13:04 08.04.2024
Ապրիլի 6-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ կազմակերպվել էր քաղաքացիների ընդունելություն։ Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը մասնավորապես վերաբերում էին գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության, որակի ենթակառուցվածքների ոլորտներին, սոցիալական խնդիրներին։ Նախարարը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին, լսել նրանց առաջարկները, տվել պարզաբանումներ և նշել, որ նախարարության իրավասության շրջանակներում՝ բարձրացված հարցերին կտրվեն հնարավոր լուծումներ։
11:57 08.04.2024
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկած մաքսային բարեփոխումների շրջանակում, արդեն իսկ կիրառության մեջ է մտել մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը պահպանելու կրեդիտային համակարգը։ Կրեդիտային համակարգի ներդրման արդյունքում մաքսային ձևակերպումների մասնագետն այդ որակավորումը կարող է պահպանել հաշվետու ժամանակշրջանում իր գործունեության արդյունքների, ինչպես նաև վերապատրաստման դասընթացներին մասնակցության համար իրեն շնորհվող միավորների բավարար քանակ ապահովելու դեպքում։ Հաշվետու ժամանակաշրջան […]
11:08 08.04.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Տավուշի մարզում 2018-ից ի վեր իրականացված շուրջ 114 միլիոն դոլարի աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում:
11:02 08.04.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 6-ին այցելել է Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայր՝ ծանոթանալու «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» լեռնադահուկային համալիրի գործունեությանը։ Նախարարը «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» ընկերության հիմնադիր Տիգրան Հարությունյանի և տնօրեն Մհեր Բաղդասարյանի ուղեկցությամբ շրջել է համալիրում, հետևել ընթացիկ շինարարական աշխատանքներին, ժամանցային կենտրոնների և ճոպանուղու կայանների կառուցմանը, ծանոթացել առաջիկայում նախատեսվող ծրագրերին։ Ավարտական փուլում «Մայլեռը» […]
10:14 08.04.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 426 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,17 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.24 դրամ:
19:00 05.04.2024
ԱՄՆ-ն և Հայաստանը ուսումնասիրում են քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը։ «Եվրոպական միությունն արդեն սկսել է սերտ համագործակցություն Հայաստանում գոյություն ունեցող միջուկային էներգիայի աղբյուրների անվտանգության և արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ […]
17:00 05.04.2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 5-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Նարեկ Հովակիմյանը։ Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել ԱԶԲ-ի ջանքերը՝ ուղղված Հայաստանի տնտեսության առանցքային ուղղությունների զարգացմանը։ Հանդիպմանը քննարկվել են ԱԶԲ-ի հետ ընթացիկ ծրագրերն ու համագործակցության […]
11:47 05.04.2024
Անհատ ձեռնարկատեր Խորեն Յուզբաշյանին պատկանող հացի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները հայտնաբերել են մի շարք սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ (Արագածոտնի մարզ, գ․ Արագած): Մասնավորապես՝ հացի արտադրամասի պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ նյութերից, որոնք կարելի է լվանալ և ախտահանել, չի պահպանվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական […]
10:47 05.04.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391,5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 416 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 425 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,17 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.24 դրամ:
10:36 05.04.2024
Ապրիլի 1-ին Վաղարշապատի ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Էջմիածնում գտնվող ձկնամթերքի վաճառքի մի կետի պահեստում 49-ամյա սեփականատերը պահում և իրացնում է անակցիզ ծխախոտ: Տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկանները մեկնեցին վաճառակետ: Բացատրական աշխատանքից հետո վաճառակետի տերն ընդունեց, որ պահեստում պահում է ոչ միայն անակցիզ ծխախոտ, այլև կեղծ օղի: Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված […]
10:13 05.04.2024
Ապրիլի 9-ին Երևանում կկայանա հայ-ղազախական գործարար համաժողով։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Համաժողովին կմասնակցեն և ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շաքքալիևը։ Կքննարկվեն Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների, զբոսաշրջության և լոգիստիկայի զարգացմանը վերաբերող հարցեր։ Երկու երկրների գործարարների միջև տեղի կունենան […]
09:18 05.04.2024
Հիմնանորոգվում է Տ-3-44, /Մ-5/ – Ծիածան – Աղավնատուն – Լեռնամերձ ճանապարհի կմ0+000-կմ7+300 հատվածը։ 7.3կմ երկարությամբ ճանապարհը միմյանց է կապում Արմավիրի մարզի Ծիածան‚ Աղավնատուն-Լեռնամերձ բնակավայրերը։ Շինաշխատանքները մեկնարկել են գարնանը‚ կատարվել են հողային‚ մայթերի կառուցման և այլ աշխատանքներ։ Ավելի քան 1կմ տեղամասում արդեն իսկ տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ […]
17:38 04.04.2024
Գլոբալ տաքացումը կէժանացնի Հյուսիսային ծովային ճանապարհով կատարվող նավարկությունների գինը: Տեղեկությունները ներկայացնում է ՀՀ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը: Երկիր մոլորակի հյուսիսային լայնություններում տեղի ունեցող կլիմայի փոփոխությունն արժանի է ուշադրության, ասել է Դաշնային խորհրդի, տեղական ինքնակառավարման և հյուսիսային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Ուսսը: Սենատորը հատուկ ուշադրություն է դարձրել Հյուսիսային ծովային երթուղու սառույցների հալման խնդրին։ Կլիմայի փոփոխությունն […]
16:16 04.04.2024
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 4-ին կազմակերպած աշխատանքային քննարկման օրակարգում բենզինի եւ հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերությունների խնդիրներն էին: Քննարկմանը մասնակցում էին վառելիքի վաճառքով զբաղվող ընկերությունների, ոլորտի հետ առնչվող պետական մարմինների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի տեղեկացմամբ՝ դեռեւս փետրվարի 5-ին հանդիպել էին ոլորտի տնտեսվարողների հետ եւ քննարկել տարբեր հարցեր, որոնց մեծ մասը կապված […]
11:57 04.04.2024
«Ստանդարտների մշակում և հավատարմագրման համակարգի զարգացում» ծրագրի համապատասխան միջոցառման համար նախատեսված է 14.1 մլն դրամ, որի շրջանակում ապահովվելու է ազգային 39 ստանդարտի մշակում: Նախագիծը կառավարության այսօրվա նիստին ներկայացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
10:41 04.04.2024
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կոտայքի մարզի Առինջ համայնքում գործող «ԷԿՈ ԱԳՐՈ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ պահածոների արտադրամասում վառարանները շահագործվում են առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության: Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի որոշմամբ առանց թույլտվության գործարկվող 2 վառարանի շահագործումը կասեցվել է, փականները կնքվել են։ Ընկերության տնօրենը ենթարկվել […]
10:30 04.04.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386,50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,15 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.24 դրամ:
09:55 04.04.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում վեճերի խորհրդի միանձնյա անդամ Վինսենթ Լելուփի հետ։ Մասնակցել են Ճանապարհային դեպարտամենտի, նշված հատվածի շինարարական («ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ (Հայաստան) և «Մ/ս Դայնեշ Չանդրա Ռ.Ագրավալ»» (Հնդկաստան) համատեղ ձեռնարկություն) ու տեխնիկական հսկողության («Էջիս Ինթերնեյշնլ» և «Կոքս Կոնսալթ» համատեղ ձեռնարկություն) […]
09:30 04.04.2024
NYMEX բորսայի ապրիլի 3-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ոսկու գինն աճել է 0.57%-ով և կազմել 2318.50 դոլար, արծաթի գինն աճել է 2.68%-ով և կազմել 27.21 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.39%-ով և կազմել 952.40 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
16:38 03.04.2024
Մարզերում եկամտային հարկի ետ վերադարձի համակարգը սահմանափակող նախագիծը հետաձգվեց մինչեւ 2 ամիս ժամկետով Հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումները վերաբերում են տնտեսվարողների կամ ֆիզիկական անձանց կողմից բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում հիպոտեկային վարկի սպասարկման տոկոսները եկամտային հարկից ետ վերադարձնելու համակարգի վերանայմանը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 4-ի նիստում Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը երկրորդ […]
10:42 03.04.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387,50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,15 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.24 դրամ:
10:30 03.04.2024
NYMEX բորսայի ապրիլի 2-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները։ Ոսկու գինն աճել է 1.47%-ով և կազմել 2305.40 դոլար, արծաթի գինն աճել է 4.37%-ով և կազմել 26.50 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 2.50%-ով և կազմել 939.30 դոլար: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): […]
11:51 02.04.2024
Օրերս Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է ժամանել քաղաքացի Մ.Կ.-ի վարած մարդատար մեքենան: Ավտոմեքենան ուղեկցվել է խորը զննման անգար։ Իրականացված զննության արդյունքում ավտոմեքենայի հետևի նստատեղի և գազաբալոնի միջև ընկած հատվածում հարմարեցված թաքստոցից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 88 հատ, մասնավորապես, «SAMSUNG GALAXY» և «REDMI NOTE» տարբեր մոդելների բջջային հեռախոս: Փաստի առթիվ, մաքսային ծառայողների կողմից, կազմվել է մաքսային […]
10:51 02.04.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392,5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 423 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,17 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.25 դրամ:
10:19 02.04.2024
Մինչև 2024 թ․ հունիսի 1-ը դիմելու դեպքում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակը կնշանակվի և գումարը կհաշվարկվի սկսած 2023 թ. հոկտեմբերի 1-ից։ Այս մասին տեղեկացնմում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Վերջնաժամկետի երկարացման վերաբերյալ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով այն, որ կան ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներ, ովքեր առայժմ չեն հասցրել հաշվառվել ՀՀ բնակչության վայրի հասցեով և […]
19:54 01.04.2024
Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հարկային մարմնի կողմից հավաքագրվել է 500.6 մլրդ դրամ եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է շուրջ 59.8 մլրդ դրամով կամ 13.6%-ով։ Մաքսային մարմնի կողմից հավաքագրվել է 88.6 մլրդ դրամ եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 25.5 մլրդ դրամով […]
15:17 01.04.2024
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ 3 դեպքով կանխվել է մաքսային հսկողությունից թաքցված հազար տուփ ծխախոտի ներկրման փորձը, օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային ժամացույց, մեքենայի տարբեր հատվածներից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված պարարտանյութերի պարկեր, առանց հայտարարագրման բրենդային հագուստի ներմուծման փորձը կանխվել է, հայտնաբերվել են չհայտարարագրված […]
14:53 01.04.2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ սոցիալական պաշտպանության ավագ մասնագետ Իվան Դրաբեկի գլխավորությամբ: Նախարարի տեղակալը կարևորել է մի շարք ծրագրերի մասով ՀՀ ՏԿԵ նախարարության և ՀԲ-ի միջև շարունակական և արդյունավետ համագործակցությունը: Համաշխարհային բանկի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և շեշտել, որ այցի նպատակն է քննարկել Հայաստանի […]