14:58 02.12.2019
Տնտեսագետ Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «GLASE-ի համաժողովի իմ հայտնագործություններից էր Սերբիայի ՆՆ Բորիս Տադիչը։ Նա ինձ զարմացրեց հայոց պատմության նուրբ իմացությամբ։ Նրա մանկության մոտ ընկերներից մեկը հայ է եղել։ Եվ Բորիսը հրաշալի գիտի հայոց պատմությունը։ Նա, օրինակ, գիտեր Մաշտոցին, գիտեր՝ հայերից բացի, ում համար է վերջինս այբուբեն ստեղծել, հայերեն արտասանում էր […]
14:24 02.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աբովյանում մասնակցում է «Էյ Դի Էլ Դայմոնդս» ադամանդի վերամշակման նոր գործարանի բացման արարողությանը։
14:00 02.12.2019
2018 թվականի տվյալների հանրագումարում Հայաստանում միջին անվանական աշխատավարձը 173 հազար դրամ է, որ համարժեք է 356 դոլարի։ Ադրբեջանում նույն տարվա ցուցանիշը 320 դոլար է։ Այս մասին տվյալները ներկայացրել է ԱՊՀ վիճակագրական ծառայությունը։ Այս ցուցանիշով Հայաստանն Ադրբեջանից առաջ է վերջին 3 տարիների ընթացքում։ Հիմնական պատճառներից մեկը Ադրբեջանում շարունակվող գնաճն է՝ տեղական արժույթով աշխատավարձերը բարձրանում են, դոլարով՝ […]
12:48 02.12.2019
ԱՄՆ-ն ամեն տարի պետք է ստուգի՝ արդյոք Հոնկոնգի ինքնավարությունը բավարար չափով պահպանվում է:
11:01 02.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ «Սիմենս»-ի նախագահ և գործադիր տնօրեն Ջո Կասերի հետ։ Զրուցակիցները քննարկել են նորագույն տեխնոլոգիաների, արհեստական բանականության, ինչպես նաև էլեկտրաէներգիայի կառավարման ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ոլորտներում լայն գործակցության հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով առաջիկայում աշխատանքային խմբեր […]
19:35 30.11.2019
Թուրքիայի Էդիրնե նահանգում այսօր կայացել է Տրանսանատոլիական գազամուղի (TANAP) նախագծի շնորհանդեսի արարողությունը: Միջոցառմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով ներկա է գտնվել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: TANAP նախագծը ենթադրում է Վրաստանի տարանցմամբ Եվրոպայի բնական գազի պահանջների բավարարում: Այսօր տեղի է ունենալու նաև բնական գազի մատակարարման ուղիների դիվերսիֆիկացիա: Դեպի Եվրոպա թուրքական գազն […]
17:00 30.11.2019
Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության պետի տեղակալ Հրաչիկ Պետրոսյանը նշանակվել է նոր պաշտոնի: «Ռուսաստանի Դաշնության Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 2840-р հրամանով Հրաչիկ Աշոտի Պետրոսյանն ազատվել է Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության պետի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Նա «Ռոստեխ» պետական կորպորացիայում նշանակվել է թվային փոխակերպման գծով տնօրեն»,- ասված է «Ռոստեխի» մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: […]
16:49 30.11.2019
Նոյեմբերի 25-ին Թուրքական «Atlas Global» ավիաընկերությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով բոլոր ուղղություններով չվերթները դադարեցնելու մասին, այդ թվում` Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ։ Արդյունքում` բազմաթիվ ուղևորներ Երևանից Ստամբուլ և Ստամբուլից Երևան հասնելու խնդրի առջև են կանգնել: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել, և խնդրի կարգավորման ուղղությամբ արդյո՞ք լուծումներ ունի Քաղաքացիական ավիացիայի կենտրոնը: Մանրամասները` տեսանյութում:
16:46 30.11.2019
Ի պատասխան նախօրեին հնչած հայտարարություններին՝ ՊԵԿ-ը հայտնում է, որ ոմանք իրենց անձնական և շատ դեպքերում անօրինական շահերը քողարկելով հանրային շահի ներքո` փորձում են մանիպուլյացիայի ենթարկել հանրային կարծիքը: ՊԵԿ լրատվականի հաղորդագրության մեջ նշվում է. «Գյումրի քաղաքում գործող ՊԵԿ Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնում չկա որևէ մենաշնորհ ավտոմեքենաների բեռնման-բեռնաթափման և հարակից ծառայությունների մատուցման ոլորտում: Ներմուծողները հնարավորություն ունեն […]
16:10 30.11.2019
ՀՀ կառավարությունը «Գյուղական տուրիզմի զարգացում՝ Կառավարության և ՄԱԿ-ի աջակցությամբ» վերնագրով տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում: Մանրամասները` տեսանյութում:
10:00 30.11.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչպես և պայմանավորվել ենք, հրապարակում եմ այն փաստաթղթերի պատճենները, որոնց մասին խոսում էի նախորդ տեսանյութում։ Յուրաքանչյուր լուսանկարի հետ դրա նկարագրությունն է»։ https://www.facebook.com/HaykMarutyanMayor/posts/470724820237825?__xts__[0]=68.ARAdCg3odN6UcIsjs0dacTAYDFKzJerfhvE4oC6gc9kmfxJqOQiJ4404QFkH4Pv4ONaqlG3YmXVU-GQY89fAYl_Ca9VlP5c3jJJIK3vDq1OA51HfrW_8_lmglzq7oVTHgM9BbgjKXxYem0X8F2bxf7fX3ZC0z0SoXfLx9H8kkOq1SRHq8R2RAe8JJ173UyIgwTbcOaOwx8mIvb_0L298Cz7N-ynd5HfvUokQvODNqGtQkSPYUEAa6UMFsxe43CeuHaQsh_T2givmwSdlOG4Y4t4b584py-ETEJ84JuzB8imx7VCHukViouqwx66DNzoSF1smGxC8yJCz4wnkxpEMnhk&__tn__=-R
22:58 29.11.2019
Եվրոպայի ֆինանսապես ամենահարուստ երկրների վարկանիշային աղյուսակում առաջին տեղ են զբաղեցրել Գերմանիան և Ավստրիան, գրում է Bloomberg-ը: Դրանցից առավել քիչ բարեկարգ երկրներ են համարվում Հունաստանը և Լիտվան: Հատազոտությունն անցկացվել է հաշվի առնելով եվրոպական երկրներում ապրող քաղաքացիների ֆինանսական իրավիճակը, վարկային պատմությունները, ֆինանսական գրագիտության աստիճանը: Տվյալների համաձայն՝ Գերմանիայում և Դանիայում ապրող մարդիկ ավելի ժամանակակից են, իսկ էստոնացիները, չեխերն […]
20:30 29.11.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում վիճակագրական որոշ տվյալներ է ներկայացրել. «ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2018 թվականին 2017թ.-ի համեմատ աղքատության մակարդակը նվազել է 8.6%-ով կամ 2.2 տոկոսային կետով և կազմել 23.5%։ 23.5% աղքատության մակարդակը նշանակում է, որ երկրի բնակչության մոտ ամեն չորրորդը ամսական 42 621 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր […]
19:00 29.11.2019
Շիրակի մարզում անցնող գյուղատնտեսական տարին անհաջող էր: Նախ` մի քանի անգամ ցանքերը տուժեցին կարկտահարությունից, որին հաջորդեց երաշտը: Ամբողջ ամռան ընթացքում տեղումները քիչ էին, իսկ աշնանն ընդհանրապես չեղան: Դրա հետևանքով մարզի ջրամբարներում կուտակված ջուրը շատ արագ սպառվեց: Մասնավորապես, Արթիկի տարածաշրջանում ոռոգման սեզոնը ժամանակից շուտ է փակվել, որովհետև Վարդաքարի ջրամբարում ամռանը մնացել էր մեռյալ ծավալի ջուր: Աշնան […]
18:37 29.11.2019
Այսօր Ալավերդու մետալուրգիական գործարանի մոտ 40 աշխատակիցներ բողոքի ակցիա էին կազմակերպել, հրավիրել լրատվամիջոցների ներկայացուցիչների: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Ընկերության աշխատակիցներն արդեն 3 ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել, ասում են` «Էյ Սի Փի» ընկերության հաշվեհամարների վրա դատարանի որոշմամբ կալանք է դրվել, այդ պատճառով աշխատավարձ չեն ստանում: Ընկերության աշխատակիցները նշում են, որ այլևս սպասել […]
16:36 29.11.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2017 թվականի համեմատ՝ աղքատության մակարդակը նվազել է 2.2 տոկոսային կետով. «Իհարկե, բան չի փոխվել, բայց արի ու տես, որ 2017 թվականի համեմատ՝ աղքատության մակարդակը նվազել է 2.2 տոկոսային կետով»:
18:52 28.11.2019
Պետական եկամուտների կոմիտեն վերջին օրերին տեղեկություն է ստացել Հյուսիսային մաքսատուն-վարչության տարածքում գործող ԱՏԳ կենտրոնում (հասցե՝ ք. Գյումրի, Թբիլիսյան խճուղի 2/14) մաքսային հսկողության ներքո գտնվող ավտոմեքենաների առանձին մասերի գողության դեպքերի մասին: Այս կապակցությամբ մաքսային ծառայությունն ուժեղացրել է հսկողությունը ԱՏԳ տարածքում և դիմել ՀՀ ոստիկանությանը՝ ձեռնարկելու համապատասխան միջոցներ` նկարագրված դեպքերը հետագայում բացառելու և մեղավոր անձանց բացահայտելու ուղղությամբ: […]
17:17 28.11.2019
«Մենք արձանագրել էինք, որ 2023 թ. ունենալու ենք ՀՆԱ նկատմամբ նվազագույնը 23-25 տոկոս ներդրումներ՝ հիմնական միջոցներով՝ տարեկան: Դա ունի երկու բաղադրիչ՝ պետական և մասնավոր ներդրումների բաղադրիչները»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Արձագանքելով քննադատություններին, թե ներկա տեմպերով տնտեսական հեղափոխություն չի կարող լինել, նախարարը պատասխանեց. «Ընդդիմադիրները, որ պնդում են, որ […]
14:42 28.11.2019
«ՌուսՀիդրո»-ն «Սևան-Հրազդան» ՀԷԿ-ը կվաճառի Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերության կառույցներին: Այս մասին հայտնում է Kommersant-ը: Ցածր սակագների պատճառով երկիրն արդեն լքել է մեկ այլ ռուսական ընկերություն՝ «Ինտեր ՌԱՕ»-ն: Կասկադի արժեքը կարող է կազմել 173 մլն ռուբլի, գնորդը պարտավորվում է մարել վարկերը: Փորձագետները կարծում են, որ գործարքը շահավետ է երկու կողմի համար էլ, քանի որ «ՌուսՀիդրո»-ն ազատվում […]
13:40 28.11.2019
Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ այս տարի սուբվենցիոն ծրագրերով Գյումրիին հատկացվել է 1,1 մլրդ դրամ` վերանորոգված ճանապարհներ, լուսավորություն, աղբահանություն, նոր թանգարան. Մանրամասները` տեսանյութում:
13:15 28.11.2019
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Անդրֆեդերացիայի փողոցում գտնվող, պետական սեփականություն հանդիսացած 203.5 քմ մակերեսով սանիտարահամաճարակային տեսչության շենքի և 506.29 քմ մակերեսով հողամասի օտարման գործընթացի օրինականությունը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախաձեռնությամբ ՍՊ […]
13:09 28.11.2019
Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը գրություն է ուղարկել ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությանը՝ ներկայացնելով «Օմսկվինպրոմ» ՍՊ ընկերության տնօրենի դիմումն ու կից նյութերը, ըստ որոնց, «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերության կողմից արտադրվում և իրացվում է «Օմսկվինպրոմ» ՍՊ ընկերությանը պատկանող «Պյատ Օզեր» և «Բելայա Բերյոզկա» ապրանքային նշաններով օղիներին մոլորեցնելու չափ նմանվող խմիչք: Այս մասին հայտնում են […]
12:51 28.11.2019
Կառավարությունն ընդունեց ֆինանսների նախարարության գործողությունների ռազմավարությունը՝ 2019-2023 թվականների վերաբերյալ։ Գործադիրի նիստում ֆինանսների նախարարը բացատրեց, որ փաստաթուղթը կազմելիս իրենք որպես անկյունաքար ընդունել են կառավարության ծրագիրը։ Նախարարը նշեց, որ ռազմավարության կազմմանը մասնակցել են նաև միջազգային գործընկերները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունները։ Ռազմավարության մեջ են մտնում հարկաբյուջետային կարգապահության բարձրացումը, ստվերի կրճատումը, ինչպես նաև պետական պարտքի արդյունավետ կառավարումը։
12:41 28.11.2019
Մինչև ապրիլի 1-ը գազի սակագնի բարձրացում չի լինի: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Հարցին՝ ի՞նչ է սպասվում ապրիլի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում, Գրիգորյանը նշեց՝ այդ շրջանի մասին տեղեկություններ դեռ չի կարող հաղորդել: «Բանակցություններն ընթացքի մեջ են: Բանակցում ենք, որ այնպիսի գնային տատանում չլինի, որը կլինի բեռ կամ խնդրահարույց թե´ […]
12:38 28.11.2019
Կառավարությունը այսօր բավարարեց «ՍՈՎԹ ՊԱՊԻՐՈՒՍ» ընկերության ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են Երևանում անձեռոցիկների, թղթյա սրբիչների, բժշկական սավանների արտադրության համար։ Էկոնոմիկայի նախարարի ներկայացրած տվյալներով՝ արդեն իսկ իրականացվել է 135 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 50 մլն դրամի ներդրում […]
12:34 28.11.2019
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում կառավարության՝ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հաշվին Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեին հատկացվեց 6 մլն դրամ: Գումարը տրվում է շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ին Հրազդանի անտառտնտեսության մասնաճյուղի Երևանի անտառային հողերի կառավարման տեղամասի Երևանի անտառպետության 45 հեկտար տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով։
12:26 28.11.2019
ՀՀ կառավարության նիստում այսօր քննարկվել է «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում հողամաս ներդնելու մասին հարցը: ՀՀ առողջապահության նախարար Լենա Նանուշյանը ներկայացրել է. «Նախագիծը ենթադրում է Շիրակի մարզում ներկայում գործող «Մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ ծննդատան շենքի կառուցման նպատակով տարածքի հատկացում: Հիվանդանոցի ղեկավարության և շվեցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի միջև […]
11:55 28.11.2019
Կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ՀԱԿՈԲՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ» անհատ ձեռնարկատիրոջը: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են տրիկոտաժի արտադրության համար (ներքնազգեստի արտադրություն Գյումրիում)։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ արդեն իրականացվել է 21 մլն դրամի ներդրում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 70 մլն դրամի ներդրում` արտադրամասի շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայումս առկա է 4 աշխատատեղ, որին […]
17:01 27.11.2019
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը, որի հեղինակը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն է: Նրա առաջարկած փոփոխությունը վերաբերում է ՀԴՄ-ների խափանումների դեպքում ստեղծվող իրավիճակների լուծումներին: «Առաջարկում եմ ժամային սահմանափակում դնել, երբ խափանվում է կամ տեխնիկական պրոբլեմ ունի, չկա սահմանված կարգով ժամային սահմանափակում, և մեր […]
13:44 27.11.2019
Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու համար այսուհետև շատ հիմնավոր պատճառ է անհրաժեշտ լինելու․ դա հնարավոր է լինելու միայն երաշտի դեպքում։ Այս մասին նախագիծն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունվել է ԱԺ համապատասխան հանձնաժողովում։ Իմքայլական պատգամավոր Վարազդատ Կարապետյանի ներկայացրած նախագծում միայն այդ փոփոխությունն է կատարվել կառավարության առաջարկությամբ։ Մանրամասները՝ տեսանյութում։