TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+21.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 14-ին

14:32 14.04.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 400 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,21 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.30 դրամ:

̰
Նիկոլ Փաշինյանը «Հայաստանի Հանրապետության սոցիալ-հոգեբանությունը» թեմայով դասախոսություն է կարդացել ՔՊ Ժողովրդավարության դպրոցում

23:20 13.04.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանի Հանրապետության սոցիալ-հոգեբանությունը» թեմայով դասախոսություն է կարդացել ՔՊ Ժողովրդավարության դպրոցում։ Այս մասին հայտնել է նա ֆեյսբուքյան էջում։ Նա տեղեկացրել է, որ դասախոսության մեջ՝ իրականում գոյություն ունեցող ձեռնարկությունների անվանումների հետ մի շարք համընկումներ պայմանական են։ Մանրամասները` տեսանյութում։

̰
Արմավիրի մարզում 2024թ-ին շահագործման կհանձնվեն տասնյակ հիմնանորոգված ճանապարհահատվածներ, որոնց երկարությունն ընդհանուր առմամբ կազմում է մոտ 40 կմ

20:38 13.04.2024

Արմավիրի մարզի ճանապարհաշինական աշխատանքների մասին՝ «Հրապարակում» հաղորդաշարի եթերում։

̰
Վերլուծաբանները կանխատեսել են Արևելյան Ասիայի տնտեսության ապագան

20:17 13.04.2024

Առաջիկա երկու տարվա ընթացքում Արևելյան Ասիայի տնտեսական աճը կդանդաղի։ Այս կանխատեսումը տվել են Համաշխարհային բանկի (ՀԲ) վերլուծաբանները։ 2024 թվականին տարածաշրջանի ՀՆԱ-ի աճը կկազմի 4,5%, իսկ 2025 թվականին՝ 4,3%։ Համեմատության համար նշվում էչ, որ անցած տարեվերջին այդ ցուցանիշը կազմել է 5,1%: Այս դինամիկան մեծապես պայմանավորված է համաճարակից հետո Չինաստանի տնտեսության դանդաղ վերականգնմամբ, ասում են փորձագետները։ Բնակարանային […]

̰
Փորձագետը բացատրել է ոսկու գնի աճի պատճառը

00:00 13.04.2024

Ոսկու բորսայական գնի աճի վրա ազդել են երեք հիմնական գործոններ՝ լարվածության աճ Մերձավոր Արևելքում, դրական տնտեսական վիճակագրություն Չինաստանում և թանկարժեք մետաղի կայուն գնումներ համաշխարհային կենտրոնական բանկերի (ԿԲ) կողմից։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է ներդրումային ընկերության տնօրեն, փորձագետ Ռուսլան Սպինկան: Ավելի վաղ ոսկու գները առևտրի ընթացքում սահմանեցին պատմական առավելագույն՝ մեկ ունցիայի դիմաց՝ 2400 դոլար: «Եթե վերլուծենք […]

̰
Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Leasing EXPO 2024/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում» խոշոր ցուցահանդեսին

18:46 12.04.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 12-ին մասնակցել է «Leasing EXPO 2024/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում» խոշոր ցուցահանդեսին, որը Հայաստանում կազմակերպվում է երկրորդ անգամ: «Ցուցահանդեսին ներկայացված են համաշխարհային լավագույն բրենդերի և արտադրողների սարքեր ու մեքենասարքավորումներ՝ տարբեր գնային առաջարկներով։ Սա նշանակում է, որ տնտեսության ոլորտներում տարբեր ֆինանսական հնարավորություն ունեցող և ռազմավարական նպատակներ հետապնդող ընկերությունների համար մեր լիզինգատու […]

̰
Քննարկվել է Հայաստանում Համաշխարհային բանկի աջակցությամբ նախատեսվող «Մրցունակ և դիմակայուն գյուղատնտեսություն» ծրագիրը

15:37 12.04.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին և ՀԲ Գյուղատնտեսության և պարենի պրակտիկայի ղեկավար Ֆրաուկե Յունգբլուտին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը։ Քննարկվել է Հայաստանում Համաշխարհային բանկի աջակցությամբ նախատեսվող «Մրցունակ և դիմակայուն գյուղատնտեսություն» ծրագիրը (CARA), որն այս պահի դրությամբ գտնվում է նախագծային փուլում։ Ծրագրի իրականացման նախնական […]

̰
ՊԵԿ-ը տարբեր առաքանիներից հայտնաբերել է 1405 գրամ «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց, որի շուկայական արժեքը հասնում է 70 միլիոն դրամի

11:57 12.04.2024

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնում օրերս օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Հայաստանի Հանրապետություն է ներմուծվելու թմրամիջոցների պարունակությամբ 3 միջազգային սուրհանդակային առաքանի։ Այսպես, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության բացթողնման բաժնի աշխատակիցները, Զվարթնոց օդանավակայանի կարգո բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից` […]

̰
Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

11:42 12.04.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Անահիտ Քալանթարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով (ք. Երևան, Տիչինայի փողոց)։ Մասնավորապես՝ սննդի կառույցի հատակը և պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող լվացվող նյութերից, […]

̰
Երևանի Կիևյան կամրջի վերանորոգումը նախատեսվածից երկար կտևի

10:32 12.04.2024

Երևանի Կիևյան կամրջի շինարարությունը նախատեսված էր ավարտին հասցնել մինչև 2024 թվականին օգոստոսի 30-ը, սակայն իրականացված աշխատանքների ընթացքում կամրջի կարևոր ենթակառուցվածքներում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք նույնպես լուծման կարիք ունեն: Քննարկվում է նախատեսվող ժամկետները երկարացնելու հարցը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան […]

̰
Տարադրամի փոխարժեքները ապրիլի 12-ին

10:24 12.04.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 394 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 397 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 426 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,20 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.27 դրամ:

̰
2023 թ. տնտեսությունն աճել է 8,7 տոկոսով. Բաբկեն Թունյան

13:37 11.04.2024

2023 թվականին տնտեսությունն աճել է 8,7 տոկոսով, ինչը բավականին բարձր ցուցանիշ է: Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության տնտեսության իրական աճը կազմել է 29,5 տոկոս, միջին տարեկան աճը եղել է 9,8 տոկոս, ինչը մեր առջեւ դրված թիրախից բարձր է: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը` անդրադառնալով հաշվետու […]

̰
Տարադրամի փոխարժեքները ապրիլի 11-ին

10:25 11.04.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 425 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,18 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.25 դրամ:

̰
Օդի աղտոտման համար տուգանվել է բեռնատարի 27 վարորդ

10:20 11.04.2024

Փոշու արտանետումների նվազեցման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ս/թ ապրիլի 1-ից 5-ը լայնածավալ վերահսկողական ու իրազեկման միջոցառումներ է անցկացրել մայրաքաղաքում և հարակից մարզերում: Առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր՝ ավազ, խիճ, հողային զանգվածներ, նաև շինաղբ տեղափոխող 27 բեռնատարի վարորդ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ ընդհանուր 1 մլն 350 հազար ՀՀ դրամի չափով: Մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված […]

̰
Ի գիտություն տեղական ինքնակառավարման մարմինների և այգեգործությամբ զբաղվող տնտեսավարողների

13:18 10.04.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղական ինքնակառավարման մարմիններին և այգեգործներին հորդորում է գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու ընթացքում թունաքիմիկատների օգտագործման ժամանակ առաջնորդվել «Մեղվաբուծության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով, ինչպես նաև դրանց կիրառման վերաբերյալ նախապես տեղեկացնել համայնքում գործող մեղվաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին։ «Մեղվաբուծության մասին» ՀՀ օրենքը՝ հղումով։

̰
Իրանը վերականգնել է երկրի տարածքով Հայաստանից խոշոր եղջերավոր կենդանիների տարանցիկ փոխադրումը

11:58 10.04.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տարվող բանակցությունների արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետությունը վերականգնել է երկրի տարածքով Հայաստանից խոշոր եղջերավոր կենդանիների տարանցիկ փոխադրումը: Կենդանիները Իրանի տարածքով պետք է անցնեն առանց կանգառի կամ բեռնաթափման իրավունքի։ Տարանցիկ փոխադրման պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Տեսչական մարմնի պաշտոնական կայքում՝ snund.am, այստեղ:

̰
Գևորգ Պապոյանն ու Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին քննարկել են երկու երկրների միջև տնտեսական գործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

11:47 10.04.2024

Նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 9-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական գործակցության ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ ապրանքների արտահանման և ներմուծման հետ կապված մի շարք հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել […]

̰
Տարադրամի փոխարժեքները ապրիլի 10-ին

10:36 10.04.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 391 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 394 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 421 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,18 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.25 դրամ:

̰
Մարտի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները. ՊԵԿ

09:54 10.04.2024

ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մարտի 1-31-ը ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ «35 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 8․562․656 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 41․580․083 ՀՀ […]

̰
Ինչու է ծխախոտը թանկացել, ինչ է կատարվում վառելիքի շուկայում. զրույց ՄՊՀ նախագահի հետ

22:10 09.04.2024

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այս տարի հրապարակել է 5 շուկաներում իրականացված ուսումնասիրությունները: Այսպիսով, ի՞նչ է պարզվել այն ոլորտներում, որտեղ իրականացվել են այդ ուսումնասիրությունները, պետությունը ի՞նչ վարույթներ է պատրաստվում իրականացնել, առհասարակ որքանո՞վ է այսօր Հայաստանի տնտեսությունը կարողացել ազատվել մենաշնորհներից: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

̰
Ոլորտի տնտեսվարողների հետ քննարկվել է մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածության արգելքի նախագիծը

16:41 09.04.2024

Ապրիլի 9-ին Շրջակա միջավայրի նախարարությունում կայացել է հերթական հանրային քննարկումը՝ մեկանգամյան օգտագործման պլաստիկ արտադրանքի ծավալների կրճատմանն ուղղված գործընթացի շարունակականության ապահովման նպատակով օրենսդրական նախագծերի վերաբերյալ։ Հանդիպմանը ներկա շուրջ երկու տասնյակ տնտեսվարողներին, ովքեր զբաղվում են մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի և դրանց այընտրանքային տարբերակների արտադրությամբ կամ ներմուծմամբ, նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը ներկայացրել է «Առևտրի և […]

̰
Փողոցային անօրինական առևտրով զբաղվող մի քանի տնտեսվարողների նկատմամբ արդեն երկրորդ անգամ արձանագրություն է կազմվել՝ 200 հազար դրամի չափով

15:43 09.04.2024

Երևանի քաղաքապետարանը շարունակում է պայքարը փողոցային անօրինական առևտրի դեմ։ Կենտրոն վարչական շրջանում առևտրի հիմնական հասցեն Մեսրոպ Մաշտոցի պողոտան է, ինչպես նաև Տիգրան Մեծ-Նար-Դոս խաչմերուկը, որտեղ էլ այսօր հասարակական կարգի պահպանության ծառայությունը շրջայց է իրականացրել։ Շրջայցի ընթացքում մի քանի տնտեսվարողների նկատմամբ արդեն երկրորդ անգամ արձանագրություն կազմվեց՝ 200 հազար դրամի չափով։

̰
ՊԵԿ-ը կանխել է դեղորայքի խոշոր խմբաքանակների ապօրինի տեղափոխման դեպքեր

15:08 09.04.2024

ՀՀ ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի և Արևելյան մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի մաքսային ծառայողները կանխել են դեղորայքի խոշոր խմբաքանակների ապօրինի տեղափոխման դեպքեր: Օրերս Վրաստանից ՊԵԿ Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է ժամանել Է.Ն.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը: Մեքենան նախնական զննման ենթարկած 1-ին ուղեփակոցի մաքսավորի մոտ, կասկածներ է առաջացել, որից հետո այն ուղղորդվել է ռենտգեն տեսազննման։ […]

̰
Վարկային համաձայնագրով նախատեսվող ծրագիրը կֆինանսավորվի 60 մլն 90 հզր եվրոյի չափով

14:54 09.04.2024

2023 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Երեւանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր»» վարկային համաձայնագրով Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) համաձայնում է ԱԶԲ-ի սովորական կապիտալ միջոցներից մեր երկրին տրամադրել 60 մլն 90 հզր եվրոյի չափով վարկ: Վարկի ժամկետը 27 տարի է, մարման ժամկետը՝ 17: Նախատեսված է 10 տարի արտոնյալ ժամկետ: Վարկի տոկոսագումարը […]

̰
Առաջարկվում է շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտներից վճարված եկամտահարկի փոխհատուցում կատարել

14:01 09.04.2024

Գործադիրը փոփոխություն է առաջարկում Հարկային օրենսգրքում: Հիմնական կարգավորումներն ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: 2017 թվականի հունվարի 1-ից օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիների ստացած շահաբաժինները չեն հանդիսանում նվազեցվող եկամուտներ եւ ենթակա են հարկման եկամտային հարկով: Խրախուսելու համար առեւտրային կազմակերպություններում վերաներդրումների կատարումը եւ կապիտալացման […]

̰
Կառավարությունն առաջարկում է խստացնել սպանդանոցային գործունեության կանոնակարգմանն ուղղված վերահսկողությունը

12:13 09.04.2024

Պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը սպանդանոցներում ստուգումների դեպքում կունենա իրավական հիմք կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեությունը, ինչպես նաեւ սահմանելու լիազորող նորմեր: Սպանդանոցներում վերահսկողության հետեւանքով խախտումներ հայտնաբերելիս տնտեսավարողի գործունեությունը հնարավոր կլինի կասեցնել կամ եթե վեց ամիս գործունեություն չի իրականացրել, ապա դադարեցնել այն: Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կենդանիների առողջության եւ մարդկանց զոոնոզային վարակներից պաշտպանության համալիրում […]

̰
Տարադրամի փոխարժեքները ապրիլի 9-ին

10:48 09.04.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 421 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 427 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,18 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.24 դրամ:

̰
Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակության հետ քննարկվել են Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ներդրումային ծրագրի մանրամասները

10:37 09.04.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել հանդիպում Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագրի մանրամասները։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի փոխտնօրեն Կարեն Բադալյանը և ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանը բանկի պատվիրակներին ներկայացրել են ծրագրի տեխնիկական‚ բնապահպանական‚ սոցիալական բաղադրիչները‚ ծրագրի գնահատված արժեքը և բազմաթիվ այլ թեմաներ։ ԵՆԲ ներկայացուցիչների հետ […]

̰
ՀՀ էկոնոմիկայի և Ղազախստանի առևտրի ու ինտեգրացիայի նախարարները քննարկել են երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները

09:37 09.04.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 8-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շաքքալիևին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ՂՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևն ու Ղազախստանում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը։ Գևորգ Պապոյանն ընդգծել է երկու երկրների միջև տնտեսության ոլորտում փոխգործակցության ընդլայնման, առևտրաշրջանառության ավելացման կարևորությունը տարածաշրջանային տնտեսական […]

̰
Որո՞նք են հարկային ոլորտի այս տարվա առաջնահերթությունները. ՊԵԿ նախագահի հարցազրույցը

21:39 08.04.2024

Բյուջեի եկամուտներ, Պետական եկամուտների կոմիտեի գործունեության հիմնական առաջնահերթություններ, ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրում, անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտների հարկում, արհեստական ինտելեկտի կիրառում: Այս և բազմաթիվ այլ հարցերին Հեռանկարում անդրադարձել է  Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
BACK_TO_TOP