16:54 24.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր քայլերթի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին: Անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը այն մասին, որ Արցախում ևս պետք է հեղափոխություն լինի, Փաշինյանն ասել է, որ ինքը նման անհրաժեշտություն չի տեսնում։ «Ես լիարժեք իմ աջակցություն եմ հայտնել Արցախի գործող իշխանություններին և համոզված եմ, որ Արցախում տեղի կունենան հերթական […]
16:12 24.11.2018
Իրանի դեմ նոյեմբերի 5-ին ուժի մեջ մտած ամերիկյան պատժամիջոցների թիրախում իրանական նավթի արտահանումն է, բանկային համակարգն ու տրանսպորտային հաղորդակցությունը: Իրանական նավթի արտահանումը զրոյացնելու վերջնական նպատակն այդ երկրի տնտեսության կազմաքանդումն է, քանի որ իրանական տնտեսությունը կառուցվում է նավթային արտարժույթի շնորհիվ: 8 պետություն՝ Չինաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թուրքիան և Թայվանը, դեռ որոշ ժամանակ իրավունք […]
13:20 24.11.2018
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում «Հակակշիռների առաջին հաղթանակը» վերտառությամբ գրառման մեջ նշում է, որ Հանրապետականի հնչեցրած ահազանգի արդյունքում ծավալված քննարկումների արդյունքում ՊԵԿ-ը հայտարարել է, որ արտերկրից փոխանցվող գումարները չեն հարկվելու: «Կառավարությունը փոխեց իր մտադրությունը: Հենց դա է հակակշռի ուժը: Դրա համար է անհրաժեշտ, որ ապագա խորհրդարանում լինեն հակակշիռ ուժեր: Բայց […]
12:45 24.11.2018
Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել՝ պարզելու՝ նոր տնտեսվարողների մուտքով պայմանավորված՝ մրցակցային ինչպիսի վիճակ է մի շարք սոցիալական նշանակության ապրանքային շուկաներում: Այս մասին տեղեկացնում են ՏՄՊՊՀ-ից: Եթե 2014 թվականին կարագի շուկայում գործել են թվով 24 տնտեսվարողներ, ապա այս տարվա տվյալների համաձայն՝ ներմուծողները 57-ն են: Կարագի շուկայում գերիշխող տնտեսվարողի մասնաբաժինը նշված ժամանակահատվածում նվազել է՝ 74%-ից […]
12:26 24.11.2018
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ՀՀ մրցակցային մարմնի տարեկան գործունեության արդյունքներին և ներկայացրեց ձեռքբերումները, կատարված աշխատանքները, բազմաոլորտ ուսումնասիրությունների ամփոփ իրավիճակը: «Համաշխարհային տնտեսական ֆորումի այս տարվա գնահատականներով՝ Հայաստանը մրցակցության ոլորտում իր դիրքերը բարելավել է 9 կետով, ներկայում աշխարհի 140 երկրների շարքում զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա 28-ի […]
00:20 24.11.2018
Համաշխարհային շուկայում նավթի ավելցուկ կա․ Իրանի նավթի վրա պատժամիջոցներից հետո մյուս պետությունները որոշել են գրավել իրանական նավթի տեղն ու սկսել են «ագահորեն» արդյունահանել այն։ Արդյունքում՝ տևական ժամանակ է, ինչ նավթի գինն ընկնում է, ինչը խնդիրների առաջ կարող է կանգնեցնել հարևան Ադրբեջանին։ Նավթի գնման պայմանագրերը, որ հիմա կնքվում են, վերաբերում են հունվարին վաճառվելիք նավթին։ Իսկ այդ […]
20:41 23.11.2018
Նոյեմբերի 13-15-ը Երևանում տեղի են ունեցել «Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին» կոնվենցիայի դրույթների վերանայման շուրջ բանակցություններ: Վերանայման հիմնական նպատակն էր Հայաստանի և Շվեյցարիայի միջև կրկնակի հարկումը բացառող կոնվենցիայի դրույթները համապատասխանեցնել այսօր կիրառվող համաձայնագրի մոդելի դրույթներին, ինչպես նաև լրացուցիչ իրավական հիմքեր ստեղծել երկու երկրների հարկային մարմինների […]
19:01 23.11.2018
«Մենք այսօրվա դրությամբ կարող ենք ֆիքել, որ Աժ անցնելու է երկու ուժ, բայց, եթե չեմ սխալվում՝ օրենքի ուժով նաև երրորդ ուժի ներկայությունը պետք է պարտադիր լինի»,- այսօր իրենց կատարած հարցումները ներկայացնելիս ասել է GALLUP International association-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը: Նավասարդյանի կարծիքով՝ առաջիկա 12 օրում փոփոխություններ կլինեն, իսկ թե ինչպիսին […]
17:22 23.11.2018
«Միշտ գայթակղություն է առաջ գալիս նախկիններին քննադատելու, դա ճանապարհ չէ, բայց անհրաժեշտ պայման է գիտնականների համար: Եթե մենք չկարողանանք ճիշտ գնահատական տալ, չենք կարող ապագան կառուցել: Անցյալի էջը պետք է փակել, ճանապարհը սա է»,- նոյեմբերի 23-ին կայացած «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով համաժողովի ժամանակ իր զեկույցում ասաց ԿԲ նախկին նախագահ Բագրատ […]
15:28 23.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, ասել է, որ «Վերածնունդ» երիտասարդական ավանի հարցով կառավարության որոշման նախագիծ է պատրաստվում: «ԿԲ-ի հետ պայմանավորվել ենք, որ լուծումներ կտրվեն: Կառավարության որոշում է պատրաստվում: Ես հույս ունեմ՝ ԿԲ-ն կառավարության հետ կաշխատի, որպեսզի էդ լուծումները լինեն»,- ասել է Փաշինյանը: Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ ԿԲ-ն հայտարարություն էր տարածել, […]
15:26 23.11.2018
Այսօր վարչապետի պաշտոնակատարին հարցեր ուղղելիս լրագրողները հիշեցրել են, որ այս տարի ավելի քիչ՝ 1 մլն դոլարով պակաս գումար է նվիրաբերվել, քան նախորդ տարի: «Անցումային փուլ է, ամեն ինչ կընկնի իր տեղը, մենք պետք է հասկանանք «Հայաստան» համահայկական հիմնադրամի դերը, անելիքը, բարեփոխումները և կգանք ընդհանուր հայտարարի»,- ասել է Փաշինյանը: Լրագրողները հետաքրքրվել են, թե արդյո՞ք տեղյակ է […]
15:12 23.11.2018
«Մրցունակությունը ՀՀ տնտեսական հատվածում պետք է գտնվի մեր քննարկման կենտրոնում: Մեկ աշխատողը մեկ ժամում Հայաստանում ստեղծում է հինգ դոլարին համարժեք արդյունք: Խնդիր է դրված բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը»,- ամփոփելով վեց ամսվա ընթացքում կատարած աշխատանքներն ու նախանշելով առաջիկա անելիքները՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը: Նրա խոսքերով՝ մասնավոր […]
14:48 23.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին Երևանում` տնտեսական զարգացման հիմնախնդիրներին նվիրված խորհրդաժողովի ժամանակ անդրադարձավ հրապարակված տնտեսագիտական «Ի՞նչ անել» ձեռնարկին, խոստացավ, որ առաջիկայում կսկսի այդ գիրքը կարդալ սկզբից մինչև վերջ, հետագայում խոստացավ, որ կծրագրեն ավելի երկար ժամանակով հանդիպում, որպեսզի այն ավելի արդյունավետ լինի: «Այս քննարկման արդյունքում ոգևորված եմ, որովհետև երբ գալիս էի այստեղ, գիտեի, թե ինչ […]
14:19 23.11.2018
Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը նվազել և հասել է 61,64 դոլարի, ինչն այս տարվա ամենացածր ցուցանիշն է: Այս մասին փաստել են բրիտանական ICE բորսայի առևտրային ցուցանիշները: Տարվա նվազագույն ցուցանիշը թարմացրել է նաև WTI տեսակի նավթի մեկ բարելի գինը: Այն հասել է 52,95 դոլարի: Վերջին երկու շաբաթների ընթացքում նավթն էժանացել է ավելի քան 10 դոլարով: Ըստ […]
13:49 23.11.2018
Տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանի գնահատմամբ`Հայաստանը մտնում է «դեմոգրաֆիական փոս»-ի մեջ, և դա առաջիկա տարիներին խորանալու է, այսինքն`գալու է մի շրջան, երբ աշխատաշուկա մտնելու է ավելի քիչ մարդ, քան դուրս է գալու: Դա, ըստ տնտեսագետի, 15-20 տարվա իրականության հետևանք է. ծնելիության նվազման, արտագաղթի արդյունքում ունենալու ենք «դեմոգրաֆիական փոս»: «Դիմում եմ տնտեսագիտական մտքին, այս հարցն ավելի ֆունդամենտալ է, […]
13:20 23.11.2018
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, նոյեմբերի 23-ին Երևանում տնտեսության զարգացմանը նվիրված խորհրդաժողովի ժամանակ կարևորելով «Ի՞նչ անել» ձեռնարկի հրապարակումը, առանձնացրեց տնտեսությունում գրանցված դրական որոշ միտումներ: Դրանցից մեկը, ըստ տնտեսագետի, այն է, որ այլևս ներդրումների «բարիեր» չկա, այսինքն` խոչընդոտ չկա, որ Հայաստան փող մտնի, այն վերացել է հեղափոխությունից հետո: Ըստ Խաչատրյանի` կարևոր է այն հանգամանքը, թե ներմուծման փոխարինման ռազմավարությունը […]
12:30 23.11.2018
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը համոզված է` այսօր շատ կարևոր է իմանալ, թե ինչ տնտեսություն ունենք, քանի որ մինչ օրս թվանկարչությամբ տնտեսության իրական պատկերը խեղաթյուրվել է: «Առանց իրական պատկերի հնարավոր չէ տնտեսությունը բուժել, հակառակ դեպքում թվերի հետ վիճաբանությունը էական չէ, բոլորս մի խնդիր ունենք, ուզում ենք ապրել բարեկեցիկ կյանքով: Որևէ քաղաքացու, երբ հարցնեք` լա՞վ է ապրում, չի […]
12:17 23.11.2018
Երևանում այսօր առավոտյան մեկնարկել է «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով խորհրդաժողով, որին մասնակցում է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Գիտաժողովի մեկնարկից առաջ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը լրագրողներին ասել է, որ իրենք այս նախաձեռնությամբ առաջին հերթին փորձում են գիտություն-տնտեսություն-կառավարություն կապն ապահովել, որպեսզի գիտական սպասարկմամբ կարողանան կառավարությանն առաջարկել մոտեցումներ […]
21:08 22.11.2018
Բելգիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ և բողոքում են բենզինի թանկացման դեմ: Բողոքի ակցիան վերածվել է ոստիկանների հետ բախումների: Ցուցարարները քարեր և «Մոլոտովի կոկտեյլ» դյուրավառ հեղուկով շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, կոտրել են մեքենաների ապակիներ: Այնուհետ ցուցարարները փակել են Բրյուսել տանող գլխավոր մայրուղիներից մեկը: Ոստիկանությունը գործի է դրել ջրցան մեքենաներ, ձերբակալվել է մոտ 30 […]
20:17 22.11.2018
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Խաչատուր Խաչատրյանին պատկանող ոչ ալկոհոլային խմիչքների արտադրամասում (Վայոց Ձոր, ք. Եղեգնաձոր): Պարզվել է, որ խմիչքների արտադրությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, իսկ թողարկվող արտադրանքը չի ունեցել որակն ու անվտանգությունը հիմնավորող փաստաթուղթ: Ա/Ձ Խաչատուր Խաչատրյանի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է […]
20:09 22.11.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ հաշվի առնելով 2018 թվականին լոլիկի հարավամերիկյան ցեցի (Tuta absoluta) մեծ տարածումն ու զարգացումը և դրա հետևանքով մորմազգի մշակաբույսերի (լոլիկ, սմբուկ, տաքդեղ, կարտոֆիլ և այլն) ցանքերին հասցված վնասը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է Արարատյան հարթավայրի և նախալեռնային գոտու հողօգտագործողներին ընթացիկ տարվա աշնան-ձմռան ամիսներին իրականացնել […]
19:41 22.11.2018
Հայաստանի երրորդ հանրապետության ազգային արժույթը այս տարի դառնում է 25 տարեկան: Անկախության հռչակումից հետո Հայաստանի իշխանությունը ազգային դրամ ունենալու մասին մտածեց 1993թ.: Նոյեմբերի 22-ին ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարեց առաջին հայկական թղթադրամների թողարկման մասին: Դրանք այն ժամանակ միայն 10, 25, 50, 100 և 200 դրամի տեսքով էին: Հայկական դրամի արժեքը սկզբում այնքան մեծ էր, որ 1 […]
18:46 22.11.2018
ՀԿԵ-ն պատրաստվում է իր գործարար համբավը պաշտպանել դատական կարգով՝ բողոքարկելով ՏՄՊՊՀ-ի կողմից տուգանքի որոշումը: Այս առնչությամբ, ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում հեռուստառեպորտաժների և ԶԼՄ-ների հրապարակումների միջոցով տեղեկացան Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից՝ «ԱՄ գրուպ» և «Արմսվիսբանկ» ընկերությունների դիմումների հիման վրա, 2018 թվականի նոյեմբերի 21-ին ընդունված «ՀԿԵ» ՓԲԸ նկատմամբ տուգանք կիրառելու […]
15:18 22.11.2018
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 22-ի նիստում հաստատեց «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները հաստատելու մասին» օրենքի նախագիծը: Արդյունքում կառավարությունը 460 միլիոն դրամ կհատկացնի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը զեկուցեց, […]
15:14 22.11.2018
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր անդրադարձել է վերջերս ավելացած առևտրային կեղծ կայքէջերի խնդրին։ «Վաղը ամսի 23-ն է, այսինքն՝ «Սև ուրբաթը»: Արդեն երկու շաբաթ է՝ կայքեր են լցված, նույնիսկ Ֆեյսբուքով են իրենց գովազդը դնում որպես բրենդային խանութներ, մի քիչ անունը տարբերվում է և լավ զեղչեր են: Ես մի 5-6 հոգի գիտեմ, որ այս մի քանի […]
14:30 22.11.2018
ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է խորհրդարանում ընդունված 2019թ. պետական բյուջեի նախագծին՝ ասելով, որ թեև ՀՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկել, սակայն ինքը կարծում է, որ այդ փաստաթուղթը հիասթափեցնող ու հետընթաց արձանագրող է: «9.7 տոկոս տնտեսական աճով երկիրը տվել ենք Փաշինյանին, այսօր բյուջեում գրել են 4.9 տոկոս, գնացեք Ալավերդի, կտեսնեք՝ […]
14:26 22.11.2018
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 22-ի նիստում հաստատեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը նշեց, որ նախագծերի փաթեթի մշակումը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ ոլորտի զարգացման ուղղությամբ ոլորտի […]
13:56 22.11.2018
Կառավարության նպատակն է Հայաստանի կենսաբազմազանությունը պահպանելն ու զարգացնելը: Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա այդ հայտարարությունն արել է Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի կողմից տրամադրվող դրամաշնորհի համաձայնագրի որոշումը քննարկելիս: Նշենք, որ համաձայնագրով՝ Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկը մոտ 13 մլրդ դրամի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման համար: Փաշինյանը հավելել […]
13:48 22.11.2018
Կառավարությունն ավելի քան 205 մլն դրամ կտրամադրի Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի և Սյունիքի մարզպետարաններին համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացումն ապահովելու համար: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ որոշման նախագիծը վերաբերում է սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը: Դրանք, ըստ Տերտերյանի, իրականացվում են 23 համայնքում: Նա ասել է, որ կառավարությունն արդեն […]
13:02 22.11.2018
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը նոյեմբերի 22-ին կառավարության հաստատմանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նա նշեց, որ բովանդակային առումով նախագիծը «սակավաջրություն» և «երաշտ» տերմինների հստակեցմանը և հայտարարելու գործընթացին է վերաբերում, դրանք թեպետ սահմանված են, բայց մեխանիզմ չկա՝ ինչպես, որ գործոնների համար են հայտարարվում: Գրիգորյանը հիշեցրեց` […]