TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+28.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարության նպատակն է տնտեսության դիվերսիֆիկացումը բոլոր բնագավառներում․ Քերոբյանը՝ Ֆինլանդիայի դեսպանին

22:07 20.11.2023

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 20֊ին ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին և Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրեյթին։ Հանդիպման սկզբում նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը և նշել, որ երկրի ՀՆԱ-ն 2023-ի 9 ամիսներին աճել է 9.2 տոկոսով: Այնուհետև անդրադարձ է կատարվել Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչպես […]

̰
Լոռիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

16:16 20.11.2023

Անհատ ձեռնարկատեր Դավիթ Մխիթարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտը (Լոռու մարզ, Երևանյան խճուղի) գործել է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, ինչն արձանագրվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից նշված կազմակերպությունում իրականացված վերահսկողության ընթացքում: Մասնավորապես՝ սննդի օբյեկտը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդի մեջ, գոլորշու […]

̰
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 20-ին

16:06 20.11.2023

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 402 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 405 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 440 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,53 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,65 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։

̰
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

15:29 20.11.2023

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք, օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային հագուստ, փորձ է արվել տեղափոխել չհայտարարագրված մոտ 2 տոննա ընկույզ, 6 դեպքով փորձել են տեղափոխել մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտներ, բացահայտվել է հայտարարագրում ոչ ճշգրիտ տեղեկություն նշելու դեպք, տարանցման […]

̰
Ոսկու և արծաթի գները նվազել են

11:22 18.11.2023

NYMEX բորսայի նոյեմբերի 17-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները։ Ոսկու գինը նվազել է 0.28%-ով և կազմել 1983.50 դոլար, արծաթի գինը նվազել է 0.54%-ով և կազմել 23.78 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.59%-ով և կազմել 905.10 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):

̰
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

08:04 18.11.2023

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 402 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 405,50 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 440 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,49 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,59 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։

̰
ՀՀ-ում բենզինի գործող գներն արտահայտում են օբյեկտիվ իրականությունը. ՄՊՀ

18:54 17.11.2023

ՄՊՀ-ն իրականացնում է իր գործառույթները և հետևում, որպեսզի բենզինի շուկայում գների չհիմնավորված տատանումներ տեղի չունենան Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բենզինի շրջանառության ոլորտը։ Հանձնաժողովը հստակ իրականացնում է իր գործառույթները՝ ամենօրյա ռեժիմով հետևելով, որպեսզի բենզինի շուկայում գործունեություն իրականացնող տնտեսավարողների կողմից իրացման գների չհիմնավորված տատանումներ տեղի չունենան: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄՊՀ-ն: Հանձնաժողովի […]

̰
Անհրաժեշտ պայմաններ կապահովվեն անկանխիկ վճարումների համակարգին անցում կատարելու համար

16:14 17.11.2023

Կառավարությունը հավանություն է տվել «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում վճարային քարտեր ընդունող սարքեր՝ պոս (pos) տերմինալներ տեղադրելու մասին» ՀՀ կառավարության որոշմանը: Որոշման ընդունումը պայմանավորված է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ՝ վճարային քարտեր ընդունող ՊՈՍ (POS) տերմինալների կիրառման ընդլայնմամբ պայմանավորված ապահովելով պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող անկանխիկ վճարումները և նվազեցնելով […]

̰
2023 թ. հոկտեմբերին 44 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում

11:08 17.11.2023

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 44 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 20.2 […]

̰
Արտարժույթի փոխարժեքները նոյեմբերի 17-ին

08:37 17.11.2023

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 402 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 405 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 442 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,60 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։

̰
Ինչ պետք է իմանալ ՀԴՄ կիրառման կանոնների մասին

15:03 16.11.2023

ՀՀ ՊԵԿ-ը հրապարարակել է ՀԴՄ կիրառման կանոնների վերաբերյալ տարածված հարցերի պատասխաններ։ Ո՞ր դեպքերում է պարտադիր ՀԴՄ-ի կիրառումը Հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանը ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում` կանխավճար կամ մասնակի վճարում ընդունելու դեպքում: Որո՞նք են ՀԴՄ կիրառման կանոնները ՀԴՄ կիրառողը պարտավոր […]

̰
ԱԺ խմբակցություններն իրենց դիրքորոշումներն են հայտնել գալիք տարվա պետական բյուջեի նախագծի վերաբերյալ

14:12 16.11.2023

ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ԱԺ «Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Արթուր Խաչատրյանը: Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին՝ նա նշել է, որ տնտեսական նպատակահարմարության որեւէ հաշվարկ ծրագրի հետեւում չկա: Արթուր Խաչատրյանի հավաստմամբ «Հայաստան» դաշինքը մանրակրկիտ ուսումնասիրել է Կառավարության կողմից ներկայացված 2024 թվականի նախագիծը: «Առաջարկվող բյուջեն Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած խնդիրների լուծման համարժեք քայլեր եւ […]

̰
Ներկայացվել է պատմական ժամանակների պատմական բյուջե. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

12:58 16.11.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթում ֆինանսական գլխավոր փաստաթուղթը որակել է պատմական ժամանակների պատմական բյուջե: Գործադիրի ղեկավարը մատնանշել է մի շարք պատճառներ. բյուջեի եկամտային մասը 2018 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվում է՝ ավելանալով 1 տրիլիոն 334 միլիարդ դրամով կամ շուրջ 3 միլիարդ դոլարով: Ավելի քան կրկնապատկվում է բյուջեի ծախսային մասը, […]

̰ ̰
Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում ներկայացրել է ԿԳՄՍՆ 2024 թ. բյուջեի հիմնական գերակայությունները

10:59 16.11.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2024 թվականի բյուջեն նախատեսված է 345 մլրդ դրամ, որը նախորդ տարվա ծախսերի համեմատ աճել է 95 մլրդ դրամով կամ 38%-ով։ Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նոյեմբերի 15-ին Ազգային ժողովում քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ […]

̰
2023 թ. հոկտեմբերին 134 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ

10:54 16.11.2023

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 134 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող […]

̰
Սուբվենցիոն ծրագրերով Բյուրեղավան համայնքում կառուցվում են մարզադպրոց և ոռոգման ցանց

10:48 16.11.2023

Կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով Բյուրեղավան համայնքում մարզադաշտի հարևանությամբ հիմքից կառուցվում է ժամանակակից լուծումներով մարզադպրոց. ծրագիրն ուղղված է սպորտային կյանքի աշխուժացմանը։ Շինարարական աշխատանքները սկսվել են հունիսից և այս պահին էլ ակտիվորեն ընթանում են. կառուցվում են մոնոլիտե սյուներ և հեծաններ։ Նոր կառուցվող մարզադպրոցը, համաձայն նախագծի, ունենալու է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան պայմաններ, գործելու են տարբեր մարզաձևերի խմբակներ: […]

̰
Երևանում կասեցվել է մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

10:43 16.11.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Գանջալյան եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (ք․ Երևան): Մասնավորապես՝ արտադրական շինության պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, հեշտությամբ չեն մաքրվել և անհրաժեշտության դեպքում հնարավոր չի եղել ախտահանել, արտադրական շինության […]

̰
Հողային բարեփոխումների փորձնական ծրագրի

10:14 16.11.2023

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է հողային բարեփոխումների փորձնական ծրագրի մասին: Ծրագրի նպատակն է նպաստել հողերի միավորմանը, հողերի շուկայի զարգացմանը և հողերի օգտագործման մակարդակի բարձրացմանը, որն իրականացվելու է կազմակերպության կողմից ներկայացվող 5 բաղադրիչով․ հողերի իրավական կարգավիճակի ճշգրտում, չօգտագործվող հողերի գույքագրում հողերի առուվաճառք գործարքի միջնորդություն հողամասերի միավորում (կոնսոլիդացիա) հողերի բարելավում Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով […]

̰
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 16-ին

09:36 16.11.2023

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 402 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 405 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 443 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,48 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,55 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։

̰
Ճապոնիա կատարած այցի շրջանակում Վահան Քերոբյանը Յոշիկի Մատոյի հետ պայմանագիր է կնքել

17:06 15.11.2023

Ճապոնիա կատարած այցի շրջանակում նախարար Վահան Քերոբյանը և MASH Corporation ընկերության գլխավոր տնօրեն Յոշիկի Մատոն կնքել են պայմանագիր՝ «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության համար ընկերության կողմից ծառայությունների մատուցման վերաբերյալ։ MASH-ը խոշորագույն կորպորացիա է, որը տրամադրում է համալիր ծառայություններ լայնածավալ մշակութային, սպորտային և վիրտուալ միջազգային ցուցահանդեսների կազմակերպման հարցում, աջակցում է Ճապոնիայի ղեկավար […]

̰
2023 թ. հոկտեմբերին 517 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում

16:16 15.11.2023

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 517հարկ վճարողի մոտ: Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ […]

̰
2024 թ. պետական բյուջեն ծախսային և եկամտային ծավալներով Հայաստանի պատմության մեջ ամենամեծն է. Գեւորգ Պապոյան

15:12 15.11.2023

Պետական բյուջեն առաջին հերթին քաղաքական փաստաթուղթ է եւ հետո միայն` ֆինանսական: Ինչու քաղաքակա՞ն, քանի որ պետական բյուջեն առաջին հերթին արտացոլում է այն քաղաքական հանձնառությունները եւ քաղաքականությունները, որոնք ստանձնել է գործող Կառավարությունը եւ վերջինիս քաղաքական հենարան հանդիսացող կառավարող խմբակցությունը. ասել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նոյեմբերի 15-ի ԱԺ նիստում «ՀՀ 2024 […]

̰
Բյուջեն ստեղծում է երկարաժամկետ ու կայուն աճը շարունակելու հիմք. Բաբկեն Թունյան

14:34 15.11.2023

Եկող տարվա բյուջեն նախատեսվում է մոտ 3 տրիլիոն դրամի չափով, եկամուտները՝ մոտավորապես 1,6 տրիլիոն դրամի չափով եւ պակասուրդը՝ մոտավորապես 340 մլրդ դրամ: Պակասուրդը կազմում է ՀՆԱ-ի 3,2 տոկոսը: Ըստ անհրաժեշտության՝ հնարավոր է պակասուրդի ծավալն ավելանա: Գալիք տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթով բյուջետային հատկացումների ու խնդիրների վերաբերյալ ՀՀ ԱԺ հերթական նիստում խոսելիս նշել է ՀՀ ԱԺ տնտեսական […]

̰
Հարկաբյուջետային քաղաքականությունը 2024 թ. շարունակելու է առաջնորդվել 7 տոկոս տնտեսական աճի ապահովման նպատակով. ԿԲ նախագահ

13:42 15.11.2023

Կառավարության հնգամյա ծրագրի նպատակային թիրախների ապահովման սկզբունքի, ինչպես նաեւ ՀՀ տնտեսության համար ձեւավորված դրական զարգացումների պահպանման պայմաններում հարկաբյուջետային քաղաքականությունը 2024 թվականին շարունակելու է առաջնորդվել 7 տոկոս տնտեսական աճի ապահովման նպատակով՝ շեշտադրելով հարկաբյուջետային կայունության պահպանումն ու տնտեսական ներուժի աճին ուղղված պետական ներդրումների էական ավելացումը: Նշված տնտեսական քաղաքականության հիմքում ընկած է արտադրողականության եւ մրցունակության համար անհրաժեշտ պայմանների […]

̰
2024 թ. ՀՀ-ն ունենալու է զարգացման նոր որակի բարձրանալու մեծ հնարավորություններ. քննարկվում է բյուջեի նախագիծը

12:17 15.11.2023

Չնայած դժվարին մարտահրավերներին՝ հուրախություն բոլորիս, Հայաստանի տնտեսությունը դրսեւորել եւ շարունակում է դրսեւորել բավականին բարձր դիմադրողականություն, այդ թվում՝ շնորհիվ Կառավարության եւ Կենտրոնական բանկի կողմից շարունակաբար իրականացվող արդյունավետ մակրոտնտեսական քաղաքականությունների եւ համարժեք գործողությունների: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նոյեմբերի 15-ին Ազգային ժողովում քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: […]

̰
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 15-ին

10:50 15.11.2023

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 405,50 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 440 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,43 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,53 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։

̰
«Մրցակցային ներուժի խթանում՝ որակը պահպանելով». կայացել է Որակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում

10:34 15.11.2023

Նոյեմբերի 14-ին Երևանում կայացել է Որակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում, որն այս տարի անց էր կացվում «Մրցակցային ներուժի խթանում՝ որակը պահպանելով» խորագրի ներքո, հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայթությունը: Միջոցառման նպատակն էր խրախուսել ընկերություններին բարելավել արտադրության գործընթացները, բարձրացնել ապրանքների և ծառայությունների որակը՝ հաճախորդների գոհունակությունն ու կայուն աճն ապահովելու համար: Միջոցառման ընթացքում Էկոնոմիկայի նախարարության Որակի […]

̰
Նավթի գները նվազել են

10:11 15.11.2023

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների նոյեմբերի 14-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի գները: Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.06%-ով և կազմել 78.49 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.10%-ով և կազմել 82.74 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: […]

̰
Թանկարժեք մետաղների գներն աճել են

09:38 15.11.2023

NYMEX բորսայի նոյեմբերի 14-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները: Ոսկու գինն աճել է 1.11%-ով և կազմել 1970.30 դոլար, արծաթի գինն աճել է 3.71%-ով և կազմել 23.23 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 2.35%-ով և կազմել 890.20 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):

̰
BACK_TO_TOP