TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+27.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառում է իրականացնում

10:46 23.02.2024

Նպատակն է նպաստել ՀՀ տարածքում գործող մշակող արդյունաբերությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից նոր աշխատողների, աշխատանքային փորձ չունեցող կամ վերաորակավորման կարիք ունեցող անձանց ներգրավմանը, աշխատանքային պայմաններում արդյունավետ ուսուցմանը և գործատուի համար կայուն աշխատուժի ներգրավմանը: Փոխհատուցում կտրամադրվի մշակող արդյունաբերության ոլորտի տնտեսավարողներին՝ այն ՀՀ քաղաքացիների համար, որոնք 12 ամիս անընդմեջ տնտեսավարողի հետ գտնվել են աշխատանքային հարաբերությունների մեջ աշխատանքային հարաբերությունների […]

̰
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 23-ին

10:32 23.02.2024

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները.   ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403,50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 406,50 դրամ։   Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 442 դրամ։   Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,33 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.44 դրամ: Հայտնում է shantnews.am-ը։

̰
Հայաստանն ու ԱՄԷ-ն պլանավորում են առևտրի, ներդրումների և ծառայությունների ազատականացման համաձայնագիր ստորագրել

10:02 23.02.2024

Անցյալ տարի զարգացման կտրուկ լիցք ստացած Հայաստան-ԱՄԷ տնտեսական հարաբերություններն առաջիկայում կարող են նոր երանգ ստանալ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն, արձագանքելով «Արմենպրես»-ի հարցմանը, ներկայացրել է երկու երկրների տնտեսական փոխգործակցությանը թարմ շունչ հաղորդելու ունակ առավել հեռանկարային ուղղությունները։ Նշվում է, որ հրապուրիչ է հատկապես զբոսաշրջության, ենթակառուցվածքների, վերականգնվող էներգիայի, շինարարության, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության և նորարարության բնագավառներում […]

̰
Կանխատեսվել է ռուբլու ապագան

09:37 23.02.2024

Ռուբլու փոխարժեքը շուտով կհասնի հավասարակշռության և կրկին կգնահատվի մեկ դոլարի դիմաց 89-ից 91 միջակայքում, ասել է ֆինանսական փորձագետ, տնտեսական գիտությունների թեկնածու Վլադիմիր Գրիգորիևը։ Նա Lenta.ru-ի հետ զրույցում կիսվել է արժույթի ապագայի իր կանխատեսմամբ։ Արտարժույթի շուկայում ընթացիկ փոփոխությունները կապված են երկու գործոնի հետ, կարծում է փորձագետը: «Առաջին գործոնը պայմանավորված է նրանով, որ վերջին շրջանում նավթի գինը […]

̰
Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել միջազգային դոնոր կազմակերպությունների մասնակցությամբ հանդիպում

16:41 22.02.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել միջազգային դոնոր կազմակերպությունների մասնակցությամբ հանդիպում։ Մասնակցում էին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը‚ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը‚ ծրագրի պատասխանատուներ‚ Ասիական զարգացման բանկի‚ Եվրոպական ներդրումային բանկի‚ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներ։ Սիսիան-Քաջարան 60կմ երկարությամբ […]

̰
Նոր օրենսդրական փոփոխություններով կարգավորվել է գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցը

14:10 22.02.2024

2024 թվականի մայիսի 6-ից ուժի մեջ կմտնեն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված նոր օրենսդրական փոփոխությունները, որոնցով կարգավորվում են ձեռք բերողների (բաշխող և վերամշակող կազմակերպություններ) կողմից գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցերը: Այսպիսով՝ պետությունը հատուկ պաշտպանության տակ է վերցրել գյուղացիական տնտեսություններին և գյուղատնտեսական արտադրանքի իրացման հարաբերություններում թույլ դիրքում գտնվող այլ արտադրողներին: Մասնավորապես նոր կարգավորումներով […]

̰
Եվրոպային և Հյուսիսային Աֆրիկային հարվածում է ձմեռային երաշտը

11:54 22.02.2024

2024 թվականի հունվարին և փետրվարին միջերկրածովյան տարածաշրջանում երաշտ է տեղի ունեցել, ինչը միջինից ցածր տեղումներ է առաջացրել Հարավային Եվրոպայում և Հյուսիսային Աֆրիկայում: Այս մասին ասվում է Եվրոպական երաշտի դիտակետի (EDO) պաշտոնական կայքում տեղադրված զեկույցում։ Ըստ EDO-ի զեկույցի՝ հարավային Եվրոպայի հողերի 45%-ից ավելին տուժել է խոնավության պակասից, ընդ որում՝ հողերի 2,8%-ը փետրվարի 10-ին հասել է չորության […]

̰
Թուրքական լիրան արժեզրկվել է ռեկորդային ցուցանիշով

11:36 22.02.2024

Թուրքիայում շարունակվում է թուրքական ազգային արժույթի՝ թուրքական լիրայի արժեզրկումը դոլարի նկատմամբ։ Փետրվարի 21-ի դրությամբ 1 դոլարի նկատմամբ լիրան կազմել է շուրջ 31 (30.9), ինչը նոր ռեկորդային ցուցանիշ է համարվել, փոխանցում է «Էրմենիհաբերը»: Եվրո/լիրա հարաբերակցությունը ևս շարունակում է մնալ ճգնաժամային․ 1 եվրոյին համարժեք լիրան հասել է 33․5-ի։ Կարելի է ընդգծել, որ լիրայի անկման գործընթացը սկսել է […]

̰
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 22-ին

10:41 22.02.2024

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները.   ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403,50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 406,50 դրամ։   Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 440 դրամ։   Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,35 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.43 դրամ: Հայտնում է shantnews.am-ը։

̰
Հունվար ամսվա ընթացքում ԲԸՏՄ-ն արձանագրել է շուրջ 120 իրավախախտում

09:42 22.02.2024

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է 2024 թվականի հունվար ամսվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը: Ըստ այնմ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 118 դեպք: Ստուգում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 22 հանձնարարագիր։ Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 18 […]

̰
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել հանդիպում Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ

17:57 21.02.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել հանդիպում Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-5-ի Գյումրու շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագրին առնչվող հարցեր։ 2023թ․ ընթացքում մշակվել և բյուջետավորվել է Գյումրու շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագիրը։ Ծրագրի նախագծանախահաշվային փաթեթների, Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և մրցութային փաթեթների թարմացման համար դրամաշնորհային հայտ է ներկայացվել ԵՄ […]

̰
Հանձնաժողովը քննարկել է երկրորդ ընթերցմամբ ներկայացված օրենքների նախագծեր

16:08 21.02.2024

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Մաքսային կարգավորման մասին» օրենքում նախատեսվող լրացումները: Դրանք ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Զեկուցողը հիշեցրել է, որ նախաձեռնությամբ առաջարկվում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առեւտրային գործունեության իրականացումը կազմակերպել Կառավարության սահմանած մրցույթի հիման վրա: Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ առաջինից երկրորդ […]

̰
Վրաստանի ֆինանսների նախարարի համոզմամբ՝ երկիրը տնտեսապես պատրաստ է անդամակցելու ԵՄ-ին

14:39 21.02.2024

Վրաստանի տնտեսությունը ԵՄ-ի համար բավարար վիճակում է, ինչը վկայում է Եվրամիությանն անդամակցելու հանրապետության պատրաստականության մասին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին՝ խորհրդարանում զեկույցով հանդես գալով։ «2000-ականներից ի վեր Եվրամիությանն անդամակցած 13 երկրներից Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի և Բուլղարիայի տնտեսական ցուցանիշները ավելի ցածր էին, քան վրացականը նրանց անդամակցության ժամանակ։ Ըստ այդմ, մենք կարող ենք […]

̰
Տնտեսական հարցերի հանձնաժողովը քննարկել է Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները

12:59 21.02.2024

Գործադիրն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների կողմից ծրագրի շրջանակում ստեղծված նոր աշխատատեղերի մասով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների գումարը շահութահարկի գումարից նվազեցնելու արտոնությունը: ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի խոսքով վերոնշյալ արտոնության սահմանման շուրջ 10 տարիների ընթացքում այն գործնականում լայն կիրառություն չի ունեցել տնտեսվարողների շրջանում. «Այժմ երբ հայտարարված […]

̰
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 21-ին

10:42 21.02.2024

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները.   ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403,50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 406,50 դրամ։   Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 434 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 440 դրամ։   Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,37 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.45 դրամ: Հայտնում է shantnews.am-ը։

̰
ՊԵԿ-ը պատրաստ է եկամուտների հարկման թեմայի վերաբերյալ գործող օրենսդրական կարգավորումների փոփոխությունների շուրջ նախաձեռնել քննարկումներ

10:36 21.02.2024

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ՀՀ ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ստացված եկամուտների հարկման թեմայի վերաբերյալ հանրային քննարկումները, անհրաժեշտ է համարում ևս մեկ անգամ տեղեկացնել, որ կոմիտեն, գործող օրենսդրական կարգավորումների փոփոխությունների շուրջ պատրաստ է նախաձեռնել քննարկումներ։ Դրանց արդյունքում հնարավոր է նախատեսվեն գործող կարգավորումներից առանձնահատկություններ օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած որոշ տեսակի եկամուտների […]

̰
Ոսկու գինն աճել է

10:06 21.02.2024

NYMEX բորսայի փետրվարի 20-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները: Ոսկու գինն աճել է 0.59%-ով և կազմել 2041.40 դոլար, արծաթի գինն աճել է 0.87%-ով և կազմել 23.20 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.52%-ով և կազմել 915.90 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):

̰
 Նախորդ տարվա համեմատ Հայաստանում ՀՆԱ-ն աճել է 8.7%-ով

20:24 20.02.2024

ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ 2023թ․-ին Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 9 տրլն 502 մլրդ 778.6 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8 տրլն 501 մլրդ 436 մլն ՀՀ դրամի համեմատ։ Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 8.7%-ով։ 2023թ.-ին Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 3 մլն 205 հազ. […]

̰
«Gulfood 2024» 29-րդ միջազգային ցուցահանդեսին ՀՀ-ն մասնակցում է երկու տաղավարներով, որտեղ ներկայացված է 47 հայկական ընկերությունների արտադրանք

12:35 20.02.2024

Փետրվարի 19-ին ԱՄԷ Դուբայ քաղաքում մեկնարկել է սննդի և խմիչքների ամենամեծ՝ «𝑮𝒖𝒍𝒇𝒐𝒐𝒅 2024» 29-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում են 190 երկրներից ավելի քան 5500 ընկերություններ։ Ցուցահանդեսին ներկայացված են 150 հազարից ավելի նորարարական ապրանքներ։ Նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ՝ սննդի մատակարարման շղթաների կազմակերպման, ապրանքների առաջխաղացման և արդյունավետ վաճառքների իրականացման թեմաներով։ «Gulfood 2024» 29-րդ միջազգային ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում […]

̰
Ինչքան կկազմեն ճանապարհային ցանցի բարելավման ծախսերը

10:58 20.02.2024

ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին ճանապարհային ցանցի բարելավման համար հատկացնել 119 միլիարդ 530 միլիոն դրամ կամ պետական բյուջեի ծախսերի ավելի քան 3.7%-ը։ Ճանապարհային ցանցի բարելավման ծախսերի 53.6%-ը կուղղվի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգմանը և միջին նորոգմանը՝ ապահովելով 447.7 կմ ավտոճանապարհի բարելավում։ Ծախսերի 34.2% կամ շուրջ 41 միլիարդ դրամ կուղղվի Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման ծրագրին։ Ավտոճանապարհների պահպանման […]

̰
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 20-ին

10:39 20.02.2024

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները.   ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403,50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 406,50 դրամ։   Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 434 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 439 դրամ։   Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,35 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.45 դրամ: Հայտնում է shantnews.am-ը։

̰
Հայտնի է դարձել նոր գլոբալ սպառնալիքի մասին

09:52 20.02.2024

Էդինբուրգի համալսարանի և Բրիտանական էկոլոգիայի և հիդրոլոգիայի կենտրոնի գիտնականները նոր սպառնալիք են հայտնաբերել համաշխարհային պարենային անվտանգության համար: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Food ամսագրում։ Փորձագետները ցույց են տվել, որ աշխարհի շատ շրջաններում գյուղատնտեսական հողերն ավելի քիչ կալիում են ստանում, քան կորցնում: Այս քիմիական տարրը, որով հարուստ են հանքային պարարտանյութերը, կենսական սնուցիչ է ֆոտոսինթեզի համար: Այնուամենայնիվ, […]

̰
Քննարկվել է ԱԺ բյուջետային գրասենյակի՝ 2023 թվականի տարեկան հաշվետվությունը

14:24 19.02.2024

Բյուջետային գրասենյակը 2023 թվականի ընթացքում ստացել է 45 հարցում, որից 17-ը՝ պատգամավորական, 28-ը՝ մշտական հանձնաժողովներից: Ստացված հարցումների հիման վրա պատրաստվել եւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներին, մշտական հանձնաժողովներին ու խմբակցություններին, ինչպես նաեւ պատգամավորների է տրամադրվել 511 տեղեկանք. այս մասին ասել է ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Հայկազ Նասիբյանը: ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի՝ 2023 թվականի տարեկան […]

̰
2024 թվականին մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան մինչև 30 տոկոսով. Ավինյան

11:27 19.02.2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի երևանցիներ, հանրակրթության բնագավառի բարեփոխումները եղել և մնում են մեր առաջնահերթություններից: Երևանում ոչ միայն նորոգվում, վերակառուցվում կամ բարեկարգվում են, այլ նաև կառուցվում են նոր մանկապարտեզներ: Գիտակցելով մանկապարտեզների աշխատակիցների անձնվեր և պատասխանատու աշխատանքը՝ նախաձեռնել ենք մի գործընթաց, որի արդյունքում 2024 թվականին այդ ոլորտի մեր գործընկերների աշխատավարձերը կբարձրանան […]

̰
Այսօրվանից Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն դիմումներ ներկայացնելու նպատակով այլևս մաքսատուն այցելելու անհրաժեշտություն չկա. ՊԵԿ

11:08 19.02.2024

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ փետրվարի 19-ից Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն դիմումներ ներկայացնելու նպատակով այլևս մաքսատուն այցելելու անհրաժեշտություն չկա։ Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները և քաղաքացիներն այսուհետ դիմումները (նամակները) պետք է ներկայացնեն բացառապես էլեկտրոնային եղանակով՝ [email protected] էլեկտրոնային հասցեին: Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ էլեկտրոնային նամակների պատասխանները կիրազեկվեն հետադարձ ծանուցմամբ՝ նշված էլեկտրոնային հասցեով:

̰
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 19-ին

10:24 19.02.2024

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները.   ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403,50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 407,50 դրամ։   Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 434 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 440 դրամ։   Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,35 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.40 դրամ: Հայտնում է shantnews.am-ը։

̰
Շրջակա միջավայրի նախարարությունն ամփոփել է անցնող շաբաթը ենթակա կառույցներում

22:25 18.02.2024

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ում Կայացել է Գերմանիայի խնայողական բանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենի հանդիպումը Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի բիզնեսի զարգացման խորհրդականի (առցանց եղանակով) հետ։ Թեման ուղղված էր Հայաստանում, Մոլդովայում, Մոնղոլիայում և Ղրղզստանում ագրոկլիմայական տեղեկատվական համակարգի մշակմանը, որը կնպաստի ֆերմերային տնտեսությունների արդյունավետ կառավարմանը։ Տեղի է ունեցել […]

̰
Թղթային դեղատոմսերից անցում էլեկտրոնային տարբերակին

18:45 18.02.2024

Թղթային դեղատոմսերից անցում էլեկտրոնային տարբերակին. կառավարությունը ներկայացրել է հարցազրույց ԱԱՏՄ ղեկավար Սլավիկ Սարգսյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Գիտնականներն ահազանգում են համաշխարհային պարենային անվտանգության սպառնալիքի մասին

17:50 18.02.2024

Գլոբալ տաքացման հետևանքով մորեխների աճող բռնկումները և նրանց ապրելավայրերի ընդլայնումը սպառնում են պարենային անվտանգությանը: Այս մասին հայտնել են սինգապուրցի և չինացի գիտնականներ Սինյուե Լյուն, Դոնգսյաո Չժանը, Սյաոգանգ Հեն Science Advances գիտական ​​ամսագրի իրենց հոդվածում։ «Անապատի մորեխները սպառնում են բերքի արտադրությանը և սննդի անվտանգությանը: Տիեզերականորեն սինխրոնիզացված մորեխի բռնկումներն էլ ավելի են սրում այս ճգնաժամերը»,- ասվում է […]

̰
ԱՄՆ-ը Հայաստանին 5 մլն դոլար կհատկացնի էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար

16:50 18.02.2024

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) լրացուցիչ 5 մլն դոլար (ընդհանուր $15,7 մլն) կհատկացնի Երևանին՝ «Հայաստանի էներգետիկ հատվածի անվտանգությունն ապահովելու և Հայաստանի կախվածությունը ռուսական և իրանական բնական գազից նվազեցնելու համար»։ Այս մասին փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանը կարող է օգտագործել տնտեսական լծակներ Հայաստանում իրավիճակը ապակայունացնելու համար: «Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունները լուրջ մտավախություններ ունեն, որ Ռուսաստանը կարող […]

̰
BACK_TO_TOP