17:26 20.03.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովանի Ռիչուլիին՝ մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին 2013թ. դեկտեմբերից ի վեր կատարած աշխատանքի, հայ-իտալական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: Վարչապետը բարձր է գնահատել երկու երկրների համագործակցությունը քաղաքական, մշակութային ոլորտներում և կարևորել տնտեսական կապերի խորացմանն ուղղված քայլերը:
«Այս առումով ունենք շատ ավելի մեծ ներուժ, քան իրացնում ենք: 2017 թվականին Հայաստանի և Իտալիայի միջև արձանագրվել է առևտրաշրջանառության 25 տոկոսի աճ, հույս ունենք, որ աճը կշարունակվի նաև ձևավորված միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեության արդյունքում»,- նշել է կառավարության ղեկավարը:
ՀՀ վարչապետը կարևորել է Իտալիայի հետ փոխգործակցությունը նաև Հայաստան-Եվրամիություն շրջանակներում:
Դեսպան Ջովանի Ռիչուլին ևս շնորհակալություն է հայտնել Կարեն Կարապետյանին սերտ համագործակցության համար՝ ընդգծելով, որ հատկապես վերջին շրջանում հայ-իտալական հարաբերություններում նկատվում են բիզնես կապերի զարգացման լավ միտումներ: Դեսպանի խոսքով՝ հատկապես ՀՀ կառավարության ակտիվ աշխատանքի արդյունքում իտալացի գործարարների շրջանում մեծացել է Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը:
«Վստահ եմ, որ հետագայում այդ հետաքրքրությունը կբերի լավ արդյունքների»,– նշել է Ջովանի Ռիչուլին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու պետությունների համագործակցության օրակարգային տարբեր հարցեր, անդրադարձել երկկողմ ավիաչվերթերի կազմակերպման հնարավորությանը, կարևորել անցած տարի իր առաջին նիստը գումարած միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը:
08:43 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:33 30.04.2025
«Ռեալը» մեծ հարգանքով հրաժեշտ կտա ԱնչելոտիինԿառլո Անչելոտին այս ամռանը կհեռանա «Ռեալից», մադրիդյան ակումբը ցանկանում է նրան հրաժեշտ տալ մեծ հարգանքով, հաղորդում է Relevo-ն: Իտալացուն կվճարվի նրա պայմանագրով սահմանված ամբողջ աշխատավարձը, և նա կստանա ակումբի ցմահ դեսպանի դեր մարզչական կարիերան ավարտելուց հետո։ «Ռեալը» հստակեցրել է, որ չի խանգարի 65-ամյա մասնագետի` Բրազիլիայի հավաքականը գլխավորելուն։ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է, որ մարզիչը հեռանա լիակատար […] ...
08:25 30.04.2025
Սիրիան աջակցում է պաղեստինցիներին և պահանջում է հրադադար Գազայում․ ԱԳՆՍիրիայի իշխանություններն աջակցում են պաղեստինցիներին եւ պահանջում են Գազայի հատվածում անհապաղ հրադադար հաստատել։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասադ ալ-Շիբանին՝ ելույթ ունենալով Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամների առջև։ «Մենք աջակցում ենք Պաղեստինի ժողովրդին Գազայի հատվածում: Մենք պահանջում ենք Գազայի հատվածում կրակի անհապաղ դադարեցում և մարդասիրական օգնության անխոչընդոտ […] ...
08:16 30.04.2025
ՄԱԿ-ի դատարանը մայիսի 5-ին որոշում կկայացնի ԱՄԷ-ի դեմ Սուդանի ցեղասպանության գործովԱրդարադատության միջազգային դատարանը մայիսի 5-ին որոշում կկայացնի ԱՄԷ-ի դեմ միջանկյալ միջոցների մասին՝ Սուդանի հայցով, որը Աբու Դաբիին մեղադրում է Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիան խախտելու մեջ։ Այս մասին ասված է իշխանության հայտարարության մեջ։ Սուդանը մարտին հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան՝ մեղադրելով ԱՄԷ-ին Սուդանում, մասնավորապես Արևմտյան Դարֆուր նահանգում բնակվող մասալիթ էթնիկ խմբի նկատմամբ կոնվենցիայի […] ...
08:06 30.04.2025
Թյուրամը ապաքինվել է, Պավարը վնասվածք ստացել․ «Ինտերը»՝ «Բարսելոնայի» հետ խաղից առաջՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղից առաջ «Ինտերի» մեկ ֆուտբոլիստ ապաքինվել է վնասվածքից, իսկ մյուսը՝ վնասվածք ստացել, գրում է La Gazzetta dello Sport-ը: Հարձակվող Մարկուս Թյուրամն ազդրի վնասվածքից հետո ապաքինվել է և ընդհանուր խումբ վերադարձել: Նա բաց էր թողել թիմի նախորդ 3 խաղերը: Հանդիպմանը չի մասնակցի պաշտպան Բենժամեն Պավարը: Ֆրանսիացին վնասվածք է ստացել Ա […] ...
08:00 30.04.2025
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ ...