Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով փորձնական ռեժիմում Վրաստան է մուտք գործել առաջին ուղևորատար գնացքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+24.09 oC

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով փորձնական ռեժիմում Վրաստան է մուտք գործել առաջին ուղևորատար գնացքը

16:17 26.03.2019

Թուրքիայից Վրաստան է մտել շվեյցարական «Շտադլեր» ուղևորատար գնացքը, որը երթևեկելու է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով:

Գնացքն այս պահի դրությամբ Ախալքալաքի կայարանում է և երկաթուղու վրացական հատվածն անցնելու է թեստայի ռեժիմում: Ախալքալաքի երկաթուղու կայարանի տարածքում հետխորհրդային 1520 կմ երկաթգիծը միանում է եվրոպական 1435 կմ երկաթգծին:

Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթգիծը կառուցվել է 2007 թվականին ստորագրված եռակողմ միջպետական համաձայնագրի հիման վրա: Ծրագրի իրականացումը սկսվել է 2008 թվականին:

ԲԹԿ-ում բեռնափոխադրումների գործարկման արարողությունը տեղի է ունեցել 2017թ. հոկտեմբերի 30-ին: Շվեյցարական Stadler ընկերության ուղևորատար գնացքը սկսել է ԲԹԿ- ի փորձարկման ռեժիմը: Շարժակազմը պատկանում է «Ադրբեջանական երկաթուղի» ընկերությանը:

Մի քանի օր առաջ գնացքը Շվեյցարիայից ժամանել էր Ստամբուլ, ապա Կարսի տարանցմամբ ուղղություն վերցրել դեպի Վրաստան՝ Ստամբուլ-Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղով: Երկաթուղին «Ստադլեր»-ից ձեռք է բերել 4 տարբեր տեսակի ուղևորատար 30 գնացք: Դրանցից 18-ը 4 կուպեներով երկրորդ կարգի ննջասենյակներով վագոններ են՝ նախատեսված 32 ուղևորի համար:

Շարժակազմի ևս 3 վագոններ ունեն երկտեղանոց ննջարաններ՝ նախատեսված 16 ուղևորի համար: Երկրորդ կարգի վագոններում կան 2 տեղանոց ննջասենյակներ, նաև նախատեսված հաշմանդամների համար, ինչպես նաև վագոն-ռեստորան:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի լիարժեք գործարկումը նախատեսվում է 2019 թվականի երրորդ եռամսյակում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիբանանի վարչապետը Իսրայելին կոչ է արել դադարեցնել հարձակումները

18:10 17.05.2025

Լիբանանի վարչապետը Իսրայելին կոչ է արել դադարեցնել հարձակումները

Լիբանանն աշխատում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւի իրականացման ուղղությամբ, որն անհրաժեշտ է իր ինքնիշխանությունը վերականգնելու եւ Իսրայելի հետ սահմանին անվտանգությունն ամրապնդելու համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Նաուաֆ Սալամը՝ ելույթ ունենալով Բաղդադում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 34-րդ գագաթնաժողովի բացմանը, որը հեռարձակվում է իրաքյան «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքով։ «Մեր երկիրը շարունակում է տուժել իսրայելական օկուպացիայից և […] ...

SHANTNEWS

18:00 17.05.2025

SHANTNEWS

Չեխիայում հոսպիտալացվել է Էբոլա տենդով կասկածվող հիվանդը

17:48 17.05.2025

Չեխիայում հոսպիտալացվել է Էբոլա տենդով կասկածվող հիվանդը

Էբոլա տենդի մեջ կասկածվող հիվանդը ուրբաթ երեկոյան հոսպիտալացվել է Պրահայում, նա Չեխիա է ժամանել Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունից, հիվանդի թեստերն ուղարկվել են Բեռլինի Ռոբերտ Կոխի ինստիտուտ՝ ախտորոշումը պարզելու համար, հայտնում է Novinky-ը՝ հղում անելով Չեխիայի առողջապահության նախարարությանը։ «Այդ անձը՝ ԱՄՆ քաղաքացին, Չեխիա է ժամանել մայիսի 6-ին՝ Ռուանդա և Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետություն կատարած ուղևորությունից, ուրբաթ օրը նա […] ...

ԱՄՆ-ը առաջարկել է անակնկալ պատվիրակություն ուղարկել Ուկրաինա

17:37 17.05.2025

ԱՄՆ-ը առաջարկել է անակնկալ պատվիրակություն ուղարկել Ուկրաինա

ԱՄՆ-ը կարող է Ուկրաինա ուղարկել Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ներկայացուցիչներին ֆինանսական օգնության աուդիտի համար, գրում է American Thinker-ը։ «Կարծում եմ, որ հաշվի առնելով դրա անբասիր հեղինակությունը, մենք պետք է այս աուդիտի աշխատանքը հանձնենք Պետական ​​արդյունավետության դեպարտամենտին: Ուկրաինայում նա կարող է մեզ միլիարդներ վերադարձնել»,- ասվում է հոդվածում։ Կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE), որը ստեղծվել է ԱՄՆ նախագահ […] ...

Լավրովը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատել ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցում

17:25 17.05.2025

Լավրովը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատել ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատել ԱՄՆ-ի հետ ուկրաինական կարգավորման հարցում՝ նշելով նաև Վաշինգտոնի դրական դերը Կիևում՝ Ստամբուլում բանակցությունները վերսկսելու առաջարկի ընդունման հարցում, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։ Նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել շաբաթ օրը։ «Լավրովը նշել է Միացյալ Նահանգների դրական դերը, որը նպաստել է նրան, որ […] ...

Սիրիայի ԱԳ նախարար. Դամասկոսը հույս ունի Արաբական լիգայի միասնական դիրքորոշում ունենալ Իսրայելի գործողությունների դեմ

17:15 17.05.2025

Սիրիայի ԱԳ նախարար. Դամասկոսը հույս ունի Արաբական լիգայի միասնական դիրքորոշում ունենալ Իսրայելի գործողությունների դեմ

Դամասկոսն ակնկալում է, որ արաբական երկրները միասնական դիրքորոշում կընդունեն՝ նպատակ ունենալով աջակցել Սիրիայի ինքնիշխանության վերականգնմանը իր բոլոր տարածքներում։ Այս մասին հայտարարել է Սիրիայի անցումային կառավարությունում արտաքին գործերի նախարարության ղեկավար Ասադ ալ-Շեյբանին՝ ելույթ ունենալով Բաղդադում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 34-րդ գագաթնաժողովում, որը հեռարձակվում է իրաքյան «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքով։ Սա տարածաշրջանային կազմակերպության առաջին գագաթնաժողովն է, որին մասնակցում է […] ...

BACK_TO_TOP