17:27 06.06.2024
Նոյեմբերի 5-10-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում կանցկացվի Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսը (CIIE), որի նպատակն է նպաստել փոքր և միջին բիզնեսի կայուն զարգացմանը։ Մինչ այժմ ցուցահանդեսին մասնակցել է 60 երկրի ավելի քան 800 ընկերություն։ Ինչպես տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից, ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Կացության և ճանապարհային ծախսերը […]
16:49 06.06.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Հայաստանից Ռուսաստան արտահանվող բուսասանիտարական վերահսկման բեռների նկատմամբ իրականացվել են վերահսկողական բոլոր համալիր միջոցառումները՝ կանխելու համար խախտումներով բեռների մատակարարումը Ռուսաստան, ինչն արձանագրել էր ռուսական վերահսկողությունը նախորդ տարվա նոյեմբեր ամսին: «Սահմանային հետևողական հսկողության և ի հայտ եկած խնդիրները փորձագիտական մակարդակում հնարավորինս արագ լուծելու արդյունքում, 2023 թվականի համեմատ 2024 թվականին Հայաստանից մրգերի […]
15:25 06.06.2024
Կառավարության որոշմամբ բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 2 մլրդ 426 մլն դրամ սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, գումարը կհատկացվի 19 համայնքի 22 սուբվենցիոն ծրագրերը ֆինանսավորելու համար: Ըստ մարզերի ֆինանսավորման բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզ՝ 219 մլն, Արարատի մարզ՝ […]
13:18 06.06.2024
Սաուդյան Արաբիան առաջիկա երեք տարում կավելացնի նավթի արդյունահանման հզորությունը, ասել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար արքայազն Աբդուլազիզ բեն Սալմանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում (SPIEF) ելույթի ժամանակ։ «Մենք սկզբում արդյունահանումը 13 միլիոն բարելից նվազեցրինք 12 միլիոնի, բայց արդյունահանման ծավալներն ավելացնելու ծրագրեր ունենք 2026 թվականին, այնուհետև 2027 թվականին կլինի աստիճանական աճ»,- ասել է նա՝ հավելելով, որ […]
13:02 06.06.2024
ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 122 մլն 993 հազար դրամ գումարի չափով: Գումարը կուղղվի «Արամ Խաչատրյան» համերգասրահի գրասենյակային հատվածի, օժանդակ սենյակների և դահլիճի նորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերմանը: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ադմինիստրատիվ կազմի համար նախատեսված գրասենյակային հատվածի հիմնանորոգումից հետո (գումարը հատկացվել էր ՀՀ կառավարության 22.12.2022թ․–ի N 2043-Ն […]
11:56 06.06.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Լիտվայի կառավարության որոշմանը, ըստ որի՝ հեղեղումներից տուժած Հայաստանին 100 հազար եվրո մարդասիրական օգնություն կհատկացվի: «Շնորհակալություն, Ինգրիդ Սիմոնիտե, այս դժվարին ժամանակներում ձեր շարունակական աջակցության համար: Մենք անկեղծորեն գնահատում ենք Լիտվայի համերաշխությունը։ Միասին մենք կհաղթահարենք այս դժվարությունները և կդառնանք ավելի ուժեղ, քան երբևէ»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։
22:39 05.06.2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Մոսկվայի և Թեհրանի միջև հնարավոր է ավելի սերտ համագործակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ չնայած պատժամիջոցների պատճառով բոլոր տեսակի սահմանափակումներին: «Մենք ունենք համատեղ աշխատանքի մի ամբողջ ծրագիր, մենք զարգացնում ենք առևտրատնտեսական կապերը, իհարկե, շատ կցանկանայինք, որ լրացուցիչ ջանքեր գործադրեինք բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ հաշվի առնելով բոլոր սահմանափակումները այնքան էլ հեշտ չէ […]
22:21 05.06.2024
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այսօր ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի և «Ամերիա» խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանի հետ մասնակցել է «Հարկային արդարության կարևորությունը առավել արդար և հավասար հասարակություն ստեղծելու համար» պանելային քննարկմանը, որը վարում էր Հայաստանի ամերիկյան համալսարանի Սիմոն Մանուկեան գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Վաչե Գաբրիելյանը: Այդ մասին տեղեկանում ենք պատգամավորի Ֆեյսբուքի […]
18:36 05.06.2024
Նախագծերի փաթեթի ընդունմամբ կկանոնակարգվեն հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեին օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները, կստեղծվեն համապատասխան իրավական հիմքեր` հարկային մարմնին հարկային հսկողության շրջանակում օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկատվության տրամադրման համար. այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: ««Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն […]
18:06 05.06.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Զբոսաշրջության կոմիտեի 2023թ. գործունեության հաշվետվությունը: Զեկույցով հանդես է եկել կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Սուսաննա Հակոբյանը: Նշվել է, որ Զբոսաշրջության կոմիտեի բյուջեն 2023 թվականին կազմել է 7,5 մլրդ դրամ, իսկ 2024-ին այն կկազմի 13,2 մլրդ, ինչը պայմանավորված է նախատեսված նոր ենթակառուցվածքների բարելավման ծրագրի առկայությամբ: Ներկայացվել է 2023 թ. […]
11:22 05.06.2024
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է մայիսի 1-31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ «22 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 4,508,210 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը […]
11:26 04.06.2024
Սանահին կայարանից մինչև Այրում կայարան երկաթուղային ենթակառուցվածքի վնասված 8 հատվածներից երկուսում գնացքների երթևեկությունը վերականգնվել է։ Երթևեկությունը դեռևս սահմանափակ է արագությամբ և շարժակազմի տեսակով։ Այդ մասին հայտնում են ՀԿԵ-ից։ Ներկայումս իրականացվում է Ալավերդի-Հաղպատ ճանապարհի փլուզված հատվածի մաքրում՝ քանդված կառույցների պայթեցման և ապամոնտաժման միջոցով, տարածքների մաքրման և շինարարական տեխնիկայի համար մուտքի ճանապարհներ կառուցելու ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ են […]
10:40 04.06.2024
2024 թվականի հունիս ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է հունիսի 4-ից: Այդ մասին հայտնում են Միասնական սոցիալական ծառայությունից։
22:53 03.06.2024
Հետիոտնային կամրջի կառուցման ինտենսիվ աշխատանքներ Սանահին կայարանում` արգելափակված հատվածի հետ կապը վերականգնելու նպատակով։ Տեղում աշխատում են տասնյակ մասնագետներ։ Այդ մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի Ֆեյսբուքի էջում։ «Սանահին կայարանում հետևել եմ աշխատանքների ընթացքին, կարիքների գնահատում իրականացրել»,- նշված է գրառման մեջ։
22:10 03.06.2024
Ախթալայում խմելու ջրի խնդիրը ևս լուծվեց։ Մինչև այս վերականգնվել էր գազամատակարարումը, էլեկտրասնուցումը, կապի ենթակայանները։ Այդ մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի Ֆեյսբուքի էջում։ «Հետիոտնային ժամանակավոր կամրջով վերականգնված է կապն Մ6-ի հետ։ Մինչ այդ քաղաքը ջրի, սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարագաների կարիք չի ունեցել, սնուցումն արագ ապահովվել է։ Ախթալան հրատապ լուծման որևէ խնդիր […]
21:46 03.06.2024
Այսօր Սյունիքի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են մարզում պետական միջոցներով իրականացվող դպրոցաշինության ծրագրերը։ Այդ մասին ասված է ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի Ֆեյսբուքի էջում։ Քննարկմանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աշխատանքային խումբը` տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի […]
21:40 03.06.2024
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմն ամփոփել է ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերը։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Փոքր Մասրիկ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում վերակառուցվել է օրվա կարգավորիչ ջրամբարը։ Փոքր Մասրիկի օրվա կարգավորիչ ջրամբարի վերակառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 18 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է […]
21:05 03.06.2024
Այսօր տեղի է ունեցել Ուկրաինայի և ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատների և գործարար հանրության ներկայացուցիչների միջև առցանց հանդիպում: Այդ մասին հայտնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից։ «Հայկական կողմից մասնակցեցին Ուկրինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Երևանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը, Առևտրաարդյունաբերական պալատի Ուկրաինայի մասով համակարգող Արա Մարությանը։ Ուկրաինական կողմը ներկայացնում էր Պալատի նախագահ Գենադի Չիժիկովը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են […]
14:57 03.06.2024
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է մասնակցում Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽԽ) նիստին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը միջոցառման վայրից։ Նշվում է, որ Գրիգորյանի գլխավորած հայկական պատվիրակությունը հունիսի 3-ի առավոտյան ժամանել է Մինսկի մերձակայքում գտնվող «Великий камень» չինական-բելառուսական արդյունաբերական պարկ, որտեղ անցկացվելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։
14:29 03.06.2024
Հայաստանի կառավարությունը տրամադրում է արտադրվող դեղերի կլինիկական փորձարկումների և (կամ) կենսահամարժեքության հետազոտությունների ծախսերի մասնակի փոխհատուցում։ Պարտադիր պահանջներ են՝ արտադրվող արտադրանքը պետք է համապատասխանի օրենքով սահմանված «դեղ» հասկացությանը, հայտատուն հայտի ներկայացման պահին չպետք է ունենա չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթ։ Ծրագրի շրջանակներում շահառուներին տրամադրվող փոխհատուցման չափը կազմում է կլինիկական փորձարկումների ծախսերի 50%-ի չափով, […]
22:23 01.06.2024
Մայիսի 31-ին Հնդկաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Վլադիմիր Պողոսյանը մասնակցել է Նյու Դելիում հրատարակվող Travel Jingles ամսագրի կողմից կազմակերպված զբոսաշրջության ոլորտի քննարկումների վերաբերյալ հանդիպմանը: Հնդկաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների խոսքերի շարքում Վլադիմիր Պողոսյանն իր հերթին տեղեկություններ է ներկայացրել Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունների մասին: Հանդիպման ընթացքում ցուցադրվել են նաև Հայաստանի տեսարժան վայրերը ներկայացնող ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տեսահոլովակները:
15:55 01.06.2024
ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ մայիսի 31-ի համատեղ նիստում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հայտնել է, որ 2023 թվականին կոմիտեին պետական բյուջեով հատկացվել է 22,9 մլրդ դրամ, փաստացի կատարվել է 17,7 մլրդ դրամ կամ 77,4 տոկոս: Հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր 1 մլրդ 881 մլն դրամի չափով ֆինանսավորվել են մի շարք ծրագրային […]
11:19 01.06.2024
NYMEX բորսայի մայիսի 31-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ոսկու գինը նվազել է 0.72%-ով և կազմել 2347.70 դոլար, արծաթի գինը նվազել է 1.83%-ով և կազմել 30.56 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.30%-ով և կազմել 1044.50 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
20:13 31.05.2024
Մայիսի 31-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել երկու երկրների միջև համագործակցությունը: Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը կարևորել են արդյունավետ և կառուցողական փոխգործակցությունը և վերահաստատել իրենց պատրաստակամությունը՝ ընդլայնելու դրա ուղղությունները:
17:03 31.05.2024
Էկոնոմիկայի նախարարությունը 2023 թվականի 5 ծրագրի շրջանակում իրականացրել է 25 միջոցառում: Պլանավորվել էր 64 մլրդ 784 մլն դրամ, փաստացի ծախսվել է 62 մլրդ 722 մլնդ դրամ՝ ապահովելով 96 տոկոս կատարողական: Նախորդ տարվա համեմատ գումարն աճել է 15 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի […]
13:59 31.05.2024
Պետական եկամուտների կոմիտեն հաշվետու տարում իրականացրել է 1 ծրագիր եւ 11 միջոցառում. այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ մայիսի 31-ի համատեղ նիստում: Քննարկվել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Նիստը վարել են Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ […]
13:38 31.05.2024
Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է համագործակցության և կարևորում է ապակենտրոնացված գործընկերությունն ու մարզի զարգացմանը միտված նախաձեռնությունների իրականացումը։ Վստահ եմ, որ երկկողմ միջպետական հարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ, իսկ մենք կկարողանանք համատեղ ջանքերով նպաստել դրանց ամրապնդմանը։ Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ հանդիպմանն ասել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։ Մարզպետը ողջունել է դեսպանին […]
13:06 31.05.2024
Երևանն իր ֆինանսական միջոցների հաշվին շարունակում է արդիականացնել ավտոբուսային և տրոլեյբուսային հավաքակազմը: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաք կբերվի 171 նոր ավտոբուս և 8 նոր տրոլեյբուս, մինչև տարեվերջ վերջիններիս կավելանան ևս 7-ը։ Մայրաքաղաքում ակտիվորեն շարունակվում է նաև գծանշման գործընթացը։
22:07 30.05.2024
Հայաստանն ու Միացյալ Նահանգները պատրաստվում են մաքասային ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր կնքել: Հարցը քննարկվել է Հայաստանի կառավարության այսօրվա նիստում: Ի՞նչ է ենթադրելու համաձայնագիրը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հայաստանի ու ԱՄՆ-ի համապատասխան կառույցները մշակել են համաձայնագրի նախագիծ, որը պետք է կանոնակարգի մաքսային ոլորտի ատյանների միջև համագործակցությունը: Եվ ահա այդ համաձայնագրի նախագծին հավանություն տվեց […]