18:21 14.01.2020
2020 թվականին Թբիլիսիի քաղաքապետարանը կսկսի վերահսկել խոշոր առևտրային օբյեկտները պոլիէթիլենային տոպրակների կիրառման տեսանկյունից: Այդ մասին գրել է տեղական «Ռեսոնանսի» թերթը` վկայակոչելով Թբիլիսիի քաղաքապետարանին: Վրաստանի խանութներում պոլիէթիլենային տոպրակների օգտագործումն արգելվել է 2019թ. ապրիլի 1-ից: Սահմանափակումները մտցվել են փուլ առ փուլ: Նշենք, որ 2018թ. հոկտեմբերի 1-ից Վրաստանում արգելվեց բոլոր տեսակի պոլիէթիլենային բարակ տոպրակների ներմուծումը, սակայն, չնայած արգելքին, […]
17:07 14.01.2020
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ սննդի անվտանգության պետնախարար Մարիամ Ալ-Մուհեյրի հետ։ Շարունակելով նախորդ հանդիպումների, մասնավորապես, նախագահ Սարգսյանի՝ ԱՄԷ նախորդ աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված գործնական պայմանավորվածությունների շուրջ քննարկումները՝ Հայաստանի նախագահը և ԱՄԷ պետնախարարն անդրադարձել են սննդի անվտանգության ոլորտում երկու երկրների համագործակցությանը, այդ թվում՝ սննդի անվտանգության ոլորտում […]
14:58 14.01.2020
2019թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում արտահանման աճ արձանագրած ապրանքախմբերի մասով ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ 80 ծավալային տոկոսից ցածր խտությամբ սպիրտային խմիչքների, այդ թվում՝ կոնյակի արտահանումը կազմել է շուրջ 223.7 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 47.1 մլն ԱՄՆ դոլարով, կամ՝ 26.7 տոկոսով: Ծխախոտի մասով թվերը հետևյալն են՝ 11 ամսվա կտրվածքով արտահանումն աճել է 4.9 տոկոսով՝ կազմելով […]
13:50 14.01.2020
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ամփոփեց անցած տարվա հունվար-նոյեմբեր ժամանակահատվածը: Այդ հատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.5 տոկոս: Ըստ նախարարության կանխատեսման՝ 2019-ին տարեկան ՀՆԱ իրական աճը կկազմի շուրջ 7.5 տոկոս: Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ եղել է 9.3 տոկոս, իսկ ծառայություններն աճել են 14.8 տոկոսով: Շինարարության մասով էլ հետևյալ […]
12:25 14.01.2020
Ազգային ժողովի ֆինանսատնտեսական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվեց պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Համազասպ Դանիելյանի նախագիծը, որով որոշակի կանոնակարգումներ են մտցվում բանկերում դրվող ավանդների դիմաց վճարումների համակարգում։ Մանուկյանը նշեց, որ ավանդի հաստատման օրը բանկերը չեն հաշվարկում ու այդ օրվա համար տոկոս չեն վճարում ավանդատուներին։ Արդյունքում կուտակվում է 160 միլիոն դրամ, որից ավանդատուները բաժին չեն ստանում բանկերից։ Պատգամավորների […]
11:27 14.01.2020
Բանկային հատվածում տոկոսադրույքները նվազում են, բայց օգտվողների ոչ բավարար ֆինանսական գրագիտությունից օգտվելով՝ վարկային կազմակերպությունները բարձր տոկոսադրույքներով վարկեր են տրամադրում մարդկանց։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց իմքայլական պատգամավոր Արտակ Մանուկյանը։ «Միջին էֆեկտիվ դրույքաչափը, որ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվում է, 43 տոկոսն է», – ասաց Մանուկյանը։ Նրա և իմքայալական պատգամավոր Վարազդատ Կարապետյանի նախագիծը վերաբերում է հենց […]
11:19 14.01.2020
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 16-ից 20-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 56 դեպք, որից 29 դեպքով հաշվարկվել է 25.550.516 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 29 դեպքով նշանակվել է 2.570.000 ՀՀ […]
10:52 14.01.2020
Ազգային ժողովի ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովն աշխատանքը սկսեց երկու հարցերի հետաձգմամբ․ նախագծերի հեղինակներն իրենք առաջարկեցին անել այդպես։ Երրորդ հարցը վերաբերում էր ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտի աշխատանքն ընդլայնելուն։ ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանի նախագիծը վերաբերում էր նրան, որ հաշտարարը կարողանա քննել ոչ միայն ֆիզիկական անձանց, այլև անհատ ձեռնարկատերերի ու միկրոձեռնարկատերերի հարցերը։ Այս հարցը, սակայն, նույնպես հետաձգվեց կարճ քննարկումից […]
17:52 13.01.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի շրջանակում քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում աղբահանության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքների ընթացքը: Մինչ քննարկմանն անցնելը վարչապետն անդրադարձել է աղբահանության և աղբի կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման կարևորությանը՝ նշելով. «Ակնհայտ է, որ աղբի կառավարումն այսօր մեր երկրի ամենահրատապ խնդիրներից է: Մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, […]
13:54 13.01.2020
2019 թվականի ընթացքում մաքսային ձևակերպում է ստացել 189 հազար 19 մեքենա: Նախորդ տարի այդ թիվը եղել է 64 հազար: Մեքենաների գծով բյուջեի եկամուտները կազմել են 95 միլիարդ դրամ կամ 58 միլիարդով ավելի` նախորդ տարվա համեմատ: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Մեր ընդդիմախոսներն ասում են, որ, օրինակ, 2019 թվականի […]
13:50 13.01.2020
Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան էջի գրառմամբ տեղեկացնում են, որ մարզում ընթացիկ տարվա համար պետական բյուջեի միջոցներով նախնական նախատեսված է 15,4 կմ ճանապարհի հիմնանորոգում: «Արմավիրի մարզում ընթացիկ տարվա համար պետական բյուջեի միջոցներով նախնական նախատեսված է 15,4 կմ ճանապարհի հիմնանորոգում, այդ թվում` Նալբանդյան-Գետաշեն-Նոր Կեսարիա մարզային նշանակության ճանապարհի 3,0 կմ հատվածի հիմնանորոգում: Արմավիր-Մ-9 (Արմավիր քաղաքի Երևանյան փողոց) հանրապետական նշանակության […]
13:17 13.01.2020
Օգնում ենք հարկ վճարողներին, որպեսզի իրենք ամբողջ ծավալով հայտարարագրեն իրենց հարկային եկամուտները, և այդ ամբողջ ծավալով հայտարարագրված հարկային եկամուտների իրական ցուցանիշների հիման վրա այնուհետև կառավարությունը կատարում է որոշակի ծրագրային ցուցանիշների վերանայումներ: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Մենք օգնել ենք մեր հարկ վճարողներին, որպեսզի իրենք հայտարարագրեն 1 տրիլիոն 650 […]
12:08 13.01.2020
Այսօր կայացած ասուլիսի ընթացքում ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ 2018 թվականը համարվում է հեղափոխական տարի ոչ միայն քաղաքական, այլև հարկային եկամուտների հաշվառման, ճանաչման իմաստով: «Մինչև 2018 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակաշրջանի համար պետական բյուջեի հարկային եկամուտներ էին համարվում պետական բյուջե փաստացի վճարված հարկերը: 2018 թվականի ընթացքում մենք դրամարկղային մեթոդից անցում ենք կատարել կիսահաշվեգրման […]
11:42 13.01.2020
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել՝ ամփոփելով 2019 թվականի տարեկան արդյունքները՝ ներկայացնելով պետական բյուջեի հարկային եկամուտների կատարողականի վերաբերյալ հաշվետվություն: «2019 թվականի պետական բյուջեի հիմքում դրված է եղել 6.7 տրիլիոն համախառն ներքին արդյունքի ցուցանիշ, որի 20.75 տոկոսը ծրագրավորվել է որպես հարկային եկամուտներ: Սա նշանակում է, որ մենք 2019 թվականի ընթացքում գեներացնելու ենք շուրջ […]
14:32 11.01.2020
Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմը հայտարարել է Իրանի դեմ նոր լրացուցիչ պատժամիջոցների սահմանման մասին այն բանից հետո, երբ Իրանը օրեր առաջ ավիահարվածներ է հասցրել Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների վրա: Պետքարտուղար Մայք Պոմպեոն և ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել են, որ նոր պատժամիջոցները թիրախավորելու են Իրանի 8 բարձրաստիճան պաշտոնյաների և 17 հանքարդյունաբերական ընկերությունների: «Մեր նպատակն է զրկել ռեժիմին […]
14:29 11.01.2020
«Կարծում եմ, որ մենք պետք է ի վիճակի լինենք առևտուր անել Ռուսաստանի հետ: Կարծում եմ, որ կկարողանանք լեզու գտնել Ռուսաստանի հետ վհուկների որսը … Ավարտվել է և նրանք (քննիչներ) ծախսել են 45 միլիոն դոլար և ոչինչ չեն գտել»,- ասել է Դոնալդ Թրամփը: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել էր, որ ամերիկյան կողմը ձգտում է […]
10:53 11.01.2020
Տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու՝ Հայաստանի ՀՆԱ-ի վերաբերյալ հայտարարությանը: «Այսօր Վրաստանի նախկին նախագահ Մ.Սահակաշվիլին, արձագանքելով Ն.Փաշինյանի 1 շնչին ընկնող ՀՆԱ հայտարարությանը նշել է. Տիգրան Մեծի ժամանակներից նման բան չէր եղել։ Նախ, ինչպես ավելի վաղ նշել էի, 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ՀՀ-ն 2019-ին Վրաստանից չի անցել։ Ավելին, […]
19:25 10.01.2020
«Դալմա Գարդեն մոլ»-ն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ մոլի ղեկավարությունը մասնագիտական խումբ է հրավիրել Մոսկվայից` օդափոխության համակարգի տեխզննման աշխատանքների իրականացման համար: «Աշխատանքները իրականացվելու են մոտ օրերին, և «Դալմա Գարդեն մոլը» շարունակելու է չգործել մինչև հունվարի 14-ը՝ ելնելով տեխնիկական աշխատանքներ կատարելու և մոլի բնականոն աշխատանքները վերսկսելու անհամատեղելիությունից»,- մասնավորապես ասված է գրառման մեջ: Ավելի վաղ հայտնել […]
19:07 10.01.2020
Շիրակի մարզի դատախազությունում նյութեր են նախապատրաստվում Գյումրիի քաղաքապետարանի հաշվեկշռից դուրս գրված 35 անուն գույքի վերաբերյալ փաստաթղթերը հայտնաբերելու ուղղությամբ։ Հիշեցնենք, որ քաղաքապետարանի հաշվեկշռում եղած թվով 13 անուն գույք օտարվել է, բայց դրանց փաստաթղթերը չկան, ավելի քան 20 անուն գույք էլ երկար տարիներ Գյումրիի քաղաքապետարանի հաշվեկշռում եղել է, բայց պարզվել է` դրանք գոյություն չունեն։ Նախորդ տարիներին օտարված […]
18:39 10.01.2020
Հայկ Մարությանը վերանայել է նախորդ տարվա վերելակների փոխարինման ծրագիրը՝ հնգապատկելով նախօրոք հայտարարված ծավալները: «Ֆեյսբուքում» այս մասին գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը. «Հաշվի առնելով մայրաքաղաքում անցած 2019-ին եկամուտների հավաքագրման արդյունքները՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վերանայել է վերելակների փոխարինման ծրագիրը՝ հնգապատկելով նախօրոք հայտարարված ծավալները։ Այդպիսով, այս տարի համայնքի միջոցներով, նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն, կտեղադրվի […]
18:29 10.01.2020
Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ Վրաստանի էկոնոմիկայի նախարարը պատասխանել է ոչ թե Փաշինյանին, ինչպես ներկայացվում է, այլ քաղաքական գործիչ Մամուկա Խազարաձեին: Վերջինս հայտարարել էր, որ Վրաստանը կորցնում է իր տնտեսական դիրքը տարածաշրջանում։ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան անդրադարձել է վրացական «Լելո» շարժման հիմնադիր Մամուկա Խազարաձեի հայտարարությանը, որ Վրաստանը հետ է մնում տարածաշրջանի մյուս երկրներից։ […]
18:19 10.01.2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հյուսիսային մաքսատունն անցնում է աշխատանքային ընդհանուր ռեժիմի: «ՀՀ ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչությունը ՊԵԿ նախագահի հրամանի համաձայն՝ 2020 թվականի հունվարի 10-ից անցնում է աշխատանքային ընդհանուր ռեժիմի՝ հնգօրյա աշխատանքային շաբաթով, ժամը 9:00-18:00-ն, իսկ շաբաթ օրերին՝ կկազմակերպվի հերթապահության՝ ժամը 10:00-14:00-ն»,- տեղեկացնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից:
17:36 10.01.2020
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է այն մասին, թե որքանով է արդարացի պնդել, որ Հարկային օրենսգրքում փոփոխություններն արվեցին նաև կենսաթոշակային նոր համակարգի համար: «Մենք ընդհանրապես կուտակայինին դեմ ենք այն իմաստով, որ այդ միջոցները կարելի է ավելի արդյունավետ օգտագործել երկրի ներսում: Երիտասարդ պետություն ենք, նման փորձ չունենք: Սա, իհարկե, մի […]
17:23 10.01.2020
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է Հարկային օրենսգրքի փոփոխություններից և մանրամասնել, թե ինչպես են աշխատավարձի փոփոխությունները զգալու քաղաքացիները: «Մինչև 150 հազար դրամ ստացողների համար ոչինչ չի փոխվում: 150-ից մինչև 2 մլն դրամ աշխատավարձ ստացողները նախկինում հարկվում էին 28 տոկոսով, հիմա շահում են 5 տոկոս: 2 մլն դրամ ստացողն այս […]
15:40 10.01.2020
Հունվարի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում կատարած հայտարարությունը, Հայաստանից բացի, մեծ արձագանք ունեցավ նաև հարևան Վրաստանում: Խոսքը վերաբերում է Հայաստանում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշին, որի համաձայն, ըստ Փաշինյանի, Հայաստանն առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020 թվականին առաջ կանցնի Ադրբեջանից: ՀՀ վարչապետն այս ամենը հաստատում է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով, որոնց համաձայն` 2019 […]
11:35 10.01.2020
2020 թվականին հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին կարևոր փոփոխություններ են սպասվում: Ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, եթե բավարարում են ՀՀ հարկային օրենսգրքով շրջանառության հարկ վճարող համարվելու համար սահմանված բոլոր պայմաններին, այդ համակարգում գործելու համար պետք է օրենսգրքով սահմանված ժամկետներում հարկային մարմին ներկայացնեն շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի […]
11:30 10.01.2020
Երիտասարդ ֆերմեր Միքայելը Կառավարություն է եկել՝ անձամբ վարչապետի հրավերով: Նա Գյումրիում տնակային ավանի մի մասը մաքրել էր աղբից ու ծառ տնկել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում Միքայելը պատմեց՝ ճագար է պահում: Որոշ ժամանակ անց Միքայելի հոբբին բիզնես դարձավ: Այժմ գյումրեցի Միքայել Սարգսյանը ճագարաբուծությամբ է զբաղվում։ 15-ամյա ֆերմերը պատրաստ է իր գիտելիքները կիսել մյուսների հետ։
19:07 09.01.2020
«2019 թվականի տվյալներով, Վրաստանի ՀՆԱ-ն 250 դոլարով քիչ է Հայաստանի ցուցանիշից, երբ 2013 թվականին մեր երկիրը 600 դոլարով առաջ էր Հայաստանից»,- այս մասին հայտարարել է «Լելո հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդներից Մամուկա Խազարաձեն: Վերջինս լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսել է Վրաստանի տնտեսական իրավիճակի մասին և համեմատել Հայաստանի և Ադրբեջանի հետ: Խազարաձեի խոսքերով՝ վերջին 3 տարիների ընթացքում […]
19:00 09.01.2020
Գյումրիի ավտոմաքսատանը մեքենաների հերթը պակասել է: Ինչպես մաքսավորները կանխատեսում էին, 2020թ. հունվարի 1-ից, մաքսազերծման վճարների բարձրացմամբ, ներմուծվող մեքենաների քանակը պակասել է: Հիշեցնենեք, մինչև դեկտեմբերի 31-ը մեքենաների հսկայական հերթեր էին, որոնք ձգվում էին քաղաքից դուրս` դեպի Շիրակ և Ջաջուռ գյուղերը: Հերթեր այլևս չկան, մնացել են դրանց հետևանքները: Մի քանի օրերի ընթացքում վարորդները քաղաքամերձ տարածքում հասցրել են […]
13:54 09.01.2020
2020թ․ «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» հունվարյան զեկույցի համաձայն՝ թեև տնտեսական աճի տեմպերը Հարավային Կովկասում նվազման միտում ունեն, սակայն Հայաստանի աճի կանխատեսումները կայուն բնույթ են կրում`ի տարբերություն հարևան երկրների: Մասնավորապես, 2020-ի համար կանխատեսվում է 5.1%, 2021 և 2022-ին՝ 5.2%: