Հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքի դրույքաչափերը փոխվելու են. ՊԵԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+25.09 oC

Հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքի դրույքաչափերը փոխվելու են. ՊԵԿ

15:51 23.09.2019

2020 թվականի հունվարի 1-ից փոխվելու են իրավաբանական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից միության տարածք ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքի դրույքաչափերը: Մաքսատուրքի հաշվարկը կախված է ավտոմեքենայի մաքսային արժեքից, թողարկման տարեթվից և շարժիչի աշխատանքային ծավալից: Գործընթացն իրականացվում է` համաձայն ԵՏՀ խորհրդի 16.07.2012թ. N54 որոշմամբ սահմանված դրույքաչափի (ըստ ԱՏԳ ԱԱ համապատասխան ծածկագրերի), իսկ ԱԱՀ-ի դրույքաչափը հաշվարկվում է հարկային օրենսգրքի համաձայն։ Ինչպես ներկայումս, այնպես էլ 2020 թվականից շարունակվելու է գանձվել նաև բնապահպանական հարկ` ՀՀ Հարկային օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձայն: Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մաքսային վճարները ճիշտ հաշվարկելու համար կարևոր է ուշադիր լինել արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում տվյալ ավտոմեքենայի ծածկագրին, որը կհուշի յուրաքանչյուր ավտոմեքենայի թողարկման տարեթվի և շարժիչի աշխատանքային ծավալի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափը: Օրինակ` եթե իրավաբանական անձը 2020 թվականին ներմուծի 7800 եվրո մաքսային արժեքով, 2500 խորանարդ սանտիմետր աշխատանքային ծավալով շարժիչ և 3 տարուց ոչ ավելի թողարկման պահ ունեցող ավտոմեքենա, ապա նախ` կհաշվարկվի մաքսատուրք` մաքսային արժեքի 15%-ի չափով, այսինքն` կստացվի 1170 եվրո (7800€ x 15%=1170  եվրո): Ապա ԱԱՀ-ն կձևավորվի մաքսային արժեքի և մաքսատուրքի գումարի 20%-ը հաշվարկելու արդյունքում` կազմելով 1794 եվրո ((7800€+1170€) x 20%=1794 եվրո): Բնապահպանական հարկ չի գանձվի, քանի որ մեքենան չի գերազանցում 5 տարին: Այսպիսով` իրավաբանական անձից կգանձվի 2964 եվրոյին համարժեք դրամ մաքսային վճար` մաքսատուրքը և ավելացված արժեքի հարկը գումարելու արդյունքում (1170€+1794€=2964 եվրոյին համարժեք ՀՀ դրամ):

Երեք տարեկանից բարձր ավտոմեքենաների մաքսատուրքի հաշվարկի դեպքում հաշվի է առնվում նաև շարժիչի աշխատանքային ծավալը: Այսինքն` մաքսատուրքը հաշվարկվում է ավտոմեքենայի մաքսային արժեքից`  սահմանված տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան շարժիչի աշխատանքային ծավալի և սահմանված դրույքաչափի արտադրյալը:

Դիտարկենք այն տարբերակը, երբ իրավաբանական անձը ներմուծում է 7800 եվրո մաքսային արժեքով, 2500 խորանարդ սանտիմետր աշխատանքային ծավալով շարժիչ և 6 տարի թողարկման պահ ունեցող ավտոմեքենա: Տվյալ դեպքում սահմանված է մաքսատուրք` մաքսային արժեքից 20%, բայց ոչ պակաս, քան 0,44 եվրո շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի համար (բանաձև 1. 7800€ x 20%=1560 եվրո, բանաձև 2. 2500 սմ3 x 0,44€=1100 եվրո): Այսինքն` հաշվարկը կկատարվի հետևյալ բանաձևով. 7800€ x 20%=1560 եվրո: Հետևաբար, մաքսատուրքը կկազմի 1560 եվրո, քանի որ արժեքային դրույքաչափով հաշվարկված գումարն ավելի բարձր է, քան շարժիչի աշխատանքային ծավալի համար սահմանված դրույքաչափով հաշվարկված գումարը:

Ավելացված արժեքի հարկը կկազմի 1872 եվրո` մաքսային արժեքի և մաքսատուրքի գումարի 20%-ը հաշվարկելու արդյունքում ((7800€+1560€) x 20%=1872 եվրո): Իսկ ԱԱՀ-ն և մաքսատուրքը միասին կձևավորեն 3432 եվրոյին համարժեք դրամ մաքսային վճարը (1560€+1872€=3432 եվրո): Չմոռանաք գումարել նաև բնապահպանական հարկը, որը 6 տարեկան ավտոմեքենայի դեպքում 2% է (7800×2%=156 եվրո): Այսպիսով` իրավաբանական անձը մաքսազերծման համար կվճարի ընդհանուր 3588 եվրոյին համարժեք դրամ (3432€+156€= 3588 եվրոյին համարժեք ՀՀ դրամ):

7 տարուց բարձր թողարկման պահ ունեցող ավտոմեքենաների դեպքում մաքսատուրքը որոշվում է շարժիչի աշխատանքային ծավալի և սահմանված դրույքաչափի արտադրյալով: Օրինակ` 7800 եվրո մաքսային արժեքով, 2500 խորանարդ սանտիմետր շարժիչի աշխատանքային ծավալով և 8 տարի թողարկման պահ ունեցող ավտոմեքենայի պարագայում շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի համար սահմանված է 2,2 եվրո: Հետևաբար, մաքսատուրքը կկազմի 5500 եվրո (2500սմ3 x 2,2€=5500 եվրո): Ավելացված արժեքի հարկը կհաշվարկվի արդեն հայտնի բանաձևով ((7800€+5500€)x20%=2660 եվրո), և մաքսատուրքի հետ միասին կձևավորվի 8160 եվրոյին համարժեք դրամ մաքսային վճար (5500€+2660€=8160 եվրո): Այս ամենին կավելանա 2% բնապահպանական հարկը (7800€x2%=156 եվրո): Արդյունքում` իրավաբանական անձը ընդհանուր մաքսազերծման համար կվճարի 8316 եվրոյին համարժեք դրամ (8160€+156€= 8316 եվրոյին համարժեք ՀՀ դրամ):

Ի դեպ, ավտոմեքենայի մաքսային արժեքը որոշվում է` համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 5-րդ գլխի

Կարևոր է իմանալ, որ եթե իրավաբանական անձը ավտոմեքենան ներկրի 2019 թվականին, և մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ գրանցվի «ապրանքային հայտարարագիրը», այլ ոչ թե «տարանցման հայտարարագիրը», ապա մաքսազերծումը կկատարվի 2019 թվականին գործող դրույքաչափերով: «Տարանցման հայտարարագիրը» լրացվում է սահմանային անցակետից տրանսպորտային միջոցը ներքին մաքսային մարմին տեղափոխելու համար, այսինքն` այն մաքսային մարմին, որտեղ փաստացի իրականացվելու են մաքսային այն ձևակերպումները, որոնց ժամանակ լրացվելու է «ապրանքային հայտարարագիրը»: Դրա հիման վրա էլ հաշվարկվելու են մաքսային վճարները: Հետևաբար, եթե ներկրվի, օրինակ, դեկտեմբերի 30-ին, գրանցված լինի «տարանցման հայտարարագիր», բայց «ապրանքային հայտարարագիրը» գրանցվի 2020թ-ի հունվարի 1-ից սկսած, կհաշվարկվեն նոր դրույքաչափերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

22:50 09.07.2025

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

Թուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

22:45 09.07.2025

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

22:38 09.07.2025

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

22:25 09.07.2025

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

22:10 09.07.2025

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։   ...

BACK_TO_TOP