TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+15.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը

11:27 15.06.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 14-ին ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը, որի կազմում էին ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, ԵՄ պատվիրակության Համագործակցության ղեկավար Ֆրանկ Հեսսը, ՀԲ և ԵՄ այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Այցի նպատակն էր նախարարին ներկայացնել բաժնետիրական ընկերությունների մասին օրենսդրական բազայի և Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի արդիականացման տեխնիկական աջակցությունը և «Նոր բիզնես […]

̰
Յոթնյակի բոլոր երկրները կմասնակցեն Ուկրաինային 50 մլրդ դոլար հատկացնելուն

22:55 14.06.2024

Յոթնյակի բոլոր երկրները կմասնակցեն Ուկրաինային 50 միլիարդ դոլար հատկացնելուն՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային։ «Երեկ մենք խոսեցինք այն մասին, թե G7-ի որ երկրները կմասնակցեն գործարքին: Պատասխանն այն է, որ, իրոք, G7-ի բոլոր երկրները դերակատարում կունենան: Որոշ երկրներ կնպաստեն վարկին, որոշները կմասնակցեն մարմանը, մյուսները երաշխիքներ […]

̰
Գևորգ Պապոյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

20:51 14.06.2024

Այս տարի Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվի նվազման միտում է նկատվում, ինչն՝ ի թիվս այլ հանգամանքների, պայմանավորված է նաև Ռուսաստանից տուրիստական հոսքի կրճատմամբ:Պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրած ասուլիսին այս մասին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Պապոյանի խոսքով, ցավոք, մեր երկրում զբոսաշրջության իրական վիճակը բնութագրող ցուցանիշում չի հստակեցվում, թե ում ենք համարում զբոսաշրջիկ, ապա հավելեց՝ չնայած զբոսաշրջիկների […]

̰
Ռուսաստանը պետք է Ուկրաինային 486 միլիարդ դոլար փոխհատուցի. G7-ի  հայտարարությունը

20:05 14.06.2024

Ռուսաստանը պետք է փոխհատուցի Ուկրաինային 486 միլիարդ դոլարի չափով հասցված վնասի համար: Այս մասին նշված է G7-ի երկրների հայտարարության մեջ։ Բացի այդ, G7 երկրները խոստանում են շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի՝ հումքի և էներգառեսուրսների առևտրի եկամուտների վրա: Գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ Մեծ յոթնյակի երկրների հայտարարության մեջ խոսվում է Ուկրաինային աջակցություն տրամադրելու մասին: Կիևը կշարունակի ստանալ ռազմական, […]

̰
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է սուբվենցիոն հայտերի գնահատման հանձնաժողովի հերթական նիստը

18:36 14.06.2024

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ հունիսի 14-ին տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2024 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 49 հայտ:

̰
Կայացել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի 100 օրվա պաշտոնավարմանը նվիրված մամուլի ասուլիսը

17:49 14.06.2024

Հունիսի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է նախարար Գևորգ Պապոյանի 100 օրվա պաշտոնավարմանը նվիրված մամուլի ասուլիսը։ Նախարարը ներկայացրել է տնտեսության ոլորտում գրանցված ցուցանիշները, իրականացվող պետական օժանդակության ծրագրերը, ինչպես նաև նախարարության գործունեության ընթացիկ արդյունքները։ Ասուլիսի ընթացքում նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին։

̰
Քննարկվել են Հայաստանի և Նորվեգիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր

13:22 14.06.2024

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը հունիսի 14-ին ընդունել է Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին։ Քննարկվել են Հայաստանի և Նորվեգիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, գյուղատնտեսության, վերականգնվող էներգիայի և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ոլորտներում համագործակցության և փորձի փոխանակման հնարավորություններին։ Հայ-նորվեգական գործարար կապերի ամրապնդման համատեքստում Նարեկ Հովակիմյանն առաջարկել է դիտարկել նորվեգական ընկերությունների […]

̰
Մայիսին 154 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. ՊԵԿ

10:15 14.06.2024

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի մայիս ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 154 դեպք և 72․82 մլն դրամի չափով տուգանք։ «Արձանագրված խախտումներից 11 դեպքով 11 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 34.19 մլն դրամի չափով: Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է […]

̰
Իրանը մտադիր է հասնել Ռուսաստանի Դաշնության հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը

22:10 13.06.2024

Իրանը վճռական է հասնելու Ռուսաստանի հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իսլամական հանրապետության նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերը։ «Բոլոր գոյություն ունեցող համաձայնագրերի իրականացումը, ներառյալ առևտուրը, էներգետիկան և ապրանքների տարանցումը, կազմում են երկկողմ հարաբերությունների հիմնական օրակարգը, և Իրանը վճռական է այն կյանքի կոչելու հարցում», – ասել է […]

̰
Ռուսաստանն առևտրի 80%-ն իրականացնում է ռուբլով և բարեկամ երկրների արժույթներով. ՌԴ ԿԲ

20:07 13.06.2024

Ռուսաստանի արտաքին առևտրային վճարումների գրեթե 80%-ը կատարվում է ռուբլով, յուանով և բարեկամ երկրների արժույթներով: Այս մասին հայտնում են ՌԴ Կենտրոնական բանկից: ԿԲ-ից նաև նշում են, որ ԱՄՆ դոլարի և եվրոյի մասնաբաժինը ռուսական շուկայում վերջին երկու տարվա ընթացքում հետևողականորեն նվազում է: «Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Ռուսաստանը վերահղել է առևտրային հոսքերը դեպի Արևելք և […]

̰
Խորհրդարանին ներկայացվել է ՀՀ ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

17:50 13.06.2024

Ազգային ժողովը հունիսի 13-ի նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Մի քանի մասից բաղկացած հաղորդումը մանրամասն ներկայացրել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Նրա տեղեկացմամբ 2023 թվականին ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների եւ պահպանվող անորոշությունների պայմաններում համաշխարհային տնտեսական ակտիվությունը եւ պահանջարկը շարունակել են դանդաղել: Այս զարգացումների եւ այդ երկրներում իրականացվող զսպող դրամավարկային քաղաքականության […]

̰
2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՆԱ-ն կազմել է ավելի քան 9,5 տրիլիոն ՀՀ դրամ

13:25 13.06.2024

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ԱԺ-ում արտահերթ ելույթում նշել է, որ Կառավարության տնտեսական քաղաքականության առանցքային նպատակն է մրցունակ ու բարձր արտադրողականություն ունեցող տնտեսության ձեւավորումը, որը կնպաստի ինքնիշխան ու դիմակայուն պետության շարունակական առաջընթացին: Այս համատեքստում կարեւորվել է մարդկային ռեսուրսների զարգացման համար անհրաժեշտ եւ բավարար տնտեսական, առողջապահական, կրթական անվտանգային պայմանների ապահովումը: Ըստ նախարարի` 2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՆԱ-ն […]

̰
«Մեծ յոթնյակի» երկրները որոշել են 2024 թվականին Կիևին 50 մլրդ դոլար հատկացնել ռուսական ակտիվներից

23:14 12.06.2024

«Մեծ յոթնյակի» երկրները համաձայնել են Ուկրաինային տալ 50 միլիարդ դոլարի վարկ, որը կմարվի ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթով։ Այս մասին հայտնում է Agence France-Press-ը՝ հղում անելով Ֆրանսիայի կառավարությանը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ G7 երկրներն ուղիներ են փնտրում ռուսական ակտիվները բռնագրավելու համար և արդեն «լավ առաջընթաց» են […]

̰
Կառավարության անդամները խոսել են 2023 թ. պետբյուջեի կատարողականի մասին

16:52 12.06.2024

2023 թվականի ՀՀ կառավարության դժվարին մարտահրավերներից էին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական աջակցության հարցերը: Այս ուղղությամբ ֆինանսական հատկացումները  եղել են 2023 թվականի պետբյուջեի կարեւոր հարցերից մեկը: Բռնի տեղահանվածների հետ կապված հումանիտար եւ սոցիալական խնդիրների կարգավորման նպատակով ծախսերի հանրագումարը կազմել է շուրջ 39 մլրդ դրամ. ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հունիսի 12-ի ԱԺ […]

̰
2023 թ․ ապահովվել է 2 տրիլիոն 222 մլրդ դրամի հարկային եկամուտների ցուցանիշ, որը կազմել է համախառն ներքին արդյունքի 23.9 տոկոսը

12:43 12.06.2024

2023 թվականի ընթացքում ապահովվել է 2 տրիլիոն 222 մլրդ դրամի հարկային եկամուտների ցուցանիշ, որը կազմել է համախառն ներքին արդյունքի 23.9 տոկոսը: Եկամուտների անվանական մակարդակը կամ հավաքված հարկերի բացարձակ թիվն ինքնին ոչինչ չի նշանակում, դրա համար մենք այն դիտարկում ենք եւ մեր բոլորի կողմից անցյալ տարվա ընթացքում ստեղծված ամբողջ արժեքի` ՀՆԱ-ի հարաբերության մեջ եւ համեմատում ենք […]

̰
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է Լոնդոնում կայացած «Զարգացող շուկաների ֆիքսված եկամտով գործիքներ» խորագրով համաժողովին

17:45 11.06.2024

Հունիսի 6-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը, պետական պարտքի կառավարման վարչության պետ Սամվել Խանվելյանը և ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը Լոնդոնում մասնակցել են Ջեյ Փի Մորգանի կողմից կազմակերպված «Զարգացող շուկաների ֆիքսված եկամտով գործիքներ» խորագրով համաժողովին և իրականացրել ոչ գործարքային իրազեկման արշավ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից, համաժողովի շրջանակներում իրականացվել են ինչպես […]

̰
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել է 0.25 տոկոսային կետով

14:16 11.06.2024

Հունիսի 11-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.00 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 9.50 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 6.50 %: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը […]

̰
Երևանում ասֆալտապատման և դիտահորերի բարձրացման գործընթացը շարունակվում է

11:54 10.06.2024

Մայրաքաղաքում շարունակվում է ասֆալտապատման և դիտահորերի բարձրացման գործընթացը: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ միջին ծածկի նորոգման աշխատանքները Նոր Նորքից կտեղափոխվեն այլ վարչական շրջաններ, կշարունակվեն նաև փոսալցման աշխատանքները, կհայտարարվի նոր մրցույթ՝ տեխնիկական նոր առաջադրանքով:

̰
Համախառն ներքին արդյունքի աճը հունվար–մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 9.2 տոկոս. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

11:41 10.06.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանը 2024 թվականի հունվար–մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել։ Վերոնշյալ ժամանակահատվածում համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 9.2%, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.3%: Աճ է գրանցվել տնտեսության բոլոր ոլորտներում, ինչը պայմանավորված էր ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին պահանջարկի աճով։ Առավել մանրամասն՝ այստեղ:

̰
Կառավարության ֆինանսավորմամբ գնված 32 անվազույգերից 8-ն արդեն մետրոպոլիտենում են

10:17 10.06.2024

Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ Կառավարության ֆինանսավորմամբ գնված 32 անվազույգերից 8-ն արդեն գտնվում են մետրոպոլիտենում։ Շաբաթվա քրոնիկոն. Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 530 հազար 535 ուղևոր: Գիծ է դուրս բերվել 2962 շարժակազմ, որից 550-ը երեք վագոնանի, 1384-ը երկու վագոնանի և 1028-ը մեկ վագոնանի։ Նախատեսված ուղևորափոխադրումը 514 […]

̰
Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի հատվածի համար, ըստ արձանագրված թերությունների, կորոշվի, թե ինչ ծավալի աշխատանքներ պետք է կատարվեն միջին նորոգման շրջանակում

10:12 10.06.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի միջին նորոգման ծրագրերի կառավարման բաժնի աշխատակիցներն իրականացրել են չափագրումներ Հ-4, Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի կմ34+800÷կմ41+200 հատվածում։ Կկազմվեն թերությունների ակտեր, որպեսզի ըստ արձանագրված թերությունների՝ որոշվի, թե ինչ ծավալի աշխատանքներ պետք է կատարվեն միջին նորոգման շրջանակում։

̰
Հրազդանում հանրապետական նշանակության մոտ 6 կիլոմետր ճանապարհահատված է հիմնանորոգվում

15:32 09.06.2024

1.4 միլիարդ դրամով Հրազդանում հանրապետական նշանակության մոտ 6 կիլոմետր ճանապարհահատված է հիմնանորոգվում: Այդ մասին հայտնում են Կառավարությունից։ 2 տեղամասով իրականացվող աշխատանքների ընթացքում անցկացնում են ջրահեռացման համակարգեր, կառուցում մայթեր, ասֆալտապատումը նախատեսված է երկշերտ՝ պահանջվող չափանիշներին համապատասխան:

̰
Թուրքիան և Ռուսաստանը հայտարարել են Ստամբուլում էներգետիկայի բորսա ստեղծելու մտադրության մասին

13:57 08.06.2024

Թուրքիան և Ռուսաստանը ծրագրում են Ստամբուլում ֆինանսական կենտրոնի շրջանակներում էներգետիկայի և հանքարդյունաբերության բորսա ստեղծել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում Ռուսաստանի Դաշնության բնական պաշարների և շրջակա միջավայրի նախարար Ալեքսանդր Կոզլովի հետ բանակցություններից հետո։ «Մենք բանակցություններ վարեցինք Ստամբուլի ֆինանսական կենտրոնում թուրքական էներգետիկ և հանքարդյունաբերական բորսայի ստեղծման հետ կապված […]

̰
Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար

08:21 08.06.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար […]

̰
Ախթալայում աշխատանքները շարունակվում են

23:01 07.06.2024

Ախթալայի հատվածում կամրջի և երկաթգծի վերականգնողական աշխատանքները շարունակվում են: Այդ մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։

̰
Քարկոփում կատարվում է բակերի, ճանապարհների խճապատում. Արեն Մկրտչյան

22:47 07.06.2024

Քարկոփում տիղմի հեռացման աշխատանքներից հետո կատարվում է բակերի, ճանապարհների խճապատում։ Այդ մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի Ֆեյսբուքի էջում։

̰
Սանահին կայարանում լուծվել է խմելու ջրամատակարարման խնդիրը

22:25 07.06.2024

Սանահին կայարանում լուծվել է խմելու ջրամատակարարման խնդիրը։ Այդ մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի Ֆեյսբուքի էջում։ «Մինչ այդ կարգավորվել էր գազամատակարարման հարցը։ Էլեկտրասնուցման խնդրի լուծման աշխատանքները մոտ են ավարտին»,- ասված է գրառման մեջ։

̰
Թեթև մարդատար մեքենաների երթևեկությունը Մ6 մայրուղու վրա վերականգնված է

22:05 07.06.2024

Թեթև մարդատար մեքենաների երթևեկությունը Մ6 մայրուղու վրա վերականգնված է: Նաև որոշակի սահմանափակումներով անհրաժեշտություն է առաջանում բեռնատարների երթևեկություն իրականացնել: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն ասել է, որ չնայած այդ ամենին՝ վարորդներին հորդորում են առավել զգոն լինել այդ հատվածում երթևեկում իրականացնելիս:

̰
Երևանում հունիսի 1-ից վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը

17:00 07.06.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում հունիսի 1-ից վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին: Ինչպես տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից, տոնավաճառում վաճառքն իրականացնելու են բացառապես գյուղացիական տնտեսություն վարողները։

̰
Գևորգ Պապոյանը և Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

13:33 07.06.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Զրուցակիցները քննարկել են հայ-հնդկական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Նախարարն առաջարկել է դիտարկել Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման տարբերակը՝ օգտագործելով Հնդկաստանի առաջադեմ տեխնոլոգիաները։ Գևորգ Պապոյանը նաև հնարավոր է համարել համագործակցության խորացումը ոսկերչության ոլորտում և […]

̰
BACK_TO_TOP