15:12 30.05.2024
Գործադիրը հաստատել է ՀՀ-ում գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը և միջոցառումների կատարման ժամանակացույցը: Ըստ հիմնավորման՝ 2022 թ. մեկնարկած ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների (ԽԵԿ) համարակալման և հաշվառման ծրագրի իրականացման կարևոր բաղադրիչներից է «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգը, որն ապահովում է կենդանու վերաբերյալ տեղեկությունը (անասնատեր, կենդանու անհատական համար, հաշվառման վայր, անասնաբուժական միջոցառումներ, տեղաշարժ և այլն) մուտքագրելու […]
12:31 30.05.2024
Հրապարակվել է ՀՀ 2024 թվականի հունվար-ապրիլ ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը: 2024 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 863.4 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.3%ով կամ 73.5 մլրդ դրամով: 2024 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 817.1 մլրդ դրամ: Նախորդ տարվա […]
10:20 30.05.2024
Ընթացիկ տարվա ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 10.4%, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.1%-ով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ «Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. առևտրի շրջանառություն՝ 27.2%, շինարարություն՝ 17.8%, արդյունաբերություն՝ 16.3%, ծառայություններ՝ 0.8%։ 2024թ.-ի ապրիլին նախորդ տարվա նույն […]
14:48 29.05.2024
2023 թվականի հարկաբյուջետային քաղաքականության նպատակներն են եղել տնտեսական աճի ներուժի բարձրացումը, պարտքի կայունության ապահովումը, անվտանգային համակարգի ամրապնդումը եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների համապարփակ բավարարումը: Մենք 2023 թվականին ամբողջությամբ համապատասխանել ենք հարկաբյուջետային կանոններին: Կապիտալ ծախսերը շուրջ 284 մլրդ դրամով գերազանցել են պետական բյուջեի պակասուրդը: Մենք բարելավել ենք հարկային եկամուտները. հարկերը եւ տուրքերը կազմել […]
12:49 29.05.2024
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մայիսի 29-ին մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ: ՀՀ վարչապետը մի շարք հայեցակարգային հարցերի է անդրադարձել, արձանագրել, որ պետությունը պետք է ընկալվի որպես […]
21:06 28.05.2024
Ավստրիական նավթագազային OMV ընկերությունում կարծում են, որ քանի դեռ ռուսական գազի հետ կապված պատժամիջոցներ չեն սահմանվել, պարտավոր են պահպանել «Գազպրոմի» հետ գոյություն ունեցող մատակարարումների պայմանագիրը, բաժնետերերին ասել է OMV-ի գործադիր տնօրեն Ալֆրեդ Շթերնը։ Նրա խոսքերը մեջբերել է ավստրիական der Standard թերթը։ «Քանի դեռ պատժամիջոցներ չկան, մեր տեսանկյունից, պարտավոր ենք պահպանել «Գազպրոմի» հետ գոյություն ունեցող գազամատակարարման […]
18:52 27.05.2024
Մայիսի 25-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հավատարմագրված մասնագիտացված կառույցի՝ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովին: Նախարարը ողջունել է ժողովի մասնակից աուդիտորներին, փորձագետ հաշվապահներին, աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ շեշտելով պետության կողմից պալատին պատվիրակված գործառույթների արդյունավետ իրականացման կարևորությունը: Նախարարը նաև ընդգծել է, որ հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության […]
17:20 27.05.2024
Մայիսի 27-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Գերմանիայի Թյուրինգիա երկրամասի զարգացման ընկերակցության (LEG Thüringen) տնօրեն Շտեֆան Բլեխշմիդտի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Գերմանիայի Տնտեսության արևելյան բիզնես հանձնաժողովի (Ost-Ausschuss) աջակցությամբ հանդիպմանը ներկա էին գերմանական ընկերությունների ներկայացուցիչներ։ Նախարարը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի առևտրաշրջանառության ծավալների աճը՝ նշելով, որ պետք է […]
17:08 27.05.2024
Մարզեր պարբերաբար կատարած մեր այցերի ընթացքում անասնապահները բարձրաձայնում են կաթի մթերմանն առնչվող խնդիրների եւ, մասնավորապես, գնի նվազեցման փաստի մասին. այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը` մայիսի 27-ին «Տնտեսական գործունեության ազատությունը եւ տնտեսական մրցակցության երաշխավորումը կաթի մթերման ոլորտում առկա խնդիրների համատեքստում» թեմայով իր նախաձեռնած […]
13:30 27.05.2024
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2024 թվականի հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13.2 տոկոսով։ ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացրել է, թե որոնք են հիմնական աճն ապահոված ոլորտները։
14:54 25.05.2024
Բնագետները վաղուց են ապացուցել՝ եթե չլիներ մեղուն, 100 հազարավոր տեսակի բույսեր ուղղակի կվերանային երկրի երեսից։ Մայիսի 20-ը մեղվաբույծների միջազգային օրն է: Արդեն 2-րդ տարին է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մայիսի 20-ին հաջորդող հանգստյան օրերին «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է մեղվաբուծության ֆորումը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:58 24.05.2024
Մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է «Կանաչ, կայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը: Հայկական կողմից այն ստորագրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, իսկ Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից՝ ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը: Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 92,300,000 եվրո արժողությամբ վարկ […]
11:48 24.05.2024
Մայիսի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է Արգենտինայի ազգային տոնին նվիրված միջոցառմանը։ Նախարարն իր ելույթում գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է ամրապնդել ավանդաբար ջերմ բարեկամական հարաբերությունները, արդյունավետ համագործակցությունն ու գործընկերային սերտ կապերը, որոնք հիմնված են համերաշխության և փոխադարձ հարգանքի, ընդհանուր արժեքների և պատմության վրա: «Արգենտինան […]
10:20 23.05.2024
Հարկ վճարողների կողմից 2024թ. ապրիլ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 747 419, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 37 269-ով կամ 5.2%-ով: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։
18:00 22.05.2024
Մայիսի 22-ին ստորագրվել է 3 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր» (CAFSEP) դրամաշնորհային համաձայնագիրը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Ծրագիրը նպատակ ունի Տավուշի և Շիրակի մարզերի 10 բնակավայրում կլիմայադիմացկուն տեխնոլոգիաների ներդրմամբ նպաստել գյուղատնտեսության զարգացմանը: Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) […]
13:36 22.05.2024
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ մայիսի 22-ին տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2024 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում հաստատվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 39 հայտ:
16:14 21.05.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մայիսի 21-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման գծով տարածաշրջանային տնօրեն Սամե Նագիբ Վահբան։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում գյուղատնտեսության, կանաչ տնտեսության և զբոսաշրջության ոլորտներում իրականացվող պետական քաղաքականությունն ու զարգացման հեռանկարները։ Առանձին […]
15:22 21.05.2024
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի ապրիլի 22-ի թիվ 149-Ա որոշմամբ պատասխանատվության միջոց է կիրառել «Բրենդլիդեր» Հ/Ձ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ անբարեխիղճ մրցակցության, այդ թվում՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար։ Հիշյալ գործով Հանձնաժողովն արձանագրել է, որ ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքներն իրացնելիս անձը պետք է գործի բարեխղճորեն։ Ընդ որում, հակառակ գործելակերպն ուղղակիորեն առնչվում է իրավունքի […]
17:06 17.05.2024
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 2024 թվականի ապրիլ ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2024 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 169 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 60.8 […]
14:05 17.05.2024
Կայացել է հերթական հանրային քննարկումը մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի և դրանց այընտրանքային տարբերակների արտադրություն կամ ներմուծում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածության ծավալների կրճատմանն ուղղված գործընթացի շարունակականության ապահովման նպատակով։ Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է քննարկումները և իրազեկման հանդիպումները։ մայիսի 15-ին հերթական հանդիպումն է կայացել՝ քննարկելու «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու […]
13:47 17.05.2024
Դեռեւս 2021 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունվել է ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով ներդրվեց «թրեյդ-ին» առեւտրի տեսակի հասկացությունը: Թրեյդ-ին առեւտրի տեսակը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է, որի լիցենզիան տրամադրվում է Էկոնոմիկայի նախարարության կողմից: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` մայիսի 17-ի նիստում ներկայացնելով […]
10:53 17.05.2024
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի ապրիլ ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 614 դեպք և շուրջ 251 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 13 դեպքով 13 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 102.64 մլն դրամի չափով: «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել […]
21:27 16.05.2024
ՎԶԵԲ տարեկան հանդիպում և գործարար համաժողով 2024. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության պատվիրակության հետ: Կողմերը քննարկել են երկու նախարարությունների միջև ընթացիկ համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել Նիդերլանդների կառավարության աջակցությունը Գլոբալ արտոնյալության հիմնադրամի շրջանակներում, մասնավորապես՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրների լուծմանը: Նիդեռլանդների ֆինանսների նախարար Սթիվեն վան Վեյենբերգն իր […]
18:06 16.05.2024
Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում ներգրավված վարկերի սպասարկման բեռը որոշակիորեն թեթևացնելու և ծրագրի պայմանները բարելավելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է որոշում: Այն պայմանավորված է վերջին շրջանում ՀՀ դրամի փոխարժեքի կտրուկ արժևորման հետևանքով արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակներում ստացվող վճարումները ՀՀ դրամով փոխանակելու դեպքում տնտեսավարողների մոտ առաջացող վնասների հետևանքով: 2023 թ. սեպտեմբերի […]
15:28 16.05.2024
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի գործընկերների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը, մասնավորապես՝ կապված համատարած հայտարարագրման, անձնական հաշվի քարտերի էլեկտրոնային համակարգի ներդրման, ինչպես նաև արհեստական բանականության կիրառման և հետբացթողումային հսկողության ուժեղացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ: Քննարկվել են նաև առաջիկայում մաքսային և հարկային ոլորտներում իրականացվելիք […]
10:29 16.05.2024
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: «Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, կոմիտեի Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների, էլեկտրոնային առևտրի և փոստային փոխադրումների սպասարկաման և հսկողության վարչությունների, ինչպես նաև ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության […]
09:46 16.05.2024
NYMEX բորսայի մայիսի 15-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ոսկու գինն աճել է 1.15%-ով և կազմել 2393.20 դոլար, արծաթի գինն աճել է 3.29%-ով և կազմել 29.79 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.28%-ով և կազմել 1082.60 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
19:37 15.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին և բարձր է գնահատել բանկի հետ գործընկերությունը։ Վարչապետն ասել է, որ ՀՀ տնտեսությունը վերջին տարիներին մեծ վերելք է ապրում։ Ըստ նրա՝ 2018թ.-ի հեղափոխությունից հետո Հայաստանում բոլոր տնտեսվարողները ազատ, առանց սահմանափակումների ծավալում են տնտեսական գործունեություն, և դրա […]
18:28 15.05.2024
Առաջին անգամ Երևանում իր աշխատանքն է սկսել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի 33-րդ տարեկան ժողովը և բիզնես ֆորումը: Աշխարհի տարբեր երկրներից Երևան է ժամանել ավելի քան 2000 մասնակից: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ հանդիպմանը գոհունակությամբ արձանագրել է, որ նման նշանակալի միջոցառման անցկացումը Հայաստանում վկայում է ՎԶԵԲ-ի և […]
15:11 15.05.2024
ՎԶԵԲ-ի տարեկան համաժողովի շրջանակներում տեղի ունեցող «Հայաստան. ժողովրդավարական պետություն, արդար հասարակություն և գիտելիքի վրա հիմնված տնտեսություն, որը նորարարություն է գեներացնում» խորագրով քննարկմանը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կայուն ենթակառուցվածքների խմբի գործադիր տնօրեն Նանդիդա Փարշադին 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր ստորագրեցին Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հարավային 24,2 կմ հատվածը կառուցելու համար։ […]