TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+25.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վարչապետին են ներկայացվել Լոռու մարզպետի աշխատակազմի 2022թ. աշխատանքային գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ ծրագրերը

12:57 28.08.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ: Վանաձորում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է Լոռու մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և […]

̰
Standard and Poor’s-ը բարելավել է Հայաստանի՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ սուվերեն վարկավորման վարկանիշը

20:47 26.08.2023

«Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը օգոստոսի 25-ին բարելավել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ սուվերեն վարկավորման վարկանիշը՝ «B+»-ից փոխելով «BB-»՝ «կայուն» հեռանկարով: Այս մասին հայտնում են Ֆինանսների նախարարությունից։ «Կայուն» հեռանկարը, ըստ գործակալության գնահատման, հավասարակշռում է Հայաստանի տնտեսական աճի կայուն հեռանկարները և բարելավված հարկաբյուջետային հաշվեկշիռը չափավոր թույլ արտաքին դիրքի և աշխարհաքաղաքական ռիսկերի նկատմամբ: Վարկանիշի […]

̰
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 3 բենզալցակայանի  գործունեություն է դադարեցրել

16:46 25.08.2023

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հրդեհային անվտանգության մասնագետները հրդեհատեխնիկակական հետազոտություններ էին իրականացրել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների և Աբելյան փողոցների խաչմերուկ, Շինարարների և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկ, Շինարարների և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկ (Շինարարների 𝟑𝟓 հասցեի դիմաց) հասցեներում գործող բենզալցակայանների նկատմամբ։ Հետազոտության արդյունքում հայտնաբերվել էին հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող […]

̰
Խմորեղենի արտադրամասը կվերսկսի գործունեությունը

11:39 25.08.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Ռաֆիկ Մինասյանին պատկանող խմորեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Տավուշի մարզ, քաղաք Իջևան): Որոշման համար հիմք է ծառայել ՍԱՏՄ Տավուշի մարզային կենտրոնի տեսուչների ներկայացրած արձանագրությունը, համաձայն որի՝ իրականացված կրկնակի ստուգման արդյունքում նշված կազմակերպությունում նախկինում հայտնաբերված խախտումները վերացվել են:

̰
Հայաստանն Արցախին կտրամադրի 4 մլրդ դրամի միջպետական վարկ. գործադիրի այսօրվա որոշումները

21:38 24.08.2023

Հայաստանի կառավարությունը Արցախին կտրամադրի 4 մլրդ դրամի միջպետական վարկ, երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շահառուներին էլ կհատկացնի 450 մլն դրամ, կրթաթոշակները կբարձրցվեն, կհիմնանորոգվեն ճանապարհներ, կամուրջներ: Որոշումներն ընդունվել են գործադիրի այսօրվա նիտում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ հետագա զարգացման առումով կարևորել է գազի և էներգետիկայի ընդհանուր շուկայի ստեղծումը

20:29 24.08.2023

Ծաղկաձորում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի վարչապետները: Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօրվա նիստում քննարկվելու են Եվրասիական տնտեսական միության զարգացման հեռանկարները: «Պետք է ընդգծեմ, որ չնայած բոլոր մարտահրավերներին, միջազգային դժվար իրավիճակին` ԵԱՏՄ-ն լավ զարգանում է: Պետք է նկատեմ, որ ԵԱՏՄ-ի […]

̰
Կբարելավվեն գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմանները

17:07 24.08.2023

Կառավարությունն ընդունել է որոշում՝ վերջին շրջանում ՀՀ դրամի փոխարժեքի կտրուկ արժևորման հետևանքով արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակում ստացվող վճարումները ՀՀ դրամով փոխանակելու դեպքում տնտեսավարողների մոտ առաջացող վնասների հետևանքով Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում ներգրավված վարկերի սպասարկման բեռը որոշակիորեն թեթևացնելու և ծրագրի պայմանները բարելավելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Ըստ հիմնավորման՝ ծրագրի շրջանակում 2022 թվականին […]

̰
2023 թ. հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը 717 766 է

10:56 24.08.2023

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2023 թ. հուլիս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 717 766, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 41 422-ով կամ 6.1%-ով: Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ […]

̰
Կառավարությունը ձեռնամուխ է լինում ավելի խոշորամասշտաբ ծրագրերի իրականացման. վարչապետը և նախագահը հանդիպել են շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին

21:25 23.08.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում են ունեցել շինարարության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և գերատեսչությունների այլ ներկայացուցիչներ: Վարչապետը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել ոլորտում առկա խնդիրները, դրանց վերաբերյալ մտահոգությունները, […]

̰
Տեղի կունենա հայ-էմիրաթական գործարար համաժողով

15:49 23.08.2023

2023 թվականի սեպտեմբերի 18-ից 19-ը տեղի կունենա հայ-էմիրաթական գործարար համաժողով։ Համաժողովին հրավիրվում են մասնակցելու զբոսաշրջության, ոսկերչության, կառուցապատում/անշարժ գույքի, սննդի արդյունաբերության, խելացի գյուղատնտեսության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների ներկայացուցիչներ: Գործարար համաժողովի ընթացքում նախատեսվում են երկու երկրների գործարարների B2B հանդիպումներ։ «Մասնակցելու համար մինչև սեպտեմբերի 10-ը կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/XX5LEtJ1ZPWRgVD2A»,-տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

̰
Հնդկաստան-Հունաստան-Հայաստան համագործակցության ձևաչափն իրատեսական է

22:08 22.08.2023

Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդին պատրաստվում է պաշտոնական այցով մեկնել Աթենք: Ադրբեջանական մամուլն այդ այցը դիտարկում է որպես Հնդկաստան-Հունաստան-Հայաստան՝ ձևավորվող քաղաքական դաշինքի դրևորում: Ինչո՞վ է պայմանավորված Հնդկաստանի ու Հունաստանի միջև վերջին ջերմացումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ այցի նպատակն է զարգացնել Աթենքի և Նյու Դելիի միջև ռազմավարական համագործակցությունը՝ այդ […]

̰
Տնտեսական մի շարք ցուցանիշներով ՀՀ-ն առաջատար է ԵԱՏՄ–ում. Թաթուլ Մանասերյան

21:10 22.08.2023

Տնտեսական մի շարք ցուցանիշներով ՀՀ-ն առաջատար է ԵԱՏՄ-ում, ՀՀ տնտեսական ցուցանիշների` 2023 թ. առաջին կիսամյակի արդյունքներն ամփոփելիս նշել են տնտեսագետները: Նրանք նաև փաստել են, որ մի շարք ոլորտներում էլ տնտեսական տեմպի դանդաղումը կախված է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների լարվածությունից: «Արդյունաբերանական արտադրանքի աճի տեմպերով ԵԱՏՄ-ում Հայաստանը 3-րդ տեղում է, իսկ շինարարության առումով ամենաբարձր տեմպերը միության կազմում […]

̰
Եղեգնաձորում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը  կասեցվել է

14:56 22.08.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել անհատ ձեռնարկատեր Անահիտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր): Մասնավորապես՝ արտադրական շինությունների պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, առաստաղներն ապահով չեն, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների […]

̰
Եվրոպայում գազի գներն աճել են գրեթե 10%-ով

20:54 21.08.2023

Երկուշաբթի սակարկությունների արդյունքներով Եվրոպայում գազի բորսայական գներն աճել են 9,7%-ով՝ հասնելով 450 դոլարի՝ հազար խորանարդ մետրի դիմաց, հետեւում են Լոնդոնի ICE բորսայի տվյալներից։ TTF ինդեքսով սեպտեմբերյան (մոտակա) ֆյուչերսները (Եվրոպայի ամենամեծ հանգույցը, որը գտնվում է Նիդեռլանդներում) բացվել է 478,1 դոլար (+16,5%) հազար խորանարդ մետրի դիմաց, ինչը դարձել է օրվա գնային առավելագույնը։ Երկուշաբթի օրը ցածր գինը կազմել […]

̰
Դավթաշենը կունենա նոր շրջանցիկ ճանապարհահատված

20:00 21.08.2023

Դավթաշենը կունենա նոր շրջանցիկ ճանապարհահատված: Այն 2-րդ թաղամասը կկապի առաջինին: Դեռևս խորհրդային տարիներին Երևանի գլխավոր հատակագծով նախատեսված նախագիծն այսօր գործնական փուլ է մտել: Այժմ տեղում հողահարթեցման աշխատանքներ են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Դավթաշենի բոլոր թաղամասերը, բացի երկրորդից, իրենց սահմաններով ունեն ճանապարհներ: Ծրագրի իրագործման շնորհիվ 2-րդ թաղամասը լիարժեք կմիանա առաջինին: Ամեն ինչ անում ենք, […]

̰
Տեղի կունենա հայ-իրանական գործարար համաժողով

17:00 21.08.2023

Oգոստոսի 25-27-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում կանցկացվի ԻԻՀ ազատ և հատուկ տնտեսական գոտիների ներդրումային փաթեթների և արտահանման հնարավորությունների ցուցահանդես, որի շրջանակներում կներկայացվեն ԻԻՀ և ՀՀ ազատ գոտիների միջև համագործակցության ոլորտները, ներդրումային փաթեթները և զբոսաշրջության կարողությունները: Ցուցահանդեսի շրջանակներում օգոստոսի 25-ին Երևանի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում (Հակոբ Հակոբյան փող, 3 շենք) նախատեսվում է նաև հայ-իրանական գործարար համաժողով։ […]

̰
Երևանում տեղի կունենա հայ-կորեական տնտեսական համագործակցության համաժողով

16:32 21.08.2023

2023 թվականի սեպտեմբերի 14-ին տեղի կունենա հայ-կորեական տնտեսական համագործակցության համաժողով, որի նպատակն է խթանել և ընդլայնել Հայաստանի և Կորեայի միջև տնտեսական համագործակցությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Համաժողովը կազմակերպում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Կորեական առևտրային ներդրումների խթանման գործակալության (КОТRА) հետ համատեղ: «Մասնակցությունը գրանցելու (մինչև օգոստոսի 28-ը), ինչպես նաև օրակարգին և կորեական ընկերությունների ցանկին […]

̰
Թարմացվել է երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը

11:28 21.08.2023

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում՝ «Մաքսային գործի կազմակերպմանն առնչվող տեղեկություն» բաժնի «Տեղեկատվություն մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արգելքների և սահմանափակումների վերաբերյալ» ենթաբաժնում, հրապարակվել է երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների թարմացված ցանկը, որը ձևավորվել է նախկինում՝ մի շարք տարիների ուսումնասիրությունների արդյունքում։ Ցանկում ներառված են 35 729 ապրանքատեսակներ:

̰
Արտարժույթի փոխարժեքներն օգոստոսի 21-ի դրությամբ

10:09 21.08.2023

Shantnews.am-ը ներկայացնում է արտարժույթի փոխարժեքներն այսօրվա դրությամբ՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 423 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.10 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.20 դրամ:

̰
Հայաստանում առաջին անգամ արհեստական ձյան համակարգ է տեղադրվում․ Քերոբյան

22:03 19.08.2023

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Հայաստանում առաջին անգամ արհեստական ձյան համակարգ է տեղադրվում։ «Չնախատեսված կանգ առա Եղիպատրուշ գյուղի Մայլեռ լեռնադահուկային ավանում, որտեղ արդեն 28 կմ դահուկային ուղի կա և Հայաստանում առաջին անգամ արհեստական ձյան համակարգ է տեղադրվում»,-գրել է Քերոբյանը։

̰
ՄՊՀ-ն ուսումնասիրում է բենզինի շուկան

15:39 18.08.2023

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանն անդրադարձել է բենզինի շուկայում գների բարձրացման վերաբերյալ հրապարակումներին: Նա տեղեկացրել է, որ ներկայումս ՄՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացնում բենզինի շուկայում գների բարձրացման հիմնավորվածությունը պարզելու նպատակով։ Նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միջազգային շուկաներում ևս տեղի են ունեցել գների բարձրացումներ։ Եթե ուսումնասիրության ընթացքում բացահայտվեն գնի չհիմնավորված բարձրացման երևույթներ, ապա Հանձնաժողովի […]

̰
2023թ. հուլիսին 39 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում

11:15 18.08.2023

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. հուլիս ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 39 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին, ընդհանուր առմամբ առաջադրվել է 18․3 […]

̰
Հայկական դրամի փոխարժեքները օգոստոսի 18-ին

09:09 18.08.2023

Shantnews.am-ը ներկայացնում է արտարժույթի փոխարժեքները օգոստոսի 18-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387,50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 423,50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.10 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.20 դրամ:

̰
Կառավարությունը շարունակելու է խրախուսել մարզերում բնակարանային նոր ծրագրերի իրականացմանը. Փաշինյան

20:51 17.08.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ծանոթացել է բազմաբնակարան համալիրների կառուցման ներդրումային ծրագրերի ընթացքին: «Լիաշին» ՍՊԸ-ի ներդրումը հասնում է 700 մլն դրամի, իսկ «Նյու հաուս» ՓԲԸ-ինը՝ 1,7 մլրդ դրամ: «Կառավարությունը շարունակելու է խրախուսել մարզերում բնակարանային նոր ծրագրերի իրականացմանը»,-ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը:

̰
Շրջակա միջավայրի նախարարության ««Սևան» երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության միջև համագործակցության հուշագիր է կնքվել

19:54 17.08.2023

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանական հիմնախնդիրների լուծման գործում ընդհանուր նպատակների առկայությունը և փոխհամագործակցության կարևորությունը, Սևանա լճի հարակից համայնքներում էկոլոգիական կրթության զարգացմանը, Սևանա լճի մասին հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, էկոլոգիական գիտակցության ձևավորմանը նպաստելու և Սևանա լճի հանդեպ վերաբերմունքի ու վարքագծի փոփոխմանն ուղղված գործիքակազմի մշակման ու կիրառման նպատակով այսօր Շրջակա միջավայրի նախարարությունը՝ ի դեմս նախարարի տեղակալ Արամ […]

̰
Կնորոգվեն ճանապարհներ, ջրային պարեկները կապահովվեն նյութատեխնիկական միջոցներով

19:20 17.08.2023

Հանրապետության ճանապարհների միջին նորոգման համար կհատկացվի ավելի քան 2 միլիարդ դրամ, ջրային պարեկային ծառայության համար ձեռք կբերվեն նյութատեխնիկական միջոցներ: Որոշումները կայացվել են կառավարության այսօրվա նիստում: Օգոստոսի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին 11 մարդու կյանք խլած ողբերգական ավտովթարին կրկին անդրադառնալով՝ վարչապետը նշել է, որ վթարին մասնակից վարորդներն ունեցել են և՛ տեխզննում, և՛ ԱՊՊԱ պայմանագիր, և՛ իրավազոր վարորդական իրավունքներ: […]

̰
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալները հանդիպել են ԱԶԲ պատվիրակության հետ

11:04 17.08.2023

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալներ Արմեն Սիմոնյանը, Հակոբ Վարդանյանն ու Քրիստինե Ղալեչյանը հանդիպել են ԱԶԲ առաքելության ղեկավար Դոնալդ Լամբերտի ղեկավարած պատվիրակության հետ։ ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և ընդգծել, որ Ասիական զարգացման բանկը եղել է և կշարունակի մնալ Տարածաքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կարևորագույն գործընկերներից մեկը։ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն […]

̰
24 բնակավայր միավորող Արթիկ համայնքում լայնածավալ շինաշխատանքներ են սկսվել խոշորացումից հետո

10:46 17.08.2023

Կառավարություն-համայնք գործակցությամբ մոտ 54 հազար բնակչություն ունեցող Արթիկ համայնքում նորոգվում, հիմնանորոգվում են մանկապարտեզներ, բարեկարգվում են ճանապարհներ, լուծվում օրակարգային փոքր ու մեծ խնդիրներ: 24 բնակավայր միավորող համայնքում լայնածավալ շինաշխատանքներ են սկսվել խոշորացումից հետո: Սուբվենցիոն ծրագրերում առաջնահերթությունը տարածքային համաչափ զարգացումն է: Այս մասին է պատմում կառավարության տեսանյութը:

̰
Արտարժույթի փոխարժեքները օգոստոսի 17-ին

10:04 17.08.2023

Shantnews.am-ը ներկայացնում է արտարժույթի փոխարժեքները օգոստոսի 17-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.06 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.15 դրամ:

̰
Հայաստանում ներկայում շատ է կարևորվում վերականգնվող էներգետիկայի զարգացումը․ Քերոբյան

23:22 16.08.2023

Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ այսօր ստորագրել ենք Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2022 թ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Փաստաթղթով նախատեսվում է մինչև 12 մլն եվրոյի ֆինանսական օժանդակության տրամադրում «Վերականգնվող էներգիայի ընդլայնում և էներգախնայողություն․ փուլ III» […]

̰
BACK_TO_TOP