17:08 01.02.2024
Գործադիրն ընդունել է որոշում՝ 2023թ. նոյեմբերի 30-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից ՀՀ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» համապատասխան որոշմամբ սահմանված պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ այդմ՝ նախատեսվել էր ֆիզիկական անձանց […]
15:45 01.02.2024
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 1-ին մասնակցել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 23-րդ տարեկան համաժողովին։ Համաժողովին ներկա են եղել նաև ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, այլ պաշտոնյաներ և ոլորտի ներկայացուցիչներ։ Վահան Քերոբյանն իր ելույթում նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում գրանցվել են բարձր տնտեսական ցուցանիշներ և […]
11:44 01.02.2024
Կառավարությունը մարզպետարանների աշխատակազմին 3 միլիարդ 151 միլիոն դրամ կհատկացնի 34 համայնքներին 43 սուբվենցիոն ծրագրերը իրականացնելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ կառավարության փետրվարի 1-ի նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Այդ ծրագրերից երկուսը դեռևս սկսվել էին 2021 թվականին, 10-ը՝ 2022 թվականին և 31-ը՝ 2023 թվականին։ Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզին […]
11:34 01.02.2024
Ի համեմատություն 2022 թվականի՝ 2023 թվականին սահմանային պետական վերահսկողության ընթացքում կանխվել է անհամապատասխանություններ ունեցող ավելի շատ բեռների մուտքը երկիր: Մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում:
11:18 01.02.2024
ՊԵԿ-ը տեղեկացնում է, թե ինչ պետք է իմանալ հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման վերաբերյալ Ի՞նչ է դրոշմավորումը․ ընթացակարգ Ո՞րն է դրոշմավորման անհատական և խմբային փաթեթավորման տարբերությունը Ո՞ր ապրանքների վրա է կիրառվում և նախատեսվում Ի՞նչ հարկային կարգավորումներ կան Մանրամասները՝ տեսանյութում:
10:08 01.02.2024
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 406 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 441 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,46 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.55 դրամ, հայտնում է shantnews.am-ը
22:15 31.01.2024
Հայաստանում տնտեսական ներուժն ավելացել է, կապիտալ ծախսերի կատարողականը՝ բարելավվել: Ֆինանսների նախարարը մամուլի ասուլիսով ամփոփել է 2023թ.-ի արդյունքները և նախանշել անելիքները: Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:48 31.01.2024
Նախագծերի ընդունմամբ կկանխվի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործումը, այդ նպատակով հորատումը կամ լուծարված կամ կոնսերվացված հորատանցքերի վերաբացումը, ջրօգտագործման թույլտվությամբ տրված պայմանների խախտմամբ ջրառ իրականացնելը, ինչպես նաեւ Սեւանա լճից սիգ ձկնատեսակի ապօրինի որսը կամ ապօրինի արդյունահանումը: Այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի […]
17:33 31.01.2024
Ապրիլ ամսվա առաջին կեսին Երևանում նախատեսվում է անցկացնել Հայ-ղազախական գործարար համաժողով։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից: Գործարար համաժողովի ընթացքում տեղի կունենան երկու երկրների գործարարների B2B հանդիպումներ։ «Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով` https://docs.google.com/…/1uZb…/viewform… ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է փետրվարի 4-ը»,-տեղեկացնում են նախարարությունից:
16:43 31.01.2024
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.4 տոկոսով։ Այս մասին հայտնում է Ֆինանսների նախարարությունը։
15:20 31.01.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2023թ. դեկտեմբերի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները։ 2023թ. հունվար–դեկտեմբերին 2022թ. hունվար-դեկտեմբերի համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.4%, արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 4.1%–ով, ծառայությունների ծավալն աճել է 10.3%–ով, առևտրի շրջանառությունն աճել է 25.7%–ով, շինարարության ծավալն աճել է 14.8%–ով, յուղատնտեսության ծավալը կրճատվել է 0.3% –ով, արտահանման ծավալն աճել է 55.3%–ով, ներմուծման ծավալն […]
14:40 31.01.2024
Նախագծի նպատակն է կանոնակարգել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների` ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտաքին առեւտուրը. ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները: «Նպատակ ունենալով խթանելու հումքի փոխարեն առավել բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտադրությունն ու արտահանումը` ՀՀ կառավարության մի շարք որոշումներով արդեն իսկ […]
13:25 31.01.2024
Նախարար Վահան Քերոբյանը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ղազախական տնտեսական գործակցության հեռանկարները։ Կողմերը մտքեր են փոխանակել Երևան-Աստանա-Երևան՝ հայկական ավիափոխադրողի միջոցով ավիաերթուղու հնարավոր բացման շուրջ, որը կխթանի տուրիստական և բիզնես հոսքերը։ Քննարկվել է Հայաստանում Ղազախստանի պատվավոր հյուպատոսարանի բացման հնարավորությունը։ Ըստ ՀՀ վիճակագրական […]
12:42 31.01.2024
Նախագծով առաջարկվում է շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտներից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցում կատարել, եթե շահաբաժին վճարող կազմակերպությունը բավարարում է որոշակի հարկային կարգապահական չափորոշիչների: «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 31-ի նիստում: Մասնավորապես, առաջարկվում […]
12:18 31.01.2024
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ․ դեկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հետբացթողումային հսկողության վերաբերյալ տեղեկություն։ Ապրանքների բացթողումից հետո, ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների կողմից իրականացված մաքսային հսկողության ընթացքում, հայտնաբերվել են ՀՀ մաքսային օրենսդրության խախտման մի շարք դեպքեր, որոնց արդյունքում պակաս հաշվարկված և վճարված մաքսային վճարների և դրանց նկատմամբ օրենքով հաշվարկված տույժերի ընդհանուր […]
11:49 31.01.2024
2023 թվականին Վրաստան այցելուների ամենամեծ թիվը՝ 1,2 միլիոն, գրանցվել է Ռուսաստանի Դաշնությունից, ինչը կազմում է այցելուների ընդհանուր թվի 23,2 տոկոսը։ Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 21,4 տոկոս, երրորդում՝ Հայաստանը՝ 13,5 տոկոս։ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2023 թվականին Վրաստանի տարածք է մուտք գործել 7,1 մլն միջազգային ոչ ռեզիդենտ ճանապարհորդ, ինչը 30,3 տոկոսով ավելի է նախորդ […]
10:46 31.01.2024
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 406 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 441 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.59 դրամ, հայտնում է shantnews.am-ը
10:38 31.01.2024
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակներն ու նպաստները ՀՀ-ում նշանակվում և վճարվում են գործող օրենսդրությանը համապատասխան։ Ըստ այդմ, տեղահանված անձանց համար կենսաթոշակի նշանակման պայմանները (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը, աշխատանքային ստաժի տևողությունը) նույնն են, ինչ ՀՀ քաղաքացիների համար։ Ստորև ներկայացնում ենք ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք։ ԼՂ-ից […]
20:08 30.01.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը: Հանդիպմանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քայելին, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ: Թոբիաս Քայելը մանրամասներ է ներկայացրել «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախագծահետազոտական աշխատանքների, շահագրգիռ կողմերի […]
12:30 30.01.2024
Հունվարի 30-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 10.25%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.25%:
11:37 30.01.2024
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ամփոփել է 2023թ-ին կատարած աշխատանքները: Ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ոլորտ. 78 իրականացված ստուգում (75 տնտեսավարող սուբյեկտում) 543 իրավախախտման դեպք (բոլոր ուղղություններով) 146 վարչական տույժ, 16.790.000դր. տուգանք 339.912.663դր. շրջակա միջավայրին պատճառված վնաս 113 ապօրինի ընդերքօգտագործման դեպք 2.787.275խմ հայտնաբերված ապօրինի հանքանյութի ծավալ 1.800.918.616դր. պետությանը պատճառված վնաս (միայն 20 դեպքով) 2 տնտեսավարող […]
11:20 30.01.2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին: Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և ընդգծել ՏԿԵ նախարարության և ՀԲ-ի միջև համագործակցության կարևորությունը։ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և շեշտել, որ այցի նպատակն է քննարկել կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: Վաչե Տերտերյանը նշել […]
11:16 30.01.2024
Թրանսփարենսի Ինթերնեշնլը (ԹԻ) հրապարակել է 2023 թվականի կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ)։ Հայաստանի ԿԸՀ 2023թ. արժեքը նախորդ տարվա համեմատ աճել է 1 միավորով և հավասար է 47-ի (2022 թվականին այն 46 միավոր էր)` 0-ից (բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր) սանդղակի վրա։ Հաշվի առնելով այն փաստը, որ 2023թ․ Հայաստանի ԿԸՀ չափման ստանդարտ սխալի չափը, որը հավասար է […]
10:28 30.01.2024
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 406 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 441 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,51 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.60 դրամ, հայտնում է shantnews.am-ը
19:54 29.01.2024
Վերջին շրջանում Ադրբեջանը ակտիվացրել է Հայաստանի տնտեսության երկարաժամկետ զարգացումը խաթարելու ջանքերը՝ թիրախավորելով հայրենի տնտեսության առավել հեռանկարային ճյուղերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հունվարի 29-ին Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարել է Հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը: «Վերջին մեկ տարում Ադրբեջանը շատ է ակտիվացել մեր ոլորտի և, ընդհանրապես, Հայաստանի տնտեսության հետ կապված: Դրա վերաբերյալ, […]
18:06 29.01.2024
Հայաստանի Մարդկային ռեսուրսների ասոցիացիան «Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերության հետ համատեղ արդեն 3-րդ տարին անընդմեջ նախաձեռնել է «հայrate» արշավը, որն ուսանողների շրջանում հայաստանյան շուկայի գրավիչ գործատուներին բացահայտելու նպատակ ունի: Հայաստանի առաջատար բուհերի շուրջ 1000 ուսանող մասնակցել է նախաձեռնությանը՝ արտահայտելով իր կարծիքը և նշելով 2023 թվականի ամենագրավիչ գործատուին՝ անկախ գործունեության ոլորտից: ՀՀ ֆինանսների նախարությունն արդեն 3-րդ տարին […]
17:36 29.01.2024
Հունվարի 29-ին կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նիստին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը։ ՀԽԳՀ-ի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը համառոտ ներկայացրել է հիմնադրամի 2023 թ․ հաշվետվությունը և […]
16:58 29.01.2024
«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «BB-» վարկանիշը` կայուն հեռանկարով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Վարկանիշի պահպանման հիմքում ընկած է երկրի ամուր մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության շրջանակը՝ երաշխավորված միջազգային վարկատուների ֆինանսների հասանելիությամբ ու Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ: Գործակալությունն առանձնացրել է Հայաստանի տնտեսական բարձր աճի երկրորդ անընդմեջ տարին […]
15:03 29.01.2024
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը․ քաղաքացին փորձել է տեղափոխել մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման զարդեր, քաղաքացու մոտից հայտնաբերվել է 85 000 ԱՄՆ դոլար, առանց հայտարարագրման ոսկենման մետաղից զարդերի ներմուծումն օդային ճանապարհով կանխվել է, հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված մեքենայի շարժիչի յուղեր, կանխվել է չհայտարարագրված բրենդային թանկարժեք հագուստի և պայուսակի ՀՀ […]