18:12 10.07.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանի գլխավորությամբ հուլիսի 9-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։ Օրակարգային հիմնական թեման հարկային ճեղքի նվազեցման մասով Պետական եկամուտների կոմիտեի կողմից շրջանառված առաջարկությունների փաթեթի քննարկումն էր: Խորհրդի մասնավոր հատվածը ներկայացնող ասոցիացիաները ներկայացրել են իրենց գործարար անդամների հետ քննարկումների արդյունքները` մատնանշելով խնդրահարույց կետերը և առաջարկել իրականացնել դրանց հետևանքների համապարփակ վերլուծություն: […]
15:32 10.07.2024
Հուլիսի 9-ին Ֆրանսիայից Հայաստան է ներմուծվել մոնբելյարդ ցեղի 64 գլուխ երինջ, որոնց ձեռքբերումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ` «Հայաստանի Հանրապետությունում 2019 – 2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի» շրջանակներում։ Կենդանիները ձեռք են բերվել «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում․ հարավ-հյուսիս-2» ծրագրի շահառու ֆերմերների համար, որոնք այս տարվա հունիս ամսին այց են կատարել […]
21:13 09.07.2024
Հնդկաստանը և Ռուսաստանը կզարգացնեն տնտեսական համագործակցությունը՝ ավելացնելով բեռների մատակարարումները Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի, Հյուսիսային ծովային երթուղու և Չենայ-Վլադիվոստոկ նոր ուղիների գործարկման միջոցով: Այս մասին ասվում է երկու երկրների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Նարենդրա Մոդիի՝ մինչև 2030 թվականը ռուս-հնդկական տնտեսական համագործակցության ռազմավարական ուղղությունների զարգացման մասին համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության կայքում։ […]
10:50 09.07.2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի նախագահությամբ հուլիսի 8-ին ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում կայացել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստը։ «Կարևոր է մշակել այնպիսի ընդհանուր մեխանիզմներ, որոնք ուղղված կլինեն արդյունաբերական հատվածի աջակցմանը, նորարարության խթանմանը, տեխնոլոգիական արդիականացմանն ու ապրանքների մրցունակության բարձրացմանը», – ողջույնի խոսքում նշել է Գևորգ Պապոյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են մինչև 2030 թ․ ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական […]
17:05 08.07.2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հուլիսի 1-7-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը: Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների հասունացումը և բերքահավաքը։ Կատարվել է աշնանացան ցորենի բերքահավաք։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է կանաչ հասունացումը, առաջացել է խոտաբույսերի ծաղկաբույլերը։ Նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը դեռ գտնվել է մոմային հասունացման փուլում, եգիպտացորենը հուրանակալել է, […]
16:47 08.07.2024
Հուլիսի 8-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է Եկատերինբուրգ քաղաքում տեղի ունեցած «Իննոպրոմ» միջազգային ֆորումի շրջանակներում ԱՊՀ անդամ պետությունների արդյունաբերական քաղաքականության խորհրդի տասներորդ նիստին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։ «Ուրախ եմ ողջունել ձեզ այս կարևոր հանդիպմանը, որը նվիրված է մեր երկրներում արդյունաբերության զարգացմանն առնչվող թեմաների քննարկմանը: Արդյունաբերական քաղաքականությունը պետական կառավարման առանցքային […]
16:12 08.07.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ընդունել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ներկայացուցիչներին՝ տնօրեն Կարեն Ասատրյանի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Առաջարկվող գիտելիք և տեխնիկական աջակցություն Հայաստանին՝ գնահատելու հողմային էներգիայի ծրագրերի կենսունակությունը» ծրագրին առնչվող հարցեր։ Մուշեղ Մուրադյանը ողջունել է […]
16:00 08.07.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Անդրեևիչ Ալիխանովի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ու ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ալեքսեյ Վլադիմիրովիչ Գրուզդևը։ Նախարար Գևորգ Պապոյանը շնորհավորել է նորանշանակ նախարարին […]
15:05 08.07.2024
Նախարար Գևորգ Պապոյանը ՌԴ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Արաբական միացյալ էմիրությունների արտաքին առևտրի պետական նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զայուդիի և Արդյունաբերության և առաջատար տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Օմար Սուվայնա Ալ Սուվայդիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։ Կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները, արտահանման խթանմանը, որակի ստանդարտացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել […]
17:54 05.07.2024
Հուլիսի 4-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Լոռու մարզի մի շարք ընկերություններ՝ նրանց գործունեությանն ու ընթացիկ ծրագրերին ծանոթանալու նպատակով։ Այցին մասնակցել են նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանը: Նախարարը Տաշիր համայնքում այցելել է «Ալաշկերտ գրուպ» պանրի գործարան ՍՊԸ, ծանոթացել այստեղ ներդրված ժամանակակից սարքավորումներին ու արտադրական կարողություններին։ Ընկերությունում […]
18:30 04.07.2024
Մարզերում տեխնոլոգիական միջոցառումների անցակցումը՝ փորձի փոխանակման և նոր գաղափարների գեներացման հնարավորություն կստեղծի: Այս մասին հուլիսի 4-ին, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցած «𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐧𝐭𝐚𝐢𝐧𝐬 2024 Shirak» տեխնոլոգիական գագաթնաժողովի ժամանակ, ողջույնի խոսքով հանդես գալով, նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը: Գագաթնաժողովն այս տարի ընդլայնել է սահմաները և առաջին անգամ անցկացվում է մարզում՝ Շիրակի […]
15:40 04.07.2024
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրի մեջ: Ըստ հիմնավորման՝ 2024 թ. պետբյուջեով ծրագրի իրականացման համար ֆինանսավորման չափը սահմանվել է 1,521,688 հազար դրամ, որը հավասարապես բաժանվել է ՀՀ կառավարության համաֆինանսավորում և արտաքին միջոցներ (KfW)-ի միջև` յուրաքանչյուրը՝ 760,844.1 հազար դրամ։ Գյուղատնտեսությունն ապահովագրողների ազգային գործակալության ներկայացրած […]
15:35 04.07.2024
Կառավարությունը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծի ընդունմամբ նախատեսվում է կանոնակարգել կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերին ներկայացվող պահանջները՝ սահմանելով գունային տարանջատում այն է՝ առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) կաթնամթերքի վաճառքի դեպքում տարանջատված դարակաշարը ապահոված […]
22:49 03.07.2024
«Նոր ատոմակայանի կառուցման հետ կապված մենք մտել ենք շատ առարկայական փուլ: ԱՄՆ-ի հետ քննարկում ենք իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցը». այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Այսինքն, պետք է հասկանալ, որ Հայաստանը մերժում է ռուսների առաջարկը ու ամերիկացինե՞րն են Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Դե […]
20:35 03.07.2024
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանն ու Չինաստանն ունեն մեծ ծավալի երկկողմ առևտրաշրջանառություն և համագործակցում են բոլոր ոլորտներում: «Մենք զարգացրել ենք առևտրատնտեսական հարաբերությունները Չինաստանի հետ, ունենք Չինաստանի հետ ապրանքաշրջանառության շատ մեծ ծավալ, որը կազմել է 200 միլիարդ դոլար»,- նշել է Կրեմլի խոսնակը։ «Կան որոշակի խնդիրներ, բայց նման լայն շրջանակը չի […]
19:25 03.07.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հուլիսի 3-ին ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Իրակլի Նադարեիշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտային համագործակցության օրակարգին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններ։ Անդրադարձ է կատարվել նաև տեղական և միջազգային ցուցահանդեսներին ոլորտային ընկերությունների փոխադարձ մասնակցությանը։ Ներկայացուցչական պատվիրակության […]
16:10 03.07.2024
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական համագործակցության ոլորտում հարաբերությունները դրական են զարգանում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։ «Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ առանցքային՝ առևտրատնտեսական փոխգործակցության հարցում մեր հարաբերությունները դրական են զարգանում»,- ասել է Վլադիմիր Պուտինը։
14:36 02.07.2024
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների, «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և ասոցիացիայի անդամ ընկերությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ՝ ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծումները քննարկելու շուրջ կառուցողական երկխոսություն ձևավորելու, կարծիքներ փոխանակելու նպատակով։ Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը, ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները։ ՊԵԿ նախագահն, անդրադառնալով […]
14:24 01.07.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հունիսի 25-26-ը մասնակցել է Չինաստանի Դալիան քաղաքում տեղի ունեցած Համաշխարհային տնտեսական համաժողովի (WEF) 15-րդ Նոր չեմպիոնների ամենամյա հանդիպմանը (Annual Meeting of the New Champions): Նախարարի առաջին տեղակալը մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր պետությունների պատվիրակությունների, միջազգային գործընկերների հետ՝ բանակցություններ վարել բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության օրակարգի ընդլայնման […]
11:39 01.07.2024
ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է անզիջում պայքարը ՀՀ պետական սահմանով ապրանքերի անօրինական տեղափոխման դեպքերի բացահայտման ուղղությամբ: Օրերս «Բագրատաշեն» անցման կետ է ժամանել ՌԴ քաղաքացի Ա.Մ.-ի վարած թեթև մարդատար տարանսպորտային միջոցը։ Մուտքի շվաքարանի տակ` մաքսային հսկողության գոտում, մաքսային ծառայողի հարցին արդյոք մեքենայում առկա են հայտարարագրման ենթակա ապրանքներ, վարորդը […]
16:45 28.06.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027 թվականների Միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է նախորդ քննարկումների հիման վրա իրականացված վերլուծությունը, որը ներառել է ՄԺԾԾ առաջարկի հիմքում դրված հիմնական սկզբունքները, պետական գերատեսչությունների ընթացիկ ու կապիտալ ծախսերի սահմանաչափերի գնահատումը, հարկաբյուջետային շրջանակի ծախսային հատվածը […]
16:10 28.06.2024
Նյու Յորքում կայացել է Vinexpo New York 2024 գինու միջազգային ամենամյա ցուցահանդեսը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ և աջակցությամբ հայաստանյան 18 գինեգործական ընկերություն իրենց 60-ից ավելի գինու տեսականիով ԱՄՆ-ում առաջին անգամ մասնակցել են Vinexpo America-ին՝ միասնական տաղավարով։ Ցուցահանդեսին ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀԽԳ հիմնադրամի […]
14:27 28.06.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 28-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիին: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ Հանդիպման նպատակն էր քննարկել ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և համագործակցության հեռանկարները։ Նախարարը ներկայացրել է Հայաստանում «կանաչ քիմիայի» հայեցակարգը, տեքստիլ արդյունաբերության նախագծի շարունակականության ապահովման հնարավորությունը, ինչպես նաև […]
21:22 27.06.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է տնտեսական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանին: Անդրադարձ է եղել օրերս «ԵՄ-ԵԱՏՄ. քաղաքական, թե տնտեսական ընտրություն» թեմայով քննարկումներին, որոնց մասնակցել է նաև Թաթուլ Մանասերյանը: Մեզ համար կարո՞ղ են ԵԱՏՄ-ում լավ գործընկերներ լինեն, իսկ ՀԱՊԿ-ում հակառակորդ. արդյո՞ք այսօրվա վիճակը մոտ է դրան: Իսկ կարո՞ղ է Հայաստանը դուրս գալ ՀԱՊԿ-ից բայց մնալ ԵԱՏՄ-ում: Պատասխանելով այս […]
20:43 27.06.2024
ԵՄ-ն պետք է պատրաստվի լրացուցիչ 500 միլիարդ եվրո ներդնել ռազմական արդյունաբերության մեջ հաջորդ տասնամյակի ընթացքում՝ սեփական անվտանգությունն ապահովելու համար: Ինչպես հայտնում է Euractiv պորտալը՝ հղում անելով աղբյուրներին, այս մասին Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Ֆոն դեր Լեյենը գագաթնաժողովում «հաստատել է ավելի վաղ հաղորդագրությունները, որ Եվրահանձնաժողովը գնահատում է պաշտպանական […]
20:11 27.06.2024
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը վերազինվել է ռենտգենյան սարքերով և ճառագայթային հայտնաբերման ժամանակակից սարքավորումներով: Այս մասին տեղեկանում ենք ծառայության կայքից: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը հունիսի 27-ին «Ապավեն» մաքսային պահեստում մասնակցել են ռենտգենյան սարքերի և ճառագայթային հայտնաբերման սարքավորումների տեղադրման միջոցառմանը: Նոր սարքավորումները ձեռք են […]
19:20 27.06.2024
Գործադիրը հաստատել է Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագիրը՝ տնտեսավարողների մոտ առկա կոնյակի սպիրտների մնացորդների իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու և ընթացիկ տարվա խաղողի մթերումների կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Ըստ հիմնավորման՝ 2019 թ. կոնյակի սպիրտի արտահանումը կազմել է 14.5 մլն լիտր (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով), այնուհետև տարբեր գործոններով պայմանավորված արտահանման […]
19:08 27.06.2024
ՀՀ-ում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրի իրականացման ժամկետի երկարաձգման, ծրագրում նոր ներդրումների ներգրավման, ինչպես նաև ներդրումային ծրագրերի մոնիթորինգի, գնահատման ու աուդիտ իրականացնող ընկերությունների ցանկի և եզրակացությանը ներկայացվող պահանջների, կապիտալ ներդրումների կառուցվածքի և ծրագրի իրականացման գործընթացի և գրավադրման դրույթների հստակեցման նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Մասնավորապես՝ առաջարկվում է երկարացնել ծրագրին մասնակցելու համար […]
11:20 27.06.2024
Ապրանքների ներմուծման ու արտահանման հայտարարագրերի էլեկտրոնային ծանուցման համակարգին ամբողջովին անցնելուն ընդառաջ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում ներդրվել է այսպես կոչված «Մեյլինգ» համակարգը, հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։ «ՀՀ-ից արտահանվող (այդ թվում` ԵԱՏՄ անդամ երկրներ) ապրանքների համար ներկայացված հայտարարագրերը գրանցվելուց հետո ռիսկերի կառավարման համակարգի կողմից «Դեղին ուղի» կամ «Կարմիր ուղի» ընտրվելու դեպքում (որը ենթադրում է փաստաթղթային հսկողություն) այսուհետ […]
15:47 26.06.2024
Հունիսի 26-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Զարգացման ֆրանսիական գործակալության Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյերը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագիրը»՝ քաղաքականության վրա հիմնված վարկի տեսքով բյուջետային աջակցության ծրագրի ներքո 75 մլն եվրո վարկային միջոցների ստացման նպատակով: Ֆրանսիական կողմից վարկային համաձայնագիրը համաստորագրել է նաև […]