17:28 22.03.2018
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Իսրայելի միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագծին:
15:35 22.03.2018
Կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գործող գներով շինարարական աշխատանքների հաշվարկման նոր կարգին վերաբերող հարցեր:
10:27 22.03.2018
ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել ջրամբարներում առկա ջրային պաշարների քանակի վերաբերյալ տվյալներ:
11:57 21.03.2018
Թեթև արդյունաբերության ոլորտի հայաստանյան 5 ընկերություն միասնական տաղավարով մարտի 20-23-ը Մոսկվայում մասնակցում է «TextilLegProm» միջազգային ցուցահանդեսին:
18:40 20.03.2018
Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների շրջանակում, Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ, 2018թ. ապրիլի 1-ից արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները կարող են ապրանքների հայտարարագրերի գրանցումն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով՝ մաքսային մարմինների հայտարարագրման ավտոմատացված համակարգի միջոցով:
15:39 20.03.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել 2018 թ. ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն:
13:43 20.03.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութրոյի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
17:57 19.03.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին և Powerchina International Group Limited ընկերության փոխնախագահ Դինգ Ժենգուոին:
14:57 19.03.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանն պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպել է ունեցել ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ:
14:28 19.03.2018
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացությամբ մարտի 20-ին մեկնարկող հերթական նիստերի օրակարգ է ընդգրկել «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ երկրորդ ընթերցման ներկայացրած օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է պարտադրել մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվող խոշոր ընկերություններին պարբերաբար իրենց ընկերությունների կայքերում տեղադրել հաշվետվություններ: «Այն, որ մենք անդրադառնում ենք մետաղական հանքարդյունաբերության ոլորտին, պայմանավորված է […]
11:14 19.03.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 17-ին Արմավիրի մարզ այցի շրջանակում ծանոթացել է տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին:
10:52 19.03.2018
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը այսօր դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցման ներկայացրած Պաշտոնական վիճակագրության մասին օրենքի նախագծին
21:00 16.03.2018
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը այսօր դրական եզրակացությամբ հաջորդ շաբաթ մեկնարկող ԱԺ հերթական նիստերի օրակարգ է ընդգրկել «Թափոնների մասին» օրենսդրական փաթեթը: Նախագծով սահմանվում են աղբահանության տարբեր դրույքաչափեր՝ կախված աղբի տեսակից, չափից, ծավալից, զանգվածից և այլն: Նախատեսվում է աղբահանության վճարը բնակելի շինություններում գանձել ըստ հաշվառված անձանց քանակի՝ 1 բնակչի հաշվով […]
18:57 16.03.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
15:15 16.03.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստը:
17:45 15.03.2018
Սերգեյ Ավետիսյանը պարզաբանեց, որ արդյունքում ստանալու են մեկ պատուհանի սկզբունքով գործող կառույց, որը ավիանավիգացիոն ամբողջական փաթեթով ծառայություններ է մատուցելու, և հավելյալ պայմանագրերի ու վճարների հարցը վերացվելու է:
12:38 15.03.2018
Աժ պետաիրավական և մարդու իրավունքների պաժտպանության հարցերի մշտական հանձնաժողովը առաջարկել է ՀՀԿ խմբակցության անդամ Միհրան Պողոսյանին հետ տանել ու լրամշակել իր հեղինակած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը:
10:58 15.03.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կառավարության նիստին ներկայացրեց մի նախագիծ, որով սահմանվում է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հանձնված հարյուր հիսունութ միլիոն հարյուր տասնչորս հազար երեք հարյուր չորս դրամ գնահատված արժեքով, պետական սեփականություն հանդիսացող գույքը հետ վերցնել և նվիրաբերել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին։
10:10 15.03.2018
Ընթանում է ՀՀ կառավարության հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված են 23 հարց, որից 12-ը՝ չքննարկվող:
12:52 14.03.2018
Իրանական ԻՍՆԱ գործակալության տվյալներով՝ Երևանում Հնդկաստանի դեսպան Յուգիշմար Սանգ Վանը օրերս հանդիպել է Հայաստանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ՝ քննարկելու Իրան-Հնդկաստան-Հայաստան եռակողմ համագործակցության հնարավորությունները:
19:35 13.03.2018
ՀՀ կառավարությունը կքննարկի «Արաքս» ՓԲԸ-ն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարելու հարցը: