Մենք խնդիր ունենք անընդհատ կերտել նոր հերոսներ. ՀՀ վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Մենք խնդիր ունենք անընդհատ կերտել նոր հերոսներ. ՀՀ վարչապետ

16:41 21.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ այցելել է Գյումրի` Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

Գյումրու Սև բերդում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ ներկա է գտնվել «Մեր ժամանակի հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը, որն անցկացվում է առաջին անգամ: Միջոցառմանը ներկա էին նաև կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ մարզպետները, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ և պաշտոնատար այլ անձինք:

Մրցանակները շնորհվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակի հերոսը» հաղորդման 13 մասնակիցներին` թեյի արտադրությամբ զբաղվող Ռիտա Մարտիրոսյանին, պանրագործ Արման Միքայելյանին, բիովառելիքի արտադրությամբ զբաղվող Ստեփան Ավագյանին, Վոլտերման ստարտափի հեղինակ Ազատ Թովմասյանին, փայտագործ Սամվել Գասպարյանին, կիսաթանկարժեք քարերի արտադրությամբ զբաղվող Արտակ Բոջիկյանին, թեյի արտադրությամբ զբաղվող Աստղիկ Գալստյանին, կավագործ Ռուբեն Գևորգյանին, ջերմոցային տնտեսությամբ զբաղվող Արտակ Ղարանլղցյանին, կոսմետիկ միջոցների արտադրությամբ զբաղվող Արփինե Բարսեղյանին, գործիքներ պատրաստող Լյուդվիգ Միքայելյանին, ռեստորանային բիզնեսով զբաղվող Վարդա Ավետիսյանին և «Վարդենիս կար» ընկերության տնօրեն Լենա Երանոսյանին: Նրանք մարդիկ են, ովքեր փոխում են իրենց կամ շրջապատի կյանքը, սեփական ուժերով բիզնես են ստեղծում և ապագան կապում Հայաստանի հետ: Մասնակիցներից մեկին` թեյի արտադրությամբ զբաղվող Ռիտա Մարտիրոսյանին, մրցանակ-արձանիկը հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,
Վեհափառ Տեր,
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Կառավարության հարգելի անդամներ,
Ազգային ժողովի պատգամավորներ,
Հյուրեր

Այսօրվա մրցանակաբաշխությունը և իրադարձությունը Հայաստանի և հայ ժողովրդի մասին են: Մենք այսօր հարգանքի և մեծարանքի տուրք ենք մատուցում մեր ժողովրդի տաղանդին, նրա ստեղծարար հզորությանը, սեփական ուժերին հավատալու նրա կարողությանը: Նոր Հայաստանի ամենակարևոր առանձնահատկությունը սա է, որ մենք խնդիր ունենք անընդհատ կերտել նոր հերոսներ: Ընդհանրապես Հայաստանում միշտ եղել է այդ հարցը, թե ով է հերոսը Հայաստանի Հանրապետությունում, ով է այն կերպարը, որին պետք է ձգտեն նմանվել երիտասարդները: Այս հարցը սովորաբար մի պատասխան չի ունենում:

Աներկբա է, որ առաջին և ամենամեծ հերոսները մեր այն զինվորներն են, ովքեր կանգնած են սահմանին և սպաները, մեր զինված ուժերը, մեր գեներալները: Երեկ Հանրապետության նախագահը կոչումներ և մեդալներ շնորհեց մեր բազմաթիվ զինվորականների: Աներկբա է, որ մեր ժամանակների և բոլոր ժամանակների հերոսներ են մեր ժողովրդի արվեստը և մշակույթը ստեղծած մարդիկ: Աներկբա է, որ բոլոր ժամանակների մեր հերոսներն են մեր գիտնականները, մեր բազմաթիվ պետական և քաղաքական գործիչները, բայց Նոր Հայաստանի կերպարն ամբողջացնելու համար հարկավոր է նաև հերսական այդ համայնապատկերի ևս մի կարևոր շտրիխ ավելացնել: Դա աշխատող և արարող մարդու կերպարն է: Դրանք այն մարդիկ են, ովքեր ունեն համարձակություն` տնօրինել իրենց ճակատագիրը: Դրանք այն մարդիկ են, ովքեր ունեն համարձակություն` իրենց ձեռքը վերցնել իրենց և իրենց հայրենիքի ճակատագրի ղեկը: Դրանք այն մարդիկ են, ովքեր չեն սպասում, որ որևէ մեկից որևէ բան ստանան, նրանք այն մարդիկ են, ովքեր պատրաստ են տալ, կիսվել իրենց տաղանդով, իրենց գիտելիքով, իրենց հմտություններով` կառուցելով իրենց ընտանիքի և ուրիշների բարեկեցությունը, հայրենիքի բարեկեցությունը:

Մենք քաղաքական հեղափոխությունն սկսել, իրականացրել և նախապատրաստել ենք մի կարգախոսով` Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին ասել ենք` Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես: Եվ մենք այսօր` տնտեսական հեղափոխության այս շրջանում, նույն ուղերձն ենք հղում ՀՀ բոլոր քաղաքացիներին, որ մեր երկրի բարեկեցությունը, մեր երկրի տնտեսական զարգացվածությունը, նաև մեր բանակի հզորությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը մեզնից յուրաքանչյուրն է, որովհետև պետք չէ մոռանալ, որ բանակն ամուր է իր թիկունքով, բանակն ամուր է իր տնտեսությամբ, բանակն ամուր է աշխատանքով, բանակն ամուր է բարեկեցիկ ժողովրդով:

Մեր խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի բարեկեցիկ քաղաքացիների երկիր, և լինելու է բարեկեցիկ քաղաքացիների երկիր, որտեղ մարդիկ ունեն բավարար ինքնագնահատական, որտեղ մարդիկ բավարար չափով հավատում են իրենց ուժերին և մարդիկ սեփական ձեռքերով կառուցում են իրենց, իրենց ընտանիքների, իրենց միջավայրի և իրենց հայրենիքի բարեկեցիկ ներկան, և բարեկեցությունը բավարար է արդեն, որ լինի ապագա: Բարեկեցությունն արդեն պետք է լինի ներկա, և այս միջոցառումը հենց այդ բարեկեցիկ ներկայի մասին է, որը մենք ոչ թե կերտելու ենք, այլ մենք կերտում ենք և կերտում են մեր ժամանակների հերոսները: Ես ուզում եմ ասել, որ ամենադժվարը 45 հաղթողներից 13-ին ընտրելն էր, նրանք բոլորը հավասարաբար մեր ժամանակների հերոսներն են:

Եվ, այո, մենք հարգանքի տուրք ենք տալիս յուրաքանչյուր աշխատող, յուրաքանչյուր ստեղծող մարդու, և ես անձամբ խոնարհվում եմ բոլոր այն մարդկանց առաջ, ովքեր գիտեն, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը իրենք են, և իրենք պատրաստ են աշխատել և աշխատում են հանուն այդ ապագայի:

Հիմա ես կազդարարեմ մրցանակակրի անունը: Անկեղծ ասած, սա անվանել ենք գլխավոր մրցանակ և այդ գլխավոր մրցանակակիրը, իմ կարծիքով, հավաքական կերպարն է այդ բոլոր ժամանակների հերոսների: Նա մի մարդ է, ով իր կյանքում հեղափոխություն անելու որոշում է կայացրել` քաղաքից տեղափոխվել է գյուղ: Այստեղ կրկին այդպիսի մասնակիցներ ունեինք: Նա մի մարդ է, ով լինելով ընտանիքի մայր, չի համարել, որ ինքն անելիք չունի, որ ինքը չի կարող ձեռնարկատիրությամբ զբաղվել: Նա հավատացել է իր ուժերին, և ստեղծել է ձեռնարկություն: Այս մրցանակը նաև այն ընտանիքներին է պատկանում, այն ամուսիններին, այն որդիներին, ովքեր չեն սահմանափակում իրենց կանանց կամ մայրերի ինքնադրսևորվելու հնարավորությունը, և այս մրցանակը նաև մրցանակակրի ընտանիքին է պատկանում: Այս մրցանակը նաև խորհրդանշում է մեր ժողովրդի, մեր ազգի ստեղծարար հավաքական կերպարը, և այդ մրցանակակրի անունն է Ռիտա Մարտիրոսյան»:

Այնուհետև բեմ են բարձրացել «Մեր ժամանակի հերոսը» շարքի բոլոր մասնակիցները: Դիմելով նրանց` Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Որպես ՀՀ վարչապետ` շնորհակալություն եմ հայտնում ձեր կատարած աշխատանքի համար, շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ դուք հավատում եք ձեր ուժերին, ես ձեզ շնորհակալություն եմ հայտնում, որ դուք աշխատանքը համարում եք ձեր, մեր երկրի խնդիրների լուծման ճանապարհը: Այստեղ իհարկե, ոչ բոլորին, բայց շատերին ես հյուրընկալել եմ և տեսել եմ նրանց իրենց աշխատանքի մեջ, իրենց առօրյայի մեջ, և իսկապես այս մարդկանց գոյությունը Հայաստանի Հանրապետությունում ուզում եմ արձանագրել, որ մեծացնում է իմ վստտահությունը` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որ մենք կլուծենք բոլոր այն խնդիրները, որ մեր առաջ դրված են:

Ընդհանրապես Հայաստանի Հանրապետության տարբեր փուլերում երբեք լավատեսական կանխատեսումներ չեն եղել: Հոռետեսությունը եղել է Հայաստանի հիմնական կանխատեսումը, բայց այս մարդկանց գոյությունն իմ խորին համզոմամբ, արձանագրում է մի երևույթ, մի փաստ: Իմիջիայլոց, նրանցից շատերը սկսել են աշխատել 2000, 2003, 2004, 2005 թվականից, վերջին 15 տարում, և այս մարդիկ իմ կարծիքով իրենց աշխատանքով կաթիլ առ կաթիլ կերտել են լավատեսության հաղթանակը Հայաստանի Հանրապետությունում: Եվ ես ձեզ շնորհակալություն եմ հայտնում հայ ժողովդրի շրջանում, Հայաստանի Հանրապետությունում լավատեսության հաղթանակի համար: Դուք հաղթել եք, դուք մեր ժամանակների հերոսներն եք»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP