10:48 27.03.2019
Հայաստանի բյուջեի եկամտային մասն այս տարի գերակատարվելու է 40 մլրդ դրամով․ ասել է թե՝ բյուջե է մտնելու 40 մլրդ դրամ ավելի, քան նախատեսված էր։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե ինչի հաշվին է հնարավոր այսպիսի արդյունքի հասնել։ «Սա առաջին հերթին ստվերի դեմ կառավարության և Պետական եկամուտների կոմիտեի վարած քաղաքականության արդյունք […]
10:44 27.03.2019
Ուզում եմ փարատել այն մտահոգությունները, որոնք երեկ հնչեցին այստեղ: Կարծում եմ` ցանկացած ազատ առևտրի համաձանագրից չպետք է վախենալ: Այս մասին հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամփուխչյանը` անդրադառնալով Իրան-ԵԱՏՄ համաձայնագրին: Մանրամասները` տեսանյութում:
10:40 27.03.2019
Այսօր, մինչ ԱԺ լիագումար նիստի մեկնարկը, տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր. «Սահմանադրական դատարանի մասին» օրենքն ու «ԱԺ կանոնակարգ» օրենքի համապատասխան կետերը Սահմանադրական դատարանի որոշման իրավական դիրքորոշումներին համապատասխանեցնելը: Կառավարությունը կատարել է որոշ փոփոխություններ, որոնցում ընդդիմության ներկայացուցիչները կոնկրետ միտումներ են տեսնում: Մասնավորապես՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը […]
10:29 27.03.2019
Հայաստանի խորհրդարանում քննարկվում է կառավարության կատարողականը, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է կառավարության ծրագրի իրականացման ընթացքը՝ սկսելով 2019 թվականի ամենաթարմ նորություններից։ «Առաջին երեք ամիսների մեր գործունեությունն ամփոփելով՝ մենք եկել ենք այն եզրակացության, ավելի ճիշտ` համոզման, որ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարենք առնվազն 40 միլիարդ դրամով։ Սա մոտավորապես 90 միլիոն դոլար է։ Այսինքն` պետական […]
23:34 26.03.2019
Գյումրիում մեծ ծավալի տեքստիլ արտադրություն հիմնելու հեռանկարով 2016 թվականից նախկին Երկաթգծի հիվանդանոցի շենքում սկսվեցին աշխատանքները: Ներդրումային մեծ ծրագրի իրականացնողը «Սաստեքս» ընկերությունն է, որը խոստացել էր առաջին աշխատատեղերը բացել դեռ 2017-ին: Սակայն պարտավորությունների ժամկետները խախտվեցին, ինչը ներդրողը պատճառաբանեց շինարարության մեծ ծավալով և սարքավորումների ներկրման խնդիրներով, տարածքի տնակների առկայությամբ: 126 տարի առաջ Նիկոլայ ցարի հրամանով կառուցված […]
19:39 26.03.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը խոսել է ներքաղաքական խնդիրների մասին, անդրադարձել Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքին. «Հաճախ ենք հանդիպումներ կազմակերպում ոլորտի մասնագետների, ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, մեր մտահոգությունները և առաջարկներն ենք քննարկում նրանց հետ, լսում նրանց առաջարկները և փորձում համապարփակ լուծում տալ ոլորտում […]
17:18 26.03.2019
«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հաղորդման հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի 2012-2018 թթ. գլխավոր տնօրենները ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Իսակովի 6 հասցեի «Կենտրոնական ավտոկայարան» մասնաճյուղի տարածքում և վարչական շենքում տարբեր իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ կնքել են տարածքներ տրամադրելու […]
16:59 26.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Սպայկա» ագրոհոլդինգի պանրի և այլ կաթնամթերքի գործարանի բացման արարողությանը: Այստեղ տարեկան արտադրվելու է «Սամբիել» ապրանքանիշի ավելի քան 2000 տոննա պանիր: Գործարանի շահագործման համար ներդրվել է 15 մլն դոլար: 120 մասնագետ աշխատանք է գտել այստեղ: Իսկ գերժամանակակից սարքավորումներով հագեցած գործարանի արտադրական հնարավորությունները թույլ են տալիս արտադրել բորբոսով պանիրների ողջ տեսականին: […]
16:43 26.03.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարո՞ղ ենք վառելիք ներկրել հանրապետություն: «Մեր տնտեսվարողները կարո՞ղ են օգտվել այս համաձայնագրից՝ էժան դիզվառելիք ներկրել, տեսնում ենք՝ օր օրի դիզվառելիքի գներն աճում են»,- հարց ուղղեց նա: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը նշեց՝ դիզվառելիքը ցանկերում կա, իրանական կողմին տրված է այդ […]
16:20 26.03.2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը մարտի 26-ին Ազգային ժողովում ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ նշեց՝ չի բացառվում ռիսկը, որ կարող են սեզոնայնության ժամանակ, երբ մաքսատուրքի նվազեցում է տրված, ապրանքները բերել, պահեստավորվել, հետո վաճառել: «Հայաստանի Հանրապետությունը կարող է նաև լինել տրանզիտ երկիր, ապրանքները բերեն, պահեստավորվեն, մտավախությունները կան, ու եթե մենք ունենանք […]
16:17 26.03.2019
Թուրքիայից Վրաստան է մտել շվեյցարական «Շտադլեր» ուղևորատար գնացքը, որը երթևեկելու է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով: Գնացքն այս պահի դրությամբ Ախալքալաքի կայարանում է և երկաթուղու վրացական հատվածն անցնելու է թեստայի ռեժիմում: Ախալքալաքի երկաթուղու կայարանի տարածքում հետխորհրդային 1520 կմ երկաթգիծը միանում է եվրոպական 1435 կմ երկաթգծին: Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթգիծը կառուցվել է 2007 թվականին ստորագրված եռակողմ միջպետական համաձայնագրի հիման վրա: […]
16:10 26.03.2019
Ներկայում տեսնում ենք ԵԱՏՄ երկրների ու Իրանի միջև առևտրատնտեսական կապերի խորացման իրական հեռանկարներ, ինչը լիարժեք հնարավոր է դարձնում ազատ առևտրի գոտու ստեղծումը։ Ազգային ժողովում ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ այս մասին զեկուցեց ՀՀ ԱԺ տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը։ Որպես ԵԱՏՄ երկիր՝ Հայաստանի հետաքրքրությունը, ըստ պատգամավորի, նրանում է, որ այդ […]
15:57 26.03.2019
Իրանի հետ ԵԱՏՄ համաձայնագիրը լավ հնարավորություն կարող է լինել Հայաստանի տնտեսվարողների համար, քանի որ նրանք կարող են մտնել իրանական շուկա։ Բայց կա նաև ռիսկ, որ 3 տարում կարելի է կորցնել Հայաստանի գյուղատնտեսությունը։ Ազգային ժողովում Իրան-ԵԱՏՄ համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ այս ռիսկերը հիշեցրեց պատգամավոր Տիգրան Կարապետյանը։ Նրան պատասխանելիս ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ […]
15:56 26.03.2019
Խորհրդարանում ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ պատգամավորներից Վարազդատ Կարապետյանն ասաց, որ ցածր մաքսատուրքերի պայմաններում իրանական որոշ ապրանքները կարող են հայկական շուկայից դուրս մղել հենց Հայաստանում արտադրվող այդ ապրանքները, և այդ ապրանքատեսակներից մեկը գիպսն է (գիպսային մասով արտադրանքը)։ Պատգամավորը հարցրեց՝ հնարավո՞ր է Իրանից արտոնյալ ռեժիմով ներկրվող այդպիսի ապրանքների ներկրումից հետո Հայաստանում դրանց վրա լրացուցիչ տուրքեր […]
15:39 26.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Սպայկա» ագրոհոլդինգի պանրի և կաթնամթերքի այլ տեսակների ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարանի բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել գործարանով՝ ծանոթացել 15 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրով իրականացված աշխատանքներին ու արտադրական գործընթացին: Գործարանում ստեղծվել է 120 նոր աշխատատեղ: Տեղեկացվել է, որ արտադրական հոսքագիծը թույլ է տալիս արտադրել բորբոսով պանիրների ողջ […]
15:16 26.03.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը խորհրդարանի մարտի 26-ի նիստի ժամանակ ելույթի իրավունք խնդրեց՝ արձագանքելու համար Միրզոյանի ելույթին ու մեղադրանքին, որ ինչպես իրեն թվացել է՝ ուղղված էր իրեն: «Չգիտեմ՝ որքանով էր դա ինձ ուղղված, բայց այդպես ստացվեց: Նվազագույն կենսաթոշակի սահմանման հետ կապված՝ ես մի հարցադրում հնչեցրեցի, որն ուղղված էր Կառավարության ներկայացուցչին՝ առ այն, թե […]
13:42 26.03.2019
Շիրակի և Լոռու մարզերի ժամանակավոր կացարանների հաշվառման աշխատանքային խումբն արտագնա նիստ է անցկացնում Գյումրիում։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր ստեղծել աշխատանքային խումբ, որը հաշվառելու է ժամանակավոր կացարանները: Ըստ այդմ՝ հետագայում առաջարկներ են ներկայացվելու, թե 2 մարզերում`Շիրակում և Լոռիում, ժամանակավոր կացարաններում ապրող ընտանիքների բնակարանային հարցն ինչպես է […]
13:12 26.03.2019
Խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն անդրադարձավ կենսաթոշակային կարգավորումներին վերաբերող նախագծի քննարկումներին: Նա խոսքն ուղղեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանին: «Հանրությունը գտնում է, որ ընդհանրապես չաշխատածը և 10 տարի աշխատածը տարբեր կատեգորիաներ են: Առաջարկում եմ, որպեսզի դուք մոտեցումները նայեք նաև բարոյական իմաստով: Այսինքն՝ դուք կարող եք առաջարկել, օրինակ` այդ տարբերության […]
12:57 26.03.2019
Հայաստանում նվազագույն կենսաթոշակը 25 հազար 500 դրամ սահմանելը համադարման չէ, բայց փոքր լուծում է տալիս մոտ 80 հազար թոշակառուի և նպաստառուի հոգսերին։ Այս մասին հայտնի դարձավ այսօր ԱԺ-ում քննարկված նախագծից։ Նախագիծը ներկայացրած աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյաննն իր եզրափակիչ խոսքում ասաց․ «Այո՛, էս օրենքի նախագիծը կենսաթոշակային ապահովության ոլորտում բոլոր դեղերի դարմանը չէ, սակայն […]
12:47 26.03.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, խորհրդարանում արձագանքելով կենսաթոշակային կարգավորումներին վերաբերող նախագծի քննարկումներին, նշեց՝ ցանկանում է իր զարմանքը և տարակուսանքը հայտնել այն ուղղության կամ մթնոլորտի առնչությամբ, որով գնաց այս հարցի քննարկումը: «Իսկապես զարմացած եմ: Կառավարությունը բերել է նախագիծ, որտեղ իքս թվով մարդկանց ինչ-որ հարց է լուծվում, հնչում են քննադատություններ՝ բա մնացա՞ծը, բա ինչո՞ւ է անհավասարություն, չաշխատած, մի […]
12:39 26.03.2019
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը մարտի 26-ին ԱԺ նիստի ժամանակ հիշեցրեց՝ կառավարության առաջնահերթությունների մեջ էր ծայրահեղ աղքատության հաղթահարումը, աղքատության ցուցանիշների նվազեցումը: Զեյնալյանը նշեց՝ այս նախագիծը մեկ քայլ է հարցերի լուծման ուղղությամբ: «Սրանով չենք հաղթահարում աղքատությունը, խոսքը մոտ 82 հազար բնակչի մասին է, որ պարենային գծից ցածր գումար էին ստանում՝ նպաստ, […]
12:35 26.03.2019
Խորհրդարանում այսօր քննարկվում է թոշակների նվազագույն շեմ սահմանելու հարցը։ 25 հազար 500 դրամ․ սա է լինելու այն նվազագույն գումարը, որ Հայաստանում կարող է ստանալ որևէ թոշակառու։ Նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի ղեկավար Նարեկ Զեյնալյանը պարզաբանեց, թե որքան թոշակառուի է վերաբերելու այս կարգավորումը․ Ծերության նպաստ ստացողներ – 5․816 մարդ, Կերակրողին կորցրածի […]
11:49 26.03.2019
2019 թվականին Հայաստանի բյուջեից 800 միլիոն դրամ կուղղվի 25 հազար 500 դրամից պակաս կենսաթոշակ ստացողների թոշակն այդ գծին հասցնելու համար։ Այս մասին նախագիծն ԱԺ-ում քննարկելիս պատգամավորներից Սերգեյ Բագրատյանը հաշվեց, որ խոսքն ամսական մոտ 3700 դրամ բարձրացման մասին է։ Նա ուշադրություն հրավիրեց այն հարցի վրա, որ եթե նվազագույն ստաժ չունեցողների թոշակը հավասարեցվում է ունեցողների թոշակին, մարդիկ […]
11:41 26.03.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանն ԱԺ մարտի 26-ի նիստի ժամանակ, դիմելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանին, հետաքրքրվեց՝ ի՞նչ մեխանիզմ է օգտագործվել, երբ որոշվել է, որ նվազագույն կենսաթոշակը կլինի 25 500 դրամ, ոչ թե 22 400: «Այդ 25 500-ը, ասենք, նույնիսկ ընտանիքի մեջ մարդը ստանում է, իսկ, ենթադրենք, ծայրահեղ աղքատն […]
11:38 26.03.2019
Հայաստանի խորհրդարան ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել նվազագույն կենսաթոշակի չափ՝ 25 հազար 500 դրամ, որից ցածր կենսաթոշակ Հայաստանում ոչ ոք չպետք է ստանա։ ԱԺ-ում այս նախագիծը ներկայացնելիս աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանն ասաց, որ դա արվում է ծայրահեղ աղքատությունը բացառելու համար։ «Այսինքն` 25 հազար դրամ տվեցիք մարդկանց, ու նրանք այլևս ծայրահեղ աղքատ չե՞ն։ […]
11:37 26.03.2019
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ Ազգային ժողովում քննարկվում է ընկերությունների բաժնեմասերի գնումների սահմանափակումների ու այլ գործիքների կիրառումը։ Նախագիծը ներկայացրած տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ դրանք կբարձրացնեն ընկերություններում որոշումների ընդունման թափանցիկությունը։ «Բաժնետիրական ընկերությունների մասին օրենսդրությունը խորքային փոփոխությունների կարիք ունի: Բայց, եկեք համաձայնեք, որ այս փոքր փաթեթով բոլոր խնդիրները միանգամից լուծել անհնար էր: Լուծվում […]
11:32 26.03.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը մարտի 26-ին խորհրդարանում դիմեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանին՝ հարց ուղղելով հիմնական կենսաթոշակի վերաբերյալ: Նրան հետաքրքրում էր՝ հաշվարկներ կա՞ն, թե որքան կպահանջվի հիմնական կենսաթոշակը նվազագույն կենսաթոշակի չափ՝ 25 500 դրամ սահմանելու համար: «Եթե հիմնականը թողնում ենք նույն մակարդակի, սահմանում ենք նվազագույն, սա նշանակում է, որ […]
11:22 26.03.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը, մարտի 26-ին խորհրդարանում ելույթ ունենալով, կարևորեց, որ նախարարն անդրադառնում է բաժնետիրական ընկերության մասին օրենսդրությանը: «Մենք հիմա փոքր դրվագ ենք քննարկում, բայց կարծում եմ՝ այս օրենսդրությունը շատ ավելի ընդհանրական վերանայման կարիք ունի, քանի որ օրենսդրության մեջ Հայաստանում առկա իրողությունները հաշվառված չեն, ամենակարևոր հարցադրումը՝ ինչո՞ւ բաժնետիրական ընկերությունները Հայաստանում չեն կայանում, […]
11:04 26.03.2019
Ազգային ժողովում քննարկվում է ընկերությունների բաժնեմասերի գնումների սահմանափակումների ու այլ գործիքների կիրառումը։ Նախագիծը ներկայացրած տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ դրանք ընկերություններում որոշումների ընդունման թափանցիկությունը կբարձրացնեն։ Պատգամավորներից Արտակ Մանուկյանը հարցրեց՝ որոշակի գնահատում իրականացվե՞լ է, թե այս օրենքի ընդունման ու կիրառման դեպքում ինչպիսի արդյունքներ կլինեն Հայաստանի ներդրումային միջավայրի մասին միջազգային ինդեքսներում։ Նախարարը պարզաբանեց, որ […]
11:02 26.03.2019
Ազգային ժողովում «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծով առաջարկվում է սահմանափակել մայր ընկերություններում դուստր կամ կախյալ ընկերությունների կողմից բաժնեմասեր գնելու հնարավորությունները։ Այս մասին նախագիծը ներկայացնելիս ասաց տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ դա արվում է, ու մի շարք այլ կարգավորումներ փոխվում են ընկերությունների կառավարման թափանցիկության բարձրացման նպատակով։ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը […]