TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+25.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«TOON EXPO 2023» անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնյաները

19:05 06.09.2023

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը և նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանը սեպտեմբերի 6-ին մասնակցել են «TOON EXPO 2023» անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ցուցահանդեսի բացմանը: Քաղաքաշինության կոմիտեի անունից շնորհավորելով կազմակերպիչներին և մասնակիցներին՝ Դավիթ Գրիգորյանը կարևորել է կառուցապատման և շինարարության ոլորտը խթանող նման միջոցառումները՝ հաշվի առնելով հանրապետությունում իրականացվող շինարարության մեծ ծավալները և դրանցում բնակարանաշինական […]

̰
Վաղը Ստեփանակերտում հացի վաճառքը կիրականացվի համար 3 կտրոնով, անհրաժեշտ քանակությամբ այլուրը մատակարարված է. ԱՀ ՍԶՄՆ

18:51 06.09.2023

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը Արցախի քաղաքացիներին տեղեկացնում է, որ ս. թ. սեպտեմբերի 7-ին Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի համար 3 կտրոնով: «Այն քաղաքացիները, ովքեր չեն կարողացել օգտվել սեպտեմբերի 5-ի և 6-ի համար նախատեսված համար 1 և 2 կտրոններից, կարող են այդ կտրոններով հացը գնել նույնպես սեպտեմբերի 7-ին: Հայտնում ենք, որ անհրաժեշտ քանակությամբ ալյուրն […]

̰
Հունվար-օգոստոս ամիսներին ՊԵԿ-ի կողմից ապահովվել է 1 տրլն 422.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

14:10 06.09.2023

Հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 422.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 190.8 մլրդ դրամով կամ 15.5%-ով: Հունվար-օգոստոս ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 244.8 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է […]

̰
Վարչապետին են ներկայացվել Շիրակի մարզպետի աշխատակազմի 2022թ. աշխատանքային գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ ծրագրերը

12:21 06.09.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Գյումրիում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է Շիրակի մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և […]

̰
Իտալական շուկան առավել հասանելի կդառնա հայ գործարարների համար. կայացել է հայ-իտալական «Ամրապնդելով գործընկերային կապերը» ֆորումը

11:55 06.09.2023

Հայ Գործարարների Ասոցիացիան Էկոնոմիկայի նախարարության և Իտալա-ռուսական առևտրային պալատի հետ համատեղ սեպտեմբերի 5-ին Երևանում անցկացրեց հայ-իտալական «Ամրապնդելով գործընկերային կապերը» ֆորումը։ Ֆորումին մեկնարկ տրվեց Հայ գործարարների ասոցիացիայի և Իտալա-ռուսական առևտրային պալատի միջև կնքված հուշագրի արդյունքում մշակված նոր թվային հարթակին։ Այսուհետ, ցանկացած հայ գործարար լրացնելով հայտադիմում https://www.armassociation.com/hy/partners կայքում և նշելով թե իտալական, որ ընկերության հետ է ցանկանում […]

̰
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 6-ի դրությամբ

10:40 06.09.2023

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 416 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3.91 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.02 դրամ:

̰
1 տրլն 265 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, աշխատատեղերի աճ.  ՊԵԿ-ն ամփոփում է օգոստոսը

10:33 05.09.2023

1 տրլն 265 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, աշխատատեղերի աճ, մաքսային և հարկային բարեփոխումներ, հետբացթողումային հսկողության կատարելագործում, միջազգային համագործակցություն։ Այս ամենը և ավելին՝ կոմիտեի հունիս ամսվա գործունեությունն ամփոփող տեղեկատվական հոլովակում։

̰
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 5-ի դրությամբ

09:49 05.09.2023

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 5-ին՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384,50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387,50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 419 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3,95 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4,05 դրամ:

̰
Մարդիկ հաճախ այրում են խոզաններն ու բուսական մնացորդները՝ նպաստելով հողի որակական հատկությունների կորստին. ՇՄ նախարարության հիշեցումը

20:05 04.09.2023

Հրդեհները շրջակա միջավայրին, ինչպես նաև մեր երկրի կենսաբազմազանությանն ու կենսաանվտանգությանն սպառնացող թիվ մեկ մարտահրավերներից է։ Հրդեհների առաջացման պատճառները լինում են և՛ բնածին, և՛ մարդածին, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ դրանք գլխավորապես մարդածին են և մարդկային անուշադրության կամ սխալ գործունեության արդյունք։ Այս մասին հիշեցնում է Շրջակա միջավայրի նախարարությունը: Հաճախ մարդիկ, չգիտակցելով դրա բացասական հետևանքները, գյուղատնտեսական […]

̰
Սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2023 ծրագրի շրջանակներում սեպտեմբերի մեկից պետական համակարգն ընդունել է 45 մասնագետի

19:37 04.09.2023

ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2023 ծրագրի շրջանակներում սեպտեմբերի մեկից պետական համակարգն ընդունել է արդեն 45 մասնագետի: Նրանք ժամանել են 14 երկրից և արդեն իսկ աշխատում են ՀՀ տարբեր գերատեսչություններում: Նոր «իԳործ»-ականները որակավորված մասնագետներ են միջազգային հարաբերությունների և իրավունքի, բարձր տեխնոլոգիաների, տնտեսագիտության, ֆինանսների, բիզնես կառավարման, հանրային առողջապահության, կրթության, հանրային կապերի ու հաղորդակցության, արվեստի և […]

̰
Սեպտեմբերի 5-ին Ստեփանակերտ քաղաքում գործող հացի արտադրամասերում կիրականացվի հացի վաճառք

19:01 04.09.2023

Տեղեկացնում ենք, որ ս.թ. սեպտեմբերի 5-ին Ստեփանակերտ քաղաքում գործող հացի արտադրամասերում կիրականացվի հացի վաճառք: Հացը կվաճառվի համար 1 կտրոնով: Այս մասին հայտնում է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը:

̰
Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ առաջին փոխնախագահին

15:35 04.09.2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկի գլխավորած պատվիրակությունը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը Կառավարության կողմից վերահաստատել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության կարևորությունը Հայաստանի համար թե՛ մասնավոր, թե՛ պետական ծրագրերում ներգրավվածության տեսանկյունից: Մհեր Գրիգորյանն ընդգծել է ՎԶԵԲ-ի բարձր դերը մասնավոր հատվածում ճիշտ բիզնես մշակույթի ներմուծման հարցում և նշել երկրի զարգացման […]

̰
Ինչպե՞ս հաշվարկել և վճարել ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց Հայաստանում և օտարերկրյա պետություններում ստացված հարկվող եկամտից եկամտային հարկը

13:51 04.09.2023

Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հարկվող՝ եկամուտ ստացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ՀՀ օրենսդրության համաձայն, պարտավոր են հաշվարկել և վճարել եկամտային հարկ սահմանված դրույքաչափերով: Ստացված եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի գումարները նվազեցվում են ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարի չափով, ինչը չպետք է գերազանցի Հայաստանում հաշվարկվող եկամտային հարկի գումարները: Իսկ եթե Հայաստանում առաջանում է […]

̰
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի բացման արարողությանը

10:16 04.09.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին ներկա է գտնվել Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի բացման արարողությանն ու առաջին դասարանցիների նորամուտին նվիրված միջոցառմանը: Դպրոցի նախկին շենքը քանդվել է, վերակառուցման ժամանակ պահպանվել է միայն նախկին շենքի ճակատային պատը, որը պատմամշակութային արժեք ունի: Նոր շենքն ամբողջությամբ կառուցվել է երկաթբետոնե կոնստրուկտիվ լուծումներով: Շենքի սեյսմիկ ամրությունը հաշվարկված է […]

̰
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 4-ի դրությամբ

10:05 04.09.2023

Shantnews.am-ը ներկայացնում է սեպտեմբերի 4-ի դրությամբ ԿԲ-ի սահմանած տարադրամի փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387,50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 419,50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3,98 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4,08 դրամ:

̰
Արցախում հացի վաճառքը ևս կիրականացվի կտրոններով

19:45 03.09.2023

ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից հայտնում են, որ ս.թ. սեպտեմբերի 5-ից Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով, իսկ կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 4-ից։ «Կտրոն ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով և հանրային ծառայությունների համարանիշով ներկայանալ կտրոնների տրամադրման կետեր, որոնք կգործեն ժամը 10:00-18:30-ը՝ հաշվի առնելով կտրոնների տրամադրման յուրաքանչյուր կետի հասցեում լույսերի հովհարային […]

̰
Հորատանցքերի վիճակի ուսումնասիրություն, Սևանա լճի խնդիրների, էկոհամակարգի սպառնալիքների քննարկումներ. անցած շաբաթը ՇՄ նախարարության կառույցներում

12:29 03.09.2023

Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացնում է անցնող աշխատանքային շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնում «Հիդրոօդերևութաբանության զարգացման հիմնախնդիրներն ու հեռանկարները կիսալեռնային և լեռնային երկրներում» միջազգային գիտակիրառական գիտաժողովն է անցկացվել՝ «Սևանա լիճ թափվող գետերի ձմեռային սակավաջուր շրջանի ջրի ծախսի բնութագրերի ջրաէկոլոգիական գնահատումը» և «Գարնանային վարարումների շրջանում գետային հոսքի կարճաժամկետ հավանականային կանխատեսում» թեմաներով։ Ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայության […]

̰
Արտարժույթի փոխարժեքները սեպտեմբերի 3-ին

10:33 03.09.2023

Սեպտեմբերի 3-ին տարադրամի շուկայում սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3.98 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.08 դրամ:

̰
Մենք ունենք կայացած ինստիտուտ՝ հանձինս և՛ ԿԲ-ի, և՛ ֆինանսական համակարգի, և՛ դրամի. Վահագն Խաչատուրյան

22:10 02.09.2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած գիտաժողովում: Նախագահն իր խոսքում ողջունել է բարձր մակարդակի գիտաժողովի անցկացումը և արդյունավետ աշխատանք մաղթել մասնակիցներին: Իր ելույթում նա անդրադարձել է հայաստանյան ֆինանսական շուկայի վիճակին՝ հայտարարելով, որ այն կայացած է:

̰
Չինաստանը նշել է, թե ինչպես է դոլարը կորցնում իր դիրքերը համաշխարհային շուկայում

16:40 02.09.2023

Թուրքիայում Չինաստանի դեսպան Լյու Շաոբինը հայտարարել է, որ աշխարհում աճում է դոլարի օգտագործումից հրաժարվելու միտումը։ Այս մասին հաղորդվում է թուրքական Aydınlık ամսագիրը։ Դիվանագետը նշել է, որ BRICS երկրները հակված են առևտուր անել ազգային արժույթներով։ Ի պատասխան՝ Վաշինգտոնը միակողմանի միջոցներ է ձեռնարկում համաշխարհային բեմում իր առաջնորդությունը պահպանելու համար, ընդգծել է դեսպանը։ «Դոլարը ԱՄՆ-ի համաշխարհային տիրապետության գործիքն […]

̰
Արտարժույթի փոխարժեքները սեպտեմբերի 2-ին

08:50 02.09.2023

Shantnews.am-ը ներկայացնում է ԿԲ-ի սահմանած արտարժույթի փոխարժեքները այսօրվա դրությամբ. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 384 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 387.50 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 414 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 421 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 3.98 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.08 դրամը:

̰
«Վայլդբերրիզ» ընկերության մոտ ներմուծման ԱԱՀ-ի մասով առկա են եղել չհաշվարկված և պետական բյուջե չվճարված հարկեր. ՊԵԿ

18:53 01.09.2023

ՀՀ ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության կողմից իրականացրած վերլուծական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ «Վայլդբերրիզ» ՍՊ ընկերության մոտ ներմուծման ԱԱՀ-ի մասով առկա են չհաշվարկված և պետական բյուջե չվճարված հարկեր` ԵԱՏՄ անդամ պետություններից իրականացված ներմուծման գործարքների մասով: Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: Մայիս-հուլիս ամիսների ընթացքում ՊԵԿ-ի կողմից անհամապատասխանությունները ներկայացվել են ընկերությանը, […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ տարածաշրջանային տնօրենին

15:13 01.09.2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան և Հայաստանում ԱՄՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը: Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է, չնայած բարդ ժամանակաշրջանին, Հայաստանի արձանագրված մակրոտնտեսական բարձր ցուցանիշները և այդ ուղղությամբ Կառավարության […]

̰
Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել ԱՄՀ տարածաշրջանային տնօրենի հետ

14:24 01.09.2023

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան և Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը: Ողջունելով զրուցակցին՝ փոխվարչապետը ներկայացրել է ընթացիկ տնտեսական զարգացումները և դրանց վրա հիմնված միջնաժամկետ կանխատեսումները՝ դրանց իրականացման տեսանկյունից կարևորելով […]

̰
Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը կապանում

12:37 01.09.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Արմեն Հարությունյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը (Սյունիքի մարզ, ք. Կապան): Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են:

̰
Բացահայտվել են մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցներն այլ անձանց հանձնելու դեպքեր

12:13 01.09.2023

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները համատեղ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում իրականացրել են հսկողական աշխատանքներ: Արդյունքում բացահայտվել են առանց մաքսային մարմնի գրավոր թույլտվության` մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցներն այլ անձանց հանձնելու մի շարք դեպքեր։ Այսպես, 2023 թ. օգոստոսի 1-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ստուգվել է 130-ից […]

̰
Թուրքիան զգուշացնում է Արևմուտքին գյուղատնտեսական ապրանքների գների աճի մասին

09:25 01.09.2023

Գյուղմթերքի գների կտրուկ աճի ռիսկեր կան Սև ծովում էսկալացիայի համատեքստում, այս մասին Անկարան զգուշացրել է արևմտյան գործընկերներին շփումների ժամանակ, RIA Novosti-ին հայտնել է հացահատիկի գործարքի շուրջ բանակցություններին մասնակցող աղբյուրը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հինգշաբթի Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո ասել է, որ Թուրքիան և ՄԱԿ-ը պատրաստել են մի շարք նոր առաջարկներ […]

̰
Հայկական դրամի փոխարժեքները սեպտեմբերի 1-ին

08:53 01.09.2023

Սեպտեմբերի 1-ի դրությամբ տարադրամի շուկայում ՀՀ ԿԲ-ն սահմանել է հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3.09 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.05 դրամ, ներկայացնում է Shantnews.am-ը:

̰
Հոկտեմբերի 1-ից հաշվարկային փաստաթղթերը հնարավոր է լինելու դուրս գրել միայն նոր՝ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգով

15:48 29.08.2023

Հոկտեմբերի 1-ից հաշվարկային փաստաթղթերը հնարավոր է լինելու դուրս գրել միայն նոր՝ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգով։ Համակարգ հնարավոր է մուտք գործել ՊԵԿ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային (file-online.taxservice.am) համակարգի միջոցով։ Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ նախկին՝ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր» (e-invoicing) համակարգի միջոցով այլևս հնարավոր չի լինելու դուրս գրել նոր հաշվարկային փաստաթղթեր, սակայն հնարավոր է լինելու […]

̰
ՔԿ-ում քրեական վարույթներով 2023թ․ առաջին կիսամյակում վերականգնվել է 15 մլրդ 825 մլն դրամի գույքային վնաս

15:42 29.08.2023

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ամփոփել է ՀՀ քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում քրեական վարույթներով պարզված՝ պատճառված գույքային վնասի և դրա վերականգնման ուղղությամբ 2023 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքները: Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է հանցագործությամբ պատճառված 2 մլրդ 735 մլն ՀՀ դրամի չափով վնաս։ Մասնավորապես վերականգնվել է ՝ • պետությանը պատճառված […]

̰
BACK_TO_TOP