17:46 23.08.2021
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մրցույթ Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանում ուսումը 5 ամսով շարունակելու համար, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Մրցույթը նախատեսված է 2021-22 ուստարվա գարնանային (բակալավրիատի ուսանողներ և ասպիրանտներ/հայցորդներ) կիսամյակի համար և իրականացվում է Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում: Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի «Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում» մասնագիտության (բացառությամբ առաջին և […]
16:20 23.08.2021
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել, որով սահմանվում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (ԿԿՏՀ) վարման կարգը և ներդրվում կրթության ոլորտի պետական վարչական ռեգիստրը։ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը տվյալների հավաքագրման, պահպանման, մշակման, ինչպես նաև հաշվետվությունների ստացման և հրապարակման էլեկտրոնային միասնական համակարգ է, որի միջոցով իրականացվում է ՀՀ կրթության ոլորտի վարչական ռեգիստրների վարումը։ ԿԿՏՀ-ում գրանցվում են […]
18:52 22.08.2021
Ութ տարեկանում միասնական պետական քննությունները հանձնած աղջիկը խոստացել է 11 տարեկանում ավարտել Մոսկվայի պետհամալսարանը։ Նման համարձակ հայտարարության հեղինակը ՌԴ քաղաքացի 8- ամյա Ալիսա Տեպլյակովան է, որն ութ տարեկանում ամբողջությամբ ավարտել է դպրոցական ծրագիրը, հանձնել է դպրոցի միասնական պետական քննությունը։ Ալիսան անկեղծ զարմացել է հոր խոսքերից, թե համալսարանն ավարտելու համար ինքը պետք է 5 տարի սովորի […]
23:13 20.08.2021
Համավարակի սկզբից ի վեր տարածաշրջանում Յունեսկոյի տվյալների համաձայն Վրաստանի դպրոցները փակ են եղել 32 շաբաթ, Թուրքայիում՝ 49 շաբաթ, Ադրբեջանում՝ 48 շաբաթ, Իրանում՝ 53 շաբաթ։ Եվրոպական երկրների մեծ մասում դպրոցները փակ են եղել 30 շաբաթից ավել։ Հայաստանի դպրոցները փակ են եղել 12 շաբաթ։ Այս մասին գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ «Նոր ուսումնական տարվանից առաջ պահպանելով […]
20:27 20.08.2021
Այն դպրոցները, որտեղ ուսուցիչների և վարչական անձնակազմի 80%-ը կլինի պատվաստված, կարող է խրախուսվել, և այնտեղ ուսումը վերսկսել դասարաններում,- լրագրողներին ասել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: 1tv.ge-ի հաղորդմամբ՝ նա ասել է, որ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, որն ընդգրկում է նախորդ երկու շաբաթը, դպրոցների ուսուցիչների 30%-ը պատվաստվել է, սակայն կրթության նախարարության անցկացրած […]
18:40 20.08.2021
Հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները մեկնարկել են այսօր Տավուշի մարզից: Դրանց նպատակն է նոր ուսումնական տարվան ընդառաջ ոլորտի խնդիրները քննարկել տեղերում՝ դպրոցների տնօրենների, կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Տավուշում մեկնարկած խորհրդակցությունն անցկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ներկա են եղել ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, մարզային և հանրակրթության վարչության ներկայացուցիչներ: […]
16:24 20.08.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2021 թվականին գործարկել է «Փորձնակների գործնական պրակտիկա» պիլոտային նախագիծը։ Ինչպես հաղորդում են ՏԿԵ նախարարությունից, նախագծի նպատակն է կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով ստեղծված իրավիճակում բարձր տեխնոլոգիական կազմակերպություններին ընձեռել հնարավորություն ներգրավել հավելյալ անձնակազմ, իսկ սկսնակ մասնագետներին, որոնք ունեն բարձր տեխնոլոգիական ոլորտի նախնական գիտելիքներ և հմտություններ, հնարավորություն տալ գործնական պրակտիկա անցնել տեխնոլոգիական ընկերություններում: Նախագծին […]
14:08 20.08.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել Միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգի նախագիծը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, առաջարկվող նախագծով նախատեսվում է դպրոցից բուհ, քոլեջ և ուսումնարան անցման նոր համակարգի փորձարկում: Կրեդիտային համակարգի ներդրման նպատակը սովորողների շարժունությունը և անցումը՝ հանրակրթությունից նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն […]
22:55 19.08.2021
Հանրային քննարկման ենք ներկայացրել 10-12-րդ դասարաններում կրեդիտային համակարգի ներդրման կարգի նախագիծը։ Այս մասին գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ «Կարծում ենք, որ կրեդիտային համակարգը թույլ կտա էապես բարձրացնել ավագ դասարաններում սովորելու հետաքրքրվածությունն ու արդյունավետությունը՝ իրականացնելով հետևյալ կարևոր փոփոխությունները. ✅դպրոցում սովորողի կողմից ընտրված առարկաներից կամ արտաքին գնահատումներից կուտակած կրեդիտները կարող են փոխարինել բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության […]
17:55 19.08.2021
«Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողովի կազմավորման նպատակով այսօր առցանց հարթակում վիճակահանությամբ անցկացվել է աշակերտական խորհրդի և ուսուցչական կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրությունը: Աշակերտական խորհրդի նիստը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ արձանագրելով, որ խորհրդի 43 անդամից վիճակահանությանը մասնակցում է 38 աշակերտ, քանի որ 5-ն այս տարի ավարտել են դպրոցը և այլևս խորհրդի անդամ չեն։ Վիճակահանության արդյունքում մրցութային […]
17:48 19.08.2021
Օգոստոսի 20-ից մեկնարկում են հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները, որոնք նպատակ ունեն նոր ուսումնական տարվան ընդառաջ ոլորտի խնդիրները քննարկել տեղերում՝ դպրոցների տնօրենների, կրթության ոլորտի մարզային պատասխանատուների մասնակցությամբ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է ՀՀ մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին խորհրդակցությունները համատեղ անցկացնելու վերաբերյալ: Խորհրդակցությունների ընթացքում բացման խոսքով […]
10:42 19.08.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամաններով հաստատվել են հանրակրթության նոր չափորոշչի փորձարկման համար նախատեսված ուսումնական պլանը, գնահատման կարգը, սահմանվել են տարիֆիկացիոն պլանների կազմման առանձնահատկությունները։ Նոր կարգերով մի շարք փոփոխություններ են նախատեսվում ուսուցչի դասաժամերի դրույքային ծանրաբեռնվածության, սովորողների գնահատման, ինչպես նաև դպրոցների ֆինանսավորման գործընթացներում: Նոր կարգերը սեպտեմբերի 1-ից կփորձարկվեն Տավուշի մարզի դպրոցներում` 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարաններում դասավանդողների և սովորողների համար։ Ուսուցչի շաբաթական ծանրաբեռնվածություն և տարիֆիկացիոն պլան ՀՀ ԿԳՄՍ […]
13:28 18.08.2021
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2021-2022 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները։ Սահմանվել է, որ վերոնշյալ դպրոցներում ուսումնական տարին մեկնարկում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ժամկետներին համապատասխան: Նույնը վերաբերում է նաև աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդներին: Համաձայն օրինակելի պլանների՝ ուսումնական տարվա տևողությունը 34-40 շաբաթ է: Ելնելով մասնագիտական առանձնահատկություններից և շենքային […]
11:42 18.08.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում «Ռեստարտ» համայնքային զարգացման ծրագրի մասնակից երիտասարդները քննարկել են կրթական բարեփոխումների, հանրակրթության համակարգում մասնագիտական կողմնորոշման բաղադրիչին առնչվող հարցեր: Մասիսցի երիտասարդներին ընդունել է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Կրթական համակարգի բարեփոխումների փուլում ամենակարևորը դուք եք, և մեր նպատակն է հնարավորինս լավ պայմաններ ստեղծել՝ զարգացնելու ձեր կարողությունները, բացահայտելու նախասիրությունները, որպեսզի մեր երկրի […]
00:03 18.08.2021
Հանրակրթության չափորոշչի փոփոխությունը ոչ միայն առարկայական ծրագրերի, այլ նաև գնահատման համակարգի, ուսուցչի աշխատանքի կառուցվածքի և ըստ այդմ՝ տարիֆիկացիայի կազմման փոփոխություններ է ենթադրում։ Փոփոխություններ են իրականացվում նաև դպրոցների ֆինանսավորման մոտեցման մեջ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Այս փոփոխությունները նույնպես փորձարկվելու են այս սեպտեմբերից Տավուշի մարզի 2, 5, 7, 10-րդ դասարաններում։ […]
17:55 17.08.2021
Մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող դրամաշնորհային երիտասարդական ծրագրերի մրցութաշրջանը: Դրամաշնորհների տրամադրմամբ նախարարությունը նպատակ ունի խթանել երիտասարդական կազմակերպությունների նախաձեռնությունները և նրանց մասնակցությունը ոլորտի քաղաքականության իրականացման բոլոր փուլերում, ձևավորել ազատ, մրցակցային և մասնակցային երիտասարդական միջավայր: Մրցույթն անցկացվում է 13 ուղղությամբ/չափաբաժնով․ Երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղղված տեղական մակարդակում որոշումների կայացմանը, Սոցիալական նորարարության մոդելների […]
18:45 16.08.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի անդամ Վինայ Սահասրաբուդհեին և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արա Խզմալյանը։ Ողջունելով Վինայ Սահասրաբուդհեի այցը Հայաստան՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ […]
18:38 16.08.2021
Հանրապետության հիմնական ու միջնակարգ դպրոցներում երկրորդ տարին է առաջին դասարանցիների ընդունելությունն օնլայն կարգով է: Յուրաքանչյուր դպրոց, համաձայն ստացած լիցենզիաների, առաջին դասարանցիների սահմանված թիվ ունի, որից ավելի թվով աշակերտներ ընդունել չի կարող: Առաջին դասարանցիների օնլայն հայտագրումները գրեթե ավարտված են: Համաձայն առայժմ ունեցած տվյալների՝ Գյումրիի գրեթե բոլոր դպրոցներում սահմանված թիվը լրացել է: Փոքր սեղան ու աթոռներ և […]
12:05 16.08.2021
Օգոստոսի 10-ից 16-ը տեղի է ունեցել «Աշխարհագրություն» առարկայի 17-րդ միջազգային առցանց օլիմպիադան, որին մասնակցել է 179 աշակերտ 46 երկրից: Հայաստանի դպրոցականների թիմն արժանացել է բրոնզե մեդալի: Միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը ներկայացրել է 4 աշակերտ՝ Մարիամ Գրիգորյանը Երևան, «Քվանտ» վարժարանից (10-րդ դասարան), Ռուբեն Սարգսյանը Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Ֆոտոն» վարժարանից (11-րդ դասարան), Հովհաննես Ստեփանյանն Արմավիրի մարզի […]
18:08 13.08.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդները ձևավորել միասնական մոտեցմամբ: 20 հոգանոց խորհուրդներում հավասարապես ներկայացված կլինեն ուսանողները, դասախոսական կազմը, հիմնադիրը և լիազոր մարմինը: Բուհերի կառավարման խորհուրդները ներկայումս ձևավորված են ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի 975-Ն որոշմամբ հաստատված կարգով: Ըստ այդմ` 16 պետական […]
17:28 13.08.2021
Երկարատև մանկավարժական գործունեության և հայապահպանության գործում ունեցած մեծ ավանդի համար Ուկրաինայի Դնեպր քաղաքի հայկական դպրոցների Հայոց լեզվի ուսուցչուհի Սեդա Ղևոնդյանը պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրով: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր այցելել է Սեդա Ղևոնդյանի գերդաստան՝ նախարարության անունից գնահատանքի խոսքեր ասելու բազմավաստակ ուսուցչուհուն և ևս մեկ անգամ արժևորելու նրա […]
16:57 13.08.2021
«Այբ» կրթական հիմնադրամը «Քան» ակադեմիայի հարթակի միջոցով ապահովելու է հայալեզու բարձրորակ անվճար կրթության հասանելիություն Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերի միջին և ավագ դպրոցների շուրջ 1500 աշակերտի, բնագիտական առարկաների ու մաթեմատիկայի 150 ուսուցչի համար: Հեռավար և առկա աշխատարանների ընթացքում աշակերտներն ու ուսուցիչները կծանոթանան հայալեզու կրթական ռեսուրսների հետ աշխատելու նոր գործիքներին, որոնք ուսումնառությունը և ուսուցումը կդարձնեն առավել […]
16:56 13.08.2021
ՀՀ ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփել է կոմիտեի վերջին 7 ամսվա գործունեության արդյունքները։ Նրա խոսքերով՝ նշված ժամանակահատվածում կոմիտեի վարչական իրավախախտումների բաժինը «Լեզվի մասին» օրենքի պահանջների պահպանման, խախտումների բացահայտման և դրանք վերացնելու պահանջով հայցադիմումներ է ներկայացրել Վարչական դատարան: Վերջին 7 ամսվա ընթացքում հարուցվել է 63 վարչական վարույթ, […]
20:34 12.08.2021
Ախուրյան խոշորացված համայնքի Ջրառատ բնակավայրում մեկնարկել են մանկապարտեզի կառուցման աշխատանքները։ Երկու փուլից բաղկացած տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն այս տարվա ծրագրով նախատեսվում է հողային և հիմքերի կառուցման աշխատանքների իրականացում, արտաքին պատերի շարվածք՝ ջերմամեկուսացումով, կտուրի կառուցում, դռների ու պատուհանների տեղադրում։ Ծրագրի արժեքը 45.6 մլն դրամ է, որի 60 տոկոսը հատկացնելու է պետությունը, 40 տոկոսը […]
15:36 12.08.2021
Տավուշի մարզում Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների փորձարկման նպատակով ուսուցիչների վերապատրաստումներն ընթացքի մեջ են: Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը Դիլիջանի ավագ դպրոցում կազմակերպել է հանդիպում հումանիտար-հասարակական բնագավառի ուսուցիչների հետ՝ ներկայացնելու հետագա անելիքները, պատասխանելու նրանց հուզող հարցերին, ծանոթացնելու գործարկվող նոր կայքի հնարավորություններին: «Մանկավարժությունը գիտություն է, որն ունի օրենքներ, ինչպես մաթեմատիկան: Մեր խնդիրն է […]
12:48 12.08.2021
2021 թվականի սեպտեմբերից «E-school Armenia» նախագծի շրջանակում ընտրված 18 մենթոր դպրոցների ուսուցիչներն էլեկտրոնային եղանակով կդասավանդեն այն հանրակրթական ուսումնական հաստատություններում, որտեղ առանձին առարկաների գծով մասնագետների պակաս կա։ Նախորդ տարի ուսուցչի պակաս ունեցող 101 դպրոցում ստեղծվել են էլեկտրոնային ուսուցման համար անհրաժեշտ սարքավորումներով հագեցված դասասենյակներ։ Ծրագրի շրջանակում կրթության հասանելիությունն ապահովելու նպատակով մենթոր դպրոցները կիրականացնեն անհրաժեշտ առարկաների էլեկտրոնային դասավանդումն այն երեխաների համար, […]
10:04 12.08.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ երիտասարդներ, Շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Այս տոնը կոչված է կարևորելու ձեր ներուժն ու կարողությունները, գաղափարներն ու տեսլականը: Երիտասարդությունը հասարակական կյանքի շարժիչ ուժն է, ապագայի նկատմամբ հավատն ու հույսը: Ձեր երազանքներով ու նպատակասլացությամբ է պայմանավորված պետության վաղվա օրը: Սիրելի՛ երիտասարդներ, […]
19:42 10.08.2021
Գյումրիի Ավտոկայանի տնակային թաղամասում տնակային էր նաև «Զանգակ» մանկապարտեզը։ Այն 30 տարի գործեց տնակներում։ Հիմա տեղում ամբողջությամբ խոտածածկ է, անցած տարվա ուժեղ հեղեղը ավերեց տնակները, որին արագորեն հաջորդեցին վստահեցումները, թե մեկ տարվա ընթացքում տեղում մանկապարտեզը կունենա քարաշեն կառույց։ Քաղաքապետարանի և տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով նախագծված երկհարկանի շենքի կառուցումն անցած տարվա սեպտեմբերին էր սկսվելու, որը տեղի […]
14:04 10.08.2021
«Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողով ձևավորելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է ուսուցչական կազմակերպությունների ընտրության մրցույթ: ՀՀ հանրակրթական դպրոցների և նախադպրոցական հաստատությունների բարձր արդյունքներ արձանագրած մանկավարժների խրախուսման համար նախատեսված «Տարվա լավագույնները» մրցույթն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 7-ի 37-Ն հրամանով հաստատված կարգով: Մրցույթի կազմակերպման և անցկացման նպատակով ՀՀ կրթության, […]
13:55 10.08.2021
Այս սեպտեմբերից այն դպրոցները, որտեղ առարկայական ուսուցչի պակաս կար, այդ առարկաները կկարողանան դասավանդել էլեկտրոնային եղանակով՝ մենթոր դպրոցների միջոցով։ Այս մասին գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: «Հիշեցնեմ, որ նախորդ տարի ուսուցչի պակաս ունեցող 101 դպրոցներում էլեկտրոնային ուսուցման համար անհրաժեշտ սարքավորումներով հագեցված դասասենյակներ ստեղծվեցին։ Այս տարի ընտրվեցին 18 մենթոր դպրոցներ, որոնց ուսուցիչները պետք է դասավանդեն ուսուցչի […]