11:36 14.11.2018
Լուրջ բյուջետային և վարկային, ներդրումային ծրագիր կա՝ կապված ինժեներական քաղաքի հետ: Այս մասին խորհրդարանում հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը: Նա ասել է, որ միջազգային ընկերությունների հետ իրենք մեծ ծրագիր են իրականացնում՝ հնարավորություն ընձեռելով ինժեներական ընկերություններին աշխատել մեկ վայրում:
11:13 14.11.2018
Գյուղատնտեսության բնագավառը պետք է լինի մրցունակ և արդյունավետ՝ հիմնված նորարարական տեխնոլոգիաների և գիտական հենքի վրա: Այս մասին «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ելույթի ընթացքում հայտարարել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: Նա նշել է, որ կառավարության գլխավոր խնդիրը գիտելիքային գյուղատնտեսություն ունենալն է: Գյուղատնտեսության նախարարությունն ուշադրություն է դարձնելու ոլորտի միջին մասնագիտական կրթության […]
11:02 14.11.2018
Դուք խոսում եք գյուղատնտեսության մասին, բայց զարգացման որևէ քայլ չեք ձեռնարկում: «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարել է ՀՅԴ-ական պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը: Նա նշել է, որ իրենք կառավարության կողմից որևէ ռազմավարական քայլ չեն տեսնում այդ ոլորտի զարգացման ուղղությամբ: Ըստ պատգամավորի՝ գյուղացուն աջակցելը, սուբսիդավորելը ժամանակավոր լուծում է: Առաքելյանը խոսել է գյուղատնտեսական ապահովագրության […]
10:41 14.11.2018
Խորհրդարանն այսօր ևս շարունակում է քննարկել «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Մինչ քննարկման անցնելը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց՝ նոյեմբերի 21-ին հնարավոր է արտահերթ նիստ հրավիրեն բյուջեի նախագծի քվեարկության համար: Հիշեցնենք, որ «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը երեկ ևս քննարկվել է խորհրդարանում: Նախագծի քննարկմանը ներկա է եղել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ […]
17:08 13.11.2018
Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանն ավագանու նիստի ժամանակ՝ հարցուպատասխանի փուլում, խոսեց փակ բաժնետիրական ընկերությունների, մասնավորապես Երևանի մետրոպոլիտենի մասին: «Մենք մշտապես բարձրաձայնել ենք մի խնդիր, որ փակ բաժնետիրական ընկերություններն օգտվում են Երևանի կողմից հատկացված բյուջեի զգալի մասից, բազմաթիվ ընթացակարգերով շատ ավելի պակաս թափանցիկ են, քան համայնքային բյուջեն է տնօրինվում: Բազմիցս բարձրաձայնել ենք, որ փակ […]
17:04 13.11.2018
«Քանի որ 2020 թվականից ուժի մեջ է մտնում համատարած հայտարարագրումը, և բոլորդ վճարելու եք հարկեր, պետությունը ասում է՝ ես ձեզ ձեր վճարած հարկերի 1 տոկոսը հետ կտամ: Վա՞տ բան է ասում»,- նոյեմբերի 13-ին կայացած ասուլիսի ժամանակ, խոսելով ID քարտերը կուտակային դարձնելու ծրագրերի մասին, ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը: Նա բացատրել է, թե ինչի համար […]
16:42 13.11.2018
Կառավարությունը 2019 թվականի պետբյուջեով նախատեսել է ՀՆԱ-ի իրական աճի 4,9% մակարդակ՝ գործունեության հիմնական շեշտը դնելով ստվերային հատվածի կրճատման և սոցիալական արդյունքների բարձրացման վրա: Այսօր 2019 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ խորհրդարանում ասել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: «Գնահատվում է, որ տնտեսական աճի ձևավորումը պայմանավորվելու է հիմնականում կառավարության կողմից իրականացվող կառուցվածքային բարեփոխումների ընթացքով, գործընկեր երկրներում […]
16:18 13.11.2018
Պետական խոշոր էներգետիկ կայաններում՝ Հայաստանի Ատոմային էլեկտրակայանում, Երևանի ջերմաէլեկտրակայանում, շահութաբերությունը 10 տոկոս է և բավականին ծախսատար է, ու ծախսերի լրջագույն օպտիմիզացիայի տեղ կա: Այս մասին նոյեմբերի 13-ին կայացած՝ Գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գործող սակագների հիմնավորվածությունը քննելու նպատակով գումարված քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց նույն հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Ծառուկյան» […]
16:10 13.11.2018
Էներգետիկ կայանների օպտիմալացման ու կրճատումների գործընթացի ավարտից հետո արդեն հնարավոր կլինի խոսել սպառողների համար էներգիայի նոր սակագների մասին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: «Սպասելիքները, բոլոր օպտիմալացումները, բոլոր կրճատումները որոշակի հանրագումարի են բերելու, որոնք արդեն հաջորդ տարվա սակագների վերանայման ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում հնարավորություն […]
15:25 13.11.2018
ԱԺ «Ծառուկյան» դաշինքի անդամ Սերգեյ Բագրատյանը նոյեմբերի 13-ին խորհրդարանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց «Հյուսիս-Հարավ» ճանապարհի «ճակատագրով»: Նրա խոսքերով` առնվազն պետք է ապահովել Իրանից Վրաստան հատվածում բարձրակարգ ճանապարհ ունենալու խնդիրը: Փաշինյանը նշեց, որ արդեն մի անգամ հայտնել է`2018 թ. բյուջեի ծախսային մասով թերակատարման ռեժիմով են գնում, որովհետև մի շարք ծրագրեր դանդաղեցվել են, կանգնեցվել են կոռուպցիոն […]
15:01 13.11.2018
2018 թվականի առաջին 8 ամիսներին տնտեսական բարձր ակտիվությունը պահպանվել է և սպասվում է: Այս մասին այսօր խորհրդարանում 2019 թվականի պետբյուջեի օրենքի նախագծի քննարկման ժամանակ տեղեկացրել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նա հավելել է, որ տարվա տնտեսական աճը կգերազանցի կառավարության կողմից կանխատեսված և 2018 թվականի պետբյուջեի հիմքում դրված ցուցանիշը: «Տնտեսական աճի ձևավորման մեջ կարևոր դեր է […]
14:53 13.11.2018
Հայաստանում պետք է փոխվի հանքարդյունաբերության բովանդակությունը, երբ ոչ թե Հայաստանից կարտահանվի խտանյութը, այլ կվերամշակվի ու կարտահանվի արդեն վերամշակված ապրանքը. պոտենցիալ ներդրողներն արդեն ուսումնասիրում են Հայաստանում պղնձաձուլական գործարաններ ստեղծելու հավանականությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում, պատասխանելով պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Մենք հանքարդյունաբերության բովանդակությունը փոխելու ուղղությամբ պետք է աշխատենք: Հիմա […]
14:44 13.11.2018
«2018թ. ահռելի աշխատանք կատարվեց հարկ վճարողներին բարձրորակ ծառայություններ մատուցելու համար»,- նոյեմբերի 13-ին կայացած ասուլիսի ժամանակ, ներկայացնելով Պետական եկամուտների կոմիտեում տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ 2018 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները, ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը: Մաքսային ոլորտում 2018 թվականի ընթացքում ներդրվել է ՀՀ արտաքին առևտրի ազգային «մեկ պատուհան» պորտալում ուղևորային մաքսային հայտարարագրերի համակարգը, որի միջոցով ներկայացվում և […]
14:37 13.11.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը նոյեմբերի 13-ին խորհրդարանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց` արդյո՞ք նա ենթադրում է, որ գույքահարկի դրույքաչափերի բարձրացմամբ, ավելացնելով տեղական բյուջեներ գնացող գումարները, դրա չափով կամ համապատասխան չափով կնվազեցնեն ֆինանսական համահարթեցման դոտացիայի ծավալները, որոնք ուղղվում են նույն տեղական բյուջեներ: «Ես այլ կերպ չեմ պատկերացնում դրա կոմպենսացումը, սա իր հետ բերում […]
14:06 13.11.2018
Հայաստանի Հանրապետությունում առաջնային հարկ վճարողի կարգավիճակ ունի մոտ 350 հազար մարդ: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա հստակեցրեց, թե ում նկատի ունի առաջնային հարկ վճարող ասելով. բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատում են մասնավոր ընկերություններում: «Ինչո՞ւ ենք այսպես նկատի ունենում. մասնավոր կամ ոչ բյուջետային ընկերություններում, ըստ էության, այս 350 հազար մարդիկ են, […]
14:02 13.11.2018
Հայաստանի «էլիտար» թաղամասերը, «էլիտար» տները և ունեցվածքները պետք է հարկվեն բոլորովին այլ կերպ: Այս մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ ունեն հաշվարկ, ըստ որի` գույքահարկով հարկվող գույքի մի տոկոսի նկատմամբ գույքահարկի արդար դրույքաչափ սահմանելով` երկրում հավաքագրվող գույքահարկի չափը կկրկնապատկեն: «Եթե մի տոկոսը այդ ճոխ անշարժ գույքի մենք հարկենք այլ […]
13:32 13.11.2018
Բնակելի ֆոնդը ոչ միայն սոցիալական, այլև քաղաքական խնդիր է: Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ խոսեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Նրա խոսքերով՝ քանի որ կա հայրենադարձության պետական ծրագիր, կա բնակիչներին բնակֆոնդով ապահովելու խնդիր, միակ ճանապարհն է՝ ճարտարապետության և շինարարության մոտեցումներն ավելի ժամանակակից դարձնել: «Եկեք սկսենք աշխատել որպես 21-րդ դարի ճարտարապետներ ու շինարարներ: Բարաքները մեր քաղաքի […]
13:21 13.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 13-ին խորհրդարանում հայտարարեց` կառավարության քաղաքականությունը կա և լինելու է աշխատանքի խրախուսումը. իրենք քաղաքացիներին քաջալերելու են, որ նրանք վեր կենան, ուղղեն իրենց մեջքը, հավատան իրենց ուժերին, հավատան, որ կարող են արդյունք ստեղծել: Կառավարության ղեկավարն ասաց, որ պետք է կոչ անեն` քաղաքացիներն իրենց աղքատության և հուսահատ վիճակի հետ չհամակերպվեն, այլ քայլեր […]
13:13 13.11.2018
ՀՀ կառավարության կարևոր որոշումներից է մասնավոր տաքսիներին արտոնագրային վճարից ազատելը: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծեց` խոսքը ոչ թե ընդհանրապես բոլոր տաքսիների մասին է, այլ անհատ տաքսիստների: «Նրանք որևէ վճար տալու անհրաժեշտություն չունեն, մարդիկ կարող են աշխատել, գործունեության այդ տեսակն իրականացնել առանց վճարելու, առանց լիցենզիա: Տարբեր հաշվարկներ կան… դա էլ […]
12:44 13.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի նոյեմբերի 13-ի նիստում խոսեց Կառավարության կողմից աշխատանքի խրախուսման ևս մեկ տարբերակի` եկամտահարկի համահարթեցման նախագծի մասին: «Մենք ասել ենք, որ 36 և 28 տոկոս եկամտահարկերը իջեցնելու, դարձնելու ենք համահարթ բոլորի համար` 23 տոկոս: Սա աշխատանք է երկու ուղղությամբ, առաջինը` մենք, ըստ էության, խրախուսում ենք բարձր աշխատավարձերով նոր աշխատատեղերի ստեղծումը, երկրորդ` մենք […]
12:29 13.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 2019 թ. պետական բյուջեի նախագիծն իներցիոն է համարում, որովհետև այն հիմնված է պարամետրերի վրա, որոնք իրենք ստացել են որպես ժառանգություն: Նոյեմբերի 13-ին խորհրդարանում պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ Փաշինյանը հայտնեց, որ ընթացիկ քաղաքական քննարկումների և որոշումների ազդեցություններն այս փուլում նախագծում հաշվի առնված չեն, ինչը չի նշանակում, որ ցանկացած պահի դրանք հաշվի չեն […]
12:25 13.11.2018
ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը նոյեմբերի 13-ի նիստում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանին դիմելով՝ ընդգծեց այն հավակնությունը, որը կառավարությունը ներկայացնում է, այն է`բեկում իրականացնել` տնտեսության կառուցվածքը տեխնոլոգիական նոր մակարդակի հասցնելու համար: «Բյուջեում արտացոլված ուղղությունները լուրջ մտահոգություն են առաջացնում, որ դրված խնդիրներով այդ նպատակին կամ չենք հասնելու, կամ բավական դանդաղ ենք հասնելու»,- ասաց նա: Մելքումյանը նաև […]
11:53 13.11.2018
Խորհրդարանի հերթական քառօրյայի ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Սերգեյ Բագրատյանին դիմելով՝ նշեց, որ 2019թ. պետական բյուջեից հանրային սպասելիքները մի փոքր այլ էին, ենթադրվում էր, որ կլինի նոր Հայաստան, նոր բյուջե: «Այս իներցիոն բյուջեի մեջ պետք է կարողանանք տեղադրել այն նորույթը, մտածելու որակը, որը պիտի բան փոխեր մեր սպասելիքներում: Կա՞ ծախսերի […]
11:17 13.11.2018
Պետք է ոչ թե ապահովել զբաղվածություն, այլ վարձատրությունը դարձնել համարժեք կատարված աշխատանքին: Այս մասին այսօր խորհրդարանում «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը: Նախարարի պաշտոնակատարը մասնավորապես ակնարկել է, որ պետական աշխատողների աշխատավարձը պետք է համարժեք լինի մասնավոր հատվածում աշխատող մասնագետների աշխատավարձին: «Այսինքն՝ եթե այդ աշխատողն աշխատուժի […]
11:00 13.11.2018
ԱԺ-ում այսօր մեկնարկել է հերթական քառօրյան: Նիստերի օրակարգի նախագծում 11 հարց է, այդ թվում՝ «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն իր ելույթի ընթացքում ներկայացրել է նախագիծը: Նա մասնավորապես վստահեցրել է, որ եղած ֆինանսական միջոցները բավարար են վարձատրության համակարգն էապես փոխելու համար: «Ես կուզենայի մի քանի լուծումներ, որոնք ներկայումս քննարկման փուլում […]
09:02 13.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Հարկային տեռորի հերթական զոհերը գիշերային ակումբների, բարերի և ռեստորանների սեփականատերերն են: Հարկայինի աշխատակիցները, խախտելով օրենքը, հանկարծակի ստուգումներ են սկսել այս օբյեկտներում և հարկային օրենսդրության խախտումներ արձանագրել: Հիմա այդ օբյեկտների տերերը սպասում են, թե ստուգումների արդյունքում իրենց ինչ տուգանքների պետք է ենթարկեն: Հայաստանում փող հավաքելու ամենահուսալի ճանապարհը շարունակում է մնալ բիզնեսը տուգանելը, […]
16:38 12.11.2018
Աշխատանքային խորհրդակցության սկզբում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախ անդրադարձել է այսօր առավոտյան Նոր Նորք վարչական շրջանում իրականացված հերթական ապօրինի շինարարության քանդման դեպքին՝ մեկ անգամ ևս հիշեցնելով, որ այսուհետ մայրաքաղաքում առանց թույլտվության չի իրականացվելու որևէ շինարարություն: «Նոր Նորքում ապօրինի շինարարություն իրականացնողները չունեին ոչ մի թույլտվություն, ծանուցում էին ստացել այն մասին, որ իրենց գործունեությունն ապօրինի է, եղել […]
16:02 12.11.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվել է «Վիճակախաղերի մասին» ու «Ինտերնետային շահումով խաղերի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը: Նախագծերը ներկայացրել է «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Նա առաջարկել է փակել Երևանում գործող բուքմեյքերական կետերը և դրանք տեղափոխել Ծաղկաձոր ու Ջերմուկ: «Անմիջականորեն տոտալիզատոր կամ ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող […]
14:20 12.11.2018
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը քննարկվեց հանձնաժողովի նոյեմբերի 12-ի նիստում: «Բյուջետային ծրագրերի գնահատման իմաստով նոր մշակույթ ենք ներդնում: Ենթադրվում է, որ հանրությանը հետաքրքրող հարցերը, այս մեթոդի՝ ծրագրային ձևաչափով բյուջետավորման գործընթացի ներդրման արդյունքում, կստանան իրենց պատասխանը: Պետք է արձանագրենք, որ բյուջեի քննարկման հերթական փուլը մեզ հաջողվել է իրականացնել ԱԺ-ի և […]
12:40 12.11.2018
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտում առկա մտահոգիչ հարցերին ու միտումներին: Նա նաև խոսեց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին տրված անհատույց գրանտի մասին, կոչ արեց Ավինյանին ստացած գրանտից հրաժարվել, նշեց, որ փոխարենը դրանից կարող են օգտվել գյուղացիները: Իսկ եթե նա ցանկանում է իր ընտանիքի համար պահել այդ գումարները, ապա […]