19:20 27.03.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը մարտի 27-ին խորհրդարանի հարթակից կառավարությանը փոխանցեց Ապրիլյան պատերազմի զոհերի հարազատների խնդրանքը, որ ապրիլի 2-ը դառնա Հիշատակի օր: «2017-ին ունեցել ենք արատավոր մի երևույթ, երբ նախորդ իշխանությունը այն դարձրեց ընտրության օր, դա զայրացրեց նրանց»,- ասաց Հովսեփյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով պատգամավորի հնչեցրած առաջարկին, նշեց. «Մենք մի երկիր ենք, […]
19:10 27.03.2019
Գայանե Աբրահամյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց կարկտապաշտպան ցանց կառուցելու ծրագրով: Ասաց, որ գյուղացիները դիմել են իրեն այս հարցով, և ուզում է պատասխան ստանալ, թե ինչ է նախատեսվում: Նաև հետաքրքրվեց հակակարկտային կայանների արդյունավետությամբ, քանի որ մեծ գումարներ են ներդրվել նախկինում, սակայն արդյունավետության հարցը խնդրահարույց է: Գյուղնախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը պատասխանեց հարցին. «Պետք է հասկանանք […]
19:02 27.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 27-ին խորհրդարանում հայտարարեց՝ երբ խոսում էր շինարարական բումի մասին, ասում էր, որ դրա նախանշանները կան, քանի որ նախ այս փուլում դեռ առաջնային շուկայում առկա բնակարանային ֆոնդ կա, որը հիմա սպառվում է: «Բնակարանների ձեռքբերման գործընթացի նկատմամբ հետաքրքրությունն իր հետ պետք է բերի նաև շինարարական բիզնեսի նկատմամբ հետաքրքրություն, մանավանդ բնակարանով ապահովող սոցծրագրում […]
18:58 27.03.2019
Մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ձեռք բերված և մինչև 2019 թվականի մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված աջակողմյան տեղաբաշխմամբ ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցները կարող են ներկայացվել պետական գրանցման և հաշվառման Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական տարածքային ստորաբաժանումներ 2019 թվականի մարտի 28-ից: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից:
18:32 27.03.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը մարտի 27-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հիշեցրեց՝ «Լիդիան» ընկերությունը ծանուցել է, որ նախաձեռնում է արբիտրաժային գործընթաց, կողմերը ունեին երեք ամիս ժամանակ՝ նախապատրաստվելու, իսկ կառավարությունը պետք է կողմնորոշվեր՝ որն է լինելու այն իրավաբանական ընկերությունը, որի հետ աշխատելու է: Սամսոնյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ ընթացքում են աշխատանքները, ե՞րբ է հայտարարվելու մրցույթ այդ ընկերության […]
18:29 27.03.2019
Տնտեսվարողների կողմից բարձրացվող, Հայաստան ներմուծվող մրգերի և բանջարաբոստանային կուլտուրաների ներմուծման խնդրի մասին այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ հարցուպատասխանի ժամանակ բարձրաձայնել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Գոռ Գևորգյանը: «Հաճախ մաքսային սահմանակետերում գործող սննդի անվտանգության պետական կոմիտեի լաբորատորիաները ոչ աշխատանքային ժամերին չեն աշխատում արտակարգ ռեժիմով և հաճախ միրգ ներմուծող բեռնատար մեքենաները ստիպված են լինում աշխատել արտակարգ ռեժիմով, առանց […]
17:57 27.03.2019
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը հարց ուղղեց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին: Հարցը վերաբերում է նրան, թե Հայաստանում ինչ աշխատանքներ են կատարվում կենդանիներին տոհմային կենդանիներով փոխելու ուղղությամբ, որպեսզի կենդանիները լինեն ավելի մսատու, բրդատու և կաթնատու: Հարցին ի պատասխան` Գեղամ Գևորգյանը ասաց հետևյալը. «Մենք փորձում ենք օժանդակել խոշոր եղջերավոր, տոհմային կենդանիների […]
17:36 27.03.2019
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների և ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված գրության հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ, ըստ նախնական տվյալների, 2016-2018 թվականներին, ինչպես միասնական, այնպես էլ առանձին իրավաբանական անձանց կարգավիճակով գործող, շահույթ չհետապնդող, Արմավիրի մարզում […]
17:20 27.03.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հարություն Բաբայանը խորհրդարանում 3.1 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրերի մասին հարց է ուղղել: Մասնավորապես, արդյո՞ք այդ ծրագրերում կա նավթավերամշակման գործարանի շահագործման խնդիր: «Հայաստանում եվրոպական բրենդներից մեկի համար նոր խնդիր է առաջացել, երբ արտադրողն ասում է՝ քանի որ ձեր երկրում «Եվրո-6» բենզին կամ դիզել չկա, մենք չենք պատրաստվում ձեզ մատակարարել «Եվրո-6» շահագործման մեքենաներ: […]
17:15 27.03.2019
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մարտի 27-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ գրավատների և փոխանակման կետերի սեփականատերերի դժգոհություններին: Նա տեղեկացրեց, որ իրենք հանդիպել են այդ ներկայացուցիչների հետ, բավական երկար քննարկել են այդ հարցը, հանգել են հետևյալ մտքին՝ պետք չէ համեմատել գրավատները կամ փոխանակման տները ֆինանսական այլ կառույցների հետ, քանի որ դրանք՝ թե՛ վարկային կազմակերպությունները, թե՛ բանկերը գործում […]
16:55 27.03.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդվարդ Անդրեասյանը մարտի 27-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց ՀԾԿՀ կարգի խնդիրը, որը քաղաքացիների համար դժվարություններ է ստեղծում: Նրա խոսքերով՝ ջրամատակարարման և ջրահեռացման հետ կապված խնդիրների լուծման համար դիմողը «Վեոլիա ջուր» ՓԲԸ տրամադրած պայմանի հիման վրա լիցենզավորված նախագիծ պետք է պատվիրի: Նա ասաց՝ սահմանված կարգ կա՝ լիցենզավորված շինհիմնարկ, տեխնիկական հսկողություն, սանէպիդկայանի […]
16:37 27.03.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանն այսօր խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, ըստ որի՝ մի կողմից գյուղատնտեսությունը երկրում համարվում է գերակա ուղղություն, մյուս կողմից ծրագրված է այն ձուլել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանն ու արդյունքում ունենալ մեկ ընդհանուր՝ էկոնոմիկայի նախարարություն: Որքանո՞վ է կառավարությունը հաստատակամ գյուղատնտեսության առանձին նախարարություն չունենալու որոշման մեջ, […]
15:40 27.03.2019
Վարկ վերցնելն արտահայտում է մարդու տրամադրությունը՝ լավատեսություն։ Այս մասին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց Ազգային ժողովում՝ պատասխանելով ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված սպառողական վարկերի ավելացումը։ Թանդիլյանը մտահոգությունն հայտնեց, որ գուցե դա նրանից է, որ մարդիկ ուղղակի բավարար գումար չունեն և ստիպված գնում են վարկով։ «Օրինակ, ես հիմա մտածում էի, որ մեր […]
15:30 27.03.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշեց՝ ազգը սպասում է հեղափոխությունից հետո կատարված աշխատանքների արդյունքներին, մանավանդ աշխատավարձերի բարձրացման` տարբեր ոլորտների տնտեսական աճի հետ կապված: Պատգամավորը հետաքրքրվեց՝ Գյումրին այդ աճի մեջ ի՞նչ մասնաբաժին կունենա: «Դուք չե՞ք զգում, որ ինֆորմացիայի պակաս կա՝ և՛ կառավարության կատարած աշխատանքների, և՛ այդ ծրագրերի, որ […]
15:16 27.03.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը մարտի 27-ին դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ գյուղմթերքի շուկայում կա գնաճ, բայց որոշ ապրանքախմբերի դեպքում էլ կայուն գներ են: Նա գների վրա ազդելու համար գյուղմիավորումների ստեղծման ՀՀ վարչապետի առաջարկին անդրադարձավ, նշեց՝ երկարաժամկետ առումով դա պետք է լինի լուծումը, բայց կարճաժամկետ առումով այս տարի հաստատ չեն […]
15:08 27.03.2019
ՌԴ վիճակագրական ծառայությունը հրապարակել է Ռուսաստանում և այլ երկրներում մի շարք ապրանքատեսակների գնային ինդեքսները: Ըստ այդ հրապարակումների` սննդամթերքի սպառողական գներն այս տարվա փետրվարին, հունվարի համեմատ, ավելացել են միջինը 1,0%-ով, իսկ 2018 թվականի դեկտեմբերի համեմատությամբ`2,5%-ով: Արտասահմանյան երկրների շարքում սպառողական գների համեմատական մեծ աճ է գրանցվել նաև Հայաստանում: 2018 թվականի դեկտեմբերի համեմատությամբ փետրվարին գնաճը կազմել է 2,4%: […]
14:40 27.03.2019
Այսօր խորհրդարանում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվել է ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանինց, թե կարո՞ղ է ՀՀ-ին սպառնալ դեֆոլտի վտանգ կամ անշարժ գույքի գնանկում: «Այս տարվա կտրվածքով ՀՀ-ն պիտի սպասարկի 400 մլն-ից ավելի արտաքին պարտքի ակումուլյացիա, հաջորդ տարի 800-ից ավելի` միլիոնի չափով, այսինքն` ընդհանուր առմամբ, կարճ ժամանակի մեջ, 1 մլրդ 200 մլն […]
14:15 27.03.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը մարտի 27-ին խորհրդարանում կառավարության ծրագրի հաշվետու զեկույցի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց՝ հիշեցնելով, որ նրա հանձնարարականով աղետի գոտու իրական պատկերը ուսումնասիրելու ուղղությամբ աշխատանքային խումբ էր ստեղծվել: Տոնոյանը հետաքրքրվեց՝ կա՞ն արդյոք ուսումնասիրության ինչ-որ արդյունքներ: «Ո´չ, մենք ինչպես պայմանավորվել էինք, մինչև հունիս այդ թեման կամփոփենք` ունենալով պատկերը, հասկանալով, […]
13:54 27.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ է ունեցել Ազգային ժողովում: Ստորև ներկայացնենք վարչապետի ելույթի ամբողջական տեսագրությունը, որտեղ նա ամբիոնից ներկայացրել է կառավարության ձեռքբերումները:
13:44 27.03.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը խորհրդարանում կառավարության ծրագրի հաշվետվության ժամանակ երջանիկ քաղաքացի ունենալու թեզին անդրադարձավ, որը տեղ է գտել թե՛ կառավարության ծրագրում, թե՛ կատարողականում: Նա նշեց՝ երջանիկ քաղաքացի ունենալու մասին պարբերության մեջ երեք կետ է նշված, ըստ որի՝ ունենալու ենք ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի, և թվարկված է, որ բացվել են ԱԺ, Բաղրամյան […]
13:23 27.03.2019
Հայաստանում մարդիկ կան, որ կարտոֆիլի արտադրությամբ զբաղվելու արդյունքում ընկել են տոկոսի տակ, մարդիկ էլ կան՝ նույն կարտոֆիլի արտադրությամբ զբաղվելով փախստականից դարձել են միլիոնատեր։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից պատգամավոր Սասուն Միքայելյանի հարցին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանը տասնյակ հազարավոր տոննաներով կարտոֆիլ արտահանելու պոտենցիալ ունի, և դրա համար նաև կազմակերպչական աշխատանք է անհրաժեշտ։ Փաշինյանը պնդում […]
13:10 27.03.2019
Հայաստանի կառավարության քաղաքականության արդյունքում 130 հազար մարդու վարկային պատմությունը մաքրվել է, և այդ մարդիկ դուրս են բերվել բանկերի սև ցուցակներից, կարող են նորից վարկեր վերցնել։ Բայց շատ կարևոր է, որ քաղաքացիները վարկ վերցնելուց առաջ հաշվարկ ունենան։ Այս մասին ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Շատ կարևոր է, որ մարդը, երբ վարկ է վերցնում, իր […]
13:00 27.03.2019
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին: «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ամփոփում է վերջին 3 ամիսների ընթացքում կառավարության գործունեությունը։ Վարչապետն ընդգծեց, որ 2019թ. պետական բյուջեի եկամտային մասը գերակատարվելու է առնվազն 40 մլրդ դրամով, ինչը համարժեք է 90 մլն դոլարի: Սա վերջին 9 տարիների համեմատ […]
12:51 27.03.2019
Հայաստանում որոշ հարկատեսակներ նվազելու են, որոշները կարող են ավելանալ։ Այս մասին հայտնի դարձավ ԱԺ-ում այսօրվա քննարկումից։ Պատգամավորներից Գևորգ Պապոյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ եկամտահարկը և շահութահարկը կարող են փոխհատուցվել անուղղակի հարկերի բարձրացման միջոցով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ դիտարկվում է 2020 թվականի սկզբից գույքահարկի ռեֆորմ իրականացնելու հնարավորությունը` այն եկամտահարկի համահարթեցման հետ կապելով։ Մանրամասները` […]
12:18 27.03.2019
Կարևոր է արձանագրել նաև, որ այս լավատեսական ցուցանիշները կիսում են նաև միջազգային կազմակերպությունները, որոնք ունեն փորձագիտական բավական լուրջ եզրակացություն տնտեսության դաշտում: Մեր երկրի վերաբերյալ վերջին ամիսներին անընդհատ պոզիտիվ ռեյտինգներ են հղել: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա որպես օրինակներ բերեց հեղինակավոր միջազգային Moody’s, Fitch կազմակերպությունների` Հայաստանի վերաբերյալ դիտարկումները: «Այս տասը ամիսների […]
12:05 27.03.2019
Տնտեսական հեղափոխության և տնտեսական զարգացման առանցքային գործող անձը քաղաքացին է, տնտեսվարողը: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով տնտեսական զարգացման իրենց մոդելի ուղղությունը: «Կառավարությունը ոչ թե պետք է հանդես գա որպես նրանց ղեկավար և նրանց գործողությունները կարգավորող, այլ կառավարության հիմնական անելիքն է անհատական ջանքի, աշխատանքի քաջալերումը, հավասար մրցակցային հնարավորություններ ստեղծելը, ֆինանսական հասանելիությունը […]
11:40 27.03.2019
Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է մեծ ծավալի տվյալների (Big Data) վերլուծության հիման վրա գործող անալիտիկ հաշվետվությունների համակարգ: Նոր գործիքակազմը հնարավորություն է տալիս ռիսկերի վերլուծության և կառավարման ընթացքում օգտագործել տարատեսակ կառուցվածքի շտեմարաններ՝ առանց ծավալի և ձևաչափի սահմանափակումների: Մաքսային և հարկային ոլորտների վերաբերյալ կատարել և ցուցադրել մեծածավալ վերլուծություններ և հաշվետվություններ՝ հաշված րոպեների ընթացքում: Մասնագետների դիտարկմամբ՝ մեծ ծավալի […]
11:36 27.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 27-ին խորհրդարանում Կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց՝ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը սկսված է, և այն հաղթելու է նույն կերպ, ինչպես քաղաքականը: «Սա չի նշանակում, որ մենք չունենք պրոբլեմ, դրանց վերաբերյալ պետք է ավելի բաց ու համարձակ խոսել: Մենք պետք է խրախուսենք աշխատանքը, քաջալերենք քաղաքացիներին, որ հավատան իրենց ուժերին, որ կարող են ստեղծել […]
11:06 27.03.2019
«Իրանի հետ տնտեսական հարաբերություններում միայն 2018թ. տեղի ունեցավ մի փոքր տեղաշարժ: Լայն առումով պետք է նշեմ, որ մեր արտահանումը երեք անգամ զիջում է ներկրմանը Իրանից, ընդ որում, շատ կարևոր է այն՝ ապրանքատեսականին ներկրելու և արտահանելու առումով: Մենք 363 մլն դոլարի ընդհանուր առևտրաշրջանառություն ունենք, որտեղ 94 մլն դոլար է կազմում ընդանուր մեր արտահանումը: Ազատ առևտրի գոտուն […]