20:31 13.02.2024
Մառնեուլիի շրջանի Սադախլո-Ծոփի-Աղքյորփի-Հայաստանի Հանրապետության սահման տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն արդեն երկրորդ տարին է՝ շարունակում են, սակայն շինարարական աշխատանքների ավարտը չի երևում, հայտնում է «Ալիք մեդիան»: Անբարեկարգ ու ընդհատումներով ասֆալտապատվող ճանապարհը խնդիր է առաջացրել այդ ճանապարհից օգտվող Աղքյորփի, Չանախչի, Խոխմել, Օփրեթ գյուղերի բնակիչների համար: Սադախլո-Ծոփի-Աղքյորփի-ՀՀ սահման ճանապարհը, որի երկարությունը 25 կմ է, տարիներ շարունակ, մեղմ ասած, […]
11:49 13.02.2024
Ամփոփվել են 2023-24 թթ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների՝ «Աշխատանք համայնքներում» փուլի առաջին եռամսյակում կատարված աշխատանքները: Դրանք իրականացվել են 4 հիմնական ուղղություններով՝ տեղեկատվական հանդիպումներ համայնքի ներկայացուցիչների հետ՝ ծրագիրը, ինչպես նաև Հայաստանում սփյուռքահայերի ներգրավվածությամբ այլ ծրագրեր ներկայացնելու և դրանցում հետաքրքրված անձանց շրջանակներն ընդլայնելու նպատակով, համագործակցության ձևավորում և համատեղ առցանց հանդիպումների անցկացում հայաստանյան կառույցների հետ, հանդիպումներ ՀՀ […]
11:15 13.02.2024
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 27-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել Արարատի մարզում ընդերք օգտագործող ընկերության՝ տարբեր տարիներին տնօրենի պաշտոնը զբաղեցրած երկու անձի՝ Ա.Զ.-ի և Հ.Գ.-ի նկատմամբ՝ ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտելու, հողը փչացնելու համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով գույքային և այլ էական վնաս: 2023 թվականի […]
10:38 13.02.2024
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403,50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 406,50 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 433,50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 438 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,42 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.50 դրամ: Հայտնում է shantnews.am-ը։
17:05 12.02.2024
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը չի բացառում, որ Հայաստանի և Իրանի միջև գազի ու էլեկտրաէներգիայի համապատասխանաբար ներմուծման ու արտահանման ծավալները առաջիկայում կարող են աճել։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գնել Սանոսյանը նախ նշել է, որ մինչև 2036 թվականը երկարաձգված «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով մի շարք գործակիցներ ու հնարավորություններ են սահմանվել, ինչն առաջիկայում Հայաստանին […]
15:28 12.02.2024
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը․ 5 դեպքով փորձել են տեղափոխել մաքսային հսկողությունից թաքցված և չհայտարարագրված 3200 տուփ ծխախոտ, փորձ է արվել տեղափոխել մաքսային հսկողությունից թաքցված 211 կգ քաշով ավտոպահեստամասեր, մաքսային ծառայողները բացահայտել են սխալ հայտարարագրման դեպք, օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ և այլ […]
11:57 12.02.2024
Երևանում 2024 թվականին կառուցվելու է 400 թեքահարթակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 12-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Խորհրդակցության ընթացքում զեկուցվեց, որ կա թեքահարթակների կառուցման երեք տարբերակ՝ միակողմ, երկկողմ և եռակողմ մոտեցումներով: Տեսողության խնդիրներ ունեցող հետիոտների համար թեքահարթակները երեսպատվելու են բազալտե անհարթ սալիկներով և, ըստ տեղանքի, իրականացվելու են միակողմ, երկկողմ […]
11:18 12.02.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է Հրապարակում թողարկումը, որի շրջանակներում անդրադարձ է կատարվել մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառմանը, որի շրջանակում սահմանվել են նաև արտոնյալ պայմաններ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար։
10:54 12.02.2024
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2023 թվականին հինգ առանցքային շուկաների շարքում ուսումնասիրել է ՓՄՁ սուբյեկտների ֆինանսավորման ոլորտը՝ հաշվի առնելով ՓՄՁ-ների նշանակալի դերը ՀՆԱ-ի ձևավորման, զբաղվածության և հարկային մուտքերի ապահովման համար, ինչպես նաև ՓՄՁ սուբյեկտների և վերջիններիս հետ առնչվող կառույցների կողմից բարձրաձայնված խնդիրները: Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ ՓՄՁ սուբյեկտների գործունեության ոլորտն ընդհանուր առմամբ ունի աճի և զարգացման […]
20:22 10.02.2024
Դոլարն աստիճանաբար կորցնում է միջազգային վճարային միջոցի իր կարգավիճակը։ Ապագայում այն կարող է փոխարինվել BRICS+ երկրների արժույթով, ասել են ՏԱՍՍ-ին հարցազրույց տված ռուս վերլուծաբանները։ Կոլեկտիվ արժույթի առավելությունն այն է, որ դրա կայունության բանալին միանգամից մի քանի խոշոր տնտեսություններն են, այլ ոչ թե առանձին առաջատար պետությունը, բացատրում են փորձագետները։ Վերլուծաբաններն անիրատեսական են համարել դոլարը չինական յուանով […]
16:06 10.02.2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը: ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենը տեղեկացրել է, որ այցի նպատակն է քննարկել ջրամբարաշինության և ոռոգման համակարգերի, դպրոցաշինության, կոշտ կենցաղային թափոնների կառավարման եւ Սևանա լճի ջրի որակի բարելավմանն ուղղված ծրագրերին վերաբերող հարցեր: Խոսելով ջրամբարաշինության ծրագրերի […]
21:00 09.02.2024
Փետրվարի 8-ին նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Բանգլադեշ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Դաքայի առևտրաարդյունաբերական պալատի (DCCI) տնօրեն Աշրաֆ Ահմեդի և պալատի անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ Հանդիպման ընթացքում Նարեկ Տերյանը կարևորել է հայ-բանգլադեշյան տնտեսական հարաբերությունների աշխուժացումը և առևտրաշրջանառության ծավալների աճը: Հանդիպման ընթացքում «Ներդումների աջակցման կենտրոն» հիմնադրամի […]
18:36 09.02.2024
Հատիկավոր կակաոյի ֆյուչերսները պատմական առավելագույն մակարդակի են հասել, քանի որ կան մտահոգություններ, որ Արևմտյան Աֆրիկայում երաշտի պատճառով բերքատվությունը ցածր կլինի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հատիկավոր կակաոյի ֆյուչերսները Նյու Յորքում փետրվարի 8-ին մեկ տոննայի դիմաց հասել են 5874 դոլարի։ Անցյալ տարվա սկզբից գնանշումները գրեթե կրկնապատկվել են։ «Թրեյդերները երկյուղում են, որ բերքի առումով ևս մեկ վատ տարի […]
18:12 09.02.2024
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 9-ին հանդիպել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության 2023թ. գործունեության հաշվետվությունը, մակրոտնտեսական ցուցանիշները, տնտեսության զարգացման հիմնական միտումները, ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, ընթացիկ ու մշակման փուլում գտնվող խոշոր նախագծերը։ Վահան Քերոբյանն անդրադարձել է ընկերությունների արտադրողականության բարձրացմանն ուղղված աջակցության գործիքակազմին, այդ թվում՝ տնտեսության արդիականացման […]
15:12 09.02.2024
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ եկամուտների հայտարարագիր ներկայացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացի ֆիզիկական անձը եկամտային հարկի գումարից կարող է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում՝ ինչպես իր, այնպես էլ ընտանիքի անդամների համար կատարած սոցիալական ծախսերից։ Ընտանիքի անդամներն են՝ ֆիզիկական անձի ամուսինը, ծնողները և զավակները (որդեգրողները և որդեգրվածները): Հայտարարագիր ներկայացնող ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձը սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող […]
14:48 09.02.2024
Փետրվարի 7-ին և 8-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Առևտրի միջազգային կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր ոչ սակագնային միջոցների և ծառայությունների առևտրի ոլորտում կարգավորումների թեմայով խորհրդակցություն՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում ներկայացվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության Առևտրի և ինտեգրացիայի վարչության և Առևտրի միջազգային կենտրոնի կողմից համատեղ անցկացված հետազոտության արդյունքները։ Երկու օրերի ընթացքում, պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների […]
11:36 09.02.2024
Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված նախագիծը հանվել է ավագանու առաջիկա նիստի օրակարգից: Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված գործընթացին. «Սիրելի՛ երևանցիներ, Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը բավականին լայն քննարկումների առարկա է դարձել։ Ուրախալին այն է, որ քաղաքական շահարկումներից և բացահայտ ստից զատ՝ շատ զուսպ, քաղաքակիրթ և […]
11:23 09.02.2024
45 մլն տուգանք ապօրինի ջրառի համար, իրաախախտումներ 39 ձկնաբուծարաններում, ապօրինի ջրօգտագործման հետևանքով 33 գործունեության կասեցում. ԲԸՏՄ-ն ամփոփել է 2023թ-ին կատարած աշխատանքները. Ջրային ռեսուրսները վնասվել էն 1,6 մլրդ դր․ չափով 161 իրավախախտման դեպք 112 վարչական տույժ, 45.850.000 դր. տուգանք 1.638.276.029 դր. շրջակա միջավայրին պատճառված վնաս 33 գործունեության կասեցում՝ ապօրինի ջրօգտագործման հետևանքով Արձանագրված 161 խախտումներն ըստ […]
11:12 09.02.2024
Բագրատաշեն մաքսային կետ-բաժին ժամանած երեք բեռնատարի նկատմամբ հսկողություն իրականացնելու արդյունքում պարզվել է, որ տարանցման հայտարարագրերում բեռների վերաբերյալ տեղեկատվությունը ճշգրիտ չէ։ Փաստերի առթիվ կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316 հոդվածի հատկանիշներով։ Մանրամասները՝ տեսանյութում:
10:45 09.02.2024
Shantnews.am-ը ներկայացնում է փետրվարի 9-ի դրությամբ ԿԲ-ի սահմանած տարադրամի փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 404 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 406,50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,43 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4,50 դրամ:
10:22 09.02.2024
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը 2024-ին կնախագահի Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդում։ Արդեն մշակել և հաստատվել է Գործարար խորհրդի նախագահության 2024-ի աշխատանքային պլանը։ Վերջինս փետրվարի 8-ին կայացած ՀԱԳՄ խորհրդի ընդլայնված նիստի մասնակիցներին ներկայացրեց Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը։ Նիստը հաշվետու էր՝ ամփոփվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության 2023 թ․ գործունեության արդյունքները, հաստատվեց 2024 թ․աշխատանքային ծրագիրը։ […]
20:37 08.02.2024
Նիկոլ Փաշինյանը խոսել է նոր ատոմակայան կառուցելու և մոդուլյար էներգաբլոկի առավելության մասին: Գործադիրի այսօրվա նիստում ընդունվել են Սևանա լճի պահպանման, ինտենսիվ այգիների հիմնման, չարաշահումների բացահայտման մասին նախագծեր: Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:12 08.02.2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը փետրվարի 8-ին Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԲԺՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մասուդ Բին Մոմենի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բանգլադեշյան հարաբերություններին նոր լիցք հաղորդելու և համագործակցությունը խորացնելու հնարավորությունները։ Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը ներկայացրել է […]
16:06 08.02.2024
Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է երկարացնել ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի գործունեության ժամկետը և հնարավորություն ընձեռել տնտեսավարողներին պետական աջակցությունից օգտվելու համար դիմումներ ներկայացնել 2023 թվականի փոխարեն մինչև 2025 թվականի ավարտը: Կհստակեցվեն նաև ծրագրի իրականացման մեխանիզմները: Որոշմամբ նախատեսվում է խթանել տարեկան շուրջ […]
15:24 08.02.2024
Ո՞ր կարգի համաձայն պետք է Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս իրականացվի: Կառավարության այսօրվա նիստում Շրջակա միջավայրի նախարարը մանրամասներ է ներկայացրել: «Սևանա լճում արդյունագործական որսի չափաքանակը հաստատելուց հիմնվում ենք Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական ուսումնասիրությունների վրա: 2023թ.-ի դեկտեմբերին մենք ստացել ենք տվյալները, ըստ որոնց՝ մինչև 2024թ.-ի սեպտեմբերի 1-ը ձկնորսները կարող են դիմել շուրջ 257 տ […]
11:23 08.02.2024
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությանը հանձնված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի սննդամթերքի անվտանգության հետազոտությունների փորձարկման լաբորատորիան 2017թ-ից Ամերիկյան ազգային հավատարմագրման մարմնի (ANAB) կողմից հավատարմագրվել է ԻՍՕ/ԻԷԿ 17025։2017 «Փորձարկման և տրամաչափարկման լաբորատորիաների իրազեկությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ» (ISO/IEC 17025:2017 «General requirements for the competence of testing and calibration laboratories») ստանդարտի պահանջներին համապատասխան՝ պարբերաբար ընդլայնելով […]
11:09 08.02.2024
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ (Իրանի սահման) 32կմ ճանապարհահատվածի վերակառուցման մեկնարկը տրվել է։ Կապալառու կազմակերպությունը‚ որը բաղկացած է իրանական երկու շինարարական ընկերություններից՝ «Abad Rahan Pars International Group» և «Tunnel Sadd Ariana»‚ այժմ իրականացնում է մոբիլիզացիոն-նախապատրաստական աշխատանքներ, կառուցվում է շինարարի բազան‚ ներմուծվում է շինտեխնիկա և այլն։ 🛣️Քաջարան-Ագարակ հատվածում նախատեսվում է վերակառուցել 32կմ ճանապարհ‚ կառուցել 17 կամուրջ‚ […]
10:32 08.02.2024
Shantnews.am-ը ներկայացնում է փետրվարի 8-ի դրությամբ ԿԲ-ի սահմանած տարադրամի փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 404 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 406,50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 433 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,42 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4,50 դրամ:
10:28 08.02.2024
Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսը աշխատող եւ հարկ վճարող քաղաքացին է. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նրա վճարած հարկերի շնորհիվ են կառուցվում եւ գործում դպրոցները, կառուցվում մանկապարտեզները, ճանապարհները, ջրագծերը: Նրա վճարած հարկերի շնորհիվ են աշխատավարձ ստանում բոլոր ուսուցիչները, բոլոր զինվորները, սպաները, գեներալները, բոլոր դիվանագետները: Նրա վճարած հարկերի շնորհիվ են […]