TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+16.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Օզոնի քարտուղարության գործադիր քարտուղարն այցելել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Ամբերդ բարձր լեռնային օդերևութաբանական կայան

11:27 15.09.2023

Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան` սեպտեմբերի 16-ին ընդառաջ Շրջակա միջավայրի նախարարության Օզոնային շերտի պահպանության ծրագրի կողմից կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում, որի շրջանակում առաջին անգամ Հայաստանում էր Օզոնի քարտուղարության գործադիր քարտուղար Սեկի Նակամուրան: Բնապահպանական տոնի առթիվ կազմակերպված միջոցառումների շրջանակում նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի, տնօրենի տեղակալներ Գագիկ Սուրենյանի և […]

̰
ՀայՓոստը կտրուկ իջեցնում է Եվրոպա առաքվող ծանրոցների սակագները

10:54 15.09.2023

ՀայՓոստը դեպի Եվրոպա փոստփոխանակման ուղղություններում կտրուկ իջեցնում է ծանրոցների սակագները: Գնիջեցումը հաջողվել է իրականացնել լոգիստիկ նոր երթուղիների կիրառման, փոստփոխանակման գործընթացների օպտիմալացման, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ բանակցությունների արդյունքում: Օրինակ, եթե մեկ շաբաթ առաջ դեպի Ֆրանսիա կամ Գերմանիա հասցեագրված 20կգ ծանրոցի առաքման ընդհանուր արժեքը կազմում էր 128,900 ՀՀ դրամ, ապա այժմ նույն քաշով ծանրոցը կարելի է […]

̰
Հայկական դրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին

09:51 15.09.2023

Shantnews.am-ը ներկայացնում է ԿԲ-ի սահմանած տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 385 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 387 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 411 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 415 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 3.97 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.05 դրամը:

̰
Այսօր կեսգիշերից Ստեփանակերտ քաղաքի հացի արտադրամասերում կիրականացվի հացի վաճառք

18:50 14.09.2023

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ այս ընթացքում իրականացվել են ալյուրի մատակարարման և ընթացիկ մի շարք այլ աշխատանքներ, և այսօր կեսգիշերից (ժամը 24:00-ից հետո) Ստեփանակերտ քաղաքի հացի արտադրամասերում կիրականացվի հացի վաճառք: Հացը կվաճառվի համար 9 կտրոնով:

̰
Հայաստանում կենսաթոշակառուները 2023 թվականի օգոստոսին 5 մլրդ 500 հազար դրամի անկանխիկ առևտուր են արել

16:50 14.09.2023

Կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ ՀՀ-ում կենսաթոշակառուները 2023 թվականի օգոստոսին 5 մլրդ 500 հազար դրամի անկանխիկ առևտուր են արել։ Նա նշել է, որ կենսաթոշակով անկանխիկ առևտրի համակարգին օգոստոսին միացել է նաև «Հայէկոնոմբանկը», ինչի արդյունքում 15 հազար նոր քաղաքացի է ներգրավվել։ Այս պահին կենսաթոշակային քարտով անկանխիկ առևտուր է […]

̰
Կառավարությունը բանկերի «սև ցուցակում» գտնվող քաղաքացիների համար նախատեսում է մշակել և ներդնել մեխանիզմ

16:26 14.09.2023

ՀՀ կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է պարբերաբար մարդկանց հետ շփումներ ունենալու անհրաժեշտությունը և նշել, որ կան բազմաթիվ որոշումներ, որոնք ձևավորվել են կաբինետներից դուրս գալու և մարդկանց հետ ուղղակի շփումների արդյունքում: Ըստ վարչապետի՝ մշակվում է մի նախագիծ, որի կարգավորման թեման նույնպես նման շփումների արդյունքում է ի հայտ եկել: «Հանրապետությունում մոտավորապես 300 հազար մարդ կա, […]

̰
Երևանում կայացել է հայ-կորեական տնտեսական համագործակցության համաժողովը

16:07 14.09.2023

Սեպտեմբերի 14-ին Երևանում կայացել է հայ-կորեական տնտեսական համագործակցության համաժողովը, որը կազմակերպել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Կորեական առևտրային ներդրումների խթանման գործակալության (КОТRА) հետ համատեղ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, համաժողովին մասնակցել են կորեական մի շարք ընկերություններ, որոնք նշանակալի ձեռքբերումներ են գրանցել վերականգնվող էներգիայի, վերամշակող արդյունաբերության, սննդի և ալկոհոլի, խնամքի միջոցների արտադրության, բժշկության և թվայնացման ոլորտներում։ […]

̰
Այսօրվանից Արցախում կմեկնարկի հացի կտրոնների տրամադրման երկրորդ փուլը

10:05 14.09.2023

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ ս․թ․ սեպտեմբերի 14-ից Ստեփանակերտ քաղաքում կմեկնարկի հացի կտրոնների տրամադրման 2-րդ փուլը, որը կտևի երկու օր։ Կտրոն ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով և հանրային ծառայությունների համարանիշով ներկայանալ կտրոնների տրամադրման այն կետը, որտեղից առաջին փուլի ընթացքում տվյալ ընտանիքը ստացել է հացի կտրոնները: Յուրաքանչյուր ընտանիքից կարող […]

̰
Արտարժույթի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին

09:34 14.09.2023

Shantnews.am-ը ներկայացնում է ԿԲ-ի սահմանած տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ի դրությամբ. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387,50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3,98 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4,07 դրամ:

̰
Ոսկու, արծաթի, պլատինի գները նվազել են

09:17 14.09.2023

NYMEX բորսայի սեպտեմբերի 13-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները: Ոսկու գինը նվազել է 0.03%-ով և կազմել 1931.10 դոլար, արծաթի գինը նվազել է 0.65%-ով և կազմել 23.05 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.10%-ով և կազմել 907.10 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):

̰
Գուտերեշը Լավրովի, Էրդողանի և Զելենսկու հետ կքննարկի հացահատիկի գործարքը

20:28 13.09.2023

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ ծրագրում է քննարկել հացահատիկի գործարքի ապագան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Վլադիմիր Զելենսկու հետ հաջորդ շաբաթ՝ բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ։   «Հաջորդ շաբաթ ես կընդունեմ նախագահ Զելենսկիին, նախագահ Էրդողանին, նախարար Լավրովին, և այս հարցը (հացահատիկի գործարքների մասին» – խմբ.) […]

̰
Երևանյան լճի վրա բացվել է տարածաշրջանում առաջին և միակ լողացող արևային ֆոտովոլտային կայանը

20:04 13.09.2023

Երևանյան լճի վրա բացվել է տարածաշրջանում առաջին և միակ լողացող արևային ֆոտովոլտային կայանը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Պիլոտային այս ծրագիրը կնպաստի վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմանը և Հայաստանի էներգետիկ ոլորտի անկախությանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Բնակարան ձեռք են բերում միջին խավի ներկայացուցիչները. Նիկոլ Փաշինյանը՝ բնակարանների ձեռքբերման, ՃՏՊ-ների, ճանապարհների կառուցման և այլ հարցերի մասին

18:41 13.09.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հարցուպատասխանին անդրադարձել է բնակարանների ձեռքբերման, ճանապարհատրանսպորտային պատահարների, ճանապարհների կառուցման, ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման, վթարային շենքերի փոխարեն նոր շենքեր կառուցելու վերաբերյալ հարցերին: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Սեպտեմբերի 13-ը Հայաստանում կնշվի որպես բնության հատուկ պահպանվող տարածքների օր

11:57 13.09.2023

2021 թվականի սեպտեմբերի 2-ին Կառավարության նիստում ընդունվեց «Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների օրը նշելու մասին» Կառավարության որոշումը, հայտնում է ՇՄ նախարարության մամուլի ծառայությունը: Առաջարկվող օրենսդրական փոփոխությունը նպատակ ուներ նպաստել Հայաստանի Հանրապետության տարածքում բնության հատուկ պահպանվող տարածքների հանդեպ կարևորության բարձրացմանը, բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը, բազմության ենթագիտակցության զարգացմանը, բնապահպանական իրազեկության բարձրացմանը։ Հայաստանը գտնվում է տարածաշրջանի բուսական և […]

̰
Արտարժույթի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին

10:48 13.09.2023

Shantnews.am-ը ներկայացնում է ԿԲ-ի սահմանած տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ի դրությամբ. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387,50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,05 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4,17 դրամ:

̰
Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը

09:22 13.09.2023

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը տեղեկացնում է․ «Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը: Խնդրում ենք չանհանգստանալ»։

̰
Ոսկու գինը նվազել է

09:01 13.09.2023

NYMEX բորսայի սեպտեմբերի 12-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.78%-ով և կազմել 1931.70 դոլար, արծաթի գինը նվազել է 1.15%-ով և կազմել 23.20 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.19%-ով և կազմել 908.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):

̰
ԿԲ-ն սպասում է, որ տարեվերջին կգրանցվի 0-ին մոտ գնաճ

17:36 12.09.2023

Հայաստանի կենտրոնական բանկը կանխատեսում է, որ գնաճը տարեվերջին մոտ կլինի 0-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: «Մենք կարծում ենք, որ այս տարվա վերջին կունենանք 0-ին մոտ գնաճ»,-ասել է ԿԲ նախագահը: Խոսելով դրամի հնարավոր արժևորումից կամ արժեզրկումից՝ Մարտին Գալստյանը ներկայացրել է մի քանի պայմանական սցենարներ: Կարող է լինել, օրինակ, սցենար, […]

̰
Հարկային պարտավորության դադարման դեպքերը կհստակեցվեն. ՊԵԿ նախագահի տեղակալ

16:07 12.09.2023

Նախատեսվում է օրեսնգրքով կիրառվող հասկացությունները համապատասխանեցնել «Սնանկության մասին» օրենքով սահմանված կարգավորումների հետ, քանի որ այդ օրենքում որոշակի փոփոխություններ են եղել ու դրանցից բխում են նաեւ Հարկային օրենսգրքում կատարվող փոփոխությունները, նաեւ հստակեցնել հարկային պարտավորությունների դադարեցման հիմքերը. այս մասին ԱԺ հերթական նիստի ընթացքում ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը՝ առաջին ընթերմամբ «Հայաստանի Հանրապետության հարկային […]

̰
Մաքսային հսկողության արդյունավետության բարձրացմանն ուղղված նախագիծ՝ պայմանավորված նախապես հավաքագրվող տեղեկությունների վերլուծության հանգամանքով

14:38 12.09.2023

Ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածք միջազգային փոստային եւ սուրհանդակային առաքումներով առաքվող ապրանքների համար նախքան այդպիսի առաքանիների՝ երկրի տարածք ժամանումը, դրանց վերաբերյալ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կազմակերպման եւ իրականացման, ինչպես նաեւ մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն փոխադրողների կողմից չի ներկայացվում: Համապատասխան տեղեկատվությունը ներկայացվում է առաքանիների ժամանումից հետո, ինչն ապրանքների բացթողմանն ուղղված մաքսային գործառնությունների իրականացումը մաքսային […]

̰
Ի՞նչ է ներառում Ասկերան քաղաքով Արցախ մուտք գործած ռուսական հումանիտար բեռը

11:32 12.09.2023

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ասկերան քաղաքով Արցախի Հանրապետություն է մուտք գործել ռուսական Կարմիր խաչի մեկ բեռնատար մեքենա՝ բեռնավորված ռուսական արտադրության հումանիտար բեռներով: Ներկայացվում է ապրանքատեսակների ցանկը. 1.Սննդի կոմպլեկտներ՝ 1000 հատ Մեկ հավաքածուն ներառում է՝ -Արևածաղկի ձեթ 0,9լ – 1հատ -Շաքարավազ 1 կգ – 1 հատ -Ցորենի ալյուր […]

̰
Դատախազական ներգործության արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 151 մլն դրամի վնասը

10:25 12.09.2023

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ոսկյա ձուլակտորներ ներմուծելու վերաբերյալ չորս վարույթ: Մասնավորապես՝ պարզվել է, որ 2022 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, «Զվարթնոց» օդանավակայանում զննման են ենթարկվել Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանած քաղաքացիների ուղեբեռները: Զննման արդյունքում հայտնաբերվել են Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող՝ ակնհայտ առևտրային չափաքանակի, գործարանային արտադրության […]

̰
ՊԵԿ-ը ստացել է Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգեր ISO/IEC 27001-2013 ստանդարտի հավաստագիր

10:11 12.09.2023

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ստացել է «Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգեր» ISO/IEC 27001-2013 ստանդարտի միջազգային հավաստագիր: Հավաստագրի տրամադրման իրավասու մարմնի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործող «TÜV Reihnland» կազմակերպության կողմից օրերս ՊԵԿ-ին է հանձնվել համապատասխան հավաստագիրը։ Պետական եկամուտների կոմիտեն շարունակական աշխատանքներ է իրականացնում տեղեկատվական համակարգերի բարելավման և անվտանգության ապահովման ուղղությամբ։ «Մենեջմենթ Միքս» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրի շրջանակում, […]

̰
Հայկական դրամի փոխարժեքները սեպտեմբերի 12-ին

09:23 12.09.2023

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 12-ի դրությամբ. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 416 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.08 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.07 դրամ:

̰
Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ քննարկվել են կառավարություն-համայնք համաներդրմամբ Սյունիքի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը

23:51 11.09.2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր կայացած խորհրդակցության ընթացքում մարզպետի աշխատակազմի անդամների ու քաղաքաշինության, ֆինանսների, զարգացման ծրագրերի պատասխանատուների հետ քննարկել է կառավարություն-համայնք համաներդրմամբ մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը։ Ըստ համայնքների ներկայացվել են ծրագրերը, դրանց կատարման ընթացքն ու ծավալները, որակի մշտադիտարկման արդյունքները, նաև առաջացած խնդիրներն ու դրանց պատճառները։ Տրվել են հանձնարարականներ։

̰
Թուրքիան գազային հանգույցի նախագծի՝ շուկայի մասնակիցների հետազոտություն կանցկացնի

18:12 11.09.2023

Անկարան, որպես Ռուսաստանի առաջարկած գազային հանգույցի նախագծի մաս, մոտ ժամանակներս կանցկացնի շուկայի մասնակիցների ուսումնասիրություն և կքննարկի ներդրումներ ներգրավելու մեխանիզմները, RIA Novosti-ին հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմի աղբյուրը։ «Առաջիկայում գազի կենտրոնի համար շուկայի մասնակիցների ուսումնասիրություն կիրականացվի, այստեղ կարևոր են նաև ներդրումների ներգրավման, առաջարկի և պահանջարկի խնդիրները, մեզ համար այս նախագիծը առաջնահերթ է և իրական»,- ասել է […]

̰
Արտաքին առևտրի ոլորտում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար կստեղծվեն առավել պարզեցված պայմաններ

12:52 11.09.2023

««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է թույլատվական փաստաթղթերի տրամադրումը բացառապես էլեկտրոնային եղանակով տրամադրելու նպատակով իրավական ակտերում փոփոխություններ իրականացնելու գործընթացն ապահովելու անհրաժեշտությամբ: «Մեկ կանգառ, մեկ պատուհան» արտաքին առեւտրի հարթակի եւ պետական կառավարման մարմինների միջեւ հարթակի ներդրմամբ պայմանավորված՝ հայտատուների կողմից դիմումների ներկայացման եւ թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացը կարող է իրականացվել […]

̰
Խոզաններն այրող անձինք տուգանվել են. ԲԸՏՄ

11:41 11.09.2023

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն օգոստոսի 24-ից առ այսօր Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ստացել է խոզանների այրման վերաբերյալ 70 ահազանգ։ Տեսչական մարմնում բոլոր դեպքերով հարուցվել են վարչական վարույթներ, որոնց շրջանակում ինքնությունը պարզված իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ 50.000 – 300.000 ՀՀ դրամի չափով: ԲԸՏՄ-ից հիշեցնում են, որ խոզանների և գյուղատնտեսական […]

̰
Ավելի շատ բերք՝ յուրաքանչյուր կաթիլից․ Հայաստանի ջրային ռեսուրսների պահպանությունը փոփոխվող կլիմայի պայմաններում

11:36 11.09.2023

Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի և ԱԶԲ գյուղատնտեսության, պարենի, բնության և մարզերի զարգացման գծով տնօրեն Յասմին Սիդդիքիի համատեղ հոդվածը պատմում է այն մարտահրավերների մասին, որոնց Հայաստանը բախվելու է գլոբալ տաքացման արդյունքում, ներկայացնում 4 հիմնական քայրեր, որոնք կնպաստեն հետևանքների զգալի մեղմանը։ Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ. Հայաստանը կանգնած է ջրային պաշարներին առնչվող […]

̰
Առաջին անգամ «իԳործ» ծրագրի մասնակից գերատեսչությունների ցանկում է ՀՀ պաշտպանության նախարարությունը

10:17 11.09.2023

Սփյուռքահայ մասնագետները շարունակում են գալ Հայաստան «իԳործ» ծրագրի շրջանակներում պետական համակարգում աշխատանքի անցնելու նպատակով։ Տարեցտարի ավելանում է այն պետական հաստատությունների թիվը, որտեղ աշխատանքի են անցնում «իԳործականները»։ Այս մասին հայտնում է Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակը: Առաջին անգամ ծրագրի մասնակից գերատեսչությունների ցանկում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, որին միացել է Իշխան Թովմասյանը Ֆրանսիայից։ ՀՀ ԱԳՆ-ում ծրագրային մրցույթն անցել […]

̰
BACK_TO_TOP