TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+28.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԵԱՏՄ-ից ամենաշատը շահում է Հայաստանը․ Լավրով

15:55 19.04.2024

ԵԱՏՄ-ից ամենաշատը շահում է Հայաստանը, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Համամասնորեն Հայաստանը ստանում է ամենաշատ օգուտը; Դա հաշվարկվում է։ Տնտեսության 35%-ն իրացվում է Եվրասիական տնտեսական համագործակցության հաշվին։ Եթե ​​վերցնենք անցյալ տարին, ապա Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ քսան միլիարդ դոլար, դրա երեսունյոթ տոկոսը Եվրասիական տնտեսական միությունն է, տասներեք տոկոսը՝ Եվրամիությունը, երեք տոկոսը՝ ԱՄՆ», […]

̰
Քննարկվել են ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարները

15:30 19.04.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային: Քննարկվել են երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարները, երկու երկրների գործարար համայնքների համագործակցության հնարավորությունները։ Բարձր է գնահատվել հատկապես վերջին տարիներին էմիրաթական ընկերությունների կողմից Հայաստանի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը։ Կողմերն […]

̰
Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդումը

15:06 19.04.2024

ՀՀ Էկոնոմիկայի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը, Վարչության անդամ Արմեն Փամբուխչյանը, արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյանը, Վերահսկող հանձնաժողովի անդամներ Ալխաս Ղազարյանը և Լևոն Լևոնյանը հանդիպել են Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժունի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է այցելել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հրավերով։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու կուսակցությունների […]

̰
Հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է. Ռուստամ Բադասյանն ուղերձ է հղել Հարկ վճարողի օրվա կապակցությամբ

11:25 19.04.2024

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը շնորհավորական խոսք է հղել Հարկ վճարողի օրվա առթիվ, որում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Հարկ վճարողի օրվա առթիվ: Արդեն երրորդ տարին է միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր ռազմավարական առաքելությունը, որը հարկ վճարողներն ունեն պետության կյանքում: Հարկ […]

̰
Տարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ին

10:40 19.04.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 391 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 395 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,14 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.2 դրամ:

̰
ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է ավելի քան 20 մլն ՀՀ դրամ. ԲԸՏՄ-ն ներկայացրել է մարտ ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը

09:40 19.04.2024

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է հաշվետվություն 2024 թվականի մարտ ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ: Ըստ այնմ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 157 դեպք: Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 68 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 74 հաշվարկ՝ 38.091.496 […]

̰
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրային բաժնի ղեկավարին

11:07 18.04.2024

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդունել է ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրային բաժնի ղեկավար Ուորեն Վիլսոնին։ Հարությունյանն ընդգծել է հանքարդյունաբերության կարևորությունը ՀՀ կառավարության համար և շնորհակալություն հայտնել հյուրին այդ ոլորտում համագործակցության ԱՄՆ պատրաստակամության համար։ Նախարարի տեղակալը նաև շեշտել է Հայաստանում ընդերքօգտագործման ոլորտում ամերիկյան կապիտալի ներգրավվածության հանգամանքը և կարևորել հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի հետ փորձի փոխանակման […]

̰
Տեղի է ունեցել քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների շուրջ

10:58 18.04.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի շուրջ։ Ներկաներն իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացրել օրենքի նախագծի առանձին դրույթների վերաբերյալ: Առաջարկվող օրենսդրական նոր փոփոխությունների արդյունքում վերանայվելու են տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների համապատասխանության, հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտի […]

̰
Տարադրամի փոխարժեքները ապրիլի 18-ին

10:31 18.04.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 395 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 426 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,13 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.2 դրամ:

̰
Այսօրվա վճարած հարկերը կառուցում են վաղվա Հայաստանը. ապրիլի 19-ը հարկ վճարողի օրն է

09:37 18.04.2024

ՀՀ պետեկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ապրիլի 19-ը հարկ վճարողի օրն է, իսկ այսօրվա վճարած հարկերը կառուցում են վաղվա Հայաստանը։ «Ես վճարում եմ հարկերը, որպեսզի ունենանք զարգացած ենթակառուցվածքներ, բարձրակարգ, որակյալ առողջապահություն»,-կարծում են հարկ վճարողները: Մանրամասները՝ ՊԵԿ տեղեկատվական հոլովակում:

̰
Ոսկու գինը նվազել է

09:30 18.04.2024

NYMEX բորսայի ապրիլի 17-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ոսկու գինը նվազել է 0.36%-ով և կազմել 2389.50 դոլար, արծաթի գինն աճել է 0.89%-ով և կազմել 28.48 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.40%-ով և կազմել 950.50 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):

̰
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը

15:17 17.04.2024

ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում հայտնաբերվել է դեղորայքի անօրինական տեղափոխման նոր դեպք: Օրերս մաքսային կետ-բաժին է ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։ Մաքսային հսկողության գոտում Վ.Ա.-ն մաքսային ծառայողին ասել է, որ մեքենայում հայտարարագրման ենթակա ապրանքներ չկան: Սակայն տեսազննման ժամանակ նկատելի է դարձել, որ վարորդի կողքի ուղևորի հատակը սովորականից բարձր է: […]

̰
Մեկ ամսում 70 հարկ վճարողի մոտ գրանցվել են վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր

11:25 17.04.2024

Մարտին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 70 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 34․750 մլն դրամ, հայտնում է ՊԵԿ-ը: Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 17 դեպքով 17 հարկ վճարող տուգանվել է 19.750 մլն դրամով: Խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը՝ այստեղ:

̰
Վերացվել է մսուր-մանկապարտեզի արտադրական գործունեության կասեցումը

10:41 17.04.2024

«Արարատի մարզի Մասիս համայնքի Նորամարգ գյուղի «Ծիածան» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում Արարատի մարզային կետնրոնի տեսուչները իրականացրել են կրկնակի ստուգում և հավաստիացել, որ խոհանոցի սանիտարահիգիենիկ վիճակը համապատասխանեցվել է սահմանված նորմերին։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

̰
Տարադրամի փոխարժեքները ապրիլի 17-ին

10:36 17.04.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 394 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 397,5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 425 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,18 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.24 դրամ:

̰
Թանկարժեք մետաղների գները նվազել են

10:20 17.04.2024

NYMEX բորսայի ապրիլի 16-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ`ոսկու գինը նվազել է 0.28%-ով և կազմել 2398.10 դոլար, արծաթի գինը նվազել է 2.39%-ով և կազմել 28.23 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.88%-ով և կազմել 964.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):

̰
2023 թվականի  եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայատարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը. ՊԵԿ

17:49 16.04.2024

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարատուներին տեղեկացնում է, որ հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 53 հոդվածի 6-րդ մասը և հաշվի առնելով, որ 2023 թվականի համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնող անձանց մի մասը դեռ չի կարողացել անցնել անձի խիստ նույնականացում՝ նույնականացման քարտի կամ բջջային նույնակականցման քարտի միջոցով, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանում նույնականացման քարտ ստանալու համար առկա […]

̰
2024 թ. մարտին 145 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում

15:05 16.04.2024

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թ. մարտ ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2024 թվականի մարտ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 145 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 46․6 […]

̰
Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848մլն. դրամի հարկային պարտավորություն

11:57 16.04.2024

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով քննվող քրեական վարույթով պարզվել և հիմնավորվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը և գլխավոր հաշվապահը, պետական բյուջե վճարման ենթակա հարկը և վճարն առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով, 2021-2023 թվականների հաշվետու ժամանակաշրջաններում ընկերության աշխատողների վարձատրությանն ուղղված միջոցները […]

̰
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության  հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում». բնակչությանը կոչ է արվում չգնել նշված ապրանքատեսակները

11:23 16.04.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ում իրականացրած վերահսկողության ընթացքում նմուշառում են կատարել «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաների մի քանի տեսակներից (ООО «Тимоша», Россuя, Ростовская обласmь)` «Հալվա արևածաղկի» 250գր, արտադրված՝ 20․02․2024թ, պիտանի է մինչև 20․10․2024թ, «Հալվա արևածաղկի չամիչով» 250 գր, արտադրված՝ 17․01․2024թ պիտանի է մինչև 17․09․2024թ, «Հալվա արևածաղկի գետնանուշով» 250գր, արտադրված՝ 23․02․2024թ․ […]

̰
2023-ին ամենաշատ գրոհի ենթարկված ոլորտներն են արդյունաբերությունը, ֆինանսներն ու ՏՏ-ն

10:50 16.04.2024

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն: Ռուսաստանում և ԱՊՀ-ում 2023-ին ամենամեծ թվով կիբեռգրոհների են բախվել արդյունաբերության (տարածաշրջանում միջադեպերի ընդհանուր թվի 20%-ը), ֆինանսների (17%) և ՏՏ (8%) ոլորտների կազմակերպությունները։ Այսպիսին են կիբեռսպառնալիքների շուրջօրյա մոնիթորինգի, պրոակտիվ որոնման և վերացման Kaspersky Managed Detection and Response լուծման կողմից օգտատերերի մոտ հայտնաբերված միջադեպերի վիճակագրության վրա հիմնված ամենամյա վերլուծական հաշվետվության տվյալները: Միջին հաշվով, […]

̰
Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ

10:42 16.04.2024

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի մարտ ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 625 դեպք և շուրջ 280 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 34 դեպքով 34 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 114.5 մլն դրամի չափով: Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների […]

̰
Երևանը հյուրընկալելու է ՎԶԵԲ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը

18:19 15.04.2024

Մայիսի 14-16-ը Երևանը հյուրընկալելու է ՎԶԵԲ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը: Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից: «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) միջազգային ֆինանսական կառույց է, որը ստեղծվել է 1991 թվականին՝ նպաստելու շուկայական տնտեսությունների կայացմանը և խթանելու մասնավոր հատվածի զարգացումը: ՎԶԵԲ-ի բաժնետեր են 72 անդամ երկրները, ինչպես նաև Եվրոպական միությունը և Եվրոպական ներդրումային […]

̰
Ղազախստանը պատրաստ է Հայաստանի արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի նշաձողին

15:37 15.04.2024

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: «Այսօր մենք մանրամասն քննարկեցինք բազմաթիվ արդիական օրակարգային հարցեր: Մենք հասանք կոնկրետ պայմանավորվածությունների: Պարոն Փաշինյանը քիչ առաջ դրան անդրադարձավ: Հատուկ ուշադրություն դարձրեցինք առևտրատնտեսական և ներդրումային կապերի ընդլայնմանը: Վերջին հինգ տարիների ընթացքում երկկողմ առևտրի ծավալն անշեղորեն աճում է, բայց […]

̰
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր, ինչպես մուտք գործել համակարգ․ ՊԵԿ իրազեկումը

12:14 15.04.2024

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները 2024 թվականից եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացնում են ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով, որն այժմ գործում է վեբ տարբերակով. հետագայում նախատեսվում է նաև բջջային հավելվածը։ Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր, ինչպե՞ս մուտք գործել համակարգ, ինչպե՞ս ստանալ ՀՎՀՀ, ինչպե՞ս լրացնել հայտարարագիրը, այս և այլ հարցերի պատասխանները կարող եք գտնել հոլովակում:

̰
Գևորգ Պապոյանն ու  Վասիլիս Մարագոսը մտքեր են փոխանակել ՀՀ-ի տնտեսության առաջնահերթ ուղղությունների, արտահանման խթանման և այլ հարցերի շուրջ

11:29 15.04.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Ռաֆայել Գևորգյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Քննարկվել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը, ԵՄ կողմից տրամադրվող ոլորտային ֆինանսական և տեխնիկական աջակցությանը, Արևելյան գործընկերության շրջանակներում երկկողմ և բազմակողմ համագործակցությանը, համատեղ իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին առնչվող մի շարք […]

̰
Երևանի թիվ 4 առողջության կենտրոնի «Նորք-Մարաշ» մասնաճյուղի հիմնանորոգման աշխատանքները ավարտին են մոտենում

11:08 15.04.2024

Երևանի թիվ 4 առողջության կենտրոնի «Նորք-Մարաշ» մասնաճյուղի հիմնանորոգման աշխատանքները ավարտին են մոտենում, հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում:    

̰
Տարադրամի փոխարժեքները ապրիլի 15-ին

10:26 15.04.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 396 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 400 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,22 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.29 դրամ:

̰
Սանահին -Ակներ ճանապարհի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին

16:11 14.04.2024

Ավարտին են մոտենում Սանահին -Ակներ ճանապարհի կառուցման աշխատանքները: Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը: Ճանապարհը կառուցվում է կառավարության ֆինանսավորմամբ:

̰
Ինժեներ ամուսինները հիմնել են ռոբոտաշինության և ինժեներական հմտությունների կենտրոն, որտեղ երեխաներն ու երիտասարդները ռոբոտաշինություն են սովորում

15:37 14.04.2024

ՀՀ կառավարությունը պատմում է ինժեներ ամուսիններ Արմենի և Տաթևի նախաձեռնության մասին, որոնք հիմնել են «Arm Electronik» ռոբոտաշինության և ինժեներական հմտությունների կենտրոնը, որտեղ երեխաներն ու երիտասարդները ռոբոտաշինություն են սովորում։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
BACK_TO_TOP