TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+15.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պատրաստ է կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված 300 ընտանիքի

19:10 27.09.2023

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում ձևավորված օպերատիվ շտաբը այսօր քննարկեց մի շարք աջակցության ծրագրեր՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օժանդակելու նպատակով: Մասնավորապես, Ընկերությունը պատրաստ է ՀՀ մարզերում կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում տրամադրել տեղահանված 300 ընտանիքի՝ համաձայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հաշվառված տվյալների: Նախատեսվում է նաև հնարավորինս կարճ ժամկետներում կազմակերպել Ընկերության հաշվեկշռում գտնվող […]

̰
Նախագծի ընդունմամբ կիրականացվի արդյունավետ հարկային վարչարարություն

15:12 27.09.2023

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նվազեցնել շրջանառության հարկ վճարողների իրացման շրջանառությունների թերհայտարարագրման հնարավոր ռիսկերը` իրականացնելով արդյունավետ հարկային վարչարարություն: Ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի նիստում: Նախագծով առաջարկվում է […]

̰
Հայկական դրամի փոխարժեքները սեպտեմբերի 27-ին

10:38 27.09.2023

Shantnews.am-ը ներկայացնում է ԿԲ-ի սահմանած տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 27-ին. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 387 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 391 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 408 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 415 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4,02 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.11 դրամը:

̰
Ոսկու, արծաթի, պլատինի գները նվազել են

10:22 27.09.2023

NYMEX բորսայի սեպտեմբերի 26-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները։ Ոսկու գինը նվազել է 0.75%-ով և կազմել 1917.90 դոլար, արծաթի գինը նվազել է 0.90%-ով և կազմել 23.02 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.40%-ով և կազմել 907.70 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):

̰
Տնտեսական ակտիվության ցուցանիշները 2023թ. օգոստոսին և անցած տարվա հունվար-օգոստոս ամիսների համեմատությամբ

10:02 26.09.2023

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2023թ. օգոստոսի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները. 2023թ. հունվար– օգոստոսին 2022թ. հունվար– օգոստոսի համեմատությամբ Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.4 % Արդյունաբերության թողարկման ծավալը կրճատվել է -0.1%–ով Ծառայությունների ծավալն աճել է 14.8%–ով Առևտրի շրջանառությունն աճել է 23.1%–ով Շինարարության ծավալն աճել է 17.3%–ով Արտահանման ծավալն աճել է 51.8%–ով Ներմուծման ծավալն աճել է 53.8%–ով։ […]

̰
Արտարժույթի փոխարժեքները սեպտեմբերի 26-ի դրությամբ

08:31 26.09.2023

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները.   ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 390 դրամ։   Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 416 դրամ։   Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,01դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.05 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։

̰
Վահան Քերոբյանը ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին ներկայացրել է տնտեսության ոլորտի վերջին տարիների ձեռքբերումները

20:43 25.09.2023

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը։ Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտի վերջին տարիների ձեռքբերումներն ու պետության կողմից իրականացվող աջակցության գործիքակազմը։ Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակել պետական կազմակերպությունների […]

̰
Քննարկվել է 2024թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

18:36 25.09.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2024թ. պետական բյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի վերաբերյալ: Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, պետբյուջեի նախագիծը քննարկվել է բոլոր գերատեսչությունների հետ: Նշվել է, որ բյուջեի նախագծի մշակման աշխատանքներն իրականացվում են՝ հաշվի առնելով Հայաստանի և աշխարհի տնտեսական զարգացումներն ու կանխատեսումները: Պետբյուջեի ներկայացված նախագծի առնչությամբ ծավալվել […]

̰
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին

10:35 25.09.2023

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 390 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 417 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.05 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։

̰
Արտարժույթի փոխարժեքները՝ սեպտեմբերի 23-ին

15:12 23.09.2023

Սեպտեմբերի 23-ին տարադրամի շուկայում սահմանվել են հետևյալ փոխարժեքները. Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 382 դրամ նվազագույն և 386,50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 390 դրամ նվազագույն և 392,50 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 403 դրամ նվազագույն և 408 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 417 դրամ նվազագույն և 421 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ ռուսական ռուբլին գնվում […]

̰
Կբարձրացվի ՀՀ կառավարության պարտքի կառավարման արդյունավետությունը

15:57 22.09.2023

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որի նպատակն է բարձրացնել ՀՀ կառավարության պարտքի կառավարման արդյունավետությունը, այդ թվում՝ նվազեցնել վերաֆինանսավորման և փոխարժեքի ռիսկերը։ Ըստ հիմնավորման՝ ներկայումս ՀՀ կառավարության պարտքի կառավարման հիմնական ռիսկերից մեկը փոխարժեքի ռիսկն է, որի նվազեցման նպատակով անհրաժեշտ է պարբերաբար իրականացնել ՀՀ կառավարության պարտքի կառուցվածքի բարելավմանն ուղղված գործառնություններ: Ինչպես սահմանված […]

̰
Կապահովվի Շուռնուխի անշարժ գույքը կորցրած ընտանիքների բնակարանային խնդրի լուծումը

15:28 22.09.2023

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղում սահմանազատման հետևանքով իրենց բնակելի նշանակության գույքերի (իրենց հողամասերով և օժանդակ շինություններով) տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների բնակարանային խնդրի լուծումը: Հաշվի առնելով նշված ընտանիքների կարիքների բավարարման հրատապությունը նախատեսվում է լրացուցիչ ֆինանսական միջոցները հատկացնել արդեն իսկ կնքված պայմանագրերի շրջանակներում՝ դրանցում ավելացումներ անելու նպատակով: Ըստ […]

̰

11:28 22.09.2023

Կառավարության որոշումով՝ 2023 թվականի բյուջեից Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարանների աշխատակազմերին հատկացվեց 1,800,091,3 հազար ՀՀ դրամ` իրականացված սուբվենցիոն ծրագրերի վճարման համար։ Այս մասին հայտնում է ՀՀ ՏԿԵ նախարարությունը: Հարցը ՀՀ կառավարության նիստում զեկուցեց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ադրբեջանի հետ առևտուր սկսելու հարցը քննարկելու մասին տեղեկատվությունը սուտ է. ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

09:44 22.09.2023

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, ի պատասխան ԶԼՄ-ներում շրջանառվող ապատեղեկատվության, թե իբր Էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է Ադրբեջանի հետ առևտուր սկսելու հարցը, պաշտոնապես հայտնում է, որ տեղեկատվությունը սուտ է և չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին նշվում է նախարարության ֆեյսբուքյան էջում:

̰
Հայկական դրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին

09:24 22.09.2023

Shantnews.am-ը ներկայացնում է ԿԲ-ի սահմանած տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 386 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 389 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 410 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 417 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.08 դրամը:  

̰
Արտարժույթի փոխարժեքներն այսօրվա դրությամբ

09:54 21.09.2023

Սեպտեմբերի 21-ի դրությամբ տարադրամի շուկայում ՀՀ ԿԲ-ն սահմանել է հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417,50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3.98 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.08 դրամ, ներկայացնում է Shantnews.am-ը:

̰
Վրաստանից Հայաստան էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է

19:27 20.09.2023

2023 թվականին Վրաստանից ռեկորդային քանակությամբ էլեկտրաէներգիա է արտահանվել, «Ալիք մեդիայի» փոխանցմամբ՝ գրում է տնտեսական լուրեր լուսաբանող BusinessMediaGeorgia-ն: Ըստ տվյալների՝ 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանից արտահանվել է 1336,3 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որից երկիրը ստացել է ավելի քան 94 մլն դոլար։ Նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ արտահանումից ստացված եկամուտն աճել է 23 տոկոսով։ 2023 թվականի 8 ամսում […]

̰
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 20-ին

10:38 20.09.2023

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները.   ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 388.50 դրամ։   Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 409դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 416.50 դրամ։   Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3.99դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.08 դրամ։

̰
Սահմանվել են ոսկու, արծաթի, պլատինի գները

10:16 20.09.2023

NYMEX բորսայի սեպտեմբերի 19-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները: Ոսկու գինը նվազել է 0.12%-ով և կազմել 1951.30 դոլար, արծաթի գինը նվազել է 0.51%-ով և կազմել 23.34 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.31%-ով և կազմել 939.60 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):

̰
2023 թ. օգոստոսին 108 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ

11:23 19.09.2023

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. օգոստոս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 108 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող […]

̰
Ստեփանավան համայնքում 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքները լայն թափով շարունակվում են

09:55 19.09.2023

Ստեփանավան համայնքում 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքները լայն թափով շարունակվում են, հայտնում է ՏԿԵ նախարարությունը: Պետություն-համայնք ներդրմամբ իրականացվում են Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի վերանորոգման աշխատանքները՝ 212.791.958 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, որից 50 %-ը հատկացրել է պետությունը, 50 %-ը՝ համայնքը: Արված է աշխատանքների 40 %-ը: Այս ծրագրով կլուծվի նաև մշակույթի պալատի կարևոր խնդիրներից մեկը՝ […]

̰
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 19-ին

09:18 19.09.2023

Սեպտեմբերի 19-ի դրությամբ տարադրամի շուկայում ՀՀ ԿԲ-ն սահմանել է հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3.97 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.07 դրամ, ներկայացնում է Shantnews.am-ը:

̰
Մեկնարկում է ամբողջապես նորարար ծրագիր՝ առանց ֆինանսական սահմանափակման, ցանկացած կազմակերպության և ցանկացած մասնագիտության տեր անձանց համար

19:18 18.09.2023

Եթե ունեք աշխատողի կարիք կամ պատրաստ եք կազմակերպել աշխատանքի համար դիմող անձի մասնագիտական վերապատրաստման գործընթացը, ապա կտրամադրվի ֆինանսավորում՝ Ձեր իսկ առաջարկած չափով՝ Կառավարության, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ԵՄ համագործակցությամբ մեկնարկած նոր նախաձեռնության շրջանակու, հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից; Դիմելիս կազմակերպությունն ինքն է որոշում, թե քանի անձի է պատրաստ վերակրթել, աշխատանքով ապահովել […]

̰
Վահան Քերոբյանը մասնակցել է Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողովին

15:56 18.09.2023

Սեպտեմբերի 18-ին նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողովին, որը կազմակերպվել էր «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի, Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի կողմից։ «ՀՀ և ԱՄԷ միջև առևտրաշրջանառությունը տարեցտարի ավելանում է, ինչի մասին են վկայում վիճակագրական տվյալները։ Այսպես, Հայաստան-ԱՄԷ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2022 թ․կազմել է առավել քան 1 մլրդ […]

̰
Վերին Լարսի անցակետը սեպտեմբերի 18-24-ը կգործի սահմանափակ ռեժիմով

11:33 18.09.2023

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ «Ռոսգրանստրոյի» տնօրինության տեղեկացմամբ՝ Վերին Լարսի ավտոմոբիլային անցակետի վերակառուցման ավարտական ​​փուլով պայմանավորված՝ սեպտեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու ուղղությամբ բեռնատար տրանսպորտային միջոցների համար երթևեկելի գոտիներում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ ՌԴ գնացող ճանապարհին կկազմակերպվի դարձափոխային երթևեկություն։ Սպասվում է թողունակության ժամանակավոր նվազում, ինչը կարող է հանգեցնել բեռնատար տրանսպորտային միջոցների կուտակումների։ […]

̰
Հայկական դրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին

10:44 18.09.2023

Սեպտեմբերի 18-ի դրությամբ տարադրամի շուկայում ՀՀ ԿԲ-ն սահմանել է հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 415 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3.96 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.05 դրամ, ներկայացնում է Shantnews.am-ը:  

̰
Սևանա լճի տարբեր ափամերձ հատվածներից դուրս է բերվել և առգրավվել 253 ապօրինի խեցգետնաորսիչ, 229 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ. շաբաթվա ամփոփում

10:08 18.09.2023

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության կառույցներում նշանավորվել է բնության հատուկ պահպավող տարածքների օրվան նվիրված միջոցառումներով։ Այս մասին հայտնում են նախարարությունից: Այսպիսով՝ «Սևան» ազգային պարկում Պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված խիստ վերահսկողության միջոցառումների արդյունքում Սևանա լճի տարբեր ափամերձ հատվածներից դուրս է բերվել և առգրավվել 253 ապօրինի խեցգետնաորսիչ, 229 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ: Այցելուների […]

̰
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին

09:00 16.09.2023

Shantnews.am-ը ներկայացնում է ԿԲ-ի սահմանած տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 385 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 387 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 407 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 414,50 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 3.98 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.03 դրամը:

̰
Դադարեցվել է Արմավիրի մարզում շահագործվող բենզալցակայանի և կասեցվել Կոտայքի մարզում  շահագործվող գազալցակայանի գործունեությունը

16:07 15.09.2023

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Արմավիրի և Կոտայքի տարածքային ստորաբաժանումերի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել Արմավիրի մարզի գ. Արագած հասցեում Սերգեյ Մովսիսյան Ա/Ձ-ի կողմից շահագործվող բենզալցակայանի և Կոտայքի մարզի Վ. Պտղնի, Սևան-Երևան մայրուղի, թիվ 14 հասցեում «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող […]

̰
ՊԵԿ-ը կանխել է չհայտարարագրված ծխախոտի խոշոր չափաքանակի տեղափոխումը

11:57 15.09.2023

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը շարունակում է անզիջում պայքարն Իրանի Իսլամական Հանրապետությունից ծխախոտների անօրինական ներմուծման դեմ։ Օրերս բացահայտվել է հերթական խոշոր դեպքը։ Մասնավորապես, Մեղրիի մաքսակետ ժամանած բեռնատարի վարորդի խցիկի զննման արդյունքում հայտնաբերվել է 880 տուփ չհայտարարագրած ծխախոտ: Մաքսավորների մոտ կասկածներ է առաջացրել, որ ցեմենտով բարձված բեռնատարում հնարավոր է առկա լինի մաքսային հսկողությունից թաքցված մեծ քանակությամբ […]

̰
BACK_TO_TOP