TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+22.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2023թ. հունիսին 89 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ

10:46 18.07.2023

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. հունիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի հունիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 89 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող […]

̰
Արտարժույթի փոխարժեքները հուլիսի 18-ի դրությամբ

09:21 18.07.2023

Shantnews.am-ը ներկայացնում է ԿԲ-ի սահմանած տարադրամի այսօրվա փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գին է սահմանվել 384,50 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 387,50 դրամը: Եվրոյի առքի առավելագույն գին է սահմանվել 430 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 435 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն գին է սահմանվել 4,24 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 4,35 դրամը:

̰
Նախարար Վահան Քերոբյանը և Բելառուսի դեսպանը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

19:11 17.07.2023

Նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։ Տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-բելառուսական առևտրաշրջանառության ծավալը, որը 2023 թ․ հունվար-մայիս ամիսներին կազմել է շուրջ 84 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի […]

̰
2023 թվականի հունիսին ՀԴՄ կիրառման կտրոնների խախտում է արձանագրվել 720 հարկ վճարողի մոտ. ՊԵԿ

17:33 17.07.2023

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. հունիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի հունիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 720 հարկ վճարողի մոտ: Հսկողական միջոցառումների արդյունքում ընդհանուր առաջադրվել է շուրջ 256․8 […]

̰
Վարչապետին են ներկայացվել Արարատի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերը

13:49 17.07.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Արտաշատ քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Արարատի մարզպետ Անդրանիկ Թևոնյանը և այլ […]

̰
Քաջարանում նշվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակը

11:12 17.07.2023

Հուլիսի 13-ին և 14-ին Քաջարանում նշվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակը, ինչպես նաև Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնը։ Հանքագործների քաղաք Քաջարանում բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել՝ բացօթյա տոնավաճառներ, համերգային ծրագրեր, թանգարանային նմուշների ցուցադրություն, պաշտոնական ու հանդիսավոր նիստեր։ Տոնական միջոցառումներին մասնակցել են Կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, հանքաբերական մյուս ընկերությունների, գիտության ոլորտների ներկայացուցիչներ, մարզային ղեկավարությունը, Քաջարանի և Կապանի […]

̰
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 17-ին

09:20 17.07.2023

Shantnews-ը ներկայացնում է հուլիսի 17-ին տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գին է սահմանվել 384.50 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 387.50 դրամը: Եվրոյի առքի առավելագույն գին է սահմանվել 430 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 435 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն գին է սահմանվել 4.25 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 4.39 դրամը:

̰
Մարտունի համայնքի Մադինա գյուղում ոռոգելի հողատարածքներն ավելացել են 15-20 հեկտարով

17:28 15.07.2023

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մադինա գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է ոռոգման ջրատարի արտաքին ցանց՝ 716 գծամետր երկարությամբ։ Ոռոգման ջրատարի արտաքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 67 միլիոն 536 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ոռոգման ջրատարի արտաքին ցանցը կառուցվել […]

̰
ՀԱԷԿ-ը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին

16:20 15.07.2023

Հուլիսի 15-ին՝ ժամը 02։08-ին, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի 4-րդ, այնուհետև ժամը 04։30-ին՝ 3-րդ տուրբագեներատորները միացել են ՀՀ միասնական էներգահամակարգին՝ այսպիսով հայտարարելով ՊՆՎ 2023-ի ավարտը: Այս մասին հայտնում են Հայկական ատոմային էլեկտրակայանից: «ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը ՊՆՎ-2023-ի ծրագրով նախատեսված էր ս/թ հուլիսի 18-ին՝ ժ․ 24։00-ին, սակայն անձնակազմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ այն իրականացնել նախատեսվածից […]

̰
Երևանում առաջին անգամ անցկացվել է Մեղվաբուծության համահայկական ֆորումը

13:11 15.07.2023

Հուլիսի 15-ին Երևանում առաջին անգամ անցկացվել է Մեղվաբուծության համահայկական ֆորումը։ Համաժողովը կազմակերպվել էր «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի նախաձեռնությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) և Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի աջակցությամբ։ Միջոցառման ընթացքում ՀՀ ԷՆ անասնաբուծության վարչության պետի պաշտոնակատար, ձկնաբուծության և մեղվաբուծության բաժնի պետ Տիգրան Ալեքսանյանը ներկայացրել է Մեղվաբուծության […]

̰
ԶՊՄԿ-ն որոշ ժամանակ անց կունենա ոչ միայն հանրապետական, այլև միջազգային նշանակություն․գլխավոր տնօրենը

10:53 15.07.2023

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) Հայաստանի տնտեսության մեջ արժանիորեն համարվում է թիվ մեկ կազմակերպությունը։ Այն ճանապարհը, որ անցել է ձեռնարկությունը 1949 թվականից ի վեր, իսկապես արժանի է հարգանքի, քանի որ դա, ըստ էության, հաջողությունների ու նվաճումների բացառիկ ճանապարհ է։ Համեմատության համար պետք է նշել, որ օրինակ 1952 թվականին կոմբինատը թողարկել է ընդամենը 215 հազար տոննայի չափով […]

̰
Ուկրաինայում բանջարեղենը մեկ ամսում թանկացել է 22 տոկոսով

09:41 15.07.2023

Ուկրաինայում բանջարեղենի գները մեկ ամսվա ընթացքում աճել են 22%-ով, պատճառներից մեկը վառելիքի թանկացումն է, ասել է Ուկրաինայի գյուղացիական միության ղեկավար Իվան Տոմիչը։ Պետական ​​վիճակագրական ծառայության տվյալներով՝ մեկ ամսվա ընթացքում կարտոֆիլի գներն աճել են 22%-ով՝ 9,9 գրիվնայից (0,2 դոլար) մինչև 12 գրիվնա (0,3 դոլար) մեկ կիլոգրամի դիմաց, կաղամբը թանկացել է 21%-ով՝ 37,6 գրիվնայից (1,02 դոլար) մինչև […]

̰
Արտարժույթի փոխարժեքները հուլիսի 15-ի դրությամբ

09:12 15.07.2023

Shantnews.am-ը ներկայացնում է հուլիսի 15-ի դրությամբ ԿԲ-ի կողմից սահմանված արտարժույթի փոխարժեքները: Ըստ այնմ՝ ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գին է սահմանվել 384,50 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 387,50 դրամը: Եվրոյի առքի առավելագույն գին է սահմանվել 430 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 435 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն գին է սահմանվել 4,25 դամը, վաճառքի նվազագույն գին՝ 4,39 դրամը:

̰
49.9 մլրդ դրամով գերակատարվել են 2023 թվականի բյուջեի առաջին կիսամյակի եկամուտները

12:04 14.07.2023

49.9 մլրդ դրամով գերակատարվել են 2023 թվականի բյուջեի առաջին կիսամյակի եկամուտները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ընդգծել է 2023-ի առաջին կիսամյակի տվյալով 19 տոկոսով ավելի գումար է հավաքվել 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ. բացարձակ թվով՝ 176 մլրդ դրամի: 2023թ. 1-ին կիսամյակում 2018թ. 1-ին կիսամյակի համեմատ հավաքագրվել է 531 մլրդ դրամով ավելի գումար, որը կազմում է […]

̰
Արտարժույթի փոխարժեքները հուլիսի 14-ին

09:00 14.07.2023

Shantnews.am-ը ներկայացնում է արտարժույթի փոխարժեքները հուլիսի 14-ին։ ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույնը` 387.50 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 427 դրամ, վաճառքի նվազագույնը` 432 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,25 դրամ, վաճառքի նվազագույնը` 4,35 դրամ։

̰
ՀՀ համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքի՝ անմշակ կաշվի արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի

20:11 13.07.2023

Կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշման նախագիծը: Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքի (անմշակ կաշի) արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով ապահովման, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ: Նախագծի նպատակն է հումքային բազայի ապահովում և խնայողաբար […]

̰
Էկոնոմիկայի նախարարությունը շուրջ 1400 հա տարածքում իրականացնելու է ծղրիդների դեմ ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ

20:00 13.07.2023

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2023 թվականի հուլիսի 14-16-ը ՀՀ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ բնակավայրի և Ծաղկեվանքի հարակից տարածքներում և ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի տարածքում (ընդհանուր առմամբ՝ շուրջ 1400 հա) նախատեսում է իրականացնել ծղրիդների դեմ ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ։ «Խորհուրդ ենք տալիս մեղվափեթակները նշված տարածքներից տեղափոխել առնվազն 3-5 կմ հեռավորության վրա, խուսափել առաջիկա 20 օրվա ընթացքում սնկերի, […]

̰
Վրաստանում օտարերկրյա զբոսաշրջային ծառայությունների գներն աճել են

18:47 13.07.2023

Հունիսին Վրաստանում օտարերկրյա զբոսաշրջային ծառայությունների գներն աճել են 8,8 տոկոսով, գրում է BusinessPressNews-ը՝ վկայակոչելով ՌԴ պետական ​​վիճակագրական դաշնային ծառայությանը («Ռոսստատ»): Հաղորդում է Aliq Media-ն։ Ըստ տեղեկության՝ «Ռոսստատ»-ն առանձին է նշել Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի ցուցանիշը, որտեղ ևս զբոսաշրջային ծառայությունների գներն աճել են 8,8 տոկոսով։ Նույն չափով՝ 8,8 տոկոսով, գներն աճել են Հայաստանում և Ադրբեջանում։

̰
Կսահմանափակվի հրագործական արտադրատեսակների ներմուծման իրավունքը

13:50 13.07.2023

Հուլիսի 13-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, օրենսդրական նախաձեռնության հեղինակ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են մի շարք […]

̰
Գյումրիի կոմունալ ծառայությունը սուբվենցիոն ծրագրով ձեռք է բերել 5 միավոր տեխնիկա

20:09 12.07.2023

Համայնք-կառավարություն համատեղ սուբվենցիոն ծրագրով (55% -45% հարաբերակցությամբ) ձեռք բերված տեխնիկասարքավորումներն արդեն Գյումրիում են: Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել 1 աղբատար մեքենա, 1 կռունկ-ամբարձիչ, 1 հող փխրեցնող սարք և 2 խոտհնձիչ: Տեխնիկասարքավորումների ձեռքբերման ընդհանուր գումարը կազմել է մոտ 130 մլն դրամ: Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը լրագրողների հետ ունեցած հարցազրույցի ընթացքում խոսել է տեխնիկասարքավորումների ձեռքբերման, […]

̰
Մ-10-Գավառ հանրապետական նշանակության ճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են

18:45 12.07.2023

Հուլիսի առաջին օրերից մեկնարկել և ընթանում են Մ-10-Գավառ հանրապետական նշանակության 4 կիլոմետրանոց հատվածի միջին նորոգման աշխատանքները Շինարարական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով, ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրատվությամբ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 202 միլիոն 262 հազար դրամ։ Ծրագրով նախատեսված է հին ասֆալտբետոնյա ծածկի ֆրեզում՝ 5 սանտիմետր շերտով և շուրջ 25 հազար քառակուսի մետր […]

̰
Էկոնոմիկայի նախարարությունն ու Շվեյցարիայի դեսպանությունը իրազեկման միջոցառում են կազմակերպել

17:41 12.07.2023

Հուլիսի 12-ին տեղի է ունեցել «Արտահանման խթանման գործիքներ՝ Շվեյցարիայի Համադաշնության կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» (Swiss GSP) հայկական արտահանողների համար» խորագրով իրազեկման միջոցառումը, որը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության կողմից՝ Եվրոպական Բիզնես Ասոցիացիայի աջակցությամբ: Միջոցառման նպատակն էր բարձրացնել գործարար համայնքի իրազեկվածությունը ռեժիմի վերաբերյալ և նպաստել Շվեյցարիայի կողմից տրամադրվող «GSP»-ի կիրառման ընդլայնմանը: […]

̰
Վրաստանում նավթի և գազի արդյունահանումն ավելանում է

16:52 12.07.2023

Բրիտանական Block Energy ընկերությունը, որը Վրաստանի մի քանի լիցենզավորված բլոկների վրա նավթի և գազի որոնում/արդյունահանում է իրականացնում, հայտարարում է արդյունահանման ավելացման մասին, հայտնում է Ալիք մեդիան: Ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ներդրողներին զեկուցել է, որ ապրիլ-հունիս ամիսներին արդյունահանել է 60 հազար 400 բարել նավթ և գազ, դրանից՝ 48 հազար 500 բարել նավթ և 11 հազար 900 […]

̰
Հայաստանը 2023թ. էներգիայի վերափոխման ինդեքսով նախորդ տարվա համեմատ վարկանիշային աղյուսակում նահանջել է 18 հորիզոնականով

15:19 12.07.2023

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է օրերս Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված «Էներգիայի արդյունավետ վերափոխման խթանում – 2023» զեկույցը, որում հաշվարկված է 120 երկրների՝ այդ թվում նաև Հայաստանի էներգիայի վերափոխման ինդեքսը (ԷՎԻ)։ Հայաստանում 2023թ. էներգիայի վերափոխման ինդեքսը կազմել է 53.6 միավոր, որը 3.0 միավորով ցածր է 2022թ.-ի ցուցանիշից։ Հայաստանն այս ցուցանիշով 120 երկրներ ներառող վարկանիշային աղյուսակում զբաղեցնում […]

̰
Կառավարությունն առաջարկել է ավելացնել Սեւանից նախատեսված ջրառը

13:14 12.07.2023

Այս տարի սակավաջրությամբ եւ հիդրոօդերեւութաբանական իրավիճակով պայմանավորված` առաջարկում ենք 170 մլն խորանարդ մետր նախատեսված ջրառը Սեւանից ավելացնել եւ դարձնել մինչեւ 240 մլն խորանարդ մետր: Մենք բոլոր ջանքերը պետք է գործադրենք եւ փորձենք ավելի փոքր ծավալով ջրառով կարողանանք բնականոն ավարտել գյուղատնտեսական տարին: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Տարածքային […]

̰
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին

10:56 12.07.2023

Shantnews.am-ը ներկայացնում է այսօր՝ հուլիսի 12-ին , ԿԲ-ի կողմից սահմանված տարադրամի փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 422 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.25 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.30 դրամ:

̰
Տավուշի մարզում քննարկվել է «ՀՀ 8 մարզերի կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագիրը

20:00 11.07.2023

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ ՀՀ Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել քննարկում «ՀՀ 8 մարզերի կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագրի շրջանակներում: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցներ, համայնքների կոմունալ տնտեսությունների ղեկավարներ, աղբահանության և բնապահպանական աշխատանքների պատասխանատուներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ավստրիական ինժեներական խորհրդատվական ընկերության ծրագրի ղեկավար Ռոբերտ Լաուշմանը և «Ջինջ» ընկերության […]

̰
 Արմավիրի մարզի 3 միասնական սոցիալական ծառայություններում իրականացվում են 236 ծրագիր

19:25 11.07.2023

Զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրով ՀՀ Արմավիրի մարզում «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման» ծրագրի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կողմից 228 ընտանիք կստանա աջակցություն իրենց հողատարածքներում կատարած աշխատանքի դիմաց: Տեղեկացնում են Արմավիրի մարզպետի աշխատակազմից։ Ծրագիրն իրականացվում է Արմավիրի, Բաղրամյանի և Վաղարշապատի տարածաշրջաններում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2023 թվականի […]

̰
Գյումրիում բնակարանաշինության ծավալներն ապահովվում են մասնավոր ներդրումներով․ քննարկում Շիրակի մարզխորհրդի նիստում

18:33 11.07.2023

Շիրակի մարզում կատարված ցանքի, տեղումնառատ գարնան ու ամռան արդյունքում կուտակված ոռոգման ջրի ծավալները, նաև հարկահավաքության տվյալներն այսօր ներկայացվել են Շիրակի մարզխորհրդի հերթական նիստում։ Ընդհանուր առմամբ, բոլոր ցուցանիշներով Շիրակի մարզում աճ են արձանագրել, իսկ դրան նպաստող գործոնները տարբեր են՝ սկսած պետական ներդրումներից մինչև մասնավոր սեկտորի մասնակցություն, ինչը հիմնականում վերաբերում է քաղաքաշինության ոլորտին։ Մինչ մարզխորհրդի օրակարգի բուն […]

̰
Շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Հայաստանի ճարտարապետություն. Կապի տուն» թեմային

11:06 11.07.2023

2023 թվականի հուլիսի 10-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Հայաստանի ճարտարապետություն. Կապի տուն» թեմային: 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի աջ հատվածում պատկերված է Հայաստանի Հանրապետության Կապի տան շենքը (1956թ.)՝ ներկայիս Փոստի շենքը: Նամականիշի ձախ հատվածում պատկերված է 1935 թվականին կառուցված Կապի տան շենքը, իսկ ձախ անկյունում՝ դրա հատակագիծը: Նամականիշի վրա նաև պատկերված […]

̰
BACK_TO_TOP