17:05 12.02.2024
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը չի բացառում, որ Հայաստանի և Իրանի միջև գազի ու էլեկտրաէներգիայի համապատասխանաբար ներմուծման ու արտահանման ծավալները առաջիկայում կարող են աճել։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գնել Սանոսյանը նախ նշել է, որ մինչև 2036 թվականը երկարաձգված «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով մի շարք գործակիցներ ու հնարավորություններ են սահմանվել, ինչն առաջիկայում Հայաստանին ավելի մեծ ծավալով գազ ներմուծելու և էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորություն է տալիս։
«Ես կարծում եմ, որ իրավական փաստաթղթային առումով կարևոր փուլն իրականացրել ենք և առաջիկայում, ըստ անհրաժեշտության, կարիքների և նաև ենթակառուցվածքների, կկարողանանք այդ հնարավորությունն օգտագործել։ Կառուցվում են էլեկտրահաղորդման նոր գծեր, որպեսզի կարողանանք ավելի մեծ ծավալների էլեկտրաէներգիա արտահանել Իրան։ Երկու կողմից էլ ծավալները մեծացնելու ցանկություն կա, և տարբեր փուլերում փոփոխությունները տեսանելի կլինեն»,-մանրամասնել է նախարարը։
Անդրադառնալով Հայաստանում ճանապարհների, դպրոցների և ջրամբարների կառուցման ծրագրերի շուրջ իրանական կողմի հետ համագործակցությանը՝ Սանոսյանը պարզաբանել է, որ այդ ուղղություններով որքան խոշոր են ծրագրերը, այնքան մեծանում է շինարարական ընկերություններ գտնելու խնդիրը։
Ըստ Սանոսյանի՝ Իրանը, աշխարհագրորեն լինելով հարևան երկիր և ունենալով շինարարության ոլորտում բավականին զարգացած ընկերություններ, կարող է մասնակցություն ունենալ Հայաստանում իրականացվող շինարարական աշխատանքներին, ինչն արդեն որոշ դեպքերում իրականացվում է։
«Կարծում եմ՝ երկուստեք ձեռնտու գործընթաց է․մենք ունենք շինարարական ընկերության կարիք, իրենք՝ համապատասխան շինարարական ընկերություններ, աշխարհագրական առումով հարևաններ ենք և նրանց այդ աշխատանքներում ներգրավելը հեշտ է»,-համոզմունք է հայտնել գերատեսչության ղեկավարը։
Սանոսյանը հաստատել է նաև, որ իրանական կողմը հետաքրքրված է նաև Հայաստանում ջրամբարների կառուցման ծրագրերով։
Հայաստանը նախատեսում է շուրջ 15 ջրամբար կառուցել, որոնցից 3-ի նախագծերն արդեն ավարտական փուլում են և առաջիկայում կներկայացվեն մրցույթի։
Խոսելով ճանապարհաշինության ուղղությամբ իրանական կողմի հետ համագործակցությունից՝ ՏԿԵ նախարարը հայտնել է, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարական աշխատանքների մրցույթի հաղթող է ճանաչվել իրանական ընկերությունը, որն այժմ հիմնական տեխնիկան Իրանից է տեղափոխում, և առաջիկայում շինաշխատանքները կմեկնարկեն։
13:21 14.05.2025
«Զվարթնոցի» համայնքային ոստիկաններն ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպք են բացահայտելՕպերատիվ-հետախուզական մանրակրկիտ միջոցառումներից հետո Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները մայիսի 12-ին` ժամը 18-ին, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, հարկեր, տուրքեր չվճարելու հիմնավոր կասկածանքով ժամանման սրահում ձերբակալել ու բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ 23-ամյա երիտասարդի: Ըստ տեղեկությունների` երիտասարդը ամիսներ շարունակ Երևան ժամանող անձանցից ստացել է թանկարժեք բջջային հեռախոսներ: Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ութ բջջային […] ...
13:11 14.05.2025
Թրամփը կոչ է արել Սիրիային կանխել ԻՊ-ի վերածնունդըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի վարչակազմի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հետ Էր-Ռիադում հանդիպման ժամանակ կոչ է արել Սիրիայի իշխանություններին կարգավորել Իսրայելի հետ հարաբերությունները Աբրահամի համաձայնագրերի շրջանակներում և կանխել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերածնունդը։ Այս մասին X-ում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ ամերիկացի առաջնորդը «կոչ է արել նախագահ ալ-Շարաային մեծ աշխատանք […] ...
13:05 14.05.2025
Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներՄայիսի 14-ի ցերեկը, 15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։ Երևանում մայիսի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 14-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը, 17-19-ին սպասվում […] ...
13:00 14.05.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ստեփանյանից բռնագանձել 28 անշարժ գույք, շուրջ 2 միլիարդ դրամՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ալբերտի Ստեփանյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 28 անշարժ գույք. 3 շարժական գույք. 1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք. […] ...
12:53 14.05.2025
Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ դպրոցում կմեկնարկի «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 19-ին Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ դպրոցում կմեկնարկի «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակն է կամրջել թանգարաններն ու կրթական հաստատությունները, նպաստել արվեստի և կրթության միջև կապի ամրապնդմանը: «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագրի առաջին փուլով մայիսի 19-ին և 20-ին Արմավիրի մարզի Փարաքար և Բաղրամյան գյուղերի, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի և […] ...
12:47 14.05.2025
Տեղի կունենա Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» ստեղծագործության վիրտուալ իրականության շնորհանդեսըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Աջակցություն մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակում մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում տեղի կունենա Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» ստեղծագործության վիրտուալ իրականության շնորհանդեսը: Միջոցառման սկիզբը՝ ժամը 15:00: Ծրագրի իրականացման նպատակով ընտրվել է հայ մեծանուն նկարիչ Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» ստեղծագործությունը, որը վիրտուալ իրականության միջոցով այցելուին հնարավորություն […] ...