TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+27.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2024 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է 900.4 միլիարդ դրամ․ ՊԵԿ

10:45 26.07.2024

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։ «2024 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե է վճարվել 900.4 մլրդ դրամ, որը կազմում է Պետական եկամուտների կոմիտեի […]

̰
Կկարգավորվեն ԵԱՏՄ շրջանակներում էլեկտրոնային առևտրի դեպքում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները

17:42 25.07.2024

Գործադիրը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում՝ ֆիզիկական անձանց իրացվող ապրանքների էլեկտրոնային առևտրի իրականացման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի սահմանման մասով փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը: Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության կարևորագույն ուղղություններից է հարկային քաղաքականության և վարչարարության ոլորտներում համագործակցությունը: Վերջինիս շրջանակներում իրականացվում է անդամ պետությունների միջև էլեկտրոնային […]

̰
Ներկայացվել են  2024 թվականի հունիսի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները

14:34 25.07.2024

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2024 թվականի հունիսի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները։ 2024թ․ հունվար-հունիսը 2023թ․ հունվար-հունիսի համեմատությամբ․ Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.4%, Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 18.2%-ով, Ծառայությունների ծավալն աճել է 4.4%-ով, Առևտրի շրջանառությունն աճել է 22.9%-ով, Շինարարության ծավալն աճել է 15.7%-ով, Արտահանման ծավալն աճել է 130%-ով, Ներմուծման ծավալն աճել է 86.5%-ով, Գյուղատնտեսության ծավալն աճել […]

̰
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը մասնակցել է «Sevan Agritech Summit» միջոցառման բացման արարողությանը

13:50 25.07.2024

Հուլիսի 24-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է «Sevan Agritech Summit» միջոցառման բացման արարողությանը: «Sevan Agritech Summit»-ի նպատակն է նպաստել ագրոտեխնոլոգիական ոլորտի առաջատարների հետ փոխգործակցության զարգացմանը, ներկայացնել միջազգային լավագույն փորձն ու խթանել թվային և նորարարական տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում: Միջոցառման շրջանակում տեղի է ունենալու եռօրյա համաժողով, ինչպես նաև անցկացվելու է մրցույթ՝ լավագույն […]

̰
Գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների դեպքում գյուղացիական տնտեսությունները կարող են դիմել  ՄՊՀ

19:27 24.07.2024

Գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների դեպքում գյուղացիական տնտեսությունները կարող են դիմել ՄՊՀ: Արդեն իսկ մարվել է 850 մլն դրամի պարտք, հարուցվել են վարույթներ 8 ընկերությունների նկատմամբ: 2024 թվականի փետրվարին ընդունվել և մայիսի 6-ից ուժի մեջ են մտել նոր օրենսդրական կարգավորումներ, որոնց համաձայն գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերած տնտեսավարողի վարքագիծը կարող է հանգեցնել բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, […]

̰
Հայաստանը գնում է տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով․ Էկոնոմիկայի նախարարը՝ Սիրիայի դեսպանին

15:30 24.07.2024

«Մեր բոլոր ջանքերը միտված են կայուն և զարգացող երկիր ունենալուն». Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Հանդիպման սկզբում նախարարը նշել է, որ Հայաստանն ու Սիրիան բարեկամ երկրներ են և երկու երկրների քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, իսկ տնտեսության ոլորտում […]

̰
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը

13:07 24.07.2024

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր՝ հուլիսի 24-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը։ Նախքան օրակարգային հարցերի քննարկումը համառոտ անդրադարձ է կատարվել նախորդ նիստերի ընթացքում ընդունված որոշումների կատարման ընթացքին, առանձին ուղղություններով փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: Նիստի ընթացքում քննարկվել են գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից կարևորություն ներկայացնող մի շարք […]

̰
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման փորձը

11:28 24.07.2024

ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է  պայքարը ՀՀ պետական սահմանով ապրանքերի տեղափոխման անօրինական դեպքերի բացահայտման ուղղությամբ, հայտնում են ՊԵԿ-ից։ «Օրերս «Բագրատաշեն» մաքսային անցման կետ է ժամանել ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող «GAZ»  մակնիշի ավտոքարշակ, որի կշռման ժամանակ  մաքսային ծառայողի հարցին արդյո՞ք ավտոքարշակում  առկա են հայտարարագրման ենթակա ապրանքներ, քաղաքացին բացասական […]

̰
Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

18:18 23.07.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 23-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, նախարարության և ՄԱԶԾ-ի ներկայացուցիչներ։ Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ ՄԱԶԾ-ի հետ գործակցությունն ընթանում է շատ արդյունավետ և հույս հայտնել, որ այսուհետ ևս համատեղ ծրագրերը կշարունակվեն։ Նախարարը համառոտ ծանոթացրել […]

̰
Ֆինանսների նախարարությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ անցկացրել է արտագնա աշխատանքային հավաք

17:06 22.07.2024

Հուլիսի 19-ից 20-ը ՀՀ ֆինանսների նախարարությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ ք. Ծաղկաձորում անցկացրել է արտագնա աշխատանքային հավաք՝ նախարարի, նախարարի տեղակալների, գլխավոր քարտուղարի և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Միջոցառման նպատակն էր նախարարության ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ մասնակցային քննարկման ապահովումը: Քննարկման արդյունքների գործնական կիրառությունը թույլ կտա առավել արդյունավետ և հասցեական դարձնել նախարարության աշխատանքը:

̰
Աբու Դաբի քաղաքում կանցկացվի Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողով

16:27 22.07.2024

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում հոկտեմբերի 8-10-ը նախատեսվում է անցկացնել գործարար համաժողով Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների գործարարների մասնակցությամբ։ Արաբական կողմի մասնակիցները կընտրվեն այնպես, որպեսզի համապատասխանեն Հայաստանից մասնակցող ընկերությունների գործունեության ոլորտներին։ Միջոցառմանը գրանցվելու համար անցնել հետևյալ հղումով: Հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 10-ն է։

̰
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 21-ին

11:00 21.07.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 427 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.36 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.44 դրամ:  

̰
Գևորգ Պապոյանը մասնակցել է Հանքագործի և մետալուրգի օրվան նվիրված տոնական միջոցառմանը

20:34 19.07.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 19-ին Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում մասնակցել է Հանքագործի և մետալուրգի օրվան նվիրված տոնական միջոցառմանը։ Միջոցառման ընթացքում նախարարը և նրա տեղակալ Արման Խոջոյանը ներկա են գտնվել ԶՊՄԿ-ի պատմության տարեգրքի ռուսերեն տարբերակի շնորհանդեսին, ինչպես նաև կոմբինատի 22 աշխատակիցների պարգևատրման արարողությանը։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ) հիմնադրվել է 1952 […]

̰
«Պետությունը մշտապես սահմանամերձ համայնքների բնակիչների կողքին է». Գևորգ Պապոյանը այցելել է Սյունիքի մարզի մի շարք համայնքներ

18:42 19.07.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 19-ին այցելել է Սյունիքի մարզի մի շարք համայնքներ՝ տնտեսության ոլորտում առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով։ Շրջայցին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանը։ Նախարարի առաջին կանգառը Սրաշեն համայնքում էր։ Բնակիչների հետ հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ պետությունը մշտապես […]

̰
Թանկարժեք մետաղների գները նվազել են

12:22 19.07.2024

NYMEX բորսայի հուլիսի 18-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ոսկու գինը նվազել է 1.64%-ով և կազմել 2431.10 դոլար, արծաթի գինը նվազել է 2.51%-ով և կազմել 29.85 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 3.30%-ով և կազմել 978.20 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի […]

̰
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 18-ին

16:21 18.07.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 421 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 427 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.36 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.45 դրամ:  

̰
Հեղուկ գազի շուկան խիստ մրցակցային է․ ՄՊՀ

13:37 18.07.2024

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տեղեկացնում է, որ հեղուկ գազի շուկան խիստ մրցակցային է, ներմուծումներ են իրականացնում շուրջ 98 տնտեսավարող սուբյեկտ։ Խոշոր տնտեսավարող սուբյեկտի մասնաբաժինը շուկայում կազմում է շուրջ 9 տոկոս, մնացած տնտեսավարողները ունեն 5 տոկոս կամ ավելի ցածր մասնաբաժին։ Հետևաբար շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, իսկ հակամրցակցային համաձայնությունը 90-ից ավելի սուբյեկտների միջև գրեթե […]

̰
Նախարարության նպատակներից է զարգացնել գյուղատնտեսությունը տեխնոլոգիական լուծումներով. Մխիթար Հայրապետյան

17:06 17.07.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 16-ին մասնակցել է «Հեռազննումն ու թվային երկվորյակները գյուղատնտեսության մեջ՝ մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով համաժողովին։ Միջոցառման բացմանը ողջունելով ներկաներին՝ նախարարն ընդգծել է, որ թվային երկվորյակները, արհեստական բանականությունը, մեքենայական ուսուցումը, ինքնավար համակարգերն օրեցօր ներգրավվում են ֆերմերների աշխատանքում՝ օգնելով լուծել առկա խնդիրները, նվազեցնել ռիսկերն ու կորուստները, բարձրացնել արտադրողականությունն ու բերքի […]

̰
2024 թ. հունիսին 13 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում

16:47 17.07.2024

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թվականի հունիս ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2024 թվականի հունիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 13 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 5.5 […]

̰
Մեր երկրի համար առաջնային է զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման գործընթացը․ Պապոյանը՝ ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարին

15:13 17.07.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 17-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին, ՀԲ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թաֆաձվա Դուբեին և քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանին: Քննարկվել են զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում ստեղծվելիք զբոսաշրջային կլաստերների, Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը,ինչպես նաև ծրագրի վերակառուցման գործընթացներին, ֆինանսական բաղադրիչներին առնչվող մի շարք հարցեր։ Նախարար Գևորգ […]

̰
Հունիսին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 39 հարկ վճարողի մոտ. ՊԵԿ

11:25 17.07.2024

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հունիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 39 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 36․750 մլն դրամ, հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։ «Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 13 դեպքով 13 հարկ վճարող տուգանվել է 27.500 մլն դրամով: […]

̰
Հունիսին 87 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 27․95 մլն դրամ

10:38 16.07.2024

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հունիս ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 87 դեպք և շուրջ 27․95 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 5 դեպքով 5 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 7.1 մլն դրամի չափով: Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների […]

̰
Վրաստանի արտաքին պետական ​​պարտքը հունիսին կրճատվել է ավելի քան 22 մլն դոլարով

22:30 15.07.2024

Վրաստանի արտաքին պետական ​​պարտքը հունիսի վերջին կազմել է 8,7 մլրդ դոլար, ինչը 22,6 մլն դոլարով կամ 0,25 տոկոսով ցածր է նախորդ ամսվա համեմատ։ Այս մասին են վկայում Վրաստանի ֆինանսների նախարարության կայքում հրապարակված տվյալները։ Ֆինանսների նախարարության տվյալներով, մասնավորապես, Ասիական զարգացման բանկին (ԱԶԲ) Վրաստանի պետական ​​պարտքը կրճատվել է 6,4 մլն դոլարով, 12,1 մլն դոլարով՝ Եվրոպական ներդրումային բանկին […]

̰
Ֆրանսիայի պետական ​​պարտքը 2027 թ.-ին կարող է հասնել 3,6 տրիլիոն եվրոյի

20:48 15.07.2024

Մինչև 2027 թ.-ը Ֆրանսիայի պետական ​​պարտքը ներկայիս 3,1 տրիլիոն եվրոյից կարող է հասնել 3,6 տրիլիոն եվրոյի: Այս մասին France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է Հաշվիչ պալատի ղեկավար Պիեռ Մոսկովիսին։ «Ներկայումս Ֆրանսիայի պետական ​​պարտքը կազմում է 3,1 տրիլիոն եվրո (ՀՆԱ-ի մոտ 110%-ը), մինչև 2027 թ.-ը այն կարող է հասնել 3,6 տրիլիոն եվրոյի», – ասել է Մոսկովիսին: […]

̰
Հուլիսի 8-14-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

19:29 15.07.2024

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հուլիսի 8-14-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը: Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Հովտային շրջաններում ավարտվել է աշնանացան ցորենի բերքահավաքը, շարունակվել է պտղատուների հասունացումը, խոտաբույսերը ծաղկել են։ Նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը դեռ գտնվել է մոմային հասունացման փուլում, սկսվել է եգիպտացորենի կաթնային հասունացումը, դիտվել է կարտոֆիլի վերգետնյա մասի թառամում և կաղամբի […]

̰
Հնդկաստանի նավթի նախարարը կոչ է անում նվազեցնել երկրի կախվածությունը ածխաջրածինների ներմուծումից

14:55 13.07.2024

Հնդկաստանը պետք է ավելի ակտիվ զարգացնի նավթի և գազի արդյունահանումը սեփական տարածքներում՝ նվազեցնելու կախվածությունը ներմուծվող ածխաջրածիններից, ասել է Հնդկաստանի նավթի և բնական գազի նախարար Հարդիփ Սինգհ Պուրին։ Նրա խոսքերը մեջբերում է NDTV-ն։ «Ես տարօրինակ եմ համարում, որ Հնդկաստանն այդքան կախված է նավթի ներմուծումից՝ չնայած մեր ունեցած առատ երկրաբանական ռեսուրսներին: Մեր ջանքերը պետք է ուղղված լինեն […]

̰
50 տոկոս նվազ բոնուսային բաղադրիչի շնորհիվ մարվել է 2 մլրդ դրամից ավելի պարտավորություն

21:28 12.07.2024

ՆԳ նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 8-ին ավարտվել է 50 տոկոս նվազ կիրառման բոնուսային բաղադրիչի եռամսյա ժամկետը։ Հարկադիր կատարման փուլում չգտնվող պարտավորությունների մասով՝ 50 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվել է 109 009 քաղաքացի․ 310 794 տուգանքի որոշումներով պետական բյուջե է մուտքագրվել 1 320 920 870 դրամ: Ինչ վերաբերում է հարկադիր կատարման փուլում գտնվող պարտավորություններին, ապա […]

̰
Պատմության ուսուցումը կիրականացվի նոր անվան ներքո. գործադիրի որոշումները

19:24 11.07.2024

Պատմության ուսուցումը կիրականացվի նոր անվան ներքո՝ Հայոց պատմության փոխարեն՝ Հայաստանի պատմություն, ընտանեկան նպաստների փոխարեն էլ կներդրվի անապահովության նպաստ: Գործադիրի այսօրվա որոշումները՝ ռեպորտաժում:

̰
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը հանդիպել է դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ ոլորտի խնդիրները քննարկելու նպատակով

14:40 11.07.2024

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հուլիսի 11-ին հանդիպել է դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ ոլորտի խնդիրները քննարկելու նպատակով։ Քննարկվել են դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագիրը, ոլորտում իրականացվող պետական տնտեսական քաղաքականությունն ու ոլորտում գործող ընկերություններին տրամադրվող պետական աջակցության միջոցառումները, որոնք Կառավարության որոշմամբ ընդունվել են այս տարի։ Ոլորտի ներկայացուցիչները դրական են գնահատել Կառավարության ջանքերը դիվերսիֆիկացման և ներդրումային միջավայրի […]

̰
Ադրբեջանը 2024-ի  առաջին կիսամյակում Եվրոպային մատակարարել է 6,4 մլրդ խ/մ  գազ

14:21 11.07.2024

Ադրբեջանը 2024 թվականի առաջին վեց ամսում արտահանել է 12,7 մլրդ խ/մ գազ, ընդ որում՝ ընդհանուր ծավալի կեսից ավելին (6,4 մլրդ խ/մ) արտահանվել է եվրոպական շուկա։ Այս մասին հայտնում են հանրապետության էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ «Հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում Ադրբեջանից գազի արտահանման ցուցանիշը 6%-ով գերազանցում է 2023 թվականի համապատասխան ժամանակահատվածի արտահանման ծավալը։ Այդ ծավալից 51 տոկոսը […]

̰
BACK_TO_TOP