15:03 20.11.2018
«Մենք նպաստները մտադիր չենք կրճատել և ոչ էլ հանել, մենք ասում ենք՝ եկեք հասկանանք՝ ում ենք տալիս այդ նպաստը և ինչի համար: Մենք մարդուն ասում ենք՝ լավ, դու աղքատ ես, մենք քեզ նպաստ ենք տալիս ու աղքատության գիծ ենք սահմանում: Հետո ասում ենք, թե հենց որ անցար էդ գիծը, ապա զրկելու ենք քեզ նպաստից: Հենց […]
14:37 20.11.2018
Իշխանափոխությունից հետո յուրացումների ու չարաշահումների բացահայտման, դրանք կատարողներից բռնագանձումների ու պայմանավորված վերադարձերի արդյունքում Հայաստանի բյուջե է վերադարձվել 10 միլիարդ դրամից ավելի գումար։ Այս մասին վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց այսօրվա ասուլիսի ժամանակ։ Մինչ այդ նրան հարց էին տվել վերականգնված գումարների վերաբերյալ, ու ձեռքի տակ չունենալով թիվը՝ նա հրաժարվել էր կոնկրետ գումար նշել։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանին հանձնեցին […]
14:06 20.11.2018
Այսօր ԿԲ-ում, ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամները ներկայացնելիս, խոսվել է նաև այն մասին, թե պաշտպանվածության ինչ աստիճան ունեն դրանք: «Ասում ենք կոմպոզիտային, որովհետև հումքը ունի բարդ կառուցվածք: Այն բաղկացած է 3 շերտից՝ ներսի շերտը բամբակե թուղթ է և այդ թուղթը երկու կողմից պատված է պոլիեսթերով»,- ասել է ԿԲ արժույթի թողարկման բաժնի պետ Նունե Տերյանը: Ըստ Տերյանի՝ […]
14:03 20.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ դեկտեմբերի 25-ից 1000 և 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամների հետ միասին շրջանառության մեջ կմտնի նաև 2000 դրամանոցը: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է ԿԲ ներկայացուցիչներից, թե ինչպե՞ս է կայացվել 2000 անվանական արժեքով թղթադրամ ունենալու որոշումը. «Ինչո՞ւ 2000: Նախքան տպագրության որոշում կայացնելը, մենք կանխիկ շրջանառության ուսումնասիրություններ ենք արել: Այդ ուսումնասիրությունները փաստում են, որ կանխիկ […]
13:55 20.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ իր իշխանության օրոք տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ չի գրանցվել: «Շատ երկար ժամանակ տնտեսական ակտիվության ցուցանիշների մասին խոսելիս ասում էինք, որ նկարված թվեր են: Ինչո՞ւ չկարողացանք պահպանել տնտեսական ակտիվության այդ ցուցանիշը, որովհետև այն կազմված էր բուքմեյքերների գրասենյակներում արված «ստավկա»-ներից, որը մեր ժողովրդի […]
13:24 20.11.2018
«Սոցիալական իրավիճակի վերաբերյալ մենք քայլեր ենք ձեռնարկում, բայց նաև ուզում եմ արձանագրել, որ սոցիալական իրավիճակի փոփոխությունը և ընդհանրապես տնտեսական փոփոխությունը մենք և կոնկրետ ես պատկերացնում եմ այն նույն բանաձևի շրջանակում, ինչ բանաձևի շրջանակում մենք իրականացրել ենք հեղափոխությունը։ Ես դրա մասին մի քանի անգամ ասել եմ, որ չկա այդպիսի մի հարց, որ կառավարությունը կամ վարչապետը առանձին […]
13:12 20.11.2018
Սոցիալական ոլորտում Հայաստանի կառավարության հիմնական գործառույթն այն է, որ մենաշնորհներն ու արտոնությունները վերացվեն, հնարավոր լինի սեփական գործունեություն ծավալել։ Այդ դեպքում կավելանան հարկատուները և հարկերը, հետևաբար՝ պետական եկամուտները։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ «Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում հեղափոխությունից հետո 37 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել, պաշտոնական տվյալներով, բայց ես հասկանում եմ, որ այդ աշխատատեղերը […]
13:11 20.11.2018
Այսօր ԿԲ-ում 3-րդ սերնդի թղթադրամները ներկայացնելիս Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանն ասել, է, որ ՀՀ հոբելյանական՝ 500 անվանական արժեքով թղթադրամն ունեցել է նաև միջազգային հաջողություն: Թղթադրամը ներկայացվել է անցյալ տարի: «Այս տարի արդեն արժանացել է լավագույն տարածաշրջանային թղթադրամ տիտղոսին: Մենք հույս ունենք, որ մեր 3-րդ շարքի թղթադրամները նույնպես մասնագետների բարձր գնահատանքին կարժանանան: Եվ նաև […]
12:55 20.11.2018
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ԿԲ-ում ներկայացվել են 3-րդ սերնդի թղթադրամները: Դրանք թողարկվել են Հայաստանի երրորդ Հանրապետության արժույթի՝ դրամի 25-ամյակի առթիվ: Նոր թղթադրամները շրջանառության մեջ կմտնեն նոյեմբերի 22-ից: 1000 դրամանոց թղթադրամը նվիրված կլինի Պարույր Սևակին, 2000 դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին, 5000 դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10.000 դրամանոցը՝ Կոմիտասին, 20․000 դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50.000 դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին: ԿԲ […]
12:41 20.11.2018
Նոյեմբերի 20-ին լրագրողները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին` իր պաշտոնավարման օրոք Հայաստանի տնտեսության մեջ ի՞նչ ձեռքբերումներ ու բացթողումներ կառանձնացնի: «Մենք տեսնում ենք` բավական ակտիվ ներդրումային իրադարձություններ կան, վիճակագրորեն չեմ կարող ասել` ինչ է տեղի ունենում, բայց հետաքրքրությունը կա, մեր խնդիրն է դա վերածել կոնկրետ արդյունքների»,- ասաց նա: Փաշինյանն ամենամեծ ձեռքբերումն է համարում մենաշնորհների վերացումը, […]
12:33 20.11.2018
ԿԲ գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանն այսօր հայկական նոր թղթադրամները ներկայացնելիս անդրադարձել է նաև 100 հազար և 50 հազար դրամանոց թղթադրամներին: Նահապետյանն ասել է, որ 100 հազար դրամ անվանական արժեքով թղթադրամ այս անգամ չի տպագրվել: «Ինչպես տեսնում եք, 3-րդ սերնդում 100 հազար անվանական արժեք չկա, որովհետև մեր հաշվարկները ցույց տվեցին, որ այդ թղթադրամը մեծ պահանջարկ չունի, […]
20:45 19.11.2018
Ստամբուլում Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը տեսակապի միջոցով մասնակցել են «Թուրքական հոսք» նախագծի ծովային հատվածի ավարտական աշխատանքների միջոցառմանը: «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը զեկուցել է նախագահներին, որ աշխատանքները նախատեսվածից արագ են ընթանում: Նախատեսված էր ծովային հատվածի կառուցումն ավարտել դեկտեմբերին, սակայն դա տեղի ունեցավ մի ամիս շուտ: Ստորջրյա հատվածի երկարությունը կազմում է ավելի քան 900 կիլոմետր: Թուրքիայի […]
19:54 19.11.2018
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան և Եգիպտոսի առևտրի ու արդյունաբերության նախարար Ամր Նասսարը ստորագրել են փաստաթուղթ հետագա բանակցությունների անցկացման վերաբերյալ: Փաստաթղթում ամրագրվել են հետագա աշխատանքի հիմնական նպատակներն ու սկզբունքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկիշինան կարևորել է Եգիպտոսի դերակատարումը՝ որպես ԵԱՏՄ առևտրային գործընկեր՝ ընդգծելով, որ Միության անդամ շատ երկրներ արդեն պաշտոնական Կահիրեի հետ […]
18:00 19.11.2018
23 ու 8 միլիոն եվրո արժողության փողոցաշինական ծրագրով Գյումրիում շահագործվել է առաջին փողոցը՝ Կոմիտասը: Փողոցի հիմնանորոգումը քաղաքապետարանի աշխատակիցները նշանավորեցին քայլերթով: 900 մետր երկարություն ունեցող փողոցի շինարարությունը 6 ամիս է տևել ու պահանջել մոտ 325 մլն դրամ: Վերակառուցումը ավարտին հասցնել հաջողվել է ավելի քան 70 մլն դրամ հավելյալ ֆինանսավորմամբ: Դրա անհրաժեշտությունն առաջ էր եկել նախագծային թերությունների […]
17:30 19.11.2018
Nissan և Renault ընկերությունների նախագահ Կարլոս Գոնը Ճապոնիայում ձերբակալվել է: Նա կասկածվում է ֆինանսական օրենսգրքի խախտման մեջ: Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է այդ երկրում հրապարակվող Yumiuri պարբերականը: Հաղորդվում է, որ Գոնը մասնավորապես կասկածվում է հարկերից խուսափելու նպատակով իր վճարումների չափի վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկության տարածման մեջ: Ավելի վաղ Nissan-ն ընդունել էր […]
16:39 19.11.2018
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման շուրջ ֆեյսբուքյան քննարկումներին: «Կա այդպիսի գաղափար, ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի կայացման մասին է խոսքը: Այսօրվա քննարկումները հիմնավոր չեն, կարող է այս կամ այն նախադասությունը կամ միտքը սխալ ընկալված լինի, սակայն առանց հանրային քննարկման որևէ նախաձեռնություն […]
16:06 19.11.2018
Պետական եկամուտների կոմիտեն, անդրադառնալով ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում քննարկվող՝ ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման թեմային, պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ նախքան նախագծի ներդրումը այն պետք է դրվի հանրային լայն քննարկման, ինչի ընթացքում վեր կհանվեն խնդրի դրական և բացասական կողմերը: Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների […]
15:54 19.11.2018
Կառավարությունն այսօր արտահերթ նիստում հավանություն տվեց 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ազգային ժողով ներկայացրած 2019 թվականի պետական բյուջեի նախագծում կատարված փոփոխություններին, նաև ԱԺ մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում քննարկման ժամանակ ընդունված առաջարկներին ու եզրակացություններին: Ընթացակարգի համաձայն՝ փոփոխությունների վերջնական՝ լրամշակված տարբերակը կներկայացվի ԱԺ աշխատակազմ: ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ եկող տարվա բյուջեի նախագիծը կոնկրետ […]
15:33 19.11.2018
Փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն այսօր կառավարության արտահերթ նիստում ասաց, որ սոցցանցում ակտիվորեն քննարկվում է, այսպես կոչված, «խոպանչիներին հարկելու» հարցը: Փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց, որ առանց քննարկման, առանց համաձայնեցման որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու: Զանազան տարբերակներ կարող են քննարկվել, ընդ որում, քննարկումները կարող են մանիպուլյատիվ բնույթ ունենալ: «Կոնկրետ «խոպանչիներին հարկելու» օրինակով խոսքը աղավաղված է. գաղափարը հետևյալն […]
15:20 19.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հայտնել է, որ կառավարության կողմից չի քննարկվել և չկա ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման և հարկման վերաբերյալ նախագիծ, հայեցակարգ: «Հարկային համակարգի փոփոխությունների շրջանակներում քննարկվել և ներկայացվել է գործող եկամտային հարկը 23% նվազեցնելու նախագիծ, որը առաջիկա տարիներին կհասնի 20%-ի»,- գրել է նա:
14:22 19.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ էլեկտրոնային սարքավորման միջոցով փորձ է կատարվել Երևանում գործող տարբեր բանկոմատներից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակել։ Պարզվել է հափշտակության փորձ կատարելու մեխանիզմը, առերևույթ հանցագործություն կատարած երկու անձի ինքնությունը, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։ Այսպես՝ […]
14:14 19.11.2018
Բանակցություններից բացի երկու նախագահները տեսակոնֆերանսի միջոցով կմասնակցեն «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի շինարարության ավարտին նվիրված արարողությանը:
13:56 19.11.2018
«Պետք էր կառավարությանը հնարավորություն տալ մեկ տարի աշխատել: Հասարակությունը պետք է գնահատական տար նրա աշխատանքին»,- այսօր՝ նոյեմբերի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա ավելացրել է, որ էյֆորիայի ժամանակ չէր կարելի ընտրություն անցկացնել: Խոսելով իրենց կուսակցության սխալների մասին՝ Բաղդասարյաննն ասել է հետևյալը. «Եթե Հանրապետական կուսակցությունը սխալներ ու բացթողումներ […]
13:30 19.11.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ՝ ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 6 հարց, այդ թվում՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և […]
13:18 19.11.2018
Ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնը: Նոյեմբերի 14-18-ն ընկած ժամանակահատվածում Եվրոպայի հայությունը հանգանակել է, ընդհանուր առմամբ, 1 մլն 242 հազար 460 եվրո: Այս մասին տեղեկացնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից: «Հեռախոսամարաթոն-2018»-ը մեկնարկել է Մարսելից՝ ընդգրկելով Թուլուզը, Լիոնը, Փարիզը: Այնուհետև ֆոնեթոնի էստաֆետը վերցրել են Շվեյցարիայի, Գերմանիայի, Հունաստանի հայերը: Այս տարի հեռախոսամարաթոնի մասնակիցների թիվը ավելացել է 700-ով՝ […]
12:38 19.11.2018
ՊԵԿ–ը շրջանառության մեջ է դրել նոր գաղափար, ըստ որի՝ 2020-ից եկամտային հարկի պոտենցիալ վճարող են դառնալու 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները: Ո՞վ է դառնալու 23 տոկոսանոց հարկի նոր վճարող ու ինչպե՞ս. առաջացած հարցերը ՊԵԿ նախագահի հետ զրույցում փորձել է հստակեցնել «Ռադիոլուր»-ը: Հայաստանը փորձում է ներդնել տրանսֆերտների հարկման մեխանիզմ, այսինքն՝ եթե քաղաքացին դրսից եկամուտ է ստանում, պարտավոր է […]
19:43 18.11.2018
ԱՄՆ երկու գերատեսչություններ համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ ասվում է, որ իրենք համաձայնեցրել են արհեստական մսի արտադրության ու վաճառքի հիմնական սկզբունքները, բայց դրանք հանրային քննարկումների կդրվեն մինչև դեկտեմբերի 26-ը։ Ըստ հայտարության՝ արհեստական մսի վերաբերյալ առանձին օրենք ընդունելու կարիք չկա։ ԱՄՆ-ում արհեստական մսի արտադրություն դեռ չի սկսվել, սակայն այդ երկու գերատեսչությունները հետևելու են, որ առանձին բջիջներից մսի […]
18:31 18.11.2018
Ռուսաստանում բացահայտվել է մաքսանենգ ճանապարհով տանձի ներկրման խոշորագույն դեպք․ չնայած ՌԴ-ի կողմից հակաեվրոպական պատժամիջոցներին ու սահմանափակումներին՝ Բելգիայից ու Նիդեռլանդներից Ռուսաստան է արտահանվել 240 միլիոն եվրոյի տեղական տանձ։ Այդ ամենի մասին հայտնի է դարձել, երբ եվրոպական լրատվամիջոցներից մեկն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Ռուսաստանում վաճառվում է «Կոնֆերենցիա» տեսակի տանձ, որն արտադրվում է բացառապես վերոնշյալ […]
14:39 18.11.2018
Վառելիքի գնի բարձրացման դեմ Ֆրանսիայում անցկացվող ցույցերի մասնակիցների թիվը գերազանցել է 280 հազարը։ Նրանք երկրի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակել՝ կաթվածահար անելով երթևեկությունը։ Նրանք, որպես տարբերակող նշան, կրել են դեղին բաճկոնակներ։ Երթևեկության կանոնների խախտումները, շտապող վարորդների ու նաև իրավապահների հետ բախումները հանգեցրել են նրան, որ ցույցերի ընթացքում գրանցվել է առնվազն 409 տուժող, որոնցից 28-ն իրավապահներ […]
19:22 17.11.2018
Այսօր՝ Սևանի հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովի ժամանակ, Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանից SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե ի վերջո ի՞նչ կորուստներով է Սևանից բաց թողնվող ջուրը հասնում Արարատյան դաշտավայր: Բանն այն է, որ գիտաժողովի ժամանակ ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանն ասել է, որ Սևանից ջուրը կորուստներով ենք բաց թողնում: Գաբայանը վիճակագրական տվյալներ է ներկայացրել թե՛ խմելու և թե՛ ոռոգման […]