18:30 25.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսային: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինս իր ներդրումը կունենա Հայաստանի ու […]
17:55 25.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս տարի առաջին անգամ անցկացրել է «Տարվա լավագույնները» մրցույթը, որի արդյունքում հաղթող ճանաչված մանկավարժներն այսօր պարգևատրվել են դյուրակիր համակարգիչներով և շնորհակալագրերով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է հասարակության կյանքում ուսուցչի անփոխարինելի դերը: «Մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի […]
18:47 24.02.2021
Փետրվարի 23-ին Արցախի ԿԳՄՍ նախարարության և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի միջև կնքվել է պայմանագիր, համաձայն որի՝ «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամը ստանձնում է Արցախում կրթական ծրագրեր իրականացնելու առաքելությունը, ինչն, ըստ ամենայնի, եզակի հնարավորություն կընձեռի արցախցի երեխաներին դպրոցում ստացած առարկայական գիտելիքներն ու ունակությունները օգտագործել ի շահ սեփական բնակավայրերի զարգացման։ Հայտնում են Արցախի ԿԳՄՍ նախարարությունից։ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական […]
13:41 24.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի նոր կարգը: Նոր կարգավորմամբ հստակեցվել են մրցույթի հայտարարման պայմանները, ժամկետները, ընթացակարգը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Հիմնական նորույթներից մեկն այն է, որ մրցույթ է հայտարարվում միայն այն դեպքում, երբ նույն դպրոցում աշխատող համապատասխան առարկայի մասնագետն ապահովված է առնվազն […]
17:52 23.02.2021
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 23 փետրվարի 2021 թ. 156-Ա որոշմամբ Կարեն Թռչունյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:
14:09 22.02.2021
Արցախում կրթական քաղաքականությունը վերակազմակերպվում է հետպատերազմյան իրողություններին համահունչ: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում այս մասին նշեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը՝ հավելելով, որ կրթական ներկայիս քաղաքականությունը Արցախում պետք է անպայման հաշվի առնի առկա մարտահրավերները: – Տիկին նախարար, ինչպիսի՞ նորարարական ծրագրեր են նախատեսվում Արցախի կրթահամակարգում, որոնք պայմանավորված են հետպատերազմյան իրողություններով: – Շատ սեղմ […]
11:35 22.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Արցախում: Պատվիրակության կազմում են նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Արայիկ Խզմալյանը, Կարեն Գիլոյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը և Գիտության պետական կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […]
15:29 21.02.2021
Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանն ուղերձ է հղել Մայրենիի օրվա կապակցությամբ։ «Շնորհավորում եմ բոլորիս թերևս ամենալուսավոր տոնի՝ Մայրենիի օրվա կապակցությամբ, օր, որը չափազանց պարտավորեցնող է, հատկապես՝ մեր օրերում՝ հետպատերազմյան այս ծանր ժամանակաշրջանում, և, միաժամանակ, մայրենիի հանդեպ ծառացած խնդիրներին անդրադառնալու և արդյունավետ լուծումներ փնտրելու յուրօրինակ առիթ է: Հիրավի, տարեցտարի ավելի ու ավելի […]
12:34 21.02.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ և կարևոր տոնի՝ Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ, որը Հայաստանում նշվում է 2005 թ.-ից ի վեր: Այս տոնը մեզ համար հայապահպանության, ազգային ինքնության խորհուրդ ունի, և սա լավ առիթ է մեկ անգամ ևս գնահատելու և վերարժևորելու […]
13:20 20.02.2021
«Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարության» նախագծի մշակման աշխատանքային խումբն այսօր գումարել է հերթական նիստը: Հանդիպման մասնակիցներին ողջունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ սկզբում համավարակի, հետո նաև արցախյան պատերազմի և դրանից բխող խնդիրների պատճառով հանձնաժողովի աշխատանքները ժամանակավորապես առկախվել էին: «ԿԳՄՍ նախարարությունն աշխատանքային խմբի ջանքերով և Եվրամիության տրամադրած փորձագիտական աջակցության շրջանակում մշակել […]
16:21 19.02.2021
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, Հայաստանի գրողների միության նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ 2008 թվականից նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Տոնի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան՝ շնորհավորելու և պարգևատրելու գրադարանի 2020 թվականի լավագույն 13 ընթերցողներին: Նախարարին ուղեկցել […]
15:10 19.02.2021
Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2021/2022 ուսումնական տարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Համաձայն ընդունված որոշման՝ առկա և հեռակա համակարգերում դիմորդները կհանձնեն հիմնականում երկու ընդունելության քննություն։ Կան մասնագիտություններ, որոնց դիմորդները վճարովի ուսուցման համակարգում թափուր տեղերի առկայության դեպքում 2-րդ քննության գնահատականը (քննությունների […]
10:23 19.02.2021
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը հաստատելու մասին» Կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ այդմ՝ առաջարկվող փոփոխությունները հիմնականում վերաբերում են ընդունելության քննությունների և մասնագիտությունների հայտագրման գործընթացին, անցկացման ժամկետներին և հայտագրման եղանակին։ Գործող կարգով […]
18:11 18.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման» ծրագիրն ունի երեք տարվա շարունակականություն: Այն ուղղված է լարային և փողային (շվի, դուդուկ, զուռնա, սրինգ) և ժողովրդական-լարային (թառ, քանոն, քամանչա, ուդ) նվագարանների պատրաստման գիտելիքների և ունակությունների ձեռքբերմանը։ Ծրագրի շրջանակում փորձառու վարպետ նվագարանագործներ Միխայիլ և Սերգեյ […]
15:42 18.02.2021
ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է 2021/2022 ուստարվա ընդունելության համար ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 2918 անվճար և 22.300 վճարովի տեղ: Մագիստրատուրայի կրթական ծրագրով (անվճար), առկա ուսուցմամբ առաջարկվում է հատկացնել 1391 տեղ, որից 1099-ը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին […]
19:35 17.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, շնորհավորելով նախարար Վ. Դումանյանին նշանակման առթիվ, ասել է, որ հանդիպումը որոշ ժամանակով հետաձգվել է՝ […]
18:12 17.02.2021
Այսօր ԿԳՄՍ-ում տեղի է ունեցել 2020 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալները, բուհերի ռեկտորներ և ուսանողներ: Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան վերջին գոյամարտի ընթացքում նահատակված հերոսների հիշատակը։ Հաղթողներին հանձնելով հավաստագրեր ու նվերներ՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ «Լավագույն […]
16:12 17.02.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Միհր» ստեղծագործողների միությունը իրականացրել է «Երիտասարդ ստեղծագործական հարթակ» ծրագիրը՝ «Նորարար» կատարողական արվեստի հարթակի ստեղծմամբ: Հարթակը ներառում է երեք ոլորտ՝ պար, երաժշտություն, գրականություն (խոսք): Հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ ծրագիրն իրականացվել է առցանց։ Յուրաքանչյուր ժանրի համար տեղի է ունեցել առցանց հանդիպում, որի ժամանակ երիտասարդ սկսնակ (և ոչ միայն) ստեղծագործողներին հնարավորություն է […]
13:56 17.02.2021
ԿԳՄՍ նախարարությունում հրավիրվել է ռեկտորների խորհրդի նիստ, որի օրակարգում ներառված էր Ազգային ժողովում նախորդ շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի քննարկման հարցը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Նիստին մասնակցել է Հայաստանի պետական բուհերի 13 ռեկտոր, ինչը բավարար էր քվորումի ապահովման համար: Նիստը վարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Հայ-ռուսական համալսարանի ռեկտորը, […]
17:40 16.02.2021
Ռուսաստանի Դաշնության «Զարգացում» մշակութային նախագծերի կենտրոնը 2021 թվականի փետրվարի 15-ից մինչև մարտի 15-ը կազմակերպում է «Яркий Мир-2021» միջազգային փառատոնը՝ նախատեսված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների համար: Փառատոնի հիմնական նպատակն է բացահայտել և զարգացնել ԿԱՊԿՈՒ երեխաների տաղանդը, բարեկամություն հաստատել նրանց միջև, խրախուսել երեխաներին՝ համագործակցելու և ընկերանալու հասակակիցների հետ, բացահայտել մանկավարժի և ծնողների հաջող փորձը, […]
15:24 16.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանում գործող «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնի և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի միջև կնքված եռակողմ պայմանագրի շրջանակում կազմակերպվում են ՀՀ ավագ և հիմնական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման անվճար դասընթացներ: Այս փուլում կարող են մասնակցել կրթական 3-րդ աստիճանում դասավանդող ուսուցիչները: Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից։ Դասընթացները հակահամաճարակային բոլոր […]
12:13 16.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս տարի առաջին անգամ անցկացրել է «Տարվա լավագույնները» մրցույթը, որին ուսուցիչներն ու մանկավարժական խմբերը ներկայացրել են ինչպես անհատական, այնպես էլ համատեղ ծրագրեր: Մրցույթին ներկայացվել է 53 հայտ, 35-ը` անհատական և 18-ը՝ խմբային։ «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում ներկայացվել է 42, «Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման […]
19:35 15.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամների հետ այսօր քննարկել է Ազգային ժողովում նախորդ շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը: Հանդիպման ընթացքում ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ու նախագահության մյուս անդամները ներկայացրել են նախագծով առաջարկվող նոր կարգավորումներին առնչվող իրենց հիմնական մտահոգություններն ու հանդես եկել առաջարկներով: […]
14:30 15.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելները և դրանց ներդրման կարգը»: Մոդելների ներդրման արդյունքում հանրապետության բազմաբնակավայր համայնքներում կձևավորվեն նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատություններ, որոնք հնարավորություն կընձեռեն մեծացնել նախադպրոցական ծառայություններում ընդգրկված երեխաների թիվը՝ հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների համար ապահովելով մատչելիություն, ներդնելով նախադպրոցական կրթական ծառայությունների կառավարման արդյունավետ մեխանիզմներ: Բացի դրանից, […]
14:23 12.02.2021
ՀՀ կառավարության՝ փետրվարի 11-ին կայացած նիստում հաստատվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը, որը բխում է 12-ամյա հանրակրթության պարտադիր պահանջից: Ինչպես փոխանցում է ԿԳՄՍ նախարարությունը, համաձայն կարգի` պարտադիր կրթությունից դուրս մնացած են համարվում 6-18 տարեկան այն երեխաները, որոնք. չեն հաճախել դպրոց, որևէ ուսումնական հաստատությունում երբևէ հաշվառված չեն եղել, հաշվառված, սակայն վեց […]
22:23 11.02.2021
Դպրոցների և մանկապարտեզների համար հակահամաճարակային սահմանափակումները մեղմացվել են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Սահմանվել է, որ դասարաններում սովորողների թիվը 20-ից ավելի թույլատրվում է միայն ԿԳՄՍ նախարարության գրավոր համաձայնությամբ՝ ապահովելով հակահամաճարակային սանիտարական կանոնների պահանջները։ Դասասենյակներում սոցիալական տարածության՝ մինչ այժմ գործող 1,5 մետրի փոխարեն սահմանվել է 1 մետր հեռավորությունը։ Դպրոցական սննդի կետերի գործունեությունը նույնպես կվերսկսվի՝ […]
16:45 11.02.2021
Եվրամիության աջակցությամբ իրականացվող «Էրազմուս+» ծրագրի շրջանակում հայտարարվել է «Հայաստանում և Ղրղզստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետբուհական կրթական ծրագրերի մշակում և հետազոտական կապերի ուժեղացում» նախագծի (CeoTAK) մեկնարկի մասին: Այդ նպատակով կազմակերպված առցանց հանդիպմանը ելույթ է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարարության անունից ողջունելով ծրագրի մասնակիցներին` նախարարի տեղակալը նշել է, որ բարձր […]
12:29 11.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է «Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագիրը»: Ատեստավորման համակարգը կիրականացվի ուսուցիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների ստուգման թեստավորման եղանակով՝ որպես արդյունք ունենալով ուսուցիչների խրախուսումը: Կամավոր ատեստավորման համակարգի ներդրմամբ ակնկալվում է բացահայտել և խրախուսել արդի պահանջներին համապատասխանող ուսուցիչներին, նրանց վարձատրությունն աստիճանաբար մոտեցնել երկրի միջին աշխատավարձին, ապահովել […]
19:05 10.02.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 10-ին ընդունել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի անդամներին՝ ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանի գլխավորությամբ։ Նախագահը բարձր է գնահատել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների դերն Արցախում տեխնիկական կրթության որակի բարձրացման, երիտասարդ սերնդի մտավոր կարողությունների զարգացման և ժամանակակից մասնագիտական հմտությունների ձեռքբերման գործում՝ հույս հայտնելով, որ վերջին տարիներին ձևավորված համագործակցությունը կկրի շարունակական բնույթ։ Հանդիպմանը քննարկվել […]
18:45 10.02.2021
Շիրակի մարզի դպրոցների տնօրենների հետ է այսօր հանդիպել Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանը: Ճանաչողական հանդիպումը, օրակարգ, որպես այդպիսին չի ունեցել: Մարզպետը տնօրենների հետ խոսել է կրթական համակարգի ընդհանրական խնդիրներից: Համավարակով պայմանավորված՝ դասապրոցեսի ընդհատումները ուսումնական ծրագիրը հասցնելու խնդիր են ստեղծել տարրական և ավարտական դասարաններում: Միևնույն ժամանակ, համավարակի պայմաններում դասերը վերսկսելը ուսուցիչների ու տնօրենների վրա լրացուցիչ պարտավորություններ […]