12:55 09.01.2020
Կառավարության այսօրվա նիստում կառավարության ղեկավարն ասաց, որ ահազանգեր են ստանում, որ որոշ տնտեսվարողներ չեն տրամադրում ՀԴՄ կտրոններ։ Նա նշեց, որ այս օրերին այդ հարցով որոշ քննարկումներ է ունեցել ՊԵԿ ղեկավարի հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է` ՀԴՄ կտրոնների տրամադրումից խուսափելը նույնպես հնարավոր լինի քաղաքացիների ուղարկած տեսագրություններով բացահայտել։ Փաշինյանը հիշեցրեց, որ այս ընթացքում նմանատիպ օրենք է […]
12:40 09.01.2020
2019 թվականին Հայաստանի տնտեսական ցուցանիշները եղել են բավական բարձր, և 2020 թվականին պետք է ապահովել է՛լ ավելի բարձր տնտեսական աճ։ Այս մասին կառավարության այսօրվա նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կառավարության ամենամեծ ջանքը հետևյալն է․ առաջնորդվել բժշկական սկզբունքով. նախ` չխանգարել բիզնեսին, տնտեսվարողներին, որպեսզի նրանք ստեղծեն այն ազգային արդյունքը։ Առաջինը՝ չխանգարել։ Իսկ այնտեղ, որտեղ կարող ենք օգնել, […]
11:29 09.01.2020
Լեհաստանի Հանրապետության Վելիկոպոլսկոե և Լյուբլինսկոե մարզերում արձանագրված թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով հունվարի 10-ից արգելվում է Լեհաստանի նշված մարզերից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող […]
19:06 08.01.2020
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից SHANTNEWS.am-ին տեղեկացրեցին, որ 2018թ. Հայաստան է ներմուծվել շուրջ 10 մլն 700 հազար հատ հրավառության համար նախատեսված նյութ, իսկ 2019-ին այդ թիվը կազմել է մոտավորապես 20 մլն 200 հազար: Այսինքն՝ ներկրվել է գրեթե կրկնակի ավելի քանակությամբ հրավառության համար նախատեսված միջոց: Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը հրավառության հետևանքով ծանր վնասվածք էր ստացել 10-ամյա Տավրոս […]
18:42 08.01.2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունները տեղադրված են հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում՝ ? https://file-online.taxservice.am «257․ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն (կոդ՝ le)», «258. Հայտարարություն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ (կոդ՝ lf)»: ՀՀ Հարկային օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկային հաշվարկ չհամարվող փաստաթղթերը հարկային մարմին […]
18:05 08.01.2020
2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը Ազգային ժողովն ընդունել էր անցած տարվա ամռանը: Հարկային օրենսգրքի փոփոխությունների հիմնական մասն առնչվում է եկամտային հարկի դրույքաչափերին: Ի՞նչ բանաձևով են հաշվարկվում դրանք և ինչի՞ է միտված նոր օրենքը Բանաձևը հիմա մեկն է: Եկամտային հարկը բոլորի համար հաշվարկվում է մեկ միասնական դրույքաչափով: Նախկին՝ […]
17:21 08.01.2020
«Զրոյական հարկեր անձնական իրերի և մեքենայի համար. ինչպես ասում են, ընտանիքով հավաքվում, տուն-տեղ վերցնում և վերադառնում ենք մեր սիրելի հայրենիք…». ֆեյսբուքյան իր էջում հայրենադարձությունը խթանող նախագծի մասին գրառում է կատարել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Գրառման մեջ մասնավորապես նշվում է. «Շուրջ կես տարվա թիմային աշխատանքի արդյունքում հայրենադարձությունը խթանող նախագիծն արդեն շրջանառության մեջ է: […]
17:52 07.01.2020
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Ազգային ժողովի 2019թ. գործունեության մի մասը՝ թվերով, այն է 312 օրենք, 5 քննիչ հանձնաժողով և այլն: «Աշխատանքային տարվա մեկնարկից առաջ մեկ անգամ ևս ամփոփենք նախորդը»,- տեսանյութին կից գրել է նա։
17:27 07.01.2020
Կալավանը զբոսաշրջային կենտրոն դարձրած Ռոբերտ Ղուկասյանը վարչապետի խորհրդական դառնալու առաջարկ ստացավ հենց գյուղում: Արդեն մի քանի ամիս է՝ պատուհանից Կալավանի բնապատկերները չեն երևում: Փոխարենը նոր հեռանկարներ են նշմարվում, թե ինչպես մյուս համայնքներն էլ Կալավանի նման գրավիչ դարձնել: Ղուկասյանը վստահ է՝ յուրաքանչյուր գյուղ ունի իր չբացահայտված հարստությունը։ Մանրամասները՝ կառավարության տեսանյութում:
15:25 07.01.2020
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման E-draft.am կայքում հայտնվել է նախագիծ, որում ներկայացված է Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրներ արտահանման դեպքում արգելված ապրանքախմբերի ցանկը: «Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրներ արտահանման դեպքում արգելված ապրանքախմբերի ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է արգելել որոշմամբ նախատեսված փայտանյութի և դրանից պատրաստված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին համապատասխանող ապրանքների արտահանումը Հայաստանի […]
11:49 07.01.2020
Տնտեսագետ Հրանտ Բագրատյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն գրառմանը, որ 2019 թվականի արդյունքներով առաջ ենք անցել Վրաստանից, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանից՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը: Տնտեսագետը գրել է. «Վարչապետ ՆՓ-ն գրառում է կատարել. «Արժույթի միջազգային հիմնադրամը պաշտոնապես հաստատել է այս գնահատականը. 2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային […]
21:36 06.01.2020
Կառավարությունն ու Բելառուսի Ազգային բանկը մտադիր են փոփոխել Ռուսաստանի հետ միջկառավարական համաձայնագիրը: Կառավարության համապատասխան որոշումը հրապարակվում է հանրապետության նախարարների խորհրդի կայքում: Փաստաթղթից հետևում է, որ այդ փոփոխությունները նախատեսվում է իրականացնել ազգային արժույթի նկատմամբ վստահությունը մեծացնելու համար: Ավելի վաղ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ ինքը բազմիցս առաջարկել է Մոսկվային բնական գազը վաճառել ռուսական ռուբլով: […]
19:51 06.01.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2019-ի տնտեսական ցուցանիշներին: Կառավարության ղեկավարը հիշեցրել է ԱԺ ամբիոնից իր ելույթն այն մասին, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանն առաջ կանցնի Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաև Ադրբեջանին: «Պարզվում է՝ 2019 թվականի արդյունքներով անցել ենք և՛ Վրաստանին, և՛ Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը: Դա պաշտոնապես […]
19:27 30.12.2019
Նախատոնական օրերին փողոցային առևտուրն աշխուժացել է: Մայրաքաղաքում մայթեզրերը վերածվել են առևտրի կետերի: Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ փողոցային առևտրի դեմ պայքարին ուղղված օրենքի նախագիծ է մշակվում: Միրգ-բանջարեղեն, մսամթերք ու անգամ լավաշ. այս օրերին սրանք վաճառվում են նաև փողոցում՝ մեքենայի բեռնախցիկում, աթոռների վրա կամ պարզապես գետնին դրված: Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանն […]
18:41 30.12.2019
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: «Հարգելի՛ գործընկերներ, շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Անցնող տարին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համար լուրջ մարտահրավերների ու ձեռբերումների տարի էր: Չկա այնպիսի ծրագիր, որը նախատեսել էինք ու դրա վերաբերյալ որևէ աշխատանք չի կատարվել: 2019 թվականին մեզ հաջողվել է […]
18:33 30.12.2019
Հաշվի առնելով ներմուծված ավտոմեքենաների աննախադեպ քանակը՝ ՊԵԿ-ը լրացուցիչ ներուժ է կենտրոնացրել, և սահմանվել է հերթապահություն նաև ՊԵԿ Արարատյան և Արևմտյան մաքսատուն-վարչություններում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Այս ստորաբաժանումներում ծառայություն կմատուցեն նաև բրոքերական ընկերությունները՝ աջ ղեկային տեղաբաշխման մեքենաների վերամշակման ձևակերպումները պատշաճ իրականացնելու նպատակով: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրամանով հերթապահությունը […]
18:00 30.12.2019
Երևանի 10 վարչական շրջաններում փոխարինված 20 նոր վերելակներն արդեն գործարկվում են: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանն իր ֆեյսբուքյան էջում: «44 տարի սպասել ենք, որ վերելակը փոխվի»,- ասում է բնակիչներից մեկը: Մանրամասները` տեսանյութում:
16:49 30.12.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ 10 վարչական շրջաններում նախատեսած 20 վերելակների փոխարինման աշխատանքն այսօր արդեն ամբողջությամբ ավարտվել է: Քաղաքապետն անդրադարձել է նաև 2020-ի համար պլանավորված անելիքներին: «Սա, իհարկե, վերելակների թարմացման մեր մեծ խնդրի մի փոքր մասի լուծումն է՝ փորձնական ծրագրով: 2020-ին առնվազն 100 վերելակ կփոխարինենք, իսկ հետագայում արդեն կգործարկենք 3500 […]
15:45 30.12.2019
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով 2019 թվականի փետրվարի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ի մասով հարուցվել էր քրեական գործ՝ Սյունիքի մարզի Կարճևան համայնքի «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ հարակից տարածքները աճուրդների միջոցով ապօրինի օտարելու դեպքի առթիվ: […]
14:40 30.12.2019
2019թ. կառավարության աջակցությամբ լուծվել է շուրջ 1000 ընտանիքի բնակարանային խնդիր։ Այս մասին տեղեկատվությամբ ռեպորտաժ է հրապարակվել ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում:
14:08 30.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բաղանիս կատարած այցի ժամանակ նրան մոտեցավ բնակչուհիներից մեկը և դժգոհեց, որ նախարարների աշխատավարձերը շատ են բարձրացրել, իսկ իր թոշակն՝ ընդամենը երեք հազար դրամով: Վարչապետը թվարկեց՝ ինչ աշխատանք է կատարվել, որը նույնպես ֆինանսական մեծ ծախսեր է պահանջել և որը նույնպես ուղղված է քաղաքացիների կենսապայմանների բարելավմանը: Դիմելով կնոջը՝ նա ասաց. «Բա էն ժամանակ […]
12:58 30.12.2019
Վերջին օրերին տեղեկություններ են ստացվել այն մասին, որ որոշ քաղաքացիներ ներմուծվող ավտոմեքենաների հայտարարագրման հետ կապված գործառնությունները կատարելուց հետո ավարտին չեն հասցնում մաքսային ձևակերպման աշխատանքները, և առանց հաշվարկված մաքսային վճարները կատարելու, մեքենաները թողնում են մաքսատան տարածքում՝ հավանաբար ենթադրելով, թե միայն հայտարարագրումը բավարար է տվյալ ավտոմեքենայի դեպքում հետագայում 2019թ․-ին գործող դրույքաչափերը կիրառելու համար։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում […]
19:45 28.12.2019
2019թ. հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ աճել է շուրջ 11%-ով՝ կազմելով ավելի քան 1 մլրդ 796 մլն դոլար: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը: Ուժի մեջ է մտել նաև Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը:
19:13 28.12.2019
ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է մարզի Արագածավան համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կոռուպցիոն չարաշահումների կատարումը: Մասնավորապես, պարզվել է, որ վերջինս, օրենքով սահմանված կարգով պատշաճ կազմակերպած չլինելով տեղական հարկերի գանձումը, հարկերի հավաքագրման ցուցանիշներ ապահովելու անձնական […]
19:06 28.12.2019
Ֆրանսիայի մի շարք քաղաքներում հերթական անգամ վերսկսվել են այս տարվա վերջին «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այս շաբաթ նույնպես ցուցարարները տարբեր պաստառներով դուրս են եկել փողոցներ` բողոքելու կառավարության վարած տնտեսական քաղաքականությունից: Փարիզում բողոքի ակցիաների ընթացքում եղել են բախումներ իրավապահ մարմինների հետ: Վերջիններս կիրառել են արցունքաբեր գազ: «Դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները […]
18:50 28.12.2019
Ամենահարուստ 500 անձանց ընդհանուր կարողությունը 2019 թվականի ընթացքում աճել է 25 տոկոսով կամ 1,2 տրիլիոն դոլարով։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ ամփոփելով աշխարհի հարուստների իր ցանկը։ Միլիարդատերերի այդ ցանկի ընդհանուր կարողությունը հասել է 5,9 տրիլիոն դոլարի։ Ամենամեծ աճը գրանցել է Բեռնար Առնոն․ նրա կարողությունը աճել է 36,5 միլիարդ դոլարով, ինչի շնորհիվ Առնոն հայտնվել է […]
18:20 28.12.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել` մանրամասներ ներկայացնելով վարկային պարտավորությունների գծով 100 հազար և ավելի դրամ միջին ամսական մարում կատարելու հանգամանքը՝ որպես ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ օգտագործվող ցուցանիշ ավելացնելու ՀՀ կառավարության որոշման առիթով: «Վարկային պարտավորությունների առկայության վերաբերյալ տեղեկատվությունը առցանց ճանապարհով ստացվելու է ԱՔՌԱ վարկային բյուրոյից՝ նախապես յուրաքանչյուր […]
15:07 28.12.2019
Դեկտեմբերի 27-ին «YouTube» կայքէջում տեսանյութեր էին հրապարակվել, որտեղ քաղաքացին ՀՀ վարչապետին բողոքում է, որ ՀՀ ՊԵԿ հյուսիսային մաքսատան մոտ իրեն ծեծի են ենթարկել: Տեսանյութն ուսումնասիրվել է և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պարզել են ենթադրյալ հանցագործության մասին հայտնած քաղաքացու ինքնությունը։ Տղամարդը հրաժարվել է հաղորդում տալուց և հայտնել է, որ նշված հայտարարությունն անելիս եղել է […]
13:15 28.12.2019
Այսուհետ հնարավոր է Հայաստան ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ՝ միայն դրանց ղեկային տեղաբաշխումը փոխելու պայմանով, որից հետո միայն կարելի է շահագործել նշված տրանսպորտային միջոցները: Ներմուծումը կարելի է իրականացնել երկու մաքսային ընթացակարգերով՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար»: «Կարևոր է իմանալ. նախնական մաքսային հայտարարագիրը գրանցելուց հետո 30 օրվա ընթացքում, եթե անձը չհասցնի կատարել վերը […]
08:28 28.12.2019
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Մեր տնտեսվարողները ցայսօր մեծ գումարներ են վճարել, որպեսզի ինքնաթիռով Իրան, Իրաք, Քուվեյթ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար և այլուր կենդանիներ տեղափոխել կարողանան: Այսուհետ այդպես չի լինի: Քանզի արդեն Իրանի տարածքով կենդանի կենդանիների տարանցիկ արտահանման համաձայնություն կա: Այս մասին տեղեկացանք կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի […]