Քննարկվել է ՀԲ կողմից առաջարկվող «Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիրը» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+32.09 oC

Քննարկվել է ՀԲ կողմից առաջարկվող «Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիրը»

14:37 15.03.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին, ՀԲ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թաֆաձվա Դուբեին և քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։

Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիրը» (TRIP), գործողությունների շրջանակն ու բաղադրիչները, ծրագրի նախապատրաստական աշխատանքներն ու առաջնահերթ գործողությունները, ինչպես նաև ծրագրի իրականացման հնարավոր ժամկետները:

Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և պատրաստակամություն է հայտնել աջակցել զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված նոր ծրագրերի արդյունավետ իրականացմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միջազգային երիտասարդական ճամբար Անակլիայում. բարեկամության կամուրջ Հայաստանի և Վրաստանի միջև

18:37 14.08.2025

Միջազգային երիտասարդական ճամբար Անակլիայում. բարեկամության կամուրջ Հայաստանի և Վրաստանի միջև

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության աջակցությամբ, ինչպես նաև Վրաստանի երիտասարդական գործակալության համագործակցությամբ օգոստոսի 8-12-ը Վրաստանի Անակլիա քաղաքում անցկացվել է միջազգային երիտասարդական ճամբար: Միջոցառմանն ավելի քան 200 երիտասարդ է մասնակցել Վրաստանից և Հայաստանից։ Հայաստանի պատվիրակությունը բաղկացած էր 25 մասնակցից՝ այդ թվում պետության աջակցությամբ ստեղծված երիտասարդական կենտրոնների շահառուներ, կամավորներ, […] ...

ԱՄՆ նախագահը ստորագրել է որպես վկա․ ի՞նչ է բացահայտել Էդմոն Մարուքյանը

18:30 14.08.2025

ԱՄՆ նախագահը ստորագրել է որպես վկա․ ի՞նչ է բացահայտել Էդմոն Մարուքյանը

«Հեռանկարը» հյուրընկալել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։ Հիմնականում անդրադարձ է եղել Վաշինգտոնյան հանդիպումների արդյունքներին և խաղաղության պայմանագրին, որի տեքստը հրապարակվել է օգոստոսի 11-ին։ Նվազե՞լ են արդյոք անվտանգության ռիսկերը, արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը բխում է նաև Հայաստանի շահերից և ընդհանրապես ի՞նչ տվեցին Վաշինգտոնյան հանդիպումները Հայաստանին և Ադրբեջանին։ «Ես կարող եմ տալ իրավական և […] ...

Սպերցյանի հաջողելու շանսերը 50/50 են, քանի որ Չեմպիոնշիփն աշխարհի ամենաբարդ լիգան է. Կանչելսկիս

18:23 14.08.2025

Սպերցյանի հաջողելու շանսերը 50/50 են, քանի որ Չեմպիոնշիփն աշխարհի ամենաբարդ լիգան է. Կանչելսկիս

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Կանչելսկիսը կարծիք է հայտնել Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ «Սաութհեմփթոն» հնարավոր տեղափոխության մասին, գրում է legalbet.ru-ն: «Սաութհեմփթոնը լավ քաղաք է, ես այնտեղ եղել եմ: Նրանց թիմը, ստադիոնն ու երկրպագուները շատ լավն են: Բայց Չեմպիոնշիփն աշխարհի ամենաբարդ լիգան է: Մրցաշարին մասնակցում է 24 թիմ, և ոչ մեկը չի ցանկանում […] ...

Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են 2025-2026 թթ. որսի կանոնները

18:16 14.08.2025

Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են 2025-2026 թթ. որսի կանոնները

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ քննարկվել է «2025-2026 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» նախարարի հրամանի նախագիծը։ Որսորդական կազմակերպությունների ղեկավարները պետք է ապահովեն, որ իրենց բոլոր անդամները լիարժեք տեղեկացված լինեն և խստորեն պահպանեն որսի սահմանված կանոնները Կարևոր հիշեցում Գյուղատնտեսական նշանակության հողերում արգելվում է որս իրականացնել մինչև բերքահավաքի ավարտը։ ...

Գազայում սովից մահացածների թիվն ավելանում է

18:07 14.08.2025

Գազայում սովից մահացածների թիվն ավելանում է

Գազայի Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 24 ժամվա ընթացքում սովից և թերսնուցումից մահացել է ևս 4 մարդ։ Այսպիսով՝ սովի և թերսնման հետևանքով մահացածների թիվն անկլավում հասել է 239-ի, որոնցից 106 -ը երեխաներ են։ Գազայի առողջապահության նախարարության գլխավոր տնօրենը հայտնել է, որ Գազայի հատված մուտք գործող օգնությունը չի բավարարում կարիքների 5%-ը։ «Գազայի հատվածում 40 000 նորածին, […] ...

SHANTNEWS

18:00 14.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP