18:12 05.12.2019
Լոռու մարզի Ախթալա համայնքում սպասվում է տաք ձմեռ՝ անկախ եղանակից: Այս մասին գրված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան էջում: Լոռու մարզից սուբվենցիոն ծրագրերին մասնակցող համայնքներից մեկի՝ Ախթալայի մի շարք թաղամասերում կառուցվել են գազաֆիկացման համակարգեր: 104,661,700 դրամ արժողությամբ ծրագրի իրականացումը թույլ կտա տաք ձմեռ ունենալ Նեղոց բնակավայրի, Շամլուղ բնակավայրի կենտրոնական հատվածի և Բուղաքար […]
17:12 05.12.2019
ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ դժգոհեց, որ իրենց ու անձամբ իր ներկայացրած ծախսային ծրագրերը մերժվել են։ Նրա խոսքերով՝ կառավարության մերժման հիմնավորումները համոզիչ չեն։ «Ռազմավարական ծրագրո՞վ եք ուզում։ Խնդրեմ։ Բյուջեի ծախսային մասի 10 տոկոսը տվեք, մենք կազմենք, ձևավորենք, ներկայացնենք հիանալի հիմնավորումներով և համեմատենք ձեր արած 90 տոկոսն ու մեր արած 10 տոկոսը։ […]
17:01 05.12.2019
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես, նրանք 2010 թվականին կազմակերպել են ՀՀ կառավարությանը առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնված Գեղարքունիքի մարզում գտնվող «Ռադիո» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցումը՝ այդ […]
16:50 05.12.2019
2020 թվականի բյուջեում նոր ծրագրեր և ծախսեր անելու համար Ազգային ժողովի պատգամավորները 160 առաջարկություն են ուղարկել կառավարություն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ֆինանսների նախարարը։ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ այդ բոլոր ծրագրերը միասին 368 միլիարդ դրամի նոր ծախսեր են ենթադրում։ Իմքայլական Բաբկեն Թունյանի հարցին պատասխանելիս նախարարը ներկայացրեց նաև այդ ծախսերի առաջարկները ըստ խմբակցությունների․ ԲՀԿ – […]
14:37 05.12.2019
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման ծրագրի արդյունքներն արդեն տեսանելի են։ Այս ծրագրով Տաշիրում կառուցվել է առաջին խելացի անասնաշենքը։
13:16 05.12.2019
Փաստերը լավագույն ապացույցն են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով Հայաստանում տնտեսական աճի տեմպերին: «Հրապարակվեց հունվար-հոկտեմբերի ամփոփ զեկույցը։ Տնտեսական աճը դիտարկվող ժամանակահատվածում կազմել է 7.1%: Ուրախալի է արտահանման 7.2% աճը։ Ընդ որում, արդյունաբերությունում աճն առաջանցիկ է ու կազմում է 8.8%: Հատուկ մեր ընդդիմադիր գործընկերների համար տեղեկացնենք, […]
12:43 05.12.2019
Օրինագիծը մի շարք խիստ պատժամիջոցներ է նախատեսում Ռուսաստանի նավթի և գազի ոլորտի վրա, որը կազմում է երկրի եկամտի 40%-ը:
12:06 05.12.2019
Մինչ այժմ սահմանված էր, որ յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում անկանխիկ կամ կանխիկ եղանակով: Անկանխիկ եղանակով ստացող թոշակառուն պետք է ներկայանա բանկ ամեն տարի և ստորագրի ՀՀ-ում գտնվելու մասին հայտարարություն: Հիմա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոխել կարգը` փուլային եղանակով անցում կատարել անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստանալուն: Հարցը հավանություն է ստացել […]
11:56 05.12.2019
Ընդդիմության պատգամավորների կողմից այսօր Ազգային ժողովում քննադատության արժանացավ համայնքների խոշորացման մասին ռեֆորմը շարունակելու ծրագիրը, որն առաջարկել են իշխանական խմբակցության պատգամավորները։ Նրանց պնդմամբ՝ նախկինում արված խոշորացումները որևէ դրական արդյունք չեն գրանցել։ «Ես չեմ կարող հիշել որևէ խորքային ռեֆորմ, որը 1-2-3 տարի հետո կարելի է շատ միանշանակ գնահատել։ Միարժեք չէր, իհարկե»,- քննադատությանը պատասխանեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների […]
11:00 05.12.2019
Ազգային ժողովն այսօրվա քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց շրջիկ մեքենա-սրճարանների գործունեությունը կանոնակարգելու մասին նախագիծը, որով չափանիշներ են սահմանվում նման առևտուրը կազմակերպելու համար։ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները կողմ քվեարկեցին, ԲՀԿ խմբակցության անդամները՝ դեմ։ Շրջիկ սրճարանների գործունեության կանոնակարգման համար առաջարկվում է, որ այդ մեքենաների աշխատանքի թույլտվությունները տա Երևանի քաղաքապետը։ Առևտրի այս կետերը, ըստ նախագծի, պարտավոր կլինեն […]
10:42 05.12.2019
Ազգային ժողովում այսօր ստեղծվեց սեպտեմբերից Երևանի քաղաքապետարանի ստացած նվիրատվությունները քննող հանձնաժողով, ինչը ԼՀԿ խմբակցության նախաձեռնությունն է։ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ այն ստեղծվում է ԱԺ պատգամավորների 1/4-ի ստորագրություններով։ Խնդիրը վերաբերում է նրան, որ ըստ Ազգային ժողովի ԼՀԿ խմբակցության ու Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ներկայացուցիչների՝ այդ նվիրատվությունների ընդունման մեջ կոռուպցիոն ռիսկեր կան։ ԼՀԿ անդամները տարակուսելի են համարում […]
18:17 04.12.2019
ԲՀԿ խմբակցության կողմից բիզնես միջավայրի վերաբերյալ դժգոհությունները ժամանակագրորեն սկսել են այն ժամանակ, երբ քրեական գործ է հարուցվել «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման ժամանակ թույլլ տրված չարաշահումների վերաբերյալ, և գործն առնչվում է «Մուլտի գրուպ» ընկերության տնօրենին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետը։ «Այ, «Հյուսիս-հարավ» պրոյեկտը շատ լավ ներդրումային միջավայր է եղել, որ բռնել են էդ նախագիծը, որպես […]
16:39 04.12.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատշաճ շահագրգռություն չի ցուցաբերել Աբու Դաբիի թագաժառանգի առաջարկին: «Օրերս Գագիկ Ծառուկյանի կողմից տեղեկություն հրապարակվեց առ այն, որ քաղաքապետ Մարությանը պատշաճ շահագրգռվածություն չի ցուցաբերել Աբու Դաբիի թագաժառանգի առաջարկին՝ ներդրում իրականացնելու կենտրոնում […]
16:19 04.12.2019
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, կառավարության նիստում խոսելով տրանսպորտի զարգացման մասին, հավաստիացրել է, որ Թբիլիսին կունենա ամենակարգավորված հասարակական տրանսպորտը: «Երբ ավարտենք այս ծրագրի իրականացումը, կկարողանամ պարծենալ, որ Թբիլիսիում տրանսպորտը կլինի լավագույններից մեկը Եվրոպայում: Դրանք կլինեն բոլորովին նոր ավտոբուսներ: Զուգահեռաբար պետք է փոխարինվեն միկրոավտոբուսները: Տաքսիների բարեփոխումը հաջող է ընթանում: Կարծում եմ, որ հասարակությունը տեսնում և գնահատում է […]
13:16 04.12.2019
Ազգային ժողովում այսօրվա թեժ թեմաներից մեկը Երևանի քաղաքապետի ու Էմիրություններից եկած ներդրողների միջև հանդիպման արձագանքներն էին։ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի քննադատությանը հակադարձեց իմքայլական Վաղարշակ Հակոբյանը՝ ասելով, որ Ուրիխանյանը հրահրում է։ Նրան էլ պատասխանեց ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը։ «Որևէ մեկը ցուցում, խորհուրդ, չգիտեմ, ինչ-որ մեծավարի բաներ անելու… Եվ շատ շատերն էլ պետք է մեծերի գործերին չխառնվեն»,- ասաց […]
12:52 04.12.2019
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Ազգային Ժողովում թղթեր է ցույց տվել՝ փորձելով ապացուցել, թե ապօրինի շինարարություն չի կատարել։ Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձել է հարցին, թե ով է իրեն տվել շինթույլտվությունը: «Ուրեմն կարող եք հարցնել. այդ ժամանակ եղել է Նարեկ Սարգսյանը. ամենակարևորը, որ քաղաքապետը տեղյակ է շինությունից: ԱՊԶ-ն նա տվել էր իր ստորագրությամբ 2019 […]
12:39 04.12.2019
Ազգային ժողովում շրջիկ սրճարանների վերաբերյալ քննարկման ժամանակ պարզվեց, որ ոլորտում լիազորություններ են տրվելու Երևանի քաղաքապետին ու ավագանուն։ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հիշեցրեց Հայկ Մարությանի և Էմիրությունների ներկայացուցիչների հանդիպման աղմկոտ պատմությունն ու ասաց, որ չի կարելի նման լծակներ տալ Մարությանին։ «Հիմա ստացվում է, որ Երևանը ինվեստորներին հյուրընկալելու տեսանկյունից ամենաաննպատակահարմար քաղաքն է, որտեղ քննարկում են՝ թագաժառա՞նգ էր […]
23:05 03.12.2019
Կոլումբիացի հայտնի նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբայրը ծալվող սմարթֆոնների արտադրություն է ծավալել, իսկ սմարթֆոնները անվանել է հենց եղբոր անունով: Իր մյուս` նման մոդելների համեմատ այս սմարթֆոնը բավականին էժան է: Ռոբերտ Էսկոբարը այն գնահատել է 349 դոլար: Նորույթը ստացել է Pablo Escobar Fold 1 անունը: Աշխատում է ОС Android 9 համակարգով: Ունի երկու 16 Մպ տեսախցիկ հետևի […]
18:16 03.12.2019
Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը անդրադարձավ Երևանի քաղաքապետարանի ստացած նվիրատվություններին, որոնց կոռուպցիոն ռիսկերի մասին ահազանգում են Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ներկայացուցիչները։ Նազարյանը պատմեց, որ 2017 թվականին Արայիկ Հարությունյանի հետ փորձել է ստանալ «Երևան» հիմնադրամից կատարված նվիրատվությունների ցանկը, բայց դա նրանց չի տրվել։ Իսկ հիմա, ըստ Նազարյանի, Երևանի քաղաքապետարանի ստացած նվիրատվությունների մասին ամբողջ […]
13:14 03.12.2019
Առաջիկայում Հայաստանի ավիացիոն փոխադրումների շուկա կարող է մտնել տեղական, հայկական ավիաընկերությունը, որն արդեն փաստաթղթեր է ներկայացրել Քաղավիացիայի կոմիտե։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտնեց կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը։ Նա հայտնեց, որ ընկերությունը պատրաստվում է ամառային սեզոնից մուտք գործել շուկա՝ 13 ուղղություններով թռիչքներ իրականացնելով։ Ընկերությունը, ըստ Ռևազյանի, շաբաթական կատարելու է 41 չվերթ, ինչը նշանակում է, որ տարեկան […]
12:23 03.12.2019
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին լրագրողները փոխանցեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դժգոհությունը, որ միայն իր բիզնեսներն են ստուգվում: Հարցին՝ ինչո՞ւ են թիրախավորել նրան, Սիմոնյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ որևէ մեկը որևէ մեկին թիրախավորել է, վստահ եմ, որ այսօր պարոն Ծառուկյանի բիզնեսները, ավելի ճիշտ՝ այն բիզնեսները, որ նա հանձնել է կառավարման, շատ ավելի պաշտպանված են, քան երբևէ: […]
11:56 03.12.2019
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հերքում է, որ իշխանությունների կողմից իր առջև երբևէ պայմաններ են դրվել իր հանդեպ լավ վերաբերմունքի համար: «Իմանալով Ծառուկյանի քաշը, հզորությունը, դիրքը՝ այդպիսի բան ոչ ինչ- որ մեկը ռիսկ ա արել ինձ ասի, ոչ էլ կարա: Ես մնացածի նման չեմ, այդպիսի բան չի կարա լինի: Ծառուկյանն ինչ մտածում ա՝ ասում ա, ոչ […]
11:46 03.12.2019
Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեկնաբանել է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքերը, որ կոռուպցիայի բացակայությունն արդեն վկայում է տնտեսական հեղափոխության մասին: Գագիկ Ծառուկյանը մասնավորապես ասել է. «Տնտեսական հեղափոխությունը կոռուպցիայի հետ ոչ մի կապ չունի: Տնտեսական հեղափոխության համար ոլորտներում պետք է գումար դնես, զարգանա, որ մարդիկ կարողանան գումար ստանալ»: Ծառուկյանի խոսքերով` կապիտալ ծախսերի համար […]
18:45 02.12.2019
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում են պետական մարմինների կողմից իրենց լիազորությունների շրջանակներում իրականացված վերահսկողության՝ դատախազություն ներկայացված արդյունքների ուսումնասիրությունները: Այդ շրջանակներում ուսումնասիրվել է նաև Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի վարչական տարածքում բերրի հողաշերտի հանման փաստի` ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված փաստաթղթերը և տեղեկատվությունը: Ուսումնասիրությամբ պարզվել է, […]
18:40 02.12.2019
Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբովյանում ներկա է գտնվել «Էյ Դի Էմ Դայմոնդս» ադամանդի գործարանի բացման արարողությանը: Վերակառուցված շենքում ընկերությունն ունի 3600 քմ արտադրական տարածք, 700 աշխատակիցներ ունենալու հնարավորություն: Ծրագրի իրականացման համար կատարվել է շուրջ 3,5 մլն դոլարի ներդրում: Պլանավորվում է 2020թ. արտահանման ծավալները հասցնել մինչև […]
15:40 02.12.2019
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում ներկա է գտնվել Masdar ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի միջև համատեղ զարգացման մասին համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությանը։ Ըստ համաձայնագրի՝ Հայաստանում 400 մեգավատ ընդհանուր հզորությամբ արևային էներգիայի նախագծեր են մշակվելու և ավելի քան 300 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ են իրականացվելու: Սա կարևոր քայլ է Հայաստանի էներգետիկ […]
15:24 02.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին կայացել է Աբովյան քաղաքում գտնվող ադամանդագործական ընկերության նոր արտադրամասի բացման արարողությունը: Ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործարանը այսօր ադամանդագործության ոլորտում խոշորներից մեկն է և հավակնում է առաջիկա տարվա ընթացքում դառնալ ոլորտի խոշորագույնը: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Գործարանն այսօր արդեն ունի 120-ից ավելի աշխատակիցներ:
15:10 02.12.2019
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է տեղեկատվական հոլովակ, որը բացատրում է ՀԴՄ կտրոնների տարբերությունն այլ սարքերով տպված կտրոններից: Քաղաքացիները հաճախ մոլորության մեջ են լինում` արդյոք խանութի կամ տնտեսվարող այլ սուբյեկտների կողմից տրամադրվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների, թե՞ այլ սարքերի միջոցով տպված կտրոններ: Դրանք արտաքուստ տարբերվում են «դասական» կտրոնից, սակայն դա դեռ չի նշանակում, որ կտրոնները կեղծ են: […]
15:02 02.12.2019
Խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքն այս օրերին ընդունել է դրսից եկած հյուրերի, որոնք պատմել են, թե ինչպես են տարբեր մարդիկ փորձել փայ մտնել, երբ իրենք որոշել են գործարան հիմնել Հայաստանում։ «Բոլորը ուզել են փայ մտնել, բոլորը։ Որ դուռը գնացել են, ուզել են խոսել, պայմանավորվեն, որ գան ՀՀ-ում նույն գործով […]
15:00 02.12.2019
Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը տեսակամուրջով մասնակցել են Сила Сибири գազատարով Չինաստան ռուսական գազի մատակարարման մեկնարկի արարողությանը: «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, հարգելի պարոն Սի Ցզինպին, հոսքը բաց է, գազը մատակարարվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գազափոխադրող համակարգին»,- ասել է «Գազպրոմի» գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլլերը: