14:29 15.05.2024
Հայաստանը և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը ստորագրել են 236 միլիոն եվրոյի համաձայնագիր՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար: ՎԶԵԲ-ի տարեկան համաժողովի շրջանակներում տեղի ունեցող «Հայաստան. ժողովրդավարական պետություն, արդար հասարակություն և գիտելիքի վրա հիմնված տնտեսություն, որը նորարարություն է գեներացնում» խորագրով քննարկման ժամանակ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության շրջանակը համարել է ընդարձակ և նշել, որ […]
11:55 15.05.2024
Մայիսի 14-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան տնտեսական և տեխնիկական համագործակցության հարցերով կցորդ Վիլյամ Բոգիսի, ինչպես նաև Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինության Եվրոպայի, ԱՊՀ-ի և Թուրքիայի հետ կապված միջազգային համագործակցության պատասխանատու Ժերոմ Լըզուղի միջև։ Հանդիպման ընթացքում […]
10:53 15.05.2024
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակում, մայիսի 14-ին, Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը։ Համաձայնագրերով նախատեսվում է ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակում ՀՀ Սյունիքի մարզում ստեղծել մաքսային և լոգիստիկ կենտրոն, որը հանդիսանում է ներկայումս որդեգրված […]
21:26 14.05.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի նկատմամբ նոր մաքսատուրքերի սահմանման իր որոշումը բացատրել է Պեկինի հետ արդար մրցակցության ցանկությամբ, այլ ոչ թե նրա հետ կոնֆլիկտի մեջ մտնելու մտադրությամբ։ «Վերջին հաշվով, ես ցանկանում եմ արդար մրցակցություն Չինաստանի հետ, այլ ոչ թե հակամարտություն: Եվ մենք 21-րդ դարում ավելի լավ վիճակում ենք Չինաստանի հետ այս տնտեսական մրցակցությունում հաղթելու համար, […]
19:34 14.05.2024
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 236 մլն եվրոյի վարկ կտրամադրի Հայաստանին՝ «Հյուսիս-Հարավ» միջանցքի Քաջարան-Սիսիան հատվածի կառուցման համար: Այդ մասին հայտնի է դարձել այսօր՝ Երևանում առաջին անգամ ընթացող բանկի՝ 33-րդ տարեկան ժողովի և բիզնես ֆորումի ընթացքում։ Դրան մասնակցում է ավելի քան 2000 միջազգային ներկայացուցիչ։ Բիզնես ֆորումում կքննարկվեն տարածաշրջանային կապի և արժեշղթաների կարևորությանը, արհեստական բանականությանն ու կիբերանվտանգությանը, […]
10:50 14.05.2024
ՀՀ ՊԵԿ-ը տեղեկացնում է, թե որ դեպքում է հայտարարագրի լրացման ժամանակ ընտրվում «Համաձայն չեմ տեղեկատվության հետ» նշատուփը «Համաձայն չեմ տեղեկատվության հետ» նշատուփն ընտրվում է այն դեպքում, երբ հայտարարատուն համաձայն չէ համակարգի կողմից ինքնաշխատ լրացված տեղեկատվության հետ և կարող է լրացնել այլ տեղեկատվություն։ Ի՞նչ անել այն դեպքում, երբ ինքնաշխատ լրացված տվյալներում բացակայում է հարկային գործակալի վերաբերյալ […]
10:23 14.05.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 416 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 420 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.2 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.3 դրամ:
10:06 14.05.2024
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Բրազիլիա մասնակցելու Կոստա դու Սաուիպե քաղաքում կայանալիք «Մրցակցության միջազգային ցանց» կազմակերպության (ICN) տարեկան համաժողովին։ Համաժողովի շրջանակներում ՄՊՀ նախագահը հանդես կգա ելույթով, որում կներկայացնի հանձնաժողովի կողմից Մրցակցության միջազգային ցանցի լավագույն փորձի կիրարկման արդյունքները։ Համաժողովի ընթացքում տեղի են ունենալու քննարկումներ նախորդ տարիների գործունեության արդյունքների, մրցակցային քաղաքականության և կիրարկման, հակամրցակցային […]
13:06 13.05.2024
Նախագծերի ընդունմամբ կխստացվի վերահսկողությունը, որն ուղղված է կանոնակարգելու սպանդանոցային գործունեությունը: Խախտումների հայտնաբերման պարագայում պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը ստուգումների դեպքում կունենա իրավական հիմք` կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեությունը: Նաեւ սահմանվում են լիազորող նորմեր, որպեսզի նոր մշակվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախաբանում հնարավոր լինի սահմանել այն լիազորող նորմերը, որոնք լիազորում են Կառավարությանը` ընդունելու համապատասխան իրավական ակտերը: […]
11:34 13.05.2024
Ս․թ․ մայիսի 20-ից Երևանի մետրոպոլիտենի երթուղի դուրս կգա ընթացիկ վերանորոգված և երեք վագոնից բաղկացած շարժակազմ։ Շարժակազմը վերանորոգվել է 4 ամսում Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցների ուժերով։ Այն ուղևորների հարմարավետ երթևեկությունը կապահովի ևս 3,5 տարի։ Արդյունքում՝ գնացքների Էլ․ հավաքակայանում մետրոպոլիտենը կունենա 4 հատ 3 վագոններից բաղկացած շարժակազմ, ինչն էլ էապես կթեթևացնի վագոնների ծանրաբեռնվածությունը և ավելի հարմարավետ կդարձնի ուղևորափոխադրումը։ […]
11:17 13.05.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 420 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.14 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.2 դրամ:
10:45 13.05.2024
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում մասնակցել է «Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանց» (ICPEN) կազմակերպության համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը։ Հայաստանի մրցակցային մարմնի ղեկավարը մասնակցել է շուկայում գորշ պատկերների միջոցով անբարեխիղճ մրցակցության դրսևորումների և դրանց դեմ արդյունավետ պայքարի վերաբերյալ պանելային քննարկմանը, որի ընթացքում ներկայացրել է տաքսի ծառայությունների մատուցման էլ. հարթակներում, առցանց վիճակախաղերի […]
10:45 12.05.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.15 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.28 դրամ:
16:31 11.05.2024
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը ԱՄՆ Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում մասնակցել են «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE) ծրագրին։ Միջոցառման եզրափակիչ մասում Հայաստանը պաշտոնապես հայտարարվել է որպես ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիր։ ՀՀ-ն, որպես դիտորդ, երրորդ երկիրն է ԱՄՆ մայրցամաքից դուրս, որտեղ իրականացվելու է այս ծրագիրը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ողջունելով միջոցառման […]
21:06 10.05.2024
Մերձավոր Արևելքում աճող աշխարհաքաղաքական լարվածությունը, գնաճի արագացումը, համաշխարհային կենտրոնական բանկերի դրամավարկային քաղաքականության խստացումը և Չինաստանի թույլ ՀՆԱ-ն ներկայումս գլխավոր ռիսկերն են համաշխարհային տնտեսության համար: Այս մասին հայտնում է Vedomosti թերթը՝ հղում անելով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) վերլուծաբանների՝ Economic Outlook վերանայմանը։ ՏՀԶԿ-ի գլխավոր տնտեսագետ Քլեր Լոմբարդելլին ասում է, որ գործոնները կարող են խաթարել փորձագետների […]
10:38 10.05.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.17 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.24 դրամ:
08:11 10.05.2024
Հունիսի 1-ից Վրաստանում ուժի մեջ կմտնեն զբոսաշրջիկների համար նոր կանոններ։ Ամառվանից Վրաստան այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է ունենա բժշկական ապահովագրություն երկրում գտնվելու ողջ տևողության համար։ Այս պահանջը խախտողները ենթակա են տուգանքի՝ մոտավորապես 110 ԱՄՆ դոլարի չափով: Ճանապարհորդները, ովքեր ինքնուրույն պլանավորում են իրենց ուղևորությունները և թռիչքները, պետք է հատուկ ուշադրություն դարձնեն այս պահանջին: Օրերս հայտնի դարձավ, […]
18:38 09.05.2024
Ռուսաստանը և Հայաստանը ցուցադրում են տնտեսական համագործակցության բարձր մակարդակ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ փոխվարչապետի պաշտոնակատար Ալեքսեյ Օվերչուկը։ Օվերչուկի խոսքով՝ անցյալ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 7,3 մլրդ դոլար։ «Մենք շատ լավ տնտեսական հարաբերություններ ունենք Հայաստանի հետ»,- ասել է նա։ Նախօրեին Ալեքսեյ Օվերչուկը նշել էր հաջող տնտեսական համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության […]
10:31 09.05.2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 9-15-ը գտնվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև հանդիպումներ, որոնց մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։
10:25 09.05.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.2 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.23 դրամ:
12:25 08.05.2024
ՊԵԿ-ը հիշեցնում է ֆիզիկական անձանց, որ անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում հաշվետու տարվա համար պետք է վճարել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկ և ներկայացնել տարեկան հաշվարկ-հայտարարագիր։ Ի դեպ, 2023 թվականի համար եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր պետք է ներկայացնել հարկային գործակալ չհանդիսացողից ստացվող վարձակալական վճարների մասով։ Եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիրը ևս ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ Ֆիզիկական անձանց […]
11:50 08.05.2024
2024 թվականին նախատեսվում է միջին նորոգման աշխատանքներ կատարել 107.7կմ երկարության ճանապարհահատվածներում։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի միջին նորոգման ծրագրերի կառավարման բաժնի ինժեներներն արդեն իսկ պատրաստել են մոտ 50կմ երկարությամբ 5 ճանապարհահատվածների միջին նորոգման նախագծերը‚ և առաջիկայում կհայտարարվեն այդ տեղամասերի շինաշխատանքների ձեռքբերման մրցույթներ։ Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կիրականացվի գոյություն ունեցող ծածկի ֆրեզավորում‚ կկատարվի փոսային նորոգում‚ կտեղադրվեն հարթեցնող և […]
11:39 08.05.2024
ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա ապրիլ ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ: Ընթացիկ տարվա ապրիլ ամսին Հայաստան այցելել է 163 հազար 970 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 179 հազար 639-ի համեմատ։ 2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (14%) և Իրանից (8%):
11:16 08.05.2024
Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում պետական մարմինների և հասարակական սեկտորի ներկայացուցիչների միջև գնումների գործընթացի բարելավման վերաբերյալ։ Քննարկումը վերաբերում էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի առաջիկա նիստի քննարկմանը առաջարկված հարցերին։ Մասնավորապես, քննարկվել են գնումների ոլորտի կոռուպցիոն հանցագործությունների քննության վրա մասնագիտացված օպեր-լիազորների, քննիչների, դատախազների ու […]
10:36 08.05.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.21 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.26 դրամ:
16:40 07.05.2024
Մեկնարկել է 2024 թվականի գյուղատնտեսության ապահովագրության գործընթացը։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից: «Ապահովագրեք այգիներն ու ցանքատարածությունները կարկուտի և երաշտի ռիսկերից: Ապահովագրավճարի չափը կսուբսիդավորվի 50-60 տոկոսով։ Բացի ապահովագրավճարի սուբսիդավորումից ՀՀ Կառավարությունը կաջակցի նաև ապահովագրական ընկերություններին՝ ապահովագրական հատուցումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում փոխհատուցում տրամադրելու միջոցով։ 2024 թվականին կապահովագրվի խնձորը, բալը, կեռասը, դեղձը, սալորը, կարտոֆիլը, ձմերուկը և […]
10:47 07.05.2024
Ապրիլի 1-30-ը ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները․ 23 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 8․166․628 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 26․269․000 ՀՀ դրամ։ 31 դեպքով կազմվել […]
10:27 07.05.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.2 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.27 դրամ:
10:01 07.05.2024
ՀՀ Քաղաքաշինության կոմիտեն հայտնում է, որ Հանրապետության նախագահը ստորագրել է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը: Օրենքներն արդեն հրապարակվել են arlis.am հարթակում և ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հունվարից։ Այսպիսով՝ հստակեցվում են բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում պետական լիազոր մարմնի, մարզպետների, […]
09:47 07.05.2024
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի բմասնագետներն Հայաստանի գետերում ջրի մոնիթորինգ են իրականացրել: Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄ նախարարությունը: Այն կատարվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ EU4Environment – Water and Data ծրագրի շրջանակներում: Մանրամասները՝ տեսանյութում: