08:40 11.07.2023
Shantnews.am-ը նեկայացնում է տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384,50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387,50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,20 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4,25 դրամ:
19:37 10.07.2023
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է (ՎԶԵԲ) բանկի ֆինանսական վերլուծաբան Կարինե Լալաֆարյանին և Եվրոպական բանկի գլխամասի խորհրդի անդամ Էվա Բեռնարդին։ Հանդիպմանը մասնակցել են համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ։ Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են ՎԶԵԲ փողոցաշինական ծրագրի շրջանակներում Գյումրիում մինչ այս իրականացված և նախատեսվող աշխատանքների, ընթացքի մեջ գտնվող նախագծերի, դրանց հեռանկարների, «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի ու ծրագրային […]
13:05 10.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հրազդան քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և պաշտոնատար այլ անձինք: Կառավարության ղեկավարին նախ […]
20:37 09.07.2023
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ադրբեջանական կողմն այսօր կեսօրին լրիվությամբ անջատել է երեկ վերականգնված գազամատակարարումը, որից հետո «Արցախգազ» ընկերությունը ներքին ցանցում կուտակված գազը մատակարարել է միայն ավտոգազալցակայաններին: Վերջին ժամերի ընթացքում կուտակված գազը գրեթե սպառվել է, և առաջիկա ժամերին կդադարեն գործել նաև ավտոգազալցակայանները: Այնուամենայնիվ, բոլոր բաժանորդներին հորդորում են առաջիկա օրերին ցուցաբերել լրացուցիչ զգոնություն, քանի որ […]
14:32 09.07.2023
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ի դրությամբ՝ ըստ rate.am կայքի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387,50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,18 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4,22 դրամ:
11:40 09.07.2023
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ հաշվի առնելով Հայաստանից Արցախ գազամատակարարման վերականգնումը և նաև վառելիքի խիստ սղությամբ պայմանավորված ավտոգազալիցքավորման մեծ պահանջարկը՝ կառավարության կողմից որոշում է կայացվել մինչև հուլիսի 11-ի առավոտյան Արցախի ողջ տարածքում ապահովել շուրջօրյա էլեկտրամատակարարում: Դրա շնորհիվ հնարավոր կլինի կազմակերպել ավտոգազալցակայանների շուրջօրյա աշխատանքը և հնարավորինս մեծ քանակի մեքենաների գազալիցքավորումը: Նշված ժամկետում էլեկտրաէներգիայի լրացուցիչ ծավալի […]
11:05 09.07.2023
Հուլիսի 8-ի երեկոյան Հայաստանից Արցախ գազամատակարարման վերականգնման արդյունքում կուտակված գազը սկզբում մատակարարվել է միայն ավտոգազալցակայաններին՝ խուսափելու համար լրացուցիչ անվտանգային ռիսկեր առաջացնելուց: Այժմ «Արցախգազ» ՓԲԸ աշխատակիցները կատարում են լրացուցիչ տեխնիկական աշխատանքներ՝ բոլոր բաժանորդներին գազի մատակարարման համար համակարգը նախապատրաստելու նպատակով: Այս մասին հայտնում է «Արցախգազ» ՓԲԸ-ն: «Այդ առումով հորդորում ենք բոլոր բաժանորդներին նախազգուշական միջոցներ ձեռնարկել տեղերում, համոզվել, […]
19:53 08.07.2023
Արմավիրի մարզի համայնքներում և բնակավայրերում շարունակվում են կյանքի կոչվել ՀՀ կառավարության՝ համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր: Մեկնարկել է Մեծամոր համայնքի Նոր Արտագերս բնակավայրի Նոր Արտագերս-Նալբանդյան ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր գումարը 94 280 000 ՀՀ դրամ է: Ծրագիրն իրականացվելու է համայնք- պետություն՝ 65 % – 35% համաֆինանսավորմամբ:
18:38 08.07.2023
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն աշխատանքային հանդիպում-քննարկում է ունեցել համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանը, աշխատակազմի քարտուղար Կարեն Բադալյանը և համայնքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Սուրեն Ջանոյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ այս պահին ընթացքի մեջ գտնվող Հաղթանակի պողոտայի հիմնանորոգման աշխատանքների ընթացքի, […]
16:42 08.07.2023
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հուլիսի 6-ին ընդունել է «Վայլդբերրիզ» ընկերության գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանը ընդգծել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության տակ գտնվող «Հայփոստ» ՓԲԸ-ի և «Վայլդբերրիզ» ընկերության համագործակցության հնարավորությունների ընդլայնումն ու գործնական քայլերի կարևորությունը: «Վայլդբերրիզ» ընկերության գլխավոր տնօրենը նշել է, որ ընկերության գործունեության […]
12:42 08.07.2023
Մարդ-վայրի կենդանիներ կոնֆլիկտի համատեքստում երեկ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ վերջին շրջանում գորշ արջերի առնձնյակների վարքի ուսումնասիրությունների և բնակիչներին ու նրանց տնտեսություններին սպառնացող վտանգները մեղմելու եղանակների հարցերի շուրջ։ Քննարկմանը մասնակցել են ներկայացուցիչներ շահագրգիռ գերատեսչություններից և ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններից։ Նախարարը գործընկերներին տեղեկացրել է, որ գորշ արջերի հարձակումների խնդիրը արդեն […]
10:45 08.07.2023
ԿԲ-ն սահմանել է շաբաթ օրվա տարադրամի փոխարժեքները: Shantnews.am-ը ներկայացնում է դրանք. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387,50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,18 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4,22 դրամ:
10:12 08.07.2023
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածը կառանձնանա նոր լուծումներով, կձևավորվի տարածքին համահունչ միջավայր, այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Շինբարեկարգման ծրագրով իրականացվող նախագծի շրջանակում անցկացվել է. 290 մ սնուցման ջրագիծ 700-800 մ ներքին ցանց 7 դիտահոր 2 պոմպակայան Կառուցվում են ջրավազաններ, շատրվանային համալիր, կտեղադրվեն նստարաններ, կանցկացվի արտաքին լուսավորության LED համակարգ:
10:04 08.07.2023
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շրջանային համայնքների բնակչությանը հայտնում է, որ գյուղատնտեսական ապրանքների իրացման խնդիր ունեցող բոլոր բնակիչները հուլիսի 8-ից հնարավորություն կստանան միջհամայնքային երթուղայինով հասնել Ստեփանակերտի կենտրոնական շուկա: Այնտեղ նրանք կկարողանան իրացնել իրենց ապրանքը` առանց վաճառասեղանի համար գումար վճարելու: Դրան զուգահեռ` փողոցային առևտուրը խստիվ արգելվելու է, և խախտումներ կատարած քաղաքացիները ենթարկվելու են պատասխանատվության: Գյուղական […]
17:29 07.07.2023
2023 թվականի հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 12.2 տոկոս աճ: Տնտեսական ակտիվության աճը հիմնականում պայմանավորված էր ծառայությունների աճով. նպաստումը` 6.6 տոկոսային կետ: Տնտեսության մյուս ճյուղերի աճերը եւս նպաստել են տնտեսական ակտիվությանը: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 7-ի […]
15:53 07.07.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Wildberries-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, ռուս-հայկական գործարար խորհրդի նախագահ Տատյանա Բակալչուկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարն ու հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի ազգային փոստային օպերատորի «ՀայՓոստի» հետ համագործակցության ոլորտները: Զրույցի ընթացքում Տատյանա Բակալչուկը նախագահ Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել Հայաստանում Wildberries էլեկտրոնային առևտրի ցանցի գործունեության ընդլայնման արագ տեմպերը […]
15:36 07.07.2023
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նախագահել է Ժնևում ընթացող Միացյալ ազգերի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) մրցակցության օրենքի և քաղաքականության միջկառավարական խմբի հուլիսի 6-ին և 7-ին տեղի ունեցած նիստերը, որոնց ընթացքում անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարները քննարկել են մրցակցության ոլորտի օրակարգային հարցերի լայն շրջանակ: Անդրադառնալով Պարագվայի մրցակցության իրավունքի և քաղաքականության փորձագիտական ակնարկին՝ Գեղամ Գևորգյանը […]
12:42 07.07.2023
Քաղաքաշինության կոմիտեի մասնագետները մասնակցել են էներգաարդյունավետության վերաբերյալ Երևանում անցկացված միջազգային աշխատաժողովին, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից: Աշխատաժողովով մեկնարկում է ««Շինարարական արդյունաբերության գլոբալ մատակարարման շղթայի և դրա արտադրանքի էներգաարդյունավետության բարելավում հանուն բարձր արդյունավետությամբ շենքերի կառուցման» ծրագրի նախապատրաստական փուլը, որը ֆինանսավորվում է Գերմանիայի Կլիմայի միջազգային նախաձեռնության կողմից: Ծրագրի նպատակն է […]
11:40 07.07.2023
Պետական եկամուտների կոմիտեն, շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող և հատուկ հսկողություն պահանջող խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում, 2023 թ․երկրորդ եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր: Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում, հարկային կարգապահության բարելավման […]
11:34 07.07.2023
Շարունակվում են քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները, հայտնում է Քաղաքաշինության կոմիտեն: Հայաստանի բոլոր բնակավայրերը մինչև 2024 թվականը կունենան քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր: Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ մշակվել են միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթեր 8 մարզի համար, որից 6-ինն արդեն հաստատվել են: Այս տարի մեկնարկել է Լոռու և Կոտայքի մարզերի փաստաթղթերի մշակումը: Դրանց հաստատմամբ հանրապետության քաղաքային և […]
11:24 07.07.2023
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին (հուլիսի 1-ի դրությամբ 18 տարին չլրացած) շաքարավազի ու ձեթի տրամադրման գործընթացը կիրականացվի նաև շաբաթ օրը: Նախարարությունից խնդրում են սպասարկման կետեր ներկայանալ՝ հետևելով էլեկտրաէներգիայի հովհարային անջատման գրաֆիկին:
11:00 07.07.2023
Shantnews.am-ը ներկայացնում է հուլիսի 6-ի դրությամբ արտարժույթի փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387,50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.18 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.21 դրամը:
10:03 07.07.2023
Շարունակվում է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ66+000-կմ80+000 հատվածի հիմնանորոգումը։ Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 14կմ է, որի մի մասը հիմնանորոգվել է նախորդ տարի։ Այս տարի աշխատանքներ են կատարվում 6.7կմ երկարությամբ հատվածի վրա։ Նորոգվող ճանապարհահատվածն անցնում է Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանով։ Շինաշխատանքները կատարում է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։ Ֆինանսավորումը կատարվել է ՀՀ պետական […]
19:50 06.07.2023
2023 թվականի երրորդ եռամսյակում Ղազախական նավթային KazTransOil ընկերությունը Թենգիզի հանքավայրից դեպի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղով նավթի արտահանումը ավելացրել է մինչև 347,1 հազար տոննա։ Ապրիլ-հունիս ամիսների ծավալներն աճել են 18 անգամ, մինչդեռ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում, այսինքն՝ հունվար-մարտին, Թենգիզի հանքավայրից ԲԹՋ-ով արտահանման է ուղարկվել ընդհանուր առմամբ 19,2 հազար տոննա նավթ։ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, երթուղիների դիվերսիֆիկացման շրջանակներում, […]
15:33 06.07.2023
ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում 313 մլն 995 հազար դրամ գումարի չափով: Գումարը կուղղվի ՀՀ Լոռու և Շիրակի մարզերում 42 հաստատության՝ 15 կրթահամալիրի ստեղծման, 20 դպրոցի և 7 մարզադահլիճի ու հանդիսությունների դահլիճի մասնաշենքերի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։ Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, […]
14:34 06.07.2023
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը շարունակում է մտահոգություններ առաջացնել այն ներառող ոլորտների ներկայացուցիչների շրջանում։ Փորձագետների գնահատմամբ՝ փոփոխությունները, որոնք սահմանում են գանձվող ակցիզային հարկի դրույքաչափի աճ, գործունեության ոչ նպաստավոր միջավայր են ստեղծում մասնավորապես գյուղմթերքների վերամշակմամբ, ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրությամբ ու արտահանմամբ, հարակից ոլորտներով զբաղվող գործարարների համար։ ՀԱԳՄ մամուլի ծառայության խնդրանքով՝ գինենգործության ոլորտում […]
13:39 06.07.2023
Հունիսի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները․ Արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 40,450,193 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 29,409,000 ՀՀ դրամ։ Կազմվել են […]
13:35 06.07.2023
Կառավարության հերթական որոշումով՝ 2023 թվականի բյուջեից Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզպետարանների աշխատակազմերին, սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար, կհատկացվի 1,623,294.4 հազար ՀՀ դրամ։ Հարցը ՀՀ կառավարության նիստում զեկուցել է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
13:08 06.07.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Առողջապահության միջազգային կազմակերպության (ԱՀԿ) հրավերով, 2023 թվականի հունիսի 28-ից 29-ը Շվեդիայի Թագավորության մայրաքաղաք Ստոկհոլմում մասնակցել է Ճանապարհային անվտանգության գործակալությունների ղեկավարների գլոբալ ցանցի համաժողովին։ Համաժողովի ընթացքում ՀՀ ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը ներկայացրել է ոլորտում առկա մարտահրավերները, Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարական ուղղությունների և նախատեսվող միջոցառումների շրջանակները, որոնք […]
11:35 06.07.2023
ՀՀ նախագահի 2023 թվականի հունիսի 30-ի ՆՀ-209-Ա հրամանագրով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան։ Իսկ ՀՀ վարչապետի 2023 թվականի հուլիսի 3-ի N 711-Ա որոշմամբ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանին շնորհվել է հարկային ծառայության գեներալ-մայորի կոչում։