TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+18.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աբովյանը խնդրեց հետաձգել ու չքվեարկել իր առաջարկած նախագծերի վերաբերյալ

17:04 23.09.2019

Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանի առաջարկած նախագծերը քննարկման չարժանացան։ Ինքը՝ Աբովյանը, խնդրեց օրակարգից հանել դրանք և հետաձգել քննարկումը։ Պատճառն այն է, որ Աբովյանի խոսքերով՝ անտառների վերաբերյալ իր 4 նախագծերի վերաբերյալ իրենք բազմաթիվ առաջարկներ են ստացել թե՛ կառավարությունից, թե՛ քաղաքացիներից, և անհրաժեշտ է այդ նախագծերը […]

̰
Հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքի դրույքաչափերը փոխվելու են. ՊԵԿ

15:51 23.09.2019

2020 թվականի հունվարի 1-ից փոխվելու են իրավաբանական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից միության տարածք ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքի դրույքաչափերը: Մաքսատուրքի հաշվարկը կախված է ավտոմեքենայի մաքսային արժեքից, թողարկման տարեթվից և շարժիչի աշխատանքային ծավալից: Գործընթացն իրականացվում է` համաձայն ԵՏՀ խորհրդի 16.07.2012թ. N54 որոշմամբ սահմանված դրույքաչափի (ըստ ԱՏԳ ԱԱ համապատասխան ծածկագրերի), իսկ ԱԱՀ-ի դրույքաչափը հաշվարկվում է […]

̰
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան առևտրային պայմանագիր կստորագրեն

13:37 23.09.2019

Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն 2020-ի հուլիսին առևտրային պայմանագիր կստորագրեն, գրում է The Sun-ը: Նման պայմանավորվածության են եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Պարբերականի տվյալներով՝ այդ մասին կհայտարարվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հանդիպման ժամանակ: Փորձագետների խոսքերով՝ սա մեծ հաղթանակ է Բրիտանիայի համար, քանի որ պայմանագրի ստորագրումից հետո ԱՄՆ-ում սկսվում է նախընտրական փուլը:

̰
Հայտնի են ՀՀ էներգահամակարգում վթարի պատճառների քննության արդյունքները

12:58 23.09.2019

ՀՀ էներգահամակարգում 2019թ. հուլիսի 10-ին տեղի ունեցած վթարի պատճառների ուսումնասիրման առնչությամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով էներգետիկ ոլորտի մասնագետների ներգրավմամբ ձևավորված աշխատանքային խումբը մասնագիտական քննության արդյունքում պարզել է. Վթարն առաջացել է 2019թ. հուլիսի 10-ին՝ ժամը 12:45-ի սահմաններում, իսկ էներգահամակարգն անցել է բնականոն ռեժիմի նույն օրը՝ ժամը 19:50-ին: Վթարի հետևանքով մարդու կյանքին վնաս չի […]

̰
Այնտեղ, որտեղ կլինեն քրգործեր, պետք է հետևողական լինել, որ գումարներ չստանան. Միքայել Մելքումյան

12:44 23.09.2019

Այսօր ԱԺ-ում 56 մլրդ դրամը տնտեսվարողներին վերադարձնելու որոշման ընդունումից հետո «Բարգավաճ Հայաստանը» ներկայացրեց իր տեսակետը «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից բարձրացված մտահոգության մասին: Միքայել Մելքումյանը հայտարարեց. «Հնչեցված մտահոգությունը համարում ենք, որ տեղին է, և այդ կապակցությամբ, հատկապես խոսքը վերաբերում է 183 խոշոր կազմակերպությանը, որոնք պետք է 40 մլն դրամից ավելի դեբետներ ստանան, ԲՀԿ-ն պահանջելու է, որպեսզի […]

̰
Չի կարող խորհրդարանից լինել գաղտնի ցանկ. Էդմոն Մարուքյան

12:36 23.09.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբվակցությունը կողմ քվեարկեց պետության պարտքը տնտեսություններին վերադարձնելու մասին որոշմանը, թեև պահանջում էր ընկերությունների ցանկը: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դա հիմնավորեց հետևյալով. «Չի կարող խորհրդարանից լինել գաղտնի ցանկ, որով համապատասխան ընկերություններին տրվում է գումար, խորհրդարանը գումարը տվողն է, չի կարող խորհրդարանը չիմանալով կուրորեն տալ գումար, մենք հետևողական ենք լինելու, որ ցանկը ստանանք, ՊԵԿ-ի […]

̰
56 մլրդ դրամը տնտեսվարողներին վերադարձնելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ միաձայն ընդունվեց

11:42 23.09.2019

Հայտարարված 20 րոպե ընդմիջումից հետո Ազգային ժողովը քվեարկության դրեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը, որով նախատեսվում է 56 մլրդ դրամը վերադարձնել տնտեսվարողներին: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ պատգամավորներն իրենց ասելիքը կարող են հնչեցնել քվեարկությունից հետո: Այն ընդունվեց 93 կողմ ձայներով:

̰
«Լուսավոր Հայաստան»-ը պահանջում է հրապարակել այն անձանց անունները, ում վերադարձվելու են գումարները

11:36 23.09.2019

ԱԺ-ում այսօր, երբ քննարկվում էր 56 մլրդ դրամը տնտեսվարողներին վերադարձնելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը, ելույթ ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը, ով հայտարարեց. «Ի հեճուկս այն հանգամանքի, որ անցած նիստին իմ գործընկերները պնդում էին, որ հանրայնացվի այն տնտեսվարողների ցանկը, որոնց վերադարձվում են գումարները, քողարկվում է գաղտնիության տակ: Նման բան անել չենք կարող, […]

̰
Տնտեսվարողների պարտքերը կվերադարձվեն առանց նրանց մոտ ստուգումներ կատարելու

11:31 23.09.2019

ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն էր այսօր ԱԺ-ում ներկայացնում Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելկու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ հարցը: Նա ընդգծեց 3 կարևոր կետ, որոնք կարգավորվում են պետության պարտքը տնտեսվարողներին վերադարձնելու մասին նշված օրենքով: «3 հարց կա կարգավորվող․ մինչև 2018 թվականի հունվարի 1-ն ավելացվող դեբետային գումարների մարման հերթականությունն ենք հստակեցնում, այսինքն՝ 18թ-ի հունվարի 1-ից […]

̰
ԱԺ-ը երկրորդ ընթերցմամբ քննում է 56 մլրդ դրամը տնտեսվարողներին վերադարձնելու մասին նախագիծը

11:16 23.09.2019

ԱԺ-ն այսօր շարունակում է արտահերթ նիստը, որի օրակարգում, հիշեցնենք, մեկ հարց էր` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որ ներկայացնում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Այն կառավարությանը թույլ կտա 56 միլիարդ դրամ վերադարձնել այն տնտեսվարողներին, որոնց պարտք էր։ Սեպտեմբերի 20-ին տեղի էր ունեցել առաջին ընթերցումը, ԱԺ-ը միաձայն կողմ էր քվեարկել, այսօր […]

̰
Նիկոլ Փաշինյանի այցն ուղեկցվել է Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայով

21:33 22.09.2019

SHANTNEWS.am-ի թղթակիցը ԱՄՆ-ից հայտնում է, որ ԱՄՆ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ուղեկցվել է Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայով: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Պետք է ավելի թիրախային մարքեթինգ իրականացնել Ղազախստանի ուղղությամբ. Արտակ Մանուկյան

17:24 22.09.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է դեպի Վրաստան միջազգային ճամփորդությունների մասին թվային տվյալներ: «Վրաստանում հունվար-օգոստոսին զբոսաշրջության միտումների հակիրճ ուսումնասիրության արդյունքները։ Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է զբոսաշրջիկների ավելի քան 4% հավելաճ։ Առաջատարը՝ Ադրբեջանը կրկին հավելաճ է գրանցել (հավելաճը կազմել է 13%), Հայաստանից աճը կազմել է ավելի քան 4%։ Նվազումներ […]

̰
Վրաստանում նվազել է նավթամթերքի ներկրումը

20:57 21.09.2019

«Նավթամթերքի ներմուծումը Վրաստան 2019 թվականի հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 676.8 հազար տոննա, ինչը 7․7% -ով պակաս է 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ»,- ասված է Վրաստանի նավթային ներմուծողների միության հայտարարության մեջ: Այստեղ 2019-ի սկզբից վառելիքի ներմուծման անկման պատճառը համարում են դիզելային վառելիքի մատակարարման կրճատումը, ինչը հիմնականում պայմանավորված է Վրաստանից Թուրքիա այս տեսակի վառելիքի վերաարտահանման ծավալի կրճատմամբ, […]

̰
ԱՄՆ-ի կառավարությունը 500 հազար դոլար կհատկացնի Վրաստանի գյուղերին

19:07 21.09.2019

Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը կֆինանսավորի Վրաստանի գրավյալ տարածքների հարակից գյուղերում նոր գործարանների կառուցումը: Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը: «Շփման գծին մոտ գտնվող բնակչությանը հատուկ ուշադրություն և աջակցություն է անհրաժեշտ: Հենց այդ պատճառով ԱՄՆ-ի կառավարությունը հատկացնում է 500 000 դոլար բռնագրաված տարածքներին մոտ գտնվող գյուղերում նոր գործարաններ կառուցելու համար»,- ասվում է հայտարարության մեջ: […]

̰
Ինչպե՞ս է անցել Անկախության տոնը Գյումրիում

18:50 21.09.2019

Համապետական տոնը Գյումրիում էր համախմբել նաև Հայաստանի մարզերի ու Արցախի բնակիչներին: Քաղաքի կենտրոնական Վարպետաց, Աբովյան, Ռուսթավելի, Շահումյան փողոցներում բացված տաղավարներում մարզերի բերքն ու բարիքն էր, որը հյուրասիրում էին Գյումրի եկած հյուրերին, իսկ գյումրեցիները ներկայացել էին իրենց արհեստներով ու ձեռքի աշխատանքներով: Գյումրիի պատմական միջուկի Վարպետաց և մյուս հարող փողոցներում բացված տաղավարներում Շիրակի ու Հայաստանի բոլոր մարզերի […]

̰
Մենք խնդիր ունենք անընդհատ կերտել նոր հերոսներ. ՀՀ վարչապետ

16:41 21.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ այցելել է Գյումրի` Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Գյումրու Սև բերդում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի […]

̰
Չեմ կարծում, որ Ծառուկյանի ընկերությունները թիրախավորված են․ Սուքիասյան

16:26 21.09.2019

Գործարար Խաչատուր Սուքիասյանը պատգամավոր Գագիկ Ծառուկյանի խնամին է դարձել վերջերս։ Լրագրողները այսօր նրա կարծիքը հարցրեցին Ծառուկյանին պատկանող ընկերություններում ստուգումների, նրան պատկանող «Մուլտի գրուպի» տնօրենի ձերբակալության մասին։ «Ես չեմ կարծում, որ Գագիկ Ծառուկյանի ընկերությունները թիրախավորված են։ Ես կարծում եմ, որ եթե ուզում ենք իրավական պետություն դառնալ, կապ չունի՝ Գագիկ Ծառուկյանի ընկերություննե՞րն են, թե՞ Խաչատուր Սուքիասյանի կամ […]

̰
Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար

15:52 21.09.2019

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է` հանցավոր ճանապարհով […]

̰
Հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում․ Խաչատուր Սուքիասյանը՝ Ամուլսարի մասին

15:30 21.09.2019

Հանքերի շահագործման մեջ որևէ խնդիր չի տեսնում գործարար Խաչատուր Սուքիասյանը։ Նրա խոսքով՝ ցանկացած երկիր պետք է ունենա դիվերսիֆիկացված տնտեսություն՝ եկամուտներ ունենա բոլոր ոլորտներից, այլապես կարող են խնդիրներ առաջանալ։ Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքի շահագործմանը, Սուքիասյանը կողմ է դրան։ «Ես հանքի շահագործմանը շատ փայլուն եմ վերաբերվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես շատ եմ կարդում և […]

̰
Կոռուպցիոն համակարգը և մենաշնորհները այլևս չկան. Խաչատուր Սուքիասյան

15:10 21.09.2019

Հայաստանի տնտեսության վերաբերյալ Moody’s կազմակերպության կանխատեսումները բավարար են հասկանալու, որ Հայաստանի տնտեսությունը սահուն զարգացում է ունենալու։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց գործարար Խաչատուր Սուքիասյանը։ «Արդեն մեկ տարվա մեջ նկատելի է, որ էդ մենաշնորհները արդեն գոյություն չունեն, արդեն կոռուպցիոն համակարգը, որպես այդպիսին, չի գործում։ Դեպքեր, անհարթություններ կարող է լինեն, բայց համակարգ գոյություն չունի … Հավասար պայմանների […]

̰
Հայելիով տեսնել ինքն իրեն, հավատալ ու հաղթել․ Արարատ Միրզոյանը մրցանակ հանձնեց «խելացի դրամանապանակը» ստեղծողին

14:48 21.09.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այսօր մասնակցում էր Անկախության օրվա՝ Գյումրիում անցկացվող միջոցառումներին։ Նա նաև մրցանակ շնորհեց «Մեր ժամանակների հերոսներից» մեկին՝ հայկական «Volterman» խելացի դրամապանակը ստեղծողին` Ազատ Թովմասյանին։ Միրզոյանը նաև բացատրեց, որ մրցանակի վրա հայելի է՝ սովորական հայելի, որի մեջ ամեն մարդ կարող է տեսնել ինքն իրեն, հավատալ ու հաղթել։ Մանրամասները` տեսանյութում:

̰
Ամերիկյան նոր պատժամիջոցները վկայում են ամերիկացիների հուսահատության մասին. Զարիֆ

14:32 21.09.2019

Իրանի Կենտրոնական բանկի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները ցույց են տալիս ամերիկացիների հուսահատությունը: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է korrespondent.net-ը: «ԱՄՆ-ն ցանկանում է արգելափակել Իրանի՝ պարենից և դեղամիջոցներից օգտվելու հնարավորությունը: Ակնհայտ է, որ այս քայլը համարվում է բոլոր միջազգային պարտավորությունների խախտում»,- հայտարարել է Զարիֆը: Իրանի ԱԳ նախարարը հիշեցրել […]

̰
Ուզում եմ շնորհավորել նրանց, որ արժանի էին, բայց այսօր չարժանացան մրցանակի. Արմեն Սարգսյան

13:56 21.09.2019

Գյումրու Սև բերդում շարունակվում է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը: Հերոսներից մեկին մրցանակ հանձնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Մինչ մրցանակի հանձնումը, նախագահը նախ` շնորհակալություն հայտնեց վարչապետին միջոցառումները Գյումրիում անցկացնելու գաղափարի և դրա իրականացման համար, այն փաստի համար, որ բոլորը հավաքվել են Գյումրիում և պատվում են ազգի հերոսներին: «Տեսանք, որ տարբեր մարդիկ են, բայց յուրաքանչյուրը իր գործի […]

̰
Փաշինյանը հանձնեց «Մեր ժամանակի հերոսը» պարգևը

13:32 21.09.2019

Գյումրիում այսօր ընթանում է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը: Գլխավոր մրցանակը շնորհելիս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ մրցանակը ստանում է մարդ, ով իր կյանքում հեղափոխություն անելու որոշում է կայացրել, քաղաքից տեղափոխվել է գյուղ: «Մարդ, ով լինելով ընտանիքի մայր, չի համարել, որ ինքը անելիք չունի, որ ինքը չի կարող ձեռնարկատիրությամբ զբաղվել, նա հավատացել է իր ուժերին և ստեղծել […]

̰
Ակնկալելու եմ մեր հերոսների աջակցությունը այդ նույն հաջողությունը Արցախում արձանագրելու համար. Բակո Սահակյան

13:28 21.09.2019

«Ես հրավիրելու եմ մեր այսօրվա հերոսներին Հայաստանի արցախյան հատված և Արցախի Հանրապետությունում նորից մեծարելու եմ նրանց, որովհետև այսկերպ է պետք հարգել և պաշտել հայրենիքի պաշտպաններին, այսկերպ է պետք սիրել հայրենիքը, և այդ մեծարումը ես Արցախում նաև օգտագործելու եմ իբրև հնարավորություն՝ հասկանալու համար, թե ինչպես են նրանք հասել այդ հաջողություններին և ակնկալելու եմ մեր հերոսների աջակցությունը […]

̰
Ագրոտուրիզմն ու էկոտուրիզմը լինելու են Հայաստանի ապագան. «Մեր ժամանակի հերոս»

13:10 21.09.2019

Սկզբից տուրիզմով էի հետաքրքրված, գյուղատնտեսությամբ էի զբաղվում, բայց ուղղություն էր պետք, որ մարտահրավեր կառաջացներ: Այս ձգտումն էլ դարձավ «Մեր ժամանակի հերոս» Արման Միքայելյանի հաջողության գրավականը: Արման ՄԻքայելյանը գինու մեջ հասունացող, կոնյակով պատրաստվող պանիրներ է արտադրում: Ունի նաև արտահանում, թեպետ փոքր քանակի, բայց նրա աշխատանքն ու ձգտումը աննկատ չմնաց: «Ագրոտուրիզմն ու էկոտուրիզմը լինելու են Հայաստանի ապագան, […]

̰
Մեր նպատակը մեկն է՝ ցույց տալ, որ ուրիշ ձև կարելի է մտածել ու ստեղծել. «Մեր ժամանակի հերոս»

12:59 21.09.2019

«Մեր ժամանակի հերոսներից» մեկն էլ Արտակ Բոջիկյանն է, որը երկար տարիներ աշխատում է քարի հետ: «Ուզում էինք մնայուն արժեք ստեղծել: Նա չի վառվելու, չի փչանալու, չի ջարդվելու, շատ հետաքրքիր  մոտեցում է քարի հետ աշխատանքը: Ուզում ենք ցույց տալ, թե որտեղ փնտրեն գեղեցկությունը: Ցանկացած աշխատանք խաղ է՝ յուրահատուկ ձևով: Այդ խաղից ես հաճույք եմ ստանում, էդ […]

̰
Ցանկացանք այնպիսի գործունեությամբ զբաղվել, որ կնպաստի մեր երկրի զարգամանը. «Մեր ժամանակի հերոս» Աստղիկ Գալստյան

12:40 21.09.2019

Աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի, օլիմպիադայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հանձնեց «Մեր ժամանակի հերոս» Աստղիկ Գալստյանի մրցանակը: Մասնագիտությամբ դեղագետ Աստղիկ Գալստյանը 10 տարի աշխատել է այդ ոլորտում: «Ցանկացանք այնպիսի գործունեությամբ զբաղվել, որ կնպաստի ոչ միայն մեր ընտանիքի, այլև երկրի զարգամանը, ցանկացանք ստեղծել պրոդուկտ, որ կներկայցնի մեր երկիրը սահմաններից դուրս: Պետք է գիտակ լինես քո գործում, իմանաս` […]

̰
Դրական տեղաշարժ գյուղատնտեսական մի շարք ոլորտներում. կառավարության ամփոփագիրը

18:35 20.09.2019

2019թ. առաջին 8 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գյուղատնտեսական մի շարք ոլորտում ցուցանիշների դրական տեղաշարժ է արձանագրվել: Այս մասին տեղեկանում ենք կառավարության ամփոփագրից: Ներկայացված ամփոփագրի համաձայն՝ 48 %-ով աճել է ջերմոցային տնտեսությունների մակերեսը: Կաթիլային համակարգով ոռոգվող հողատարածքների մակերեսն ավելացել է 56 %-ով: 94.5% աճ է գրանցվել հակակարկտային ցանցերով պաշտպանված հողատարածքների մակերեսը: Դրական ցուցանիշ է […]

̰
Ճամբարակի անտառտնտեսությունում յուրացվել է 27․170․000 դրամից ավելի գումար

18:08 20.09.2019

ՀՀ ԱԱԾ ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ստացված տեղեկությունների համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ճամբարակի անտառտնտեսության տնօրենը ապօրինություններ է թույլ տվել։ Գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է հետևյալը։ Նախնական տվյալներով՝ անտառտնտեսության տնօրենը 2005-ից 2019 թվականների ընթացքում իր մտերիմներին հրամանագրել է տարբեր հաստիքներում, սակայն նրանք փաստացի աշխատանքի չեն ներկայացել, […]

̰
BACK_TO_TOP