-ը, փաստորեն, հաշվապահական ընկերություն է: Ավելի քան մեկուկես տարի այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները դուրս եկավ Միջուկային ծրագրից, եվրոպացիներին չհաջողվեց կատարել գոնե մեկ գործարք»,- ասել է Զարիֆը: Նա նաև […]

̰
Շիրակի մարզի բոլոր ջրամբարներում ջրի մեռյալ ծավալ է

18:47 25.01.2020

Շիրակի մարզի բոլոր ջրամբարներում ջրի մեռյալ ծավալ է։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը։ Շիրակի մարզում շատ քիչ են տեղումները։ Ձյան ծածկույթ միայն Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում է, որն էլ նախորդ տարիների համեմատ քիչ է։ Տեղումների բացակայությունը մարզի ջրամբարներում ջրի կուտակումների լուրջ խնդիր է ստեղծել։ Երաշտը Շիրակի […]

̰
Լուկաշենկոն մտադիր է շարունակել նավթի վերաբերյալ բանակցությունները Պուտինի հետ

18:00 25.01.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է շարունակել բանակցությունները իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ Ռուսաստանից նավթի մատակարարման վերաբերյալ: Այս մասին Լուկաշենկոն հայտարարել է Շկլովում, երբ այցելել էր թերթի տպագրման գործարան: Բելառուսի առաջնորդի խոսքով՝ ինքն առաջարկել է Պուտինին «չքննարկել այդ հարցը հեռախոսով», այլ հանդիպել սեղանի շուրջ և քննարկել, «թե ուր կարող են հասնել և մինչև ուր […]

̰
Չեմ համաձայնի, որ Ամուլսարի հանքը շահագործվի ի վնաս Հայաստանի. վարչապետ

17:19 25.01.2020

Այսօր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Ամուլսարի խնդրին: Վարչապետը ենթադրում է, որ «Լիդիանն» արբիտրաժային դատարան կդիմի: Նա ասաց, որ այսօր էլ է ճանապարհը բացելու կոչ անում: «Մեր սիրելի հայրենակիցների գործողությունները համարում եմ ոչ տրամաբանական»,- նկատեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդ հարցը չի լուծվելու որևէ սցենարով, քանի դեռ այդ ճանապարհը փակված […]

̰
Վարչապետը կրկնեց՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ հաշվով Հայաստանը առաջ է Վրաստանից, 2020-ին կանցնի Ադրբեջանին

15:31 25.01.2020

Արժույթի միջազգային հիմնադրամի վերլուծություն/կանխատեսումներով` մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հաշվով Հայաստանը 2019 թվականին գերազանցել է Վրաստանին և 2020 թվականին կգերազանցի Ադրբեջանին: Այս մասին այսօր կրկին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա այս հայտարարությունը նախկինում հակասական արձագանք էր ստացել հարևան պետություններում։ Վարչապետն այսօր նաև տեղեկացրեց, որ 2019-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողները հայտարարագրել են 764.5 մլրդ […]

̰
Որքա՞ն է կազմել ՀՔԾ 2019թ. գործունեության ընթացքում վերականգնված գումարի չափը

14:33 25.01.2020

Հատուկ քննչական ծառայության 2019 թվականի գործունեության ընթացքում վերականգնված գումարը կազմել է 4 միլիարդ 331.9 միլիոն դրամ: Միայն նախորդ տարվա վերականգնված գումարը 7 անգամ ավելի է, քան նախորդ 11 տարիների ընթացքում ծառայությունում քննված քրեական գործերով վերականգնված գումարը միասին վերցրած, որը կազմել է 597.6 միլիոն դրամ: Այսօր  այս մասին հայտնել է վարչապետը լրագրողների հետ հանդիպմանը։ Նիկոլ Փաշինյանի […]

̰
Սմբուկ՝ 657 տոկոս, վարունգ՝ 266 տոկոս․ որքա՞ն է աճել գյուղմթերքի արտահանումը

14:22 25.01.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ընթացքում հատ-հատ ներկայացրեց որոշ գյուղմթերքների արտահանման ծավալների աճի ցուցանիշները։ Դրանց մի մասը էական աճ է ունեցել 2018-ի նկատմամբ. Խնձոր – աճը 3240 տոննա կամ 32%, Կեռաս – աճը 1440 տոննա կամ 35%, Արքայանարինջ – աճը 2000 տոննա կամ 96%, Թութ, թուզ, հաղ., մոշ – աճը 700 տոննա կամ 86%, Ելակ, […]

̰
Սևանա լճից ջրառը նվազագույնն է վերջին 5 տարիների համար. Փաշինյան

14:10 25.01.2020

Սևանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել 143.8 մլն խորանարդ մետր ջուր, ինչը նախորդ տարվա համեմատ պակաս է 56 մլն խորանարդ մետրով: Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ Սևանից ջրառը նվազագույնն է վերջին 5 տարիների համար։ Նման դրական ցուցանիշ, ըստ Փաշինյանի, չի արձանագրվել 2010 թվականից ի վեր: Օրենքով նախատեսված 170 մլն. […]

̰
Երևանը կանգնած է շինարարական բումի նախաշեմին․ Փաշինյան

13:55 25.01.2020

Տրամադրված հիպոթեքային վարկերի պորտֆելի մնացորդը 2017 թվականի վերջին կազմել է 238 մլրդ. դրամ (29 հազար հատ վարկ): 2018 թվականի վերջի դրությամբ հիպոթեքային պորտֆելի մնացորդը կազմել է 285 մլրդ. դրամ (33 հազար հատ վարկ)՝ աճելով նախորդ տարվա նկատմամբ 20%-ով: 2019 թվականի վերջի դրությամբ հիպոթեքային պորտֆելի մնացորդը կազմել է 393 մլրդ. դրամ (41 հազար հատ վարկ)՝ աճելով […]

̰
Միջինը 20%-ով բարձրացել է մոտ 130 հազար աշխատողի աշխատավարձ․ Փաշինյան

13:50 25.01.2020

Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեղ, որ 2020թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 55 հազարից բարձրացել է մինչև 68 հազար դրամ։ Դրա արդյունքում, ըստ Փաշինյանի, միջինը 20%-ով բարձրացել է մոտ 130 հազար աշխատողի աշխատավարձ: Իսկ 2020 թվականի հունվարի 1-ից, ինչպես նշեց վարչապետը, համահարթ եկամտահարկի համակարգի գործարկման արդյունքում շուրջ 272 հազար քաղաքացու աշխատավարձ կբարձրանա: Այս […]

̰
Միջազգային կառույցների կողմից բարձրացել են ՀՀ տնտեսական աճի գնահատականները. վարչապետ

13:46 25.01.2020

Ըստ Նիկոլ Փաշինյանի` «Ֆիթչ» վարկանշային կազմակերպության կողմից  Հայաստանի սուվերեն վարկանիշի  բարձրացումը շատ կարևոր է այն իմաստով, որ նախ` Հայաստանը հնարավորություն կունենա միջազգային կապիտալի շուկայից ներգրավել համեմատաբար ավելի էժան փոխառություններ կամ վերաֆինանսավորել եղած վարկերն առավել մատչելի պայմաններով, և երկրորդը՝ վարկանիշի բարձրացմամբ Հայաստանն ավելի վստահելի և գրավիչ է դառնում ներդրողների համար: «Օգոստոսին Հայաստանի սուվերեն վարկանիշը բարձրացրել էր […]

̰
6 մարզում 30 հազար հա հողատարածք կապահովագրվի․ Փաշինյան

13:16 25.01.2020

Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում անդրադարձավ գյուղատնտեսության ապահովագրությանը։ Մասնավորապես, վարչապետը հիշատակեց, որ հնարավոր կլինի ապահովագրել ծիրանի և խաղողի այգիները։ Ծրագրի իրականացման արդյունքում, ըստ նրա, Հայաստանի 6 մարզերում կարկուտի, հրդեհի, գարնանային ցրտահարության ռիսկերից 30 հազար հեկտար հողատարածք կապահովագրվի։ Իսկ ապահովագրության համար անհրաժեշտ գումարի մի մասն էլ կվճարի պետությունը։ Դա, ըստ Փաշինյանի, թույլ կտա ամբողջությամբ ներդնել գյուղատնտեսական ապահովագրությունը։

̰
Փաշինյանը կարևորեց Իրանի տարածքով կենդանի կենդանիների արտահանման պայմանավորվածությունը

13:03 25.01.2020

1 տարի բանակցությունների արդյունքում Հայաստանը Իրանի հետ պայմանավորվել է, որ կարող է կենդանի (ողջ) կենդանիներին (անասուններին) տարանցել իրանական տարածքով դեպի արաբական պետություններ։ Մինչ այս հայաստանցի գյուղատնտեսները ստիպված էին դա անել ինքնաթիռով՝ ավելի թանկ գնով։ 100 փաստեր ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ ուշադրություն դարձրեց այս կետի վրա։ Փաշինյանը վստահություն հայտնեց, որ կենդանիների արտահանումը սրա արդյունքում զգալի […]

̰
ՏՏ ոլորտի 1200 նոր աշխատատեղ է բացվել․ վարչապետ

12:47 25.01.2020

Մեկ տարվա ընթացքում Հայաստանում հարկային արտոնություն է ստացել 230 ընկերություն, որոնցից 30-ի դեպքում դրանք ներկայացրել են սփյուռքահայերը։ Այս մասին տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը։ Ասուլիսի ժամանակ նա նաև նշեց, որ այդ և այլ ՏՏ ընկերությունների գործունեության արդյունքում 1200 նոր աշխատատեղ է բացվել։ Մանրամասները` տեսանյութում:

̰
BACK_TO_TOP