09:08 07.05.2024
Միրգ-բանջարեղենից մինչև հիգիենայի պարագաներ. չնայած բացօթյա ապօրինի առևտրի օրենսդրական արգելքին՝ շատ քաղաքացիներ շարունակում են զբաղվել փողոցային առևտրով։ Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հետ հերթական ստուգայցն է կատարել տարածքի քրոնիկ հասցեներ։ Մանրամասները՝ տեսանյութում:
18:18 06.05.2024
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը երկուշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ այսպես կոչված «Չինաստանի գերարտադրողականության խնդիր» գոյություն չունի։ «Չինաստանի նոր էներգետիկ արդյունաբերությունը իրական առաջընթաց է գրանցել բաց մրցակցության պայմաններում և ներկայացնում է առաջադեմ արտադրական հնարավորություններ», – ասել է Սի Ծինփինը: Նա նշել է, […]
16:00 06.05.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մայիսի 6-ին, նախարար Գևորգ Պապոյանի ներկայությամբ, կայացել է «ՀՀ-ում արդյունագործական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թթ․ պետական աջակցության» ծրագրի մասնակցության առաջին պայմանագրի ստորագրման արարողությունը։ Էկոնոմիկայի նախարարության կողմից պայմանագիրը ստորագրել է նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանը, իսկ «Կարինե Թորոսյան Անդրանիկի» ԱՁ-ի կողմից՝ լիազորված անձ Սոս Մխիթարյանը։ Պայմանագրով նախատեսվում է Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ողջի գյուղում […]
15:49 06.05.2024
Մայիսի 6-ից ուժի մեջ են մտել առևտրային ցանցերի և մատակարարների արդար առևտրի ապահովմանը և գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցի կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները: Նոր կարգավորումների համաձայն՝ գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերած բանակցային ուժեղ դիրք ունեցող տնտեսավարողը պարտավոր է գյուղատնտեսական արտադրանքի դիմաց վճարումն իրականացնել 30 օրացուցային օրվա ընթացքում: Առևտրային ցանցը պարտավոր է մատակարարին վճարումն իրականացնել սննդամթերքի […]
13:30 06.05.2024
Հանդիպումից հետո Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն ստորագրել են. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև 2024-2025թթ. համագործակցության ծրագիր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ […]
11:33 06.05.2024
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Լեհաստան՝ մասնակցելու Գդանսկում կայանալիք «Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանց» (ICPEN) կազմակերպության համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը։ Համաժողովի օրակարգում սպառողների շահերի պաշտպանության ոլորտի մի շարք արդիական հարցերի և դրանց հաղթահարման ուղիների շուրջ քննարկումներն են, ինչպիսիք են շուկայում գորշ պատկերների (dark patterns) դրսևորումները և դրանց դեմ պայքարի […]
10:45 06.05.2024
Փոփոխություններ են կատարվել գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրում․ «Հրապարակում» հաղորդաշարի հյուրն է ՀՀ ԷՆ գյուղատնտեսական ծրագրերի մշակման վարչության պետ Իռա Փանոսյանը: Մանրամասները՝ հարցազրույցում:
10:26 06.05.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 420 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.17 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.25 դրամ:
16:49 04.05.2024
Պարենի ներքին շուկայում կայունության պահպանման նկատառումներով Ռուսաստանի կառավարությունը մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ն արգելել է եղեգից և ճակնդեղից ստացվող շաքարի, ինչպես նաև քիմիապես մաքուր սախարոզայի արտահանումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այնուհանդերձ, ԵԱՏՄ երկրներին հնարավոր կլինի որոշակի ծավալի շաքար մատակարարել։ Մասնավորապես, Հայաստան թույլատրվում է արտահանել 28, Բելառուս՝ 5, Ղազախստան՝ 120, իսկ Ղրղզստան՝ 28,5 հազար տոննա շաքար։ ՌԴ գյուղատնտեսության […]
15:34 03.05.2024
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշի 93.2% կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 8.6%‑ով կամ շուրջ 41.4 մլրդ դրամով: 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 525.9 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված […]
15:20 03.05.2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Քննարկվել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման, սննդարդյունաբերության, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներում գործակցության խորացման հնարավորությունները։ Կողմերը մտքեր են փոխանակել առևտրի և ներդրումների խթանման աշխատանքներում համագործակցության ընդլայնման, ծառայությունների և արտադրության դիվերսիֆիկացման, […]
11:45 03.05.2024
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների կիրառման արդյունքում նախկինում զրոյական գործարքներ գրանցած հարկ վճարողների մոտ իրականացվել է հարկային վարչարարություն։ Ստուգում է իրականացվել 1038 հարկ վճարողի մոտ, որի արդյունքում վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն չի ապահովել 545 հարկ վճարող և արձանագրված խախտումը կազմել է 169․3 մլն դրամ։ Կոմիտեն հիշեցնում է, որ հսկիչ դրամարկղային մեքենաներ […]
11:06 03.05.2024
Երևանի տրանսպորտային հավաքակայանը 6 ամսվա ընթացքում կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և 8.5 մետրանոց 171 նոր ավտոբուսով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Մանրամասները՝ տեսանյութում:
10:36 03.05.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 413 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 419 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,15 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.21 դրամ:
10:20 03.05.2024
«Ֆիշեռ» ՍՊԸ-ին պատկանող ձկնամթերքի արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ (ք. Երևան)։ Պարզվել է, որ արտադրամասի փաթեթավորման սենյակում և սառնարանային հատվածում պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, իսկ առաստաղները չեն կանխարգելում կեղտի կուտակումը, խոնավության խտացման և մասնիկների թափվելու հնարավությունը։ Ձկնամթերքի արտադրամասի արտադրական […]
19:05 02.05.2024
Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին՝ վերապատրաստվելու կամ կրթություն ստանալու, կստեղծվի նոր կառույց՝ ոստիկանական գվարդիա, մի շարք օրենքներում կարվեն փոփոխություններ: Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:00 02.05.2024
Նորվեգիայի կառավարությունն այս տարի թագավորության պաշտպանական ծախսերը կավելացնի 7 միլիարդ կրոնով (632 միլիոն դոլար ընթացիկ փոխարժեքով) և կհասնի ՆԱՏՕ-ի նպատակային ցուցանիշին՝ երկրի ՀՆԱ-ի 2%-ին, որոնք պետք է նպատակաուղղվեն ռազմական կարիքներին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն։ Այսպիսով, Նորվեգիայի պաշտպանության տարեկան բյուջեն կհասնի 104 միլիարդ կրոնի (9,38 միլիարդ դոլարի): […]
14:02 02.05.2024
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ Հարկային օրենսգրքում և հարակից օրենքների փաթեթներում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթին, որով նախատեսվում է շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացմամբ՝ շրջանառության հարկի համակարգի և հարկման ընդհանուր համակարգի շրջանակներում ձևավորվող հարկային բեռի տարբերության կրճատում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստում ներկայացնելով նախագծերը՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ նախագծերի փաթեթի ընդունման հիմքում դրված են կառավարության ծրագրով […]
11:43 02.05.2024
Դեղագործության ոլորտում արտադրության խթանման, արտադրության ծախսերի նվազեցման, արտադրանքի տեսականու ընդլայնման նպատակով գործում է Հայաստանի Հանրապետությունում կլինիկական փորձարկումների, կենսահամարժեքության հետազոտությունների իրականացման փոխհատուցման ծրագիրը։ Այս մասին իրազեկում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Ծրագրով ՀՀ կառավարությունը տրամադրում է ՀՀ-ում արտադրվող դեղերի կլինիկական փորձարկումների և (կամ) կենսահամարժեքության հետազոտությունների ծախսերի մասնակի փոխհատուցում։ Դեղագործության ոլորտի տնտեսվարողներին փոխհատուցումը կտրամադրվի՝ 1. կլինիկական փորձարկումների ծախսերի […]
10:32 02.05.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 413 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 419 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,1 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.19 դրամ:
09:20 02.05.2024
NYMEX բորսայի մայիսի 1-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ոսկու գինն աճել է 1.49%-ով և կազմել 2328.70 դոլար, արծաթի գինն աճել է 0.56%-ով և կազմել 26.82 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 2.38%-ով և կազմել 967.40 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
11:40 01.05.2024
ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ, որում ասվում է. «Շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։ Լավագույնս գիտակցելով աշխատանքի դերը և՛ քաղաքացու ինքնիրացման, և՛ երկրի զարգացման գործում՝ պետությունը շարունակում է ոլորտային քաղաքականության առանցքում դիտարկել արժանապատիվ աշխատանքի իրավունքի ու զբաղվածության ապահովումը։ Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ, պատշաճ […]
10:37 01.05.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 413 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 420 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,08 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.19 դրամ:
23:36 30.04.2024
Տնտեսության ակտիվության՝ 14.3 տոկոս ցուցանիշը տպավորիչ համարելով, հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, նաև որպես տնտեսագետ, այսօր ցանկացել էր շրջայցով լինել Երևանում գործող վերամշակող արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներ ներկայացնող երեք ընկերություններում: Նախագահի առաջին կանգառը ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ Արմենալ» գործարանում էր: Այս խոշոր գործարանում աշխատում են մոտ 600 բարձրակարգ մասնագետներ: Գործարանի արտադրանքն արտահանվում է ԵՄ […]
17:58 30.04.2024
ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը շրջայց են կատարել Արմավիրի մարզում կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերի շինարարական հրապարակներում։ Նրանք այցելել են Արմավիրի թիվ 6, Վաղարշապատի թիվ 7 և Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոցների, Շահումյանի, Արտիմետի, Արագածի, Ջանֆիդայի, Փշատավանի և Սարդարապատի միջնակարգ դպրոցների մարզադահլիճներ, ինչպես նաև Ջրառատ […]
17:26 30.04.2024
Եվրոպական միությունը (ԵՄ) և ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (ԳԴՀ ՏՀԶՆ) մեկնարկեցին նոր՝ 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր՝ ուղղված Հայաստանի գյուղական համայնքներում էներգետիկ մարտահրավերների դիմակայմանը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ), Եվրոպական միությունը և ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունն այսօր (ԳԴՀ ՏՀԶՆ) հայտարարեցին «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի […]
16:47 30.04.2024
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այսօր հյուրընկալել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողների: Ապագա իրավաբանները մասնակցել են հանձնաժողովի նիստին, որի օրակարգում նաև ՄՊՀ 2023 թվականի գործունեության հաշվետվության հաստատման հարցն էր: ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, ողջունելով մասնակիցներին, նշել է, որ հանձնաժողովի նիստերին ուսանողների մասնակցությունն արդեն լավ ավանդույթ է դարձել, որի նպատակն է ապագա մասնագետներին ծանոթացնել հանձնաժողովի գործառույթներին, […]
13:54 30.04.2024
Օրենքի նախագծով ՀՀ կառավարությանը վերապահվում է բյուջետային ծրագրերի գնահատման լիազորություններ, բյուջետային ծրագրերի գնահատում: ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը: Ըստ նրա՝ օրենքի նախագծով տրվում է արդյունքայնության եզրույթի սահմանումը, համաձայն որի՝ բյուջետային ծրագրերի արդյունքայնությունը ցույց է տալիս, թե իրականացված ծրագրերն ու […]
13:22 30.04.2024
2024 թ. ապրիլի 30-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%: Խորհուրդը գնահատում է, որ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար: 2024 թ-ի 1-ին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ մարտին կազմելով -1.2%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս նվազել է՝ […]
11:43 30.04.2024
Պետական եկամուտների կոմիտեում ներդրված նոր համակարգի միջոցով մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց արդեն վերադարձվում են ինքնաշխատ եղանակով, հետևաբար հարկային մարմին դիմելու անհրաժեշտություն այլևս չկա: Ֆիզիկական անձանց բանկային հաշվեհամարների վերաբերյալ տեղեկատվության ստացումն իրականացվում է առցանց եղանակով։ Արդյունքում՝ հաշվեհամարի բացակայության պատճառով նախկինում չվերադարձված 20 534 ֆիզիկական անձի հաշվեհամարներին […]