TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+22.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ներկայում շատ է կարևորվում վերականգնվող էներգետիկայի զարգացումը․ Քերոբյան

23:22 16.08.2023

Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ այսօր ստորագրել ենք Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2022 թ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Փաստաթղթով նախատեսվում է մինչև 12 մլն եվրոյի ֆինանսական օժանդակության տրամադրում «Վերականգնվող էներգիայի ընդլայնում և էներգախնայողություն․ փուլ III» […]

̰
Խանութներում սննդամթերքի ոչ թե պակաս է, այլ շատ տեղերում իսպառ բացակայություն. ՀՀ ՄԻՊ-ը՝ Արցախում ահագնացող ճգնաժամի մասին

19:50 16.08.2023

«Հորիզոնն» այսօր զրուցել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ: Անդրադարձ է եղել Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված ՄԻՊ-ի՝ երեկ տարածած հայտարարությանը, դրա կարևոր շեշտադրումներին: «Այս պահին ծայրահեղ վիճակ է, ժամ առ ժամ են իրավիճակն ու հետևանքները փոխվում: Կան արդեն վաղաժամ ծնունդների, չծնված երեխայի մահվան, սովամահության դեպքեր: Կուզենայի արձանագրել կենսական դերակատարություն ունեցող իրավունքների հետ կապված խնդիրները, […]

̰
Հայաստանը հունվար–հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել․ Էկոնոմիկայի նախարարություն

15:55 16.08.2023

Հայաստանը 2023 թվականի հունվար–հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Վերոնշյալ ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11.4%: Աճ է գրանցվել տնտեսության բոլոր ոլորտներում, ինչը պայմանավորված էր ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին պահանջարկի աճով։ Արտաքին տնտեսական գործունեության առումով գրանցվել է էական դրական տեղաշարժ, […]

̰
Վայքում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

15:27 16.08.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումների ընթացքում սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերել անհատ ձեռնարկատեր Ալլա Ավագյանին պատկանող հացի արտադրամասում (քաղաք Վայք): Պարզվել է, որ այդ արտադրամասի պատերի ու հատակի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, հեշտությամբ լվացվող ու ախտահանվող նյութերից, ենթակա են նորոգման, առաստաղներն ապահով չեն, չեն կանխարգելում կեղտի կուտակումներն […]

̰
2023թ. հուլիսին 774 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում

11:54 16.08.2023

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 774 հարկ վճարողի մոտ: Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված […]

̰
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 16-ին

10:47 16.08.2023

Shantnews.am-ը ներկայացնում է ԿԲ-ի սահմանած տարադրամի փոխարժեքները օգոստոսի 16-ի դրությամբ. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 384 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 387.50 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 418 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 424.50 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 3.95 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4 դրամը:

̰
Վճարե՞լ APZ-ի համար. մասնագիտական քննարկում՝ կառուցապատողների և պատկան մարմինների միջև

22:20 15.08.2023

Բնակարանների ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը Երևանի ավագանու որոշմամբ հուլիսից դարձել է վճարովի: Այդ գումարը, մայրաքաղաքի գոտիներով պայմանավորված, կարող է տարբեր լինել և հասնել մինչև 100 մլն դրամի: Թեմայի շուրջ այսօր Երևանում անցկացվել է հանրային քննարկում՝ կառուցապատողների և պատասխանատու կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
ՊԵԿ-ը ներկայացրել է 2023 թ. առաջին կիսամյակում հարկային ոլորտում իրականացված աշխատանքները

11:25 15.08.2023

Հարկ վճարողների սպասարկումն էլեկտրոնային հարթակում իրականանցնելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն մի շարք նախաձեռնություններ է իրագործում: Էլեկտրոնային համակարգի կատարելագործմամբ սպասարկման որոշ գործառույթներ կկատարվեն ինքնաշխատ: Մասնավորապես, կներդրվի պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգ. կստեղծվի պետական տուրքի վճարման միասնական հաշիվ՝ նախկինում գործող տարբեր հաշվեհամարների փոխարեն: Մի քանի աղբյուրից ստացման ենթակա եկամտից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող […]

̰
Ռուսական ընկերությունը որոշել է լքել Ռուսաստանը

09:34 15.08.2023

«Պոլիմետալը», որը արծաթի խոշորագույն արտադրողն է և ոսկու երկրորդ արտադրողը Ռուսաստանում, քննարկում է տեղական ակտիվների վաճառքի հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Վիտալի Նեսիսը, գրում է ՏԱՍՍ-ը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանից հեռանալը անհրաժեշտ միջոց կլինի, քանի որ երկրում գործունեության շարունակությունը ռիսկեր է պարունակում ամբողջ «Պոլիմետալ» խմբի համար։ Ակտիվների վաճառքից ստացված միջոցները կարող են […]

̰
Հայկական դրամի փոխարժեքներն այսօր

09:00 15.08.2023

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. Ամն դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 384 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 387.50 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 418 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 426.50 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 3.86 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ դարձյալ 3.86 դրամը:

̰
Վրաստան է այցելել 1,7 մլն միջազգային ճանապարհորդ

19:30 14.08.2023

2023 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստան է այցելել 1,7 մլն միջազգային ճանապարհորդ: Ալիք մեդիայի փոխանցմամբ՝ ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat), ճանապարհորդների ամենամեծ մասը՝ 46,4 տոկոսը, կազմել են 31-50 տարեկան անձինք։ «2023 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանի տարածք է մուտք գործել 1,7 մլն միջազգային ճանապարհորդ, ինչը 57,4 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից», — նշված […]

̰
Թեհրանը «լավ առաջընթաց» է գրանցել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությամբ. Իրանի ԱԳ նախարար

18:53 14.08.2023

Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն «լավ առաջընթաց» են գրանցել միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրով նախատեսված Իսլամական Հանրապետության պարտավորությունների կատարման հետ կապված խնդիրների լուծման հարցում: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ ելույթ ունենալով Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք լավ առաջընթաց ենք գրանցել համագործակցության մեջ որոշ հարցերի շուրջ, որոնք, ըստ ՄԱԳԱՏԷ-ի, մնում են չլուծված», – նախարարի […]

̰
Երևանի քաղաքապետարանը սեպտեմբերի 1-ից շինհրապարակներում կիրականացնի վարչարարություն

18:06 14.08.2023

Սեպտեմբերի 1-ից Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի շինհրապարակներում կիրականացնի վարչարարություն, որպեսզի հետայսու պահպանվեն մի շարք շինարարական չափորոշիչներ և օդը չաղտոտվի: Երևանի քաղաքապետարանում անցկացված գործակարգավարական նիստին, ի թիվս այլ հարցերի, քննարկվել ու կարևորվել է նաև այն, որ երևանյան երթուղիներում այլևս չեն լինի գազելներ. հասարակական տրանսպորտի փոփոխությունն ընդգրկելու է ոլորտային մի շարք ուղղություններ, որոնց հիմքում անհատական մեքենաներից անցումն է […]

̰
Արտարժույթի փոխարժեքներն օգոստոսի 14-ի դրությամբ

10:11 14.08.2023

Shantnews.am-ը ներկայացնում է ԿԲ-ի սահմանած արտարժույթի փոխարժեքները օգոստոսի 14-ի դրությամբ. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 384 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 387.50 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 422 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 425.50 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 3.85 դրամը վաճառքի նվազագույն արժեք՝ 3.90 դրամը:

̰
Երևանում հանդիսավորությամբ նշվեց Շինարարի օրը

15:31 12.08.2023

«Կապիտալ շինարարությունն այսօր մեր տնտեսության ամենատեսանելի և առաջ մղող ուժն է»։ Այս մասին երեկ՝ շինարարի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը  մասնագիտական տոնի առթիվ շինարարության բնագավառում նշանակալի գործունեություն ծավալած մի խումբ շինարարների հանձնել է պետական պարգևներ: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Արտարժույթի փոխարժեքները օգոստոսի 12-ի դրությամբ

10:14 12.08.2023

Shantnews.am-ը ներկայացնում է արտարժույթի այսրվա փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 422 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 426.50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3.96 դրամ:

̰
Հայաստանում կենսաթոշակառուները ստանում են նվազագույն պարենային զամբյուղից ավելի բարձր կենսաթոշակ․ Փաշինյան

18:22 11.08.2023

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է նաև Ազգային վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներին, որոնց համաձայն՝ Հայաստանում վերջին շրջանում դիտվող գնանկման շնորհիվ նվազագույն պարենային զամբյուղի արժեքը ևս նվազել է` կազմելով 34,825 դրամ։ Վարչապետը հիշեցրել է, որ հուլիսի 1-ից նվազագույն կենսաթոշակը սահմանվել է 36 հազար դրամ։ «Սա նշանակում է, որ այսօր ՀՀ–ում բոլոր կենսաթոշակ ստացողները ստանում են նվազագույն […]

̰
Կապիտալ շինարարությունն այսօր մեր տնտեսության ամենատեսանելի և առաջ մղող ուժն է. վարչապետ

17:39 11.08.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Շինարարի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը, օրենսդիր և գործադիր մարմնի պաշտոնյաներ, շինարարության ոլորտի ներկայացուցիչներ: Կառավարության ղեկավարը նախ շնորհավորել է բոլորին Շինարարի օրվա առիթով և նշել. «Կապիտալ շինարարությունն […]

̰
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 11-ի դրությամբ

10:05 11.08.2023

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինն է 383,50 դրամ, վաճառքի նվազագույնը գինը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն գինն է 423 դրամ, վաճառքի նվազագույնը գինը՝ 427 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն գինն է 3,93 դրամ, վաճառքի նվազագույնը գինը՝ 3,98 դրամ:

̰
Հրազդանի տրանսպորտային հանգույցից մինչև Ծաղկաձորի մարզահամալիր ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ

09:18 11.08.2023

Հրազդանի տրանսպորտային հանգույցից մինչև Ծաղկաձորի մարզահամալիր Հ-55 հանրապետական նշանակության ավտոճանապարհին ակտիվ շինարարական աշխատանքներ են։ Ծաղկաձորի մարզահամալիրի մոտից արդեն իրականացվում է ասֆալտապատում։ 10.5կմ երկարությամբ ճանապարհի տարբեր հատվածներում կատարվում են տարբեր տիպի աշխատանքներ՝ մայթերի, հողային պաստառի կառուցում, վաքերի տեղադրում և այլն։ Ճանապարհաշինությունն իրականացնող «Շինպլյուս» ՍՊԸ-ի աշխղեկ Արման Իգիթխանյանը նշում է, որ անում են առավելագույնը շինարարության ընթացքում բնակչությունը […]

̰
«Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2030 թվականը

16:56 10.08.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր ստորագրվել է «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման և ծավալների ավելացման փաստաթուղթը։ Պայմանագիրը ստորագրել են Երևան ՋԷԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արամ Ղազարյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նավթի փոխնախարար, գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենին։ Պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2030 թվականը։ ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը շնորհավորել է կողմերին պայմանագրի […]

̰
Ռուսները 2022 թվականի մարտից Վրաստանում հիմնել են ավելի քան 21,3 հազար ընկերություն

11:00 10.08.2023

Վրացական Transparency International Georgia խոշոր ոչ կառավարական ընկերությունը հայտնել է, որ 2022 թվականի մարտից ի վեր Ռուսաստանի քաղաքացիների կողմից Վրաստանում գրանցվել է ավելի քան 21,3 հազար ընկերություն, ինչը երեք անգամ ավելի է, քան վերջին 27 տարում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Ուկրաինայում (հակամարտության) սկզբից ի վեր Ռուսաստանի քաղաքացիները Վրաստանում հիմնել են 21326 ընկերություն, ինչը երեք անգամ ավելի […]

̰
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 10-ին

10:37 10.08.2023

Օգոստսոսի 10-ին Shantnews.am-ը ներկայացնում է ԿԲ-ի սահմանած տարադրամի փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 384 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 387.50 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 423 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 427 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 3,94 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 3,98 դրամը:

̰
ԱՄԷ-ի հետ առևտրատնտեսական կապերն այս տարի ևս կշարունակեն մնալ բարձր մակարդակի վրա․ Քերոբյանը՝ ԱՄԷ դեսպանին

19:27 09.08.2023

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օգոստոսի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային: Հանդիպման սկզբում նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հույս հայտնել, որ ԱՄԷ-ի հետ առևտրատնտեսական կապերն այս տարի ևս կշարունակեն մնալ բարձր մակարդակի վրա։ Այնուհետև կողմերը քննարկել են տնտեսության ոլորտում […]

̰
Հայկական դրամի փոխարժեքներն այսօր

09:35 09.08.2023

Shantnews.am-ը ներկայացնում է օգոստոսի 9-ին ԿԲ-ի սահմանած տարադրամի փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 384 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 387.50 դրամը: Եվրոյի առավելագույն արժեք է սահմանվել 423 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 426.50 դրամը: Ռուսական ռուբլու առավելագույն արժեք է սահմանվել 3.95 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4 դրամը:

̰
Բարձրացվել է «Շանսի-Նաիրիտում» հայկական քվոտայով հաստիքների համալրման հարցը

17:27 08.08.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում՝ Դատոն քաղաքում, մասնակցել է «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի 6-րդ լիագումար նիստին և համատեղ ձեռնարկության բոլոր բաժնետերերի ժողովին: Տնօրենների հերթական նիստի շրջանակներում քննարկվել է համատեղ ձեռնարկության գործունեության ընթացիկ վիճակը, խնդիրները և զարգացման հեռանկարները, ուղղությունները։ Քննարկվել է «Շանսի-Նաիրիտ» ՀՁ-ի կանոնադրության փոփոխության նախագիծը: Նախարարը կարևորել […]

̰
Նվազագույն կենսաթոշակն այս պահին գերազանցում է Պարենային զամբյուղի ամսական արժեքը 3.4%-ով

16:15 08.08.2023

Նվազագույն կենսաթոշակն այս պահին գերազանցում է Պարենային զամբյուղի ամսական արժեքը 3.4%-ով։ 2023թ. 1-ին եռամսյակի Պարենային զամբյուղի ամսական արժեքը կազմել է 36,188 դրամ, 2-րդ եռամսյակի համար՝ 34,825 դրամ։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ «1-ին կիսամյակի արդյունքով՝ նվազագույն կենսաթոշակն (36,000 դրամ) արդեն իսկ գերազանցում է Պարենային զամբյուղի ամսական արժեքը 3.4%-ով։ Այսինքն, Կառավարության 2021-2026 […]

̰
Մսամթերքի իրացման գները մեկ օրվա ընթացքում կարգավորելու հանձնարարական․ Արցախի պետնախարար

14:52 08.08.2023

Ցավով եմ արձանագրում, որ պետական կառավարման օղակներում առկա համակարգային մի շարք խնդիրների պատճառով ստիպված եմ լինում անձնապես ներգրավվել մի շարք խնդիրների կարգավորմանը, որովհետև ամեն քայլափոխի հանդիպում ենք կադրային խնդիրների, տարրական մարդկային հոգատարության բացակայության, պետություն-հասարակություն փոխադարձ աջակցության պարտադիրության ընկալման բացակայության և այլն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ «Շուկայում իրացվող ապրանքների […]

̰
Սոցիալապես անապահով 13,000 քաղաքացու կտրամադրվեն սննդի աջակցության քարտեր. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

10:03 08.08.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում նախատեսվում է սոցիալապես անապահով և արտակարգ իրավիճակներից տուժած 13,000 քաղաքացու տրամադրել սննդի աջակցության քարտեր։ Ի՞նչ է սննդի աջակցության քարտը։ Ու՞մ է տրամադրվում։ Ինչպե՞ս պետք է օգտագործել այն։ Որքա՞ն գումար է տրամադրվում ընտանիքին քարտի միջոցով։ Որտե՞ղ կարելի է գնումներ կատարել։ Մանրամասները՝ […]

̰
Արտարժույթի փոխարժեքները օգոստոսի 8-ին

09:19 08.08.2023

Shantnews.am-ը ներկայացնում է ԿԲ-ի սահմանած տարադրամի փոխարժեքները՝ օգոստոսի 8-ի դրությամբ. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 385 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 387.50 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 422.50 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 427 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ դարձյալ 4 դրամը:

̰
BACK_TO_TOP