TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+31.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանին

19:00 29.01.2021

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով դեսպանին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունն առանձնակի տեղ ունի հայ-ռուսական հարաբերություններում: Ըստ նախարարի՝ համատեղ ծրագրերի ընդլայնումը և փորձի փոխանակումն իրավամբ […]

̰
Հայկ Մարությանն այցելել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

17:50 29.01.2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան: ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է համալսարանի լաբորատորիաներում, ծանոթացել գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար ստեղծված պայմաններին ու հնարավորություններին: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Հայկ Մարությանին հրավերն ընդունելու համար՝ ռեկտոր Եղիազար Վարդանյանը նշել է, որ համալսարանի տեխնիկական հագեցվածությունը հնարավորություն է տալիս ուսանողների համար ապահովել որակյալ […]

̰
Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրում հանդիսավորությամբ բացվել է նոր դասասենյակ

22:36 28.01.2021

Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրում այսօր հանդիսավորությամբ բացվել է նոր դասասենյակ, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Դասասենյակի բացման խորհրդանշական ժապավենը կտրել են նախարարն ու պետքարտուղարը, որից հետո հյուրերը շրջայց են կատարել դպրոցում, […]

̰
Քննարկվել է ուսումնական հաստատություններում համավարակի կանոնների պարզեցման հարցը

12:54 28.01.2021

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը քննարկելու, որոշակի սահմանափակումներ վերանայելու նպատակով Առողջապահության նախարարությունում կայացել է հանդիպում առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի, Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանի, շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչների, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների մասնակցությամբ: Անդրադարձ […]

̰
Հանրային քննարկման ենք ներկայացրել ուսուցիչների որակավորման տարակարգի շնորհման հրամանի փոփոխությունները. Ժաննա Անդրեասյան

23:21 27.01.2021

Հանրային քննարկման ենք ներկայացրել ուսուցիչների որակավորման տարակարգի շնորհման հրամանի փոփոխությունները, որոնք ուղղված են որակավորման տարակարգի բնութագրիչների և որակավորման տարակարգի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկերը լրամշակելուն, հստակեցնելուն, փաստաթղթերի ներկայացման ընթացքում հաճախակի հանդիպող խնդրահարույց հարցերը, իրավիճակները կարգավորելուն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Մասնավորապես, ուսումնասիրությունը ցույց […]

̰
Նոր հեռանկարներ Հայաստան-Ֆրանսիա համագործակցությունում

20:15 27.01.2021

Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրում այսօր հանդիսավորությամբ բացվել է նոր դասասենյակ, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Դասասենյակի բացման խորհրդանշական ժապավենը կտրել են նախարարն ու պետքարտուղարը, որից հետո հյուրերը շրջայց են կատարել դպրոցում, […]

̰
Մշակվել է դպրոցներում էլեկտրոնային ուսուցման կարողությունների զարգացման ծրագիր

15:58 27.01.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մշակել են դպրոցներում էլեկտրոնային ուսուցման կարողությունների զարգացման ծրագիր: Ծրագրի նպատակն է ապահովել ՀՀ մարզային դպրոցներում ուսուցիչների բացակայությամբ պայմանավորված սովորողների կրթության շարունակականության և որակի ապահովման գործընթացը: 2020 թվականի դրությամբ հանրապետության 9 մարզերի 101 դպրոցներում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչների բացակայության հետևանքով։ Չդասավանդվող առարկաների թիվը […]

̰
ՀՀ ԿԳՄՍ նախարարը կարևորել է ինստիտուցիոնալ ուղղությամբ Էրազմուս+ ծրագրի շարունակությունը

15:45 27.01.2021

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովային և ծրագրի փորձագետ Արայիկ Նավոյանին: Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ու նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրամիության աջակցությամբ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում Էրազմուս+ ծրագրով իրականացվող համագործակցության, բուհերի կարողությունների զարգացմանը, ուսանողների, դասախոսների և բուհերի աշխատակազմերի […]

̰
Նոր հեռանկարներ «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի» հետ․ ԿԳՄՍ նախարարն այցելել է հիմնադրամ

18:20 26.01.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այցելել է «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ» (FAST)՝ ծանոթանալու հիմնադրամի գործունեությանը և քննարկելու հետագա համագործակցության ծրագրերը: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, որը համակարգում է նաև միջազգային գործընկերության ոլորտը: Հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը ներկայացրել է 2017 թվականից՝ FAST-ի հիմնադրումից ի վեր իրականացված և ներկայումս կյանքի կոչվող […]

̰
Արմեն Թռչունյանը հետմահու արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի

16:38 26.01.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր մասնակցել է Երևանի պետական համալսարանի ռեկտորատի ընդլայնված նիստին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից՝ նիստի ընթացքում նախարարը ներկայացրել է ՀՀ նախագահի հրամանագիրը` գիտության և կրթության բնագավառներում ներդրած ավանդի ու երկարամյա անձնվեր աշխատանքի համար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Համբարձումի Թռչունյանին հետմահու «Հայրենիքին մատուցած […]

̰
Արցախի պետական համալսարանում կփոխհատուցվեն գրեթե բոլոր ուսանողների վարձավճարները

14:33 26.01.2021

Պետության կողմից Արցախի պետական համալսարանի ուսանողների վարձավճարների փոխհատուցման նպատակով 2021 թվականի պետական բյուջեով նախատեսվում է շուրջ 500 միլիոն դրամ՝ նախորդ տարվա 238 միլիոն դրամի փոխարեն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը: «Արցախի նախագահի նախընտրական ծրագրի համաձայն՝ պետության կողմից ուսանողական վարձավճարների փոխհատուցումը գործում է դեռևս անցած ուսումնական […]

̰
Ժաուտիկովյան միջազգային 17-րդ օլիմպիադայում հաղթողներին նշանակվել է անվանական կրթաթոշակ

11:40 26.01.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ 2021 թ. հունվարի 8-15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային 17-րդ օլիմպիադայում հաղթած դպրոցականներին նշանակվել է անվանական կրթաթոշակ: Համաձայն հրամանի` Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում մրցանակային տեղեր գրաված 17 աշակերտները մեկ տարի ժամկետով կստանան կրթաթոշակ. առաջին կարգի դիպլոմակիրները` ամսական 15․000 դրամ, երկրորդ կարգի դիպլոմակիրները՝ 10․000 դրամ, իսկ երրորդ կարգի դիպլոմակիրները՝ 7․500 դրամ: Հրամանի համար հիմք է հանդիսացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից […]

̰
Կներդրվի պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հաշվառման կարգ

15:33 25.01.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է Հայաստանում ներդնել պարտադիր կրթությունից դուրս մնացած, ինչպես նաև կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների հաշվառման կարգ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ մյուս գործընկեր կառույցների հետ ուշադրության կենտրոնում կպահեն կրթությունից դուրս մնացածներին, հաճախակի դասերը բաց թողած […]

̰
Ավելի քան 7 հազար արցախցի երեխաներ կրթությունը շարունակում են Հայաստանի դպրոցներում

15:00 25.01.2021

Հայաստանի դպրոցներում ներկայումս ավելի քան 7 հազար արցախցի երեխաներ շարունակում են կրթությունը, թեպետ այս թիվը փոփոխական է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այս փուլում մի գործընթաց է, երբ պարբերաբար ընտանիքները վերադառնում են Արցախ: «Մենք ի սկզբանե խնդիր էինք դրել, որ երեխաների փաստաթղթերի առկայությունը […]

̰
ԿԳՄՍ նախարարությունը հստակեցրել է գարնանային արձակուրդների և ուսումնական տարվա ավարտի ժամկետները

14:35 25.01.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, կորոնավիրուսով պայմանավորված, ուսումնական գործընթացներում, ժամկետներում սահմանում է ոչ ստանդարտ կարգավորումներ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այս տարի գարնանային արձակուրդներ են նախատեսված առաջին և երկրորդ դասարանցիների համար: Առաջին դասարանցիների համար նախատեսված է մարտի 22-ից ապրիլի 4-ն ընկած […]

̰
Շոշ գյուղի դպրոցն իր դռներն է բացել աշակերտների առաջ

14:15 25.01.2021

Դեռ 2004-ին Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ ԱՀ Շոշ գյուղում կառուցվել է հանրակրթական դպրոց, իսկ պատերազմի հետևանքով Արցախի սրտում գտնվող գյուղն այժմ հայտնվել է սահմանամերձ գոտում: Այս մասին տեղեկացրին հիմնադրամի էջից: «Բնակիչների մեծ մասը զինադադարից հետո գյուղ է վերադարձել, իսկ դպրոցը, դռների, տանիքի, պատուհանների և վերանորոգման այլ աշխատանքներից հետո՝ մեկ շաբաթ առաջ, բացեց իր դռները 65 […]

̰
Բարձրարժեք կրթությունը բարգավաճ պետության հիմքն է․ նախարարի ուղերձը Կրթության միջազգային օրվա առթիվ

12:15 25.01.2021

ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Կրթության միջազգային օրվա առթիվ, որը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի՛ հայրենակիցներ, ՄԱԿ-ի կողմից հունվարի 24-ը հռչակվել է Կրթության միջազգային օր՝ ի նշանավորումն համաշխարհային խաղաղության և կայուն զարգացման ապահովման գործում կրթության դերի: Սա լավ առիթ է մեկ անգամ ևս ամրապնդելու մեր այն համոզումը, որ կրթությունն է պետության կայացման ու […]

̰
9 մարզերի 101 դպրոցներում 18 առարկա չի դասավանդվում՝ ուսուցիչների բացակայության պատճառով

18:40 23.01.2021

2020 թվականի դրությամբ հանրապետության 9 մարզերի 101 դպրոցներում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչների բացակայության հետևանքով։ Չդասավանդվող առարկաների թիվը 18 է, իսկ նախնական հաշվարկներով առկա է շուրջ 695 ուսուցչի կարիք։Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը «Այս խնդրի կարգավորման նպատակով, բացի գործուղման կարգի և տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման փոփոխություններից, սկսել ենք դպրոցների […]

̰
Վրաստանում հանրակրթական և ԲՈՒՀ-ական ուսումնական գործընթացի վերականգնումը նախատեսվում է մարտի 1-ից

17:40 23.01.2021

Վրաստանում մանկապարտեզների, մասնագիտական ուսումնարանների և ԲՈՒՀ-երի ուսումնական գործընթացը վերականգնել նախատեսվում է 2021 թվականի մարտի 1-ից: Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին: Հաղորդում է aliq.ge-ն։   «Մանկապարտեզների աշխատանքի վերականգնումը, մասնագիտական ուսումնարաններ և համալսարաններ ուսանողների վերադարձը նախատեսվում է մարտի 1-ից: Բնական է՝ այս ամենը կախված է համաճարակաբանական իրավիճակից»,- հայտարարել է Ցքիտիշվիլին:

̰
Արտերկրում հայագիտության ցանցի ընդլայնման ուղղությամբ 2021-ին կհատկացվի 120 մլն դրամ

16:02 22.01.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2019-ից բյուջետային ֆինանսավորմամբ էականորեն ընդլայնել է հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման աջակցության ծրագրերը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ 2020-21 ուսումնական տարում, նախկին 4-ի փոխարեն, վերոնշյալ ծրագիրն իրագործվել է 6 պետության 8 հաստատությունների՝ Պրահայի Կարլովի (Չեխիայի Հանրապետություն), Բուխարեստի (Ռումինիա), Վենետիկի Կա՛Ֆոսկարի, Հռոմի Լա՛Սապիենցա (Իտալիայի Հանրապետություն), Զալցբուրգի (Ավստրիայի Հանրապետություն), Արգենտինայի […]

̰
Ստեփանակերտում ամփոփվել են առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի արդյունքները

15:52 22.01.2021

Հունվարի 20-ին ավարտվել է հանրակրթական դպրոցների աշակերտների համար կազմակերպված առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլը: Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժինն արդեն ամփոփել է արդյունքները: Այս մասին տեղեկացրին Ստեփանակերտի քաղաքապետարանից։ Եվ այսպես, մասնակցության ցուցանիշները՝ ըստ առարկաների. «Ֆիզիկայից»՝ 11 հոգի, «Աշխարհագրությունից»՝ 12 հոգի, «Կենսաբանությունից»՝ 10 հոգի, «Քիմիայից»՝ 4 հոգի ՆԶՊ-ից՝ 14 հոգի: Ըստ գրանցած արդյունքների՝ հանրապետական փուլին մասնակցելու […]

̰
Ավագ դպրոցներում ստեղծվել են բնագիտական առարկաների գծով լաբորատորիաներ

12:51 22.01.2021

Երևանի և մարզերի ավագ դպրոցները երկրորդ կիսամյակից բնագիտական առարկաները կուսումնասիրեն ժամանակակից ռեսուրսներով համալրված լաբորատորիաներում. 99 դպրոցում ստեղծվել է ֆիզիկայի՝ 87, քիմիայի ու կենսաբանության՝ 84 և աշխարհագրության՝ 48 լաբորատորիա: Բնագիտական առարկաների գծով լաբորատորիաները ստեղծվել են ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի շրջանակում, որն իրականացնում է ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ը՝ Համաշխարհային բանկի […]

̰
Ամերիկահայերի նախաձեռնությամբ Կապանում նոր կրթական ռեսուրսներ են ստեղծվել

18:55 21.01.2021

Հունվարի 21-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն այցելել է Կապանի թիվ 3 միջնակարգ և թիվ 1 հիմնական դպրոցներ՝ ծանոթանալու ԱՄՆ-ի «Հայ հույս» (Hye Hopes) հիմնադրամի կողմից այս կրթօջախներին տրամադրված աջակցությանն ու մեկնարկած դասընթացների ծրագրին, ինչպես նաև «Հայ հույս»-ի հիմնադիր տնօրեն, Գլենդելի հանրակրթական դպրոցների խորհրդի անդամ Գրեգ Քրիքորյանի հետ ծանոթանալով՝ անմիջապես նրանից տեղեկանալու նախաձեռնության մանրամասներին։ Գ․ Քրիքորյանն […]

̰
Մարզառազմական խաղեր են անցկացվելու նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության համար

16:29 21.01.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության համար աշնանն անցկացնելու է հանրապետական ռազմամարզական խաղեր, որոնց նպատակը հայրենիքի պաշտպանությանը պատրաստ և ՀՀ ազգային բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդներ պատրաստելն ու նրանց շրջանում առողջ ապրելակերպ արմատավորելն է: ՀՀ ԿԳՄՍ նախարարի 11.01.2021 09-Ա/2 հրամանով հաստատվել է խաղերի կանոնակարգը: […]

̰
Կրթության հնարավորություն ՉԺՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում

14:38 21.01.2021

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ միջպետական համաձայնագրի շրջանակում իրականացվում է մրցույթ Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով: Նախատեսված է 16 կրթաթոշակային տեղ` 6 բակալավրիատ, 7 մագիստրատուրա, 3 ասպիրանտուրա: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից՝ մրցույթին կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների […]

̰
Էքստեռն քննությունների 2021 թ. առաջին քննաշրջանը կանցկացվի փետրվարի 15-ից մարտի 15-ը

10:25 21.01.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է դրսեկության ձևով (էքստեռն) քննությունների 2021 թվականի առաջին քննաշրջանի ժամանակացույցը: Քննությունները տեղի կունենան փետրվարի 15-ից մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (հասցեն՝ Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1): 2021 թվականի փետրվար-մարտ ամիսների քննաշրջանի ժամանակացույց. հիմնական կրթության վկայական ստանալու համար. […]

̰
ՀՀ էկոնոմիկայի նախարարը ծանոթացել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում իրականացվող բարեփոխումներին ու գիտահետազոտական աշխատանքներին

17:31 20.01.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և փոխնախարար Արման Խոջոյանը հունվարի 20-ին այցելել են Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ բուհում իրականացվող բարեփոխումներին ու գիտահետազոտական աշխատանքներին ծանոթանալու, ինչպես նաև ՀԱԱՀ հետ նախարարության համագործակցության ընդլայնման հնարավորությունը քննարկելու նպատակով։ Բուհի ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են ուսումնական և փորձարարական նպատակներով կառուցված հիդրոպանիկ ջերմատանը, «Ի-Վի-Էն գինու ակադեմիայի» լաբորատորիայում, Ջրային և […]

̰
Արցախի կառավարությունը կփոխհատուցի ուսանողների ուսման վարձավճարները

15:13 20.01.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 20-ին նախագահական նստավայրում հանդիպել է Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամների հետ: Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում երկրի ղեկավարը պատասխանել է ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի կողմից հնչած հարցերին` անդրադառնալով նախապատերազմյան, պատերազմական իրողություններին, հետևանքներին, անվտանգությանը, քաղաքական, սոցիալ-տնտեսական և մյուս ոլորտներին, դրանց զարգացման տեսլականին ու անելիքներին: Անդրադառնալով Արցախի պետական համալսարանի […]

̰
Հաստատվել են դպրոցի զարգացման ծրագրի մշակման պահանջները և ձևաչափը

10:18 20.01.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջները և ձևաչափը: Պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը, որը հաստատության 5 տարվա ռազմավարական փաստաթուղթն է, ընդգրկում է մի շարք էական բաղադրիչներ. մասնավորապես` իրավիճակի վերլուծություն, նպատակների և խնդիրների սահմանում, նպատակների իրականացումն ապահովող միջոցառումների հաջորդականություն ու ժամանակացույց, պատասխանատուներ, […]

̰
Արցախի և Հայաստանի բուհեր ընդունվելու համար դիմորդները կհանձնեն առավելագույնը 2 միասնական քննություն. ԱՀ ԿԳՄՆ

17:52 19.01.2021

Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է. «Սիրելի՛ աշակերտներ Հայաստանի Հանրապետությունում նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված 2020-2021 ուսումնական տարվա բուհերի ընդունելության համար սահմանվել էր մրցութային մեկ քննություն, որի նպատակն էր հնարավորինս նվազեցնել ընդունելության քննությունները և դրանց հանձնման պարբերականությունը: Մեր նախնական պայմանավորվածության համաձայն այս ուսումնական տարում ընդունելության համար նույնպես […]

̰
BACK_TO_TOP