15:46 04.10.2023
Սեպտեմբերի 1-30-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները․ 32 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 8.531.382 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 36.963.318 ՀՀ դրամ։ 12 […]
12:40 04.10.2023
ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։
11:08 04.10.2023
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 450 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 487.50 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,30 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.60 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
11:00 04.10.2023
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատի» նորանշանակ գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանին։ Նախարարը նրան մաղթել է հաջողություն և արդյունավետ աշխատանք։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել կոմբինատում առկա վիճակի և խնդիրների մասին։ Սասուն Ավետիսյանը հավաստիացրել է, որ խնդիրները հաղթահարելու մասով ունեն ռազմավարություն և կա հստակ պատկերացում առաջիկա անելիքների մասին։ Նորանշանակ գլխավոր տնօրենը վստահեցրել է […]
10:37 04.10.2023
Հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 211.3 մլրդ դրամով կամ 15.0%-ով: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը: Հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 265.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա […]
09:03 04.10.2023
NYMEX բորսայի հոկտեմբերի 3-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները։ Ոսկու գինը նվազել է 0.01%-ով և կազմել 1835.90 դոլար, արծաթի գինն աճել է 0.24%-ով և կազմել 21.19 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.90%-ով և կազմել 869.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
20:42 03.10.2023
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց և Հակարիի կամուրջը հատած տրանսպորտային միջոցների թվի փոփոխություն չի գրանցվել։ Հոկտեմբերի 3-ի ժամը 20:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100 հազար 625 անձ, տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 հազար 195: Այս մասին հոկտեմբերի 3-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը: […]
20:37 03.10.2023
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 3-ին կայացել է ՀՀ և ԻԻՀ միջև գյուղատնտեսական համագործակցության համատեղ կոմիտեի երկրորդ նիստը, որին հայկական կողմից մասնակցում էին նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը, ԻԻՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ։ Իրանական պատվիրակության կազմում էին ԻԻՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Մոհամմադ Էբրահիմ Հասան Նեժադը, ԻԻՀ պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Աշխեն […]
20:17 03.10.2023
Բանկոմատով որոշ գործարքներ կարող են հանգեցնել գումարի կորստի: Փրայմ գործակալության հետ զրույցում PG Partners իրավաբանական ընկերության ավագ կառավարիչ Պետր Գուսյատնիկովը թվարկել է հինգ տարածված սխալ. Առաջինը սխալ մուտքագրված PIN կոդն է: Երրորդ անհաջող փորձից հետո քարտը կարգելափակվի։ Իսկ եթե «պլաստմասսա»-ն խրվում է բանկոմատի ներսում, ապա պետք է բանկային մասնաճյուղում քաղվածք գրել և սպասել, որ աշխատակիցները […]
13:11 03.10.2023
Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների հիմնական ուղղությունները երեքն են. առաջինը` գործարքը հիմնավորող թղթային եղանակով դուրս գրվող փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով դուրս գրելու ամրագրումը, երկրորդը` փաստաթղթավորման պահանջների նկատմամբ հարկային հսկողության գործիքակազմի արդյունավետության բարձրացումն ու պատասխանատվության ամրագրումը եւ վերջինը` գույքի վարձակալության գործարքներ իրականացնող, սակայն հարկերը չհայտարարագրող ֆիզիկական անձանց նկատմամբ պատասխանատվության միջոցների սահմանումը: Այս մասին հոկտեմբերի 3-ին կայացած ԱԺ հերթական […]
11:24 03.10.2023
Արտաքին առևտրի ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնողների համար կստեղծվեն առավել պարզեցված պայմաններ, քանի որ թույլատվական փաստաթղթերի ներկայացման գործընթացը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի նիստում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը։ ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումը ենթադրում է, որ թույլատվական փաստաթղթերի ներկայացման […]
10:35 03.10.2023
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Թոմ Մխոյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում (Շիրակի մարզ, ք. Գյումրի) և հայտնաբերել, որ այնտեղ խախտվել են հայրենական և ԵԱՏՄ իրավական նորմերով այդ ոլորտին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները: ‼️Մասնավորապես՝ արտադրական շինության պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, հնարավոր չի եղել լվանալ և ախտահանել, […]
10:28 03.10.2023
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը։ Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված, հրավիրված հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչները: ՊԵԿ նախագահը կարևորել է պետություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ երկխոսությունը և խորհրդի անդամների ակտիվ մասնակցությունը՝ ներկայացվող օրենսդրական նախագծերի շուրջ քննարկումներին: Խորհրդի նիստի օրակարգում […]
10:12 03.10.2023
Հայաստանից Ռուսաստան գնացող շուրջ 60 բեռնատար՝ բեռնված կոնյակով, սպասում է հսկողության ավարտին, ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, երբեմն որոշում են ապրանքն ուղարկել փորձաքննության: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը: «Կոնյակի նկատմամբ հսկողությունը շատ շուտ է սկսվել Ռուսաստանում: Մարտ-ապրիլ ամիսներից ռուսական մաքսային ծառայությունը […]
08:16 03.10.2023
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 417 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 444 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,14 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.30 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
23:15 02.10.2023
ԼՂ դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 24-ին և դրանից հետո բռնի տեղահանված բոլոր անձինք ՀՀ կառավարության որոշմամբ կստանան 100 հազար դրամ միանվագ աջակցություն՝ առաջնային կարիքների ծախսերի ապահովման համար։ Աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է հետևել նշված քայլերին՝ Քայլ 1. Աջակցությունից օգտվելու համար պարտադիր է, որ անձը հաշվառված լինի ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։ […]
19:55 02.10.2023
Հայաստանում 2023 թ. հունվար-օգոստոս ամիսներին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 262,957 դրամ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2022 թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 17.4% աճ։ Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 9.4%-ով և կազմել 197,258 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 19.2%-ով և կազմել […]
13:54 02.10.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող հումանիտար օգնության ծրագրերն ու հետագա քայլերը: Քննարկումներն ամփոփելով՝ վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, մենք քննարկեցինք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին հումանիտար աջակցություն ցուցաբերելու ընթացքը, կատարված աշխատանքը և հետագա անելիքները: Ես նախ ուզում […]
11:03 02.10.2023
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Սերյոժա Կիրակոսյանին պատկանող պանրի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, Տաշիր համայնք): Մասնավորապես՝ – չի ապահովվել արտադրական շինության տարածք կրծողների և միջատների ներթափանցումից պաշտպանությունը, – հատակը և պատերը չեն եղել անջրանցիկ և լվացվող […]
10:35 02.10.2023
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 414 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 422 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 433 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,12 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.21 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
10:31 01.10.2023
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 400 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 403 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 420 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 428 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,10 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.21 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
20:44 30.09.2023
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների համար սկսում ենք բնակության ծախսերի աջակցության ծրագիր. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մանրամասնել է. «Յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով կտրամադրվի ամսական 40 հազար դրամ, գումարած եւս 10 հազար դրամ մեկ անձի հաշվով՝ կոմունալ բոլոր ծախսերի համար: […]
08:11 30.09.2023
Shantnews.am-ը ներկայացնում է հայկական դրամի փոխարժեքներն այսօրվա դրությամբ՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 398 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 403 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 420 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 428 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4,10 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4,20 դրամը:
11:52 29.09.2023
ՀՀ Պետեկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից 2023 թ. օգոստոս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 717 280, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 39 914-ով կամ 5.9 %-ով:
09:16 29.09.2023
Shantnews.am-ը ներկայացնում է հայկական դրամի փոխարժեքներն այսօրվա դրությամբ՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 393 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 397 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 412 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 418 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4,04 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4,12 դրամը:
19:33 28.09.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել այս օրերին Հայաստանում գտնվող Լիբանանի սոցիալական հարցերի նախարար Հեկտոր Հաջարի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ-ում տեղավորմանն ու անհրաժեշտ օգնության տրամադրմանն առնչվող մի շարք հարցեր։ Նախարար Մկրտչյանն անդրադարձել է տեղահանված անձանց աջակցության ուղղությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող […]
16:58 28.09.2023
Արցախից Հայաստան տեղափոխված բռնի տեղահանված անձանց հոսքի ինտենսիվությունը չի նվազում: Արցախցիների կարիքները գնահատելու և դրանք լուծելու համար Հայաստանի կառավարությունը շարունակաբար միջոցներ կձեռնարկի: Մարդկանց ներուժն օգտագործելու համար գործարկվել է հարթակ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսքով՝ արդեն ավելի քան 800 անձ է կամավորագրվել: Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցելու ցանկություն հայտնող կազմակերպությունների կողմից ֆինանսական նվիրատվություն կատարելու համար […]
15:42 28.09.2023
Oրենքի նախագիծը ներկայացրել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը. «Մենք բյուջեն հաստատում ենք այնպիսի միջավայրում, երբ ունենք տասնյակ հազարավոր տեղահանված փախստականներ, նրանց պետք է ապահովենք անհրաժեշտ առաջնային հոգատարությամբ, իսկ միջնաժամկետ հատվածում ապահովենք արժանապատիվ կեցությունը Հայաստանի Հանրապետությունում: Այս պահին չունենալով հստակ պատկերացում Հայաստան տեղափոխվել ցանկացողների թվի մասին՝ մենք բյուջեում սահմանել ենք առանձին տող ԼՂ-ից բռնագաղթած անձանց վերաբերյալ, […]
13:57 28.09.2023
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի արդյունքում ընդունված որոշման համաձայն, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար սահմանված առցանց անմաքս առևտրի շեմը (միջազգային փոստային առաքանիներով և (կամ) փոխադրողի կողմից տեղափոխվող ապրանքներ) կգործի մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը։ Միաժամանակ կոմիտեն հիշեցնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N […]
10:43 28.09.2023
Shantnews.am-ը ներկայացնում է հայկական դրամի փոխարժեքներն այսօրվա դրությամբ՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 390 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 394 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 408 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 415 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4,03 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4,11 դրամը: