




10:08 18.09.2023
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության կառույցներում նշանավորվել է բնության հատուկ պահպավող տարածքների օրվան նվիրված միջոցառումներով։ Այս մասին հայտնում են նախարարությունից:
Այսպիսով՝
«Սևան» ազգային պարկում
Պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված խիստ վերահսկողության միջոցառումների արդյունքում Սևանա լճի տարբեր ափամերձ հատվածներից դուրս է բերվել և առգրավվել 253 ապօրինի խեցգետնաորսիչ, 229 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ:
Այցելուների կենտրոնում Հայաստանի ԲՀՊՏ-ների վերաբերյալ սեմինար-քննարկում է կազմակերպվել Սևանի ավագ դպրոցի սաների համար․ վերջիններս ծանոթացել են «Սևան» ազգային պարկի ֆլորային, ֆաունային, բնապահպանական առանձնահատկություններին, արգելոցներին, արգելավայրերին:
‹‹Դիլիջան›› ազգային պարկում
ՊՈԱԿ-ի, շրջակա միջավայրի նախարարության և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի հետ համագործակցության շրջանակում շարունակվում են կենսաբազմազանության, մասնավորապես՝ ձկնաբանության և բուսաբանության ուսումնասիրությունները։ Դրանք իրականացվում են
անոթավոր բույսերի տեսակային կազմի, դրանց խտության, սպառնալիքների, Խաչարձան, Գետիկ, Հաղարծին գետերում հանդիպող ձկների տեսակային կազմի, դրանց քանակական հարաբերակցության վերաբերյալ։
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր»-ում
Գիտության և զբոսաշրջության բաժնի ներկայացուցիչները ԲՀՊՏ օրվա կապակցությամբ էկոկրթական հանդիպում են ունեցել Կապանի թիվ 1 դպրոցի աշակերտների հետ։ Նրանց են ներկայացվել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների դերն ու ստեղծման նպատակները, դասակարգումը, բնական գործընթացների խախտում առաջացնող գործոնները, կենսոլորտային համալիրների ստեղծման նպատակները, համալիրի գործունեությունը։
Արգելոցապարկային Համալիրում
«Զիկատար» պետական արգելավայրում «Հայաստանի ԲՀՊՏ- ները», «Էկոտուրիզմը ԲՀՊՏ-ներում» թեմաներով էկոկրթական սեմինար և արշավ է կազմակերպվել Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողների համար: Թեստային աշխատանքի միջոցով ամփոփվել են քննարկված թեմաները, մասնակիցներին տրվել են պատվոգրեր և հավաստագրեր:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում
Բնապահպանական-կրթական միջոցառումներ են կազմակերպվել Վեդիի ավագ և Տափերականի միջնակարգ դպրոցի բարձր դասարանների աշակերտների համար: Աշակերտներին ներկայացվել են
հայաստանյան ԲՀՊՏ-ները, դրանց նշանակությունը կենսաբազմազանության պահպանման գործընթացում, արգելոցի պատմությունը, ջրագրությունը, լանդշաֆտները, էկոհամակարգերը, բուսական և կենդանական աշխարհը։
22:55 15.08.2025
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հարավային Կորեային Ազատագրման օրվա կապակցությամբՀայաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Կորեայի Հանրապետությանը՝ Ազատագրման օրվա կապակցությամբ։ «Ջերմ շնորհավորանքներ և խաղաղության ու բարգավաճման լավագույն մաղթանքներն ենք հղում Կորեայի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ Ազատագրման օրվա կապակցությամբ։ Հայաստանը ձգտում է շարունակել զարգացնել Հայաստանի Հանրապետություն-Կորեայի Հանրապետություն հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,- նշվում է Հայաստանի ԱԳՆ-ի՝ X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ Warm congratulations & best […] ...
22:48 15.08.2025
«Արարատ-Արմենիան» ավարտել է ելույթն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում«Արարատ-Արմենիան» ավարտել է ելույթն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում: Պրահայի «Սպարտայի» դեմ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում հայկական թիմը ևս պարտվել է, այս անգամ 1-2 հաշվով: Պրեմիեր լիգայի փոխչեմպիոնը առաջին խաղում պարտվել էր 1-4 հաշվով: ...
22:41 15.08.2025
Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել «Avatr» մակնիշի ավտոմեքենայում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրիցՕգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան փողոցի 77/7 հասցեում՝ «Շիրակ մոլ»-ի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Գյումրու թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։ […] ...
22:33 15.08.2025
Արդյո՞ք Էրդողանը կլինի Դոնալդ Թրամփի մրցակիցը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար պայքարումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես առաջադրվել է որպես Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի թեկնածու: Հայաստանը նրան առաջադրած երկրներից մեկն է: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշատակված այդ 7 պետություններից 5-ը պաշտպանել են Թրամփի առաջադրումը առաջին դեմքերի շուրթերով, այդ թվում նաև Հայաստանը, մեկը՝ կառավարության մակարդակով, մեկն էլ արտգործնախարարի մակարդակով: Բայց ի՞նչն […] ...
22:22 15.08.2025
Պատրաստ եմ մենամարտել յուրաքանչյուրի դեմ, ով ինձ արժանի կլինի․ ԾառուկյանUFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանը խոսել է առաջիկա ծրագրերի մասին, հաղորդում է UFC-ի մամուլի ծառայությունը: «Դեռևս նորություններ չկան, սպասում ենք։ Լսել եմ, որ Իլյան ցանկանում է վերադառնալ հունվարին, բայց ես ցանկանում եմ մենամարտել մինչև հունվար։ Ես երկար ժամանակ չեմ մենամարտել, այնպես որ պատրաստ կլինեմ սեպտեմբերի վերջին, հոկտեմբերին կամ նոյեմբերին։ Ես պատրաստ եմ […] ...
22:11 15.08.2025
TASS. Պուտինը և Թրամփը քննարկելու են գլոբալ ռազմավարական անվտանգությունըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը անպայման կանդրադառնան գլոբալ ռազմավարական անվտանգության թեմային։ Այս մասին հայտարարել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ «Այս թեման կարևոր է և՛ Ռուսաստանի, և՛ Միացյալ Նահանգների, ամբողջ աշխարհի համար։ Իհարկե, դրան կանդրադառնան», – նշել է գործակալության աղբյուրը՝ պատասխանելով երկու երկրների առաջնորդների Ալյասկայում հանդիպման օրակարգի համապատասխան հարցին։ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների […] ...