10:37 06.07.2023
Հիմնանորոգվում է Հ-55, Հրազդանի տրանսպորտային հանգույց-Ծաղկաձորի մարզահամալիր հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 – կմ10+500 հատվածը։ Շինարարական աշխատանքները կատարում է «Շինպլյուս» ՍՊԸ-ն։ Այս պահին իրականացվում են հողային աշխատանքներ, մայթերի քանդում, երկաթբետոնե կոնստրուկցիաների և բազալտե եզրաքարերի տեղադրում, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից: Ֆինանսավորումն իրականացվել է ՀՀ պետական բյուջեից:
10:20 06.07.2023
Shantnews.am-ը ներկայացնում է հուլիսի 6-ի դրությամբ արտարժույթի փոխարժեքները: Դրանք երեկվա համեմատ էական փոփոխության չեն ենթարկվել. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գին է սահմանվել 385 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 387 դրամը: Եվրոյի առքի առավելագույն գին է սահմանվել 417 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 423 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն գին է սահմանվել 4.26 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 4.35 […]
20:55 05.07.2023
Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության 2024-2026 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Առաջիկա երեք տարիների համար ի՞նչ նպատակներ է իր առջև դրել գործադիրը և ի՞նչ ցուցանիշներ են ամրագրել ֆինանսական գլխավոր փաստաթղթերից մեկում. թեմայի շուրջ հարցերին «Հորիզոն»-ի տաղավարում պատասխանել է ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը: Ֆինանսների փոխնախարարը հայտնել է, որ առաջիկա միջնաժամկետ հատվածում աստիճանաբար նվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ […]
20:29 05.07.2023
«Եվրոստատի» տվյալներով՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Եվրամիությունը զգալիորեն կրճատել է Ռուսաստանից նավթամթերքի ու բնական գազի ներկրումը։ 2022 թվականի դեկտեմբերի 5-ից ուժի մեջ է մտել ԵՄ արգելքը ռուսական հում նավթի ծովային ներմուծման վրա, իսկ 2023 թվականի փետրվարի 5-ից՝ նավթամթերքի ներմուծման արգելքը։ Ըստ «Եվրոստատի»՝ նշված միջոցառումներն արդյունք են տվել 2023 թվականի առաջին եռամսյակում։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ ըստ տվյալների, […]
18:28 05.07.2023
Բժշկական նորմաներով հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն Արցախում առ ընթացիկ տարվա հունիսի 30-ը ընթացիկ գներով կազմել է 88 հազար 86 դրամ, իսկ պարենային զամբյուղի արժեքը` 49 հազար 766 դրամ: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից՝ մանրամասնելով, որ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճելէ 15,4 տոկոսով, նախորդ ամսվա նկատմամբ […]
14:04 05.07.2023
Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը հրամանագիր է ստորագրել Թաթարստանում տարածաշրջանային մակարդակով արտակարգ դրություն մտցնելու մասին՝ երաշտի և ցանքատարածությունների զոհվելու պատճառով։ Փաստաթուղթը հրապարակվել է հանրապետության ղեկավարի կայքում։ Արտակարգ դրություն է մտցվել հանրապետության բոլոր 43 քաղաքային շրջաններում։ Նրանց ղեկավարներին հանձնարարվել է, մասնավորապես, ստեղծել աշխատանքային խմբեր և հնգօրյա ժամկետում մշակել արտակարգ իրավիճակի հետևանքների հաղթահարմանն ուղղված միջոցառումներ։ Կատարման վերահսկողությունը վստահված […]
10:47 05.07.2023
Սահմանվել են այսօր՝ հուլիսի 5-ին տարադրամի փոխարժեքները, որոնք ներկայացնում է shantnews.am-ը. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գին է սահմանվել 385 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 387 դրամը: Եվրոյի առքի առավելագույն գին է սահմանվել 417 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 423 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն գին է սահմանվել 4.26 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 4.35 դրամը:
10:00 05.07.2023
ԱՀ կառավարությունը, հաշվի առնելով շրջափակման պայմաններում պարենային անվտանգության ապահովման առաջնահերթությունը, սահմանել է ցորենի՝ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում մթերման դիմաց մի շարք աջակցության ձևեր. Այսպես. -Կառավարությունն ամբողջությամբ կհոգա ցորենի՝ դաշտից ԳԳԱՀ պահեստներ տեղափոխման ծախսերը: -Կսուբսիդավորվի կոմբայնի վարձավճարը՝ 1 հա դիմաց 13.500 դրամի չափով: -Մթերված ցորենի դիմաց գումարը կփոխանցվի շահառուին 5 աշխատանքային օրերի ընթացքում: ԱՀ […]
20:22 04.07.2023
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը Արցախի քաղաքացիներին տեղեկացնում է, որ ս.թ. հուլիսի 6-ից օգնության կարգով կկազմակերպվի շաքարավազի ու ձեթի տրամադրում անչափահաս (հուլիսի 1-ի դրությամբ 18 տարին չլրացած) երեխա ունեցող ընտանիքներին։ Անչափահաս 1 երեխայի հաշվով կտրամադրվի 0,5 կգ շաքարավազ և 0,5 լ ձեթ։ Նշված օգնությունը ստանալու համար նախարարությունից խնդրում են անչափահաս երեխաների ծնողներից մեկին կամ […]
19:40 04.07.2023
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի ուղեկցությամբ այցելել է Ճամբարակ համայնքի Վահան բնակավայր, որտեղ դիտարկել է 2023 թվականի ապրիլի 28-ից մեկնարկած Ճամբարակ-Վահան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5,7 կիլոմետր հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը։ Ճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 898 միլիոն դրամ, որը հատկացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներից։ Ընթանում են հողային […]
18:30 04.07.2023
2023թ. առաջին կիսամյակի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից փոխանցված մաքսատուրքերի գծով մուտքերը կազմել են 34.3 մլրդ դրամ: 2022թ. նույն ժամանակաշրջանում ԵԱՏՄ երկրներից (այդ թվում՝ ՀՀ-ից) մաքսատուրքերի բաշխման արդյունքում ստացվել են 28.9 մլրդ դրամ մուտքեր (այդ թվում` հուլիս ամսին փոխանցված և 2022թ. 1-ին կիսամյակին վերաբերող): 2021թ. 1-ին կիսամյակի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից փոխանցված մաքսատուրքերի գծով […]
17:58 04.07.2023
2023 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 175.8 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 72.1 մլրդ դրամով կամ 69.5%-ով իսկ 2021թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավել է 91.7 մլրդ դրամով կամ 109%-ով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: 2022 թ. առաջին կիսամյակի ընթացքում հարկ […]
14:43 04.07.2023
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաք` մասնակցելու հուլիսի 5-ից 7-ը կայանալիք Միացյալ ազգերի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) մրցակցության օրենքի և քաղաքականության փորձագետների միջկառավարական խմբի 21-րդ նիստին։ Նիստի ընթացքում քննարկվելու են անդրսահմանային հակամրցակցային համաձայնությունների, մրցակցության քաղաքականության և օրենսդրության կիրարկման և այլ օրակարգային հարցեր:
13:47 04.07.2023
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվա կատարած այցի ընթացքում՝ մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ -ն հանդիպել է խոշորագույն շինարարական ընկերության «Մոսմետրոստրոյ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Ժուկովի հետ։ Բաբկեն Սեդրակյանը շնորհակալություն է հայտնել ընկերության տնօրենին հրավերի համար և կարևորել «Մոսմետրոստրոյ» ընկերության դերը Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման և […]
13:24 04.07.2023
Առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողների աշխատավարձի կայուն ու պարբերաբար բարձրացումն ապահովվում է նաև բոնուսային համակարգի միջոցով: Այս տարի շուրջ 6 անգամ ավելացել է ծրագրին հատկացվող գումարը` հասնելով 2,5 միլիարդ դրամի: Պոլիկլինիկաների մանկաբույժները, թերապևտները, ընտանեկան բժիշկներն ու նրանց բուժքույրերը եռամսակը մեկ ստանում են հավելավճարներ` իրենց աշխատավարձի նույնիսկ 100%-ի չափով: Այս եռամսյակում համապատասխան բոնուսներ հավաքել են դրա […]
11:33 04.07.2023
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գին է սահմանվել 384,50 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 387 դրամը: Եվրոյի առքի առավելագույն գին է սահմանվել 417 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 423 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն գին է սահմանվել 4,33 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 4,35 դրամը:
10:40 04.07.2023
2023 թվականի ընթացքում շուրջ 1652 շահառու ստացել է աջակցություն՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1 մլրդ 225 մլն դրամ։ Այս մասին հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու հիշեցնում, որ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերն ուղղված են հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող […]
20:24 03.07.2023
«ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»-ն անդրադարձել է Արցախում ալյուրի պաշարների սպառման մասին ասեկոսեներին: Մասնավորապես հայտարարել է. «Այսօր ԱՀ նախագահը հանդիպում էր ունեցել ԱՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների հետ, որից հետո սկսվել են բամբասանքներ տարածվել այն մասին, թե իբր Նախագահը հանդիպման ժամանակ հայտնել էր ալյուրի երկու օրվա պաշարի մասին: Հայտարարում ենք, որ հիշյալ տեղեկությունը հերթական անգամ […]
20:13 03.07.2023
Արցախի Հանրապետության նախագահը այսօր հաստատել է Կառավարության N 543-Ն որոշումը՝ Հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումները սահմանելու մասին՝ պայմանավորված 2023 թվականի հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության լրիվ շրջափակման հետևանքով առաջացած պարենային մթերքների խնայողական օգտագործման անհրաժեշտությամբ: ԱՀ Կառավարության որոշման համաձայն՝ 1. 2023 թվականի հուլիսի 5-ի ժամը 09:00-ից հանրային սննդի օբյեկտներում արգելվում է. 1) Տոնական, ընտանեկան կամ […]
19:31 03.07.2023
Ընթացքի մեջ են Աշոցք համայնքում 2023 թվականի ընթացքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի աշխատանքները: «Հայաստանի Հանրապետության Աշոցք համայնքի Սարագյուղ, Բավրա, Զույգաղբյուր բնակավայրերում բնական գազի ներքին ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագիր: Ծրագրի ընդհանուր արժեքը 45612000 ՀՀ դրամ է, որից համայնքի մասնաբաժնի չափը կազմում է գումարի 40 %-ը: «Աշոցք համայնքի Թավշուտ բնակավայրի ոռոգման ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագիր: Ծրագրի ընդհանուր […]
18:34 03.07.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր այցելել է «Շիրակ» օդանավակայան։ Մարզպետը հետևել է մեկնման նոր սրահի վերանորոգման աշխատանքներին, այնուհետև օդանավակայանի ղեկավար Արմինե Աբրահամյանի, շինարարի ու մյուս պատասխանատուների հետ անցկացվել է քննարկում, որի ժամանակ անդրադարձ է կատարվել իրականացվող աշխատանքների ընթացքին, առաջացած խնդիրներին ու դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Մարզպետը կարևորել է Շիրակի մարզում […]
18:25 03.07.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի Միջազգային անվտանգության և զենքի չտարածման բյուրոյի Միջուկային էներգիայի առևտրային մրցունակության գծով ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Սանոսյանը ողջունել է հյուրերին և գոհունակություն հայտնել վերջին շրջանում առկա համագործակցության համար։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում էներգետիկայի ոլորտում առկա հիմնական խնդիրները, մարտահրավերները։ Նախարարի հետ […]
15:47 03.07.2023
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Վաչիկ Մկրտչյանին պատկանող հացի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Արմավիրի մարզ, գ. Դաշտ): Մասնավորապես արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում՝ պատերը և առաստաղը ունեցել են բորբոս, ճաքեր, հատակի […]
15:05 03.07.2023
«Պոբեդա» մատչելի ավիաընկերությունը (Աերոֆլոտ խմբի մաս) ընդլայնել է իր տարածաշրջանային թռիչքների ծրագիրը դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ և Հայաստան, ասվում է ավիաընկերության կայքի հուլիսի 3-ի հաղորդագրության մեջ։ Ավիափոխադրողը Մախաչկալայից Դուբայ թռիչքներ կսկսի 2023 թ.-ի հոկտեմբերի 4-ից՝ շաբաթական երկու անգամ, իսկ Սոչիից Գյումրի 2023 թ.-ի հոկտեմբերի 29-ից՝ շաբաթական չորս անգամ։ Ընկերության պաշտոնական կայքում արդեն բացվել է թռիչքների […]
12:42 03.07.2023
Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողները կվերապատրաստվեն մասնագիտական բացատրական ուղեցույցով։ Ուսումնական կենտրոնն անցկացրել է ուսումնական դասընթացներ կոմիտեի ստորաբաժանումների մասնագետ-դասընթացավարների համար։ Իրավաբաններից մինչև մաքսային ծառայողներ ուսումնասիրել են «Մաքսային ծառայողի վարքագծի կանոնների բացատրական ուղեցույցը» և պատրաստ են գիտելիքները փոխանցել գործընկերներին։ 4-օրյա վերապատրաստման դասընթացներն իրականացվել են պետական եկամուտների կոմիտեի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության համագործակցությամբ։ Մանրամասները՝ տեսանյութում:
10:24 03.07.2023
Shantnews.am-ը ներկայացնում է հուլիսի 3-ին ԿԲ-ի սահմանած տարադրամի փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 423 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.32 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 4.35 դրամ:
15:38 02.07.2023
Ուկրաինան ակնկալում է Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) մինչև 2023 թվականի վերջ ստանալ մոտ 1 միլիարդ դոլար, «Ռադա» հեռուստաալիքի եթերում ասել է տնտեսագետ, Վլադիմիր Զելենսկիի խորհրդական Օլեգ Ուստենկոն։ «Ամբողջ ծրագիրը կազմում է 15 միլիարդ դոլարից մի փոքր ավելի, ծրագիրը նախատեսված է 4 տարվա համար, առաջին տարում հաշվարկված է 5 միլիարդ դոլարի չափով: Մենք արդեն ստացել […]
20:55 01.07.2023
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղելացնում է, որ ևս մի օտարերկրյա ներդրում է կատարվում մայրաքաղաքում. Երևանում կսկսի գործել բրիտանական JCB-ի խոշոր դիլերային կենտրոն։ Հայտնում է, որ 1000 քմ տարածք ընդգրկող կենտրոնը ներառում է ցուցասրահ, սպասարկման կենտրոն, պահեստային և գրասենյակային տարածքներ։ «Կենտրոնի կառուցումը զարգացման նոր փուլ է ապրանքանիշի հայաստանյան շրջանառության համար, որ ներկրվում է […]
19:50 01.07.2023
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը հանդիպում-քննարկում է ունեցել «Դորոժնիկ» ընկերության ներկայացուցիչների հետ գլխավորությամբ՝ «Դորոժնիկ» ընկերության գլխավոր տնօրեն Արարատ Հովհաննիսյանի։ Հանդիմպանը ներկա են եղել նաև համայնքի ղեկավարի տեղակալ Վահագն Մկրտչյանը, ավագանու անդամ Տիգրան Հովհաննիսյանը, համայնքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Սուրեն Ջանոյանը, ոլորտային այլ պատասխանատուներ։ Տեղեկացնում են Գյումրիի համայնքապետարանից։ KFW բանկի ֆինանսավորմամբ պատվիրատու՝ «Վեոլիա […]
19:04 01.07.2023
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով ավարտին են մոտեցել Արտաշատ քաղաքի Արազի փողոցի և Ազատավան բնակավայրի մի շարք փողոցների ասֆալտապատման աշխատանքները։ Տեղեկացնում են Արարատի մարզպետի աշխատակազմից։ Արտաշատ քաղաքում իրականացվում է շուրջ 2709 քմ ընդհանուր ծածկույթով ասֆալտապատում, կողնակների կառուցում և երկաթբետոնյա վաքի տեղադրում։ Փողոցը երկար տարիներ անմխիթար վիճակում էր գտնվում և […]