15:04 14.03.2024
Կառավարությունը հաստատել է Բուսաբուծության աջակցության ծրագիրը՝ ՀՀ-ի ինքնաբավության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացման և արտադրողականության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Կարգավորման նպատակն է բարձրացնել պարենային անվտանգության մակարդակը՝ հացահատիկային (գարնանացան ցորենի, գարնանացան գարու, եգիպտացորենի, վարսակի, հաճարի) և հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) ցանքատարածությունների ընդլայնման միջոցով, ընդ որում նախատեսել վերոնշյալ մշակաբույսերի մշակությունն ըստ ՀՀ մարզերի։ Ծրագրի շահառու կարող է հանդիսանալ մինչև 100 հա մակերեսով (բացառությամբ տնամերձ հողատարածքների) մշակաբույսերի մշակություն իրականացնող տնտեսավարողը, ընդ որում, ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից մշակվող ցանքատարածությունների հանրագումարը չի կարող գերազանցել 100 հա-ը, իսկ միևնույն հողամասի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է օգտվել համասեփականատերերից միայն մեկը։ Ըստ հիմնավորման՝ յուրաքանչյուր շահառու ՀՀ մարզում կարող է իրականացնել մի քանի տեսակի մշակաբույսերի ցանք:
Անհրաժեշտության դեպքում, ծրագրի պայմանների և պահանջների վերաբերյալ շահառուներին նախարարության կողմից կարող է տրամադրվել անվճար խորհրդատվություն: Յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր շահառուի հաշվով տրամադրվող փոխհատուցման գումարի առավելագույն հանրագումարը չի կարող գերազանցել 11 մլն դրամ գումարը: Ծրագրի շրջանակում թույլատրվում է խառը ցանքերի իրականացումը, ընդ որում փոխհատուցումը տրամադրվում է հացահատիկային մշակաբույսերի համար նախատեսված փոխհատուցվող գումարի հաշվով։ Յուրաքանչյուր շահառուի կողմից կատարված ծախսերի 50 տոկոս փոխհատուցման գումարը հաշվարկվում է տվյալ մշակաբույսի ցանքատարածության մեկ հեկտար մակերեսի վրա հիմնական աշխատանքների՝ վարի, ցանքի, բերքահավաքի և սերմի արժեքի միջին շուկայական գներով:
Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով՝ գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 70 000 ՀՀ դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85 000 ՀՀ դրամ, հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 100 000 ՀՀ դրամ, բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) 1 հեկտար մակերեսի մշակության հաշվով՝ 110 000 ՀՀ դրամ։ Արդյունքում՝ կբարձրանա հանրապետության պարենային ինքնաբավության մակարդակը, մշակվող վարելահողերի տարածքները կավելանան 14 300 հեկտարով, այդ թվում՝ գարնանացան հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունները կավելանան 11 500 հեկտարով, որից եգիպտացորենը՝ 1000 հեկտարով, հատիկաընդեղեն մշակաբույսերը` 1 500 հեկտարով, բազմամյա խոտաբույսերինը` 2 800 (առվույտ, կորնգան) հեկտարով, կբարձրանա արտադրողականությունը, ինչպես նաև կնվազի ներմուծման ծավալները։
Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք հարցադրումներ, դիտարկումներ և առաջարկություններ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետք է լավարկել մեխանիզմները՝ չարաշահումներից խուսափելու համար. «Ի հեճուկս մտահոգությունների՝ սա պատճառ չէ, որ մենք այս որոշումը չկայացնենք: Պետք է աշխատենք, այսինքն՝ մեխանիզմը պետք է հասկանանք, լավարկենք»:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան էլ նշել է, որ ծրագիրն այս տարի կիրականացվի, որի արդյունքներով կմշակվի հաջորդ ծրագիրը՝ լավարկված մեխանիզմներով, ռիսկերը հնարավորինս նվազեցնող. «Երկու հանգամանք ենք հաշվի առել, նախ՝ այս որոշումը եթե մենք հիմա չկայացնենք, 2024 թվականի գարունը բաց կթողենք: Այդպես պայմանավորվեցինք, իհարկե, հնարավոր բոլոր ջանքերը պետք է գործադրվեն, որ գործընթացը տեղի ունենա կարգին համապատասխան՝ հնարավորինս բացառելով որևէ չարաշահում: Իսկ 2025 և 2026 թվականների համար ծրագրի ներկայացումն ավելի հղկված լինի: Այսինքն՝ այդ պատճառով էր նաև, որ տարանջատեցինք, 2024 թվականը հիմա այսպես որոշումը կայացնեք, որ նախատեսվածն իրականացվի, բայց արդեն հաջորդ ծրագրով կունենանք լավարկված մեխանիզմներ՝ ռիսկերը հնարավորինս նվազեցնող»:
Ամփոփելով՝ վարչապետը դիմել է Էկոնոմիկայի նախարարին, մարզպետներին, համայնքների ղեկավարներին՝ պետք է շատ ուշադիր աշխատել: Կառավարության ղեկավարը հանձնարարել է նաև ստեղծել մեխանիզմներ՝ գումարը գյուղացիներին հասցնելու համար, որպեսզի չլինեն դեպքեր, երբ գյուղացիները վարկային «վատ պատմությունների» պատճառով այդ գումարները չստանան:
18:52 14.08.2025
Կվերահսկվեն խաղացողների շահումները, իսկ 2026-ից նաև կհարկվեն. գործադիրի որոշումներըԿվերահսկվեն խաղերի կազմակերպիչների ֆինանսական հոսքերը, խաղացողների շահումները, պետությունը ֆինանսավորում կհատկացնի ուսհաստատություններին՝ խրախուսելու կամ աջակցելու նպատակով, կիբեռմիջադեպերի բացահայտման նպատակով էլ կստեղծվի Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմին. որոշումներն ընդունվել են այսօր՝ գործադիրի հերթական նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
18:46 14.08.2025
Ըստ Reuters-ի՝ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը համաձայնել է վերսկսել միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի հետԸստ Reuters-ի՝ Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին համաձայնել է վերսկսել միջուկային բանակցություններն ԱՄՆ-ի հետ: «Արմենպրես»-ի՝ փոխանցմամբ՝ Reuters-ի ներքին աղբյուրները հայտնել են, որ Իրանի քաղաքական վերնախավը այժմ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները դիտարկում է որպես հետագա սրացումից խուսափելու միակ միջոց։ Reuters-ը նկատել է՝ իրանական միջուկային և ռազմական թիրախների վրա հարվածները, այդ թվում Իսլամական […] ...
18:37 14.08.2025
Միջազգային երիտասարդական ճամբար Անակլիայում. բարեկամության կամուրջ Հայաստանի և Վրաստանի միջևՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության աջակցությամբ, ինչպես նաև Վրաստանի երիտասարդական գործակալության համագործակցությամբ օգոստոսի 8-12-ը Վրաստանի Անակլիա քաղաքում անցկացվել է միջազգային երիտասարդական ճամբար: Միջոցառմանն ավելի քան 200 երիտասարդ է մասնակցել Վրաստանից և Հայաստանից։ Հայաստանի պատվիրակությունը բաղկացած էր 25 մասնակցից՝ այդ թվում պետության աջակցությամբ ստեղծված երիտասարդական կենտրոնների շահառուներ, կամավորներ, […] ...
18:30 14.08.2025
ԱՄՆ նախագահը ստորագրել է որպես վկա․ ի՞նչ է բացահայտել Էդմոն Մարուքյանը«Հեռանկարը» հյուրընկալել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։ Հիմնականում անդրադարձ է եղել Վաշինգտոնյան հանդիպումների արդյունքներին և խաղաղության պայմանագրին, որի տեքստը հրապարակվել է օգոստոսի 11-ին։ Նվազե՞լ են արդյոք անվտանգության ռիսկերը, արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը բխում է նաև Հայաստանի շահերից և ընդհանրապես ի՞նչ տվեցին Վաշինգտոնյան հանդիպումները Հայաստանին և Ադրբեջանին։ «Ես կարող եմ տալ իրավական և […] ...
18:23 14.08.2025
Սպերցյանի հաջողելու շանսերը 50/50 են, քանի որ Չեմպիոնշիփն աշխարհի ամենաբարդ լիգան է. Կանչելսկիս«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Կանչելսկիսը կարծիք է հայտնել Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ «Սաութհեմփթոն» հնարավոր տեղափոխության մասին, գրում է legalbet.ru-ն: «Սաութհեմփթոնը լավ քաղաք է, ես այնտեղ եղել եմ: Նրանց թիմը, ստադիոնն ու երկրպագուները շատ լավն են: Բայց Չեմպիոնշիփն աշխարհի ամենաբարդ լիգան է: Մրցաշարին մասնակցում է 24 թիմ, և ոչ մեկը չի ցանկանում […] ...
18:16 14.08.2025
Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են 2025-2026 թթ. որսի կանոններըՇրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ քննարկվել է «2025-2026 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» նախարարի հրամանի նախագիծը։ Որսորդական կազմակերպությունների ղեկավարները պետք է ապահովեն, որ իրենց բոլոր անդամները լիարժեք տեղեկացված լինեն և խստորեն պահպանեն որսի սահմանված կանոնները Կարևոր հիշեցում Գյուղատնտեսական նշանակության հողերում արգելվում է որս իրականացնել մինչև բերքահավաքի ավարտը։ ...