12:30 27.03.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռավար աշխատանքային քննարկում կրթության ոլորտում համատեղ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հեռավար քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների երեք տասնյակից ավելի ներկայացուցիչներ։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Ա.Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հրավերին արձագանքելու և կորոնավիրուսի […]
20:20 26.03.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հեռավար աշխատանքային քննարկում կրթության ոլորտում համատեղ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հեռավար քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների երեք տասնյակից ավելի ներկայացուցիչներ։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Ա.Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հրավերին արձագանքելու և […]
16:51 26.03.2020
Թումո տեխնոլոգիական կենտրոնը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Արագ արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կոչին՝ ուրախ ենք հայտնել, որ Թումոն նախարարությանը կնվիրի 50 լավ վիճակում գտնվող iMac համակարգիչներ, որոնք կհատկացվեն այն երեխաներին, ովքեր չեն կարողանում մասնակցել առցանց դասերին համակարգիչ չունենալու պատճառով։ Դիմում ենք ՏՏ ընկերություններին, հիմնադրամներին, մեր բոլոր գործընկերներին՝ միանալ այս նախաձեռնությանը, որպեսզի […]
16:32 26.03.2020
Երևանի պետական բժշկական համալսարանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է գիտխորհրդի որոշումը ուսումնական գործընթացի վերաբերյալ: Դրանում ներկայացված են հեռավար ուսուցման, և արձակուրդային շրջանի փոփոխման պայմանները: Ըստ այնմ՝ Առաջարկվում է 2020-ի մարտի 20-ի հեռակա եղանակով կատարված հարցման և դրա արդյունքում ընդունված թիվ 4 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները ՝ 1. Դադարեցված համարել Համալսարանի կրթական գործունեությամբ պայմանավորված աշխատանքները, դասընթացները […]
23:03 25.03.2020
Հայաստանի առողջապահության նախարարությունը այսօր լուսանկարներ է հրապարակել ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկների աշխատանքից: SHANTNEWS-ը մինչ այդ փորձում էր պարզել, թե ինչ իրավիճակ է հիվանդանոցում և ինչ ծանրաբեռնվածությամբ են աշխատում բժիշկները: Մանրամասները՝ տեսանյութում։
19:44 25.03.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հիշեցնելով ուսուցիչներին այսօրվա առցանց հանդիպման մասին․ «Սիրելի ուսուցիչներ, չենք մոռանում, որ հանդիպելու ենք այսօր առցանց այս հարթակում: ‼️? Ժամը 21:00-ին սիրով սպասելու եմ ձեզ, քանի որ ասելիք կա հետագա անելիքի վերաբերյալ»:
16:59 25.03.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ հեռավար դասերին: Նա նշեց՝ այսօրվա դրությամբ ոմանց մոտ սարքերի խնդիր կա, սակայն որոշ դոնորներ խոստացել են սարքեր տրամադրել, և այդ հարցը պատրաստվում են այս կերպ լուծել: Նախարարը տեղեկացրեց՝ ինտերնետ հասանելիության վերաբերյալ տեղեկությունները հավաքում են, միաժամանակ օպերատորների հետ կապի մեջ են՝ լուծելու […]
16:40 25.03.2020
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Հարգելի քաղաքացիներ, հաշվի առնելով, որ դասերը կազմակերպվում են առցանց հարթակներում, հարկ ենք համարում հիշեցնել երեխաների անձնական տվյալների պաշտպանության կարևորության մասին։ Խորհուրդ չի տրվում. -Երբ երեխան ձայնագրվում կամ տեսաձայնագրվում է, ուղարկել այն ընդհանուր չատում։ Փոխարենը կարելի է ուղարկել ուսուցչին անհատական նամակով։ -Դպրոցների կամ դասարանների «Ֆեյսբուքի» էջերում […]
16:08 25.03.2020
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է իր և ԱԺ ԲՀԿ ու ԼՀԿ խմբակցությունների պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Հարություն Բաբայանի կողմից հեղինակված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում […]
13:00 25.03.2020
Կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացվածների և իրենց երեխաների համար մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Banman.am կայքում ներկայացրել է օնլայն գրադարանների ցանկ: Հայերեն լիքը աուդիոգիրք երեխաների համար – Գրքասեր Ամենամեծ ռուսալեզու գրադարանը, գրեթե ամեն ինչ կա – Flibusta Լինում են, որ գրքերը փակված են։ Այդ դեպքում օգտվեք «Տելեգրամի» բոտից: Ինտերնետի արխիվը – մեծ քանակությամբ գիրք, կինո, նույնիսկ հին համակարգչային խաղեր։ […]
00:41 25.03.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ուսուցիչներին․ «Սիրելի ուսուցիչներ, մարտի 25-ին ժամը 21:00-ին, կարևոր խոսակցության անհրաժեշտություն կա: ??♂️??♀️Մինչ այդ այս ու այն կողմից ձեզ ուղարկվող տեղեկատվությունը պարզապես բանի տեղ մի դրեք ? ? Այս մեկ շաբաթվա ընթացքում հսկայական գործ եք արել, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում: Վաղվա շտկումներից ու հստակեցումներից հետո ավելի հեշտ ենք […]
00:22 25.03.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է վաղվա դասացուցակը։ Մարտի 25-ի դասացուցակը Առաջին ալիքի եթերում 08։30-ից կսկսվի «Հանրային դասը»՝ ?Մաթեմատիկա (7-րդ դասարան) Թեմա՝ Լուծույթով խնդիրներն այլ տեսանկյունից ?Աշխարհագրություն (6-րդ դասարան) Թեմա՝ Եվրասիայի գետերը ??Ֆիզիկա (7-րդ դասարան) Թեմա՝ Հավասարաչափ շարժում․ թեմայի ամփոփում ?♂Ֆիզկուլտուրա 11։15-ից եթերում կլինի «Բաց դասը»՝ ?Մաթեմատիկա․ Կրճատ բազմապատկման նույնություններ և դրանց կիրառությունները ?Ֆիզիկա․ […]
18:55 24.03.2020
Կրթության նախարարությունը և Վրաստանի «Առաջին ալիքը» Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովի նախագահի հետ սկսում են կրթական նախագիծ, որը կոչվում է «Հեռուստադպրոց»: Այդ մասին հայտնել է «Ալիք Մեդիան»: Նշենք, որ մարտի 30-ից Վրաստանի Հանրային հեռարձակողը (GPB) ուղիղ եթերով դասեր կհաղորդի դպրոցական երեխաների համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կորոնավիրուսի հարցերով համակարգող […]
17:38 24.03.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ հեռավար դպրոցական ուսուցումն առավել մեծ թվով երեխաների համար հասանելի դարձնելու նպատակով Ազգային ժողովի համակարգիչներից 85-ը կտրամադրվի դրանց կարիքն ունեցող դպրոցներին: «Հարգելի քաղաքացիներ Մեր երեխաների կրթության ապահովումը նույնիսկ արտակարգ դրության պայմաններում մեր բոլորի հոգածության ամենակարևոր առարկաներից մեկը պիտի լինի։ Ուստի հեռավար […]
17:00 24.03.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում մարտի 24-ի նիստում հանդես եկավ ելույթով և կոչ արեց դեմ քվեարկել ««Կրթության մասին և նախնական արհեստագործական, մասնագիտական և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի փաթեթին: «Այո՛, նախորդ անգամ քննարկեցինք օրենքը մանրակրկիտ: Այս ընթացքում մի առաջարկ ենք արել, որով […]
16:12 24.03.2020
Արտակարգ դրության պայմաններում Վրաստանի ամբողջ տարածքում նոր սահմանափակումներ են սկսել գործել: Վարչապետի մամուլի խոսնակ Իրակլի Չիքովանին կորոնավիրուսի հարցերով միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո խոսել է նոր սահմանափակումների մասին: Նա հայտնել է, որ դադարեցվել է ակումբների, զվարճանքի կենտրոնների, կինոթատրոնների, սպորտի և հանգստի կենտրոնների, գեղեցկության սրահների և գիշերային ակումբների գործունեությունը: Փոփոխվել է նաև նախկինում սահմանված կարգը […]
15:14 24.03.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում «Մատենադարան. Մշակութային ԿՈՐՈՆԱդադար» խորագրով տեսանյութ է հրապարակել, որին կից նշել է. «Վահան Տեր-Ղևոնդյանի հետ շրջել ենք Մատենադարանի «ամենափակ» տարածքներում: Դիտե՛ք անոնսը։ Հաղորդումը` մարտի 25-ին»:
23:46 23.03.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում կատակել է․ «Երեկ ծնողներին խնդրեցի` երեխաներին տանը պահեն: Բայց ինձ փոխանցեցին, որ դրսում երեխաներ են նկատել: Կարծես` ծնողական ժողովին ոչ բոլորն էին ներկա: #ՄնաՏանը»,- գրել է նա։
23:33 23.03.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է մարտի 24-ի դասացուցակը։ Ժամը 08։30-ից կլինեն հետևյալ դասերը․ «??Քիմիա Թեմա՝ Քիմիական կապ (7-րդ դասարան) ⚠Ճանապարհային երթևեկության կանոններ Թեմա՝ Հետիոտների հիմնական պարտականությունները (3-րդ դասարան) ?♀Ֆիզկուլտուրա Թեմա՝ Ֆիզկուլտուրայի կարևորությունն առողջության համար, անձնական հիգիենայի պահպանումը (1-ին դասարան) ?11։15-ից եթերում կլինի «Բաց դասը» Թեմաները՝ ?Մաթեմատիկա. Ընդհանուր արտադրիչ, ընդհանուր արտադրիչի դուրս բերումը ?Ֆիզիկա. […]
19:21 23.03.2020
Ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերվել Մարգարա գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։ Այդ մասին հայտնում են ոստիկանությունից: Հաղորդագրության մեջ ասվում է, որ քննությանը հայտնի տվյալներով՝ տնօրենն իր ազգականներից մեկին 2017 թվականին հրամանագրել է որպես պահակ։ Նա աշխատանքի չի ներկայացել, սակայն աշխատավարձ է դուրս գրվել։ Փաստական […]
19:18 23.03.2020
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ Վրաստանում կրթական գործընթացը հետաձգվել է մինչև ապրիլի 21-ը: Սահմանափակումները վերաբերում են ինչպես հանրակրթական հաստատություններին, այնպես էլ բուհերին: «Կրթական հաստատություններում ուսումնական գործընթացը կդադարեցվի մինչև 2020 թվականի ապրիլի 21-ը: Մինչև 2020 թվականի ապրիլի 21-ը ուսումնական և կրթական հաստատությունների աշխատակիցներն անցնում են հեռավոր աշխատանքի ռեժիմի: Արգելվում են բոլոր տեսակի դասընթացները, գիտաժողովները, սեմինարները, բացառությամբ հեռավար ուսուցման»,- […]
12:47 23.03.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով դասախոսություն է կարդացել Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողների համար: Ողջունելով ուսանողներին՝ նախագահ Սարգսյանն ասել է․ «Այս դասախոսությունն ինձ ետ է տանում դեպի այն տարիներ, երբ ես երիտասարդ դասախոս էի համալսարանում և վայելում էի իմ յուրաքանչյուր դաս, հանդիպում ուսանողների հետ։ Միաժամանակ, 1970-ականների վերջից սկսած, […]
23:10 22.03.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է մարտի 23-ի դասացուցակը։ «?Հեռավար դասերը շարունակվում են Առաջին ալիքով ժամը 08։30-ից կլինեն հետևյալ դասերը՝ ?Ես և շրջակա աշխարհը Թեմա՝ Կարմիր գիրք (2-րդ դասարան) ?Կենսաբանություն Թեմա՝ Մարսողություն (8-րդ դասարան) ✔️Հասարակագիտություն Թեմա՝ Ֆինանսական կրթություն․ Բյուջե (8-րդ դասարան) ??11։15-ից եթերում կլինի «Բաց դասը» Թեմաները՝ Մաթեմատիկա․ Բնական ցուցիչով աստիճան, դրա հատկությունները Ֆիզիկա․ Ազատ […]
19:28 22.03.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր համազգային ծնողական ժողով էր հրավիրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը խոստացել էր, որ այսօր երեկոյան փոքրիկների համար կկարդա Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխան»-ը: Մանրամասները՝ տեսանյութում:
17:05 22.03.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարը ֆեյսբուքյան գրառում էր կատարել և ծնողներին կոչ արել կիրակի՝ ժամը 17։00-ին, միանալ համազգային ծնողական ժողովի: Նախարարն իր խոսքում անդրադարձավ հեռավար կրթության խնդիրներին: Նախարարի խոսքով՝ հեռավար կրթության հետ կապված արդեն իսկ ահազանգեր են ստացվել, որ որոշ անձինք մատուցում են վճարովի ծառայություններ: «Տանը մնալն արձակուրդ չէ երեխաների համար, հետևե՛ք, […]
16:44 22.03.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ ուղղված երեխաների ծնողներին: «Ծնողներին խնդրում եմ անպայման հետևել այս ուղեցույցին: Համացանցում մեր երեխաների անվտանգության ապահովումը կարևոր է»,- գրել է նախարարը:
22:42 21.03.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վաղը երեկոյան երեխաների համար կընթերցի Անտուան դը Սենթ-Էքզյուպերիի հանճարեղ գործը։ «Սիրելի ֆեյսբուքցիներ, հայրենակիցներ, իմ համոզմունքն է, որ լավ քաղաքացի դառնալու համար մեր երեխաները պետք է առնվազն մի քանի կարևոր գիրք կարդացած լինեն: ‼️Դրանցից մեկը «Փոքրիկ իշխանն» է: ✅Ու քանի որ վիրտուալ աշխարհում ենք ապրում […]
22:33 21.03.2020
Հայտնի է, որ Shant Digital TV-ի միջոցով կարելի է կազմակերպել հեռավար ուսուցումը տեղաշարժի սահմանափակման այս պայմաններում, և քանի որ գործող պարետատան հորդորով տնային պայմաններում ինքնամեկուսացած մեր հայրենակիցները միայն դպրոցականներ կամ ուսանողներ չեն, «Շանթ»-ը, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, Հայաստանի ողջ տարածքում հնարարավորություն է տալիս պրեմիում ալիքները և հայկական ալիքները դիտել միանգամայն անվճար։ Սփյուռքի մեր հայրենակիցների համար հատուկ պայմաններ են […]