TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+21.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Բուհերի առումով խնդիրներ չենք ունենա. Արայիկ Հարությունյանը՝ հեռավար ուսուցման մասին

12:37 18.03.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում մամուլի ասուլիսի ընթացքում նշել է, որ արտակարգ դրության պայմաններում դադարեցվում է բոլոր ուսումնական հաստատությունների աշխատանքը, անցում է կատարվում հեռավար ուսուցման: Անդրադառնալով բուհերի գործելաոճին` նախարարն ասել է. «Մենք արդեն կարող ենք փաստել, որ բուհական համակարգի առումով մենք կարողացել ենք գտնել լուծումներ: Սնոբիստկան կարծիքներ կան, որ հեռավար ուսուցման […]

̰
Քննարկում ԿԳՄՍ-ում բուհերի ռեկտորների հետ

17:48 17.03.2020

Հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ՝ քննարկելու ուսումնական հետագա գործընթացի կազմակերպման խնդիրները: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանի ղեկավարությամբ անցկացված հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական ծրագրերը հեռավար ուսուցմամբ կազմակերպելու բուհական հնարավորությունները և առկա խնդիրները: Ելնելով համալսարանների բովանդակային առանձնահատկություններից՝ ռեկտորները ներկայացրել […]

̰
Մարտի 23-ին նախատեսված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում պետք է ռեկտոր ընտրվեր, տեղի չի ունենա

15:43 17.03.2020

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը հայտնել է, որ մարտի 23-ին նախատեսված նիստը, որի ընթացքում պետք է ընտրվեր ԵՊՀ ռեկտորը, տեղի չի ունենալու: Ինչպես նշվել է հաղորդագրության մեջ, նիստի չեղարկումը պայմանավորված է ՀՀ կառավարության՝ ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ (Հավելված, կետ 17 և կետ 21): Հետագա զարգացումների վերաբերյալ տրվելու է լրացուցիչ տեղեկատվություն:

̰
Գործարկվում է հեռավար կրթության հարթակ

10:34 17.03.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը և ելնելով ստեղծված իրավիճակից, հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով գործարկում է հեռավար կրթության հարթակ` heravar.armedu.am: Հարթակը մշակվել է ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում և արդեն հասանելի է: Հեռավար կրթության արդյունավետ կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի մոտ հրավիրվել […]

̰
Մանկավարժական համալսարանն առցանց ուսուցման է անցնում

22:32 13.03.2020

Հայկական պետական մանկավարժական համալսարանն անցնում է առցանց ուսուցման՝ ելնելով կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակից: Այս մասին նշված է ՀՊՄՀ Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչություն ֆեյսբուքյան էջում: «Հաշվի առնելով այն, որ այսօր՝ մարտի 13–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի թեմայով կառավարությունում կայացած արտահերթ նիստին հայտարարեց, որ առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների […]

̰
Ուկրաինայում նոր ուսումնական տարվանից ռուսական դպրոցներ չեն լինի. Զելենսկին օրենք է ստորագրել

21:53 13.03.2020

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որով ընթացիկ տարվա սեպտեմբերից երկրում գործող ռուսալեզու դպրոցները կլիկվիդացվեն: Այս մասին հայտնել է Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայությունը: «Շնորհակալ ենք նախագահին օրենքը ստորագրելու համար: Այժմ մենք կկարողանանք իրականություն դարձնել դպրոցական կրթական ծրագրում նախատեսված փոփոխությունները: Այս օրենքը կոչված է զարգացնելու նոր ուկրաինական դպրոցը և նոր հնարավորություններ տալու […]

̰
Մինչև մարտի 23-ը դասերը դադարեցրած ՀՀ պետական ուսհաստատությունների աշխատակիցների վարձատրությունը կպահպանվի

19:50 13.03.2020

Մարտի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է կորոնավիրուսով պայմանավորված ընթացիկ իրավիճակը: Անդրադարձ է կատարվել մարտի 15-ին Հռոմից վերադարձող քաղաքացիների թռիչքային, արդեն ՀՀ տարածքում ստուգման ու կարանտինային ռեժիմի մանրամասներին: Հռոմի Ֆիումիչինո (Fiumicino Airport) օդանավակայանից Երևանի ժամանակով ժամը 21:30 մեկնող չարթերային […]

̰
Կլինեն լրացուցիչ պարապմունքներ, իսկ քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ. Արայիկ Հարությունյան

19:22 13.03.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է մինչև մարտի 23-ը դասերը դադարեցնելուն և հետագա անելիքներին: Նախարարը նշել է, որ մանկավարժների վարձատրությունը պահպանվելու է՝ անկախ դասերի հետաձգումից, իսկ քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ, այդ մասին շուտով շրջաբերականներ են ուղարկվելու ուսումնական հաստատություններ: Նախարարը նշել է, որ մշակվել են մեթոդներ՝ խրախուսելու հեռավար ուսուցումը, հայտնել՝ կառաջարկեն ամենապրիմիտիվ […]

̰
Արցախի կրթական հաստատությունների աշխատանքները դադարեցվել են մեկ շաբաթով

18:02 13.03.2020

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը այսօր՝ մարտի 13-ին, Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն՝ քննարկել դասապրոցեսի դադարեցման հարցը՝ կապված նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ն. Աղաբալյանն ասել է, որ ԿԳՍ նախարարության համակարգի պատասխանատուները պարբերաբար քննարկում են ոլորտի հետագա գործողությունները և նախանշում անելիքները: «Եթե անհրաժեշտություն է առաջանում դադարեցնել պարապմունքները, […]

̰
ՅՈՒՆԵՍԿՕ-ն համախմբում է կրթության ոլորտի պատասխանատուներին` կորոնավիրուսի բռնկմանը դիմակայելու համար

17:00 13.03.2020

Դպրոցների և համալսարանների փակման կտրուկ աճով պայմանավորված` կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպել է գլոբալ տեսակոնֆերանս բարձրագույն կրթության ոլորտի պատասխանատուների համար: Համաժողովին մասնակցել են 73 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում` կրթության ոլորտը համակարգող 24 նախարար և 15 փոխնախարար: Հայաստանը ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարարի տեղակալը քննարկմանը մասնակցել է տեսակապի […]

̰
Մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքները կդադարեցվեն. Նիկոլ Փաշինյան

12:24 13.03.2020

«Մենք կայացրեցինք որոշում, որ առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքները կդադադրեցվեն, դասեր չեն լինի: Մարտի 18, 19-ին ևս կանդրադառնանք այս թեմային, և եթե անհրաժեշտություն լինի, կերկարաձգենք»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նաև կոչ արեց հնարավորինս խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց և կազմակերպելուց, առավել ևս նրանց, ովքեր ունեն ախտանշաններ: «Ուզում եմ կրկին […]

̰
Կարևորը՝ չփռշտաք, առողջ եղեք. Արայիկ Հարությունյան

21:12 12.03.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձով է հանդես եկել՝ կապված կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետ: «Վաղը բոլոր ուսումնական հաստատությունները փակ կլինեն»,- գրել է նախարարը՝ հիշեցնելով վարչապետի հայտարարությունը: «Վաղը կլինեն խորհրդակցություններ, ըստ դրա որոշումներ կկայացվեն, և մենք ձեզ անպայման կհայտնենք: Այս գործողություններն արվում են կանխարգելման նպատակով: Կարևորը՝ չփռշտաք, առողջ եղեք, առողջություն բոլորին»,- ասել է նախարարն […]

̰
Կորոնավիրուսի պատճառով Թումոյում դասերը ժամանակավորապես կդադարեցվեն

17:12 12.03.2020

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը փակ կլինի մինչև ապրիլի 12-ը ներառյալ: Այդ մասին գրառում է արվել կենտրոնի ֆեյսբուքյան էջում: Հաղորդագրության մեջ գրված է. «Թումո կենտրոններում շուրջ 20 հազար պատանի է սովորում ու, հաշվի առնելով այդ բարձր ակտիվությունը, մենք, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշեցինք ժամանակավորապես դադարեցնել դասերը, որպեսզի նվազեցնենք բոլոր ռիսկերն ու հնարավորություն տանք թումոցիներին շարունակել իրենց առողջ […]

̰
Մեր երեխաների առողջությունից ավելի կարևոր բան չկա. Արայիկ Հարությունյանի հորդորը

14:08 12.03.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` հորդորելով հետևել պաշտոնական աղբյուրներին` կապված կորոնավիրուսի տարածման հետ: «Այս ընթացքում կառավարությունն ապացուցել է, որ մեր երեխաների առողջությունից ավելի կարևոր բան չկա: Կորոնավիրուսի խնդրի հետ կապված թափանցիկությունը ևս ձեր աչքի առաջ է: Ուստի, մեծագույն խնդրանքս է հետևել պաշտոնական աղբյուրներին: Ցանկացած որոշում, որը վերաբերում է հարյուր հազարավոր […]

̰
Հասարակությունն անպայման տեղյակ կպահվի. Արայիկ Հարությունյանը՝ դասերը հետաձգելու մասին

12:40 12.03.2020

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք հետաձգվելու են դասերը՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից ելնելով: Ի պատասխան՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց. «Կարծում եմ, որ փակ մասում նաև այդ հարցերը կքննարկենք, նախարարությունը որոշումները կայացնում է դրա հետ կապված՝ հաշվի առնելով այն ցուցումները, որ կան համապատասխան գերատեսչություններից: Հասարակությունն անպայման տեղյակ կպահվի»: Մանրամասները` […]

̰
Հայաստանի բոլոր ավագ դպրոցներն այս տարի կունենան բնագիտական առարկաների լաբորատորիաներ

20:34 11.03.2020

Հայաստանի մարզերի և Երևանի բոլոր ավագ դպրոցներն այս տարի կունենան բնագիտական առարկաների գծով ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներ: Փետրվարի սկզբից մեկնարկել է ավագ դպրոցներին բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացը, որը նպատակ ունի ստեղծել ուսումնական միջավայրեր, որտեղ աշակերտը հնարավորություն կունենա բացահայտել իր ներուժը, փորձարկումներ և փոքրիկ հայտնագործություններ անել, ինչպես նաև դնել իր ապագա հաջողության հիմքերը: Մինչ լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացի մեկնարկը, նախապես մշակվել է բնագիտական առարկաների գծով գնման ենթակա լաբորատոր սարքավորումների համակազմը, լաբորատորիաների կահավորման մոդելները, իրականացվել են ուսումնասիրություններ, կարիքների գնահատում: Այս լաբորատորիաներում մեկտեղվում են տեսականն ու գործնականը. փաստում են Սիսիանի դպրոցի ուսուցիչները, որտեղ բնագիտական առարկաների լաբորատորիաներն արդեն իրականություն են և օգտագործվում են ամենօրյա դասապրոցեսում: Նրանց խոսքով՝ արդի ժամանակներում ուսուցումն ավելի արդյունավետ դարձնելու համար պետք է տեսականը զուգորդել գործնականի հետ. հատկապես դժվար է պատկերացնել բնագիտական առարկաների ուսուցումը առանց համապատասխան նյութերի և սարքավորումների: Գյումրիի Տնտեսագիտական վարժարանում լաբորատոր սարքավորումները նույնպես արդեն կիրառվում են. կենսաբանության բոլոր դասերն անցնում են լաբորատորիայում՝ մեկտեղելով տեսականն ու գործնականը: Վեդիի ավագ դպրոցում ևս լաբորատոր սարքավորումներն օգտագործվում են հետաքրքիր և ուսուցանող լաբորատոր աշխատանք կատարելիս: Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում ևս ներկայացվել են սարքավորումների տեխնիկական հնարավորություններն ու օգտագործման պայմանները, ինչպես նաև դրանց […]

̰
Չեխիայում արգելել են 100 մարդուց ավելի հավաքները, փակել են դպրոցները

18:57 10.03.2020

Չեխիայի իշխանությունները նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համատեքստում որոշել են մի շարք սահմանափակումներ մտցնել՝ հատկապես մարդաշատ վայրերի և միջոցառումների վերաբերյալ։ Դրանք կգործեն հենց այսօրվանից։ Արգելվում են 100-ից ավելի մարդու ներգրավմամբ հանրային միջոցառումները, Փակվում են տարրական և միջնակարգ դպրոցները, ուսումնարանները, բուհերը։ «Արգելված են բոլոր կինոցուցադրությունները, թատերական ներկայացումները, երաժշտական և մարզական միջոցառումները, կրոնական ծեսերը, որոնց մասնակցում է […]

̰
ԵՊՀ ռեկտորի պաշտոնի բաց մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 5 հավակնորդ

10:57 10.03.2020

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ 2020 թ. հունվարի 31-ին տեղի ունե­ցած նիս­տի № 66 որոշմամբ հայտարարվել է ԵՊՀ ռեկտորի թափուր պաշ­տո­նի համար բաց մրցույթ: Ինչպես հայտնեցին Երևանի պետական համալսարանից, թեկնածուների հայտերի և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը կազմակերպվել է՝ ըստ «Երևանի պետական համալսարան» հիմնադրա­մի ռեկտորի ընտրու­թյան կանո­նա­կարգի: Հայտ է ներկայացրել հինգ թեկնածու. Վահրամ Ժորայի Դումանյան – ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, […]

̰
Կրթական հաստատություններում կորոնավիրուսով պայմանավորված արձակուրդն ավարտվել է

23:18 09.03.2020

Կորոնավիրուսով հիվանդ ՀՀ քաղաքացին շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ: Հիշեցնենք, որ  մեր երկրում կորոնավիրուսի միակ դեպքի մասին հայտնի է դարձել մարտի 1-ին: Հենց այդ օրն էլ վարակի տարածումը կանխարգելելու նպատակով ուսումնական հաստատություններում սահմանվել էր մեկշաբաթյա արձակուրդ: Այսօր հետարձակուրդային առաջին օրն էր: Մանրամասները՝ տեսանյութում։    

̰
Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսում է դասերի վերսկսման մասին

17:34 08.03.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսում է դասերի վերսկսման մասին:

̰
Լավ լուր, երկրորդ ընթերցմամբ վերջնականապես ընդունվեց սպասված նախագիծը․ Լ․ Մակունց

19:28 06.03.2020

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լավ լուր. և այսպես, երկրորդ ընթերցումով վերջնականապես ընդունվեց սպասված նախագիծը՝ առկա մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում կառավարության կողմից (3 ամսվա ընթացքում կսահմանվի) սահմանված մասնագիտությունների գծով աշխատող ուսանողների ուսումը շարունակել եկամտահարկից փոխհատուցումով: Վստահ ենք, որ այս օրենքն ուսանողների համար ապահովելու է կանխատեսելի ապագա Հայաստանի […]

̰
Կրեդիտային համակարգը կներդրվի միայն 10-12-րդ դասարաններում

10:26 06.03.2020

Ազգային ժողովում քննարկվել են «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» և ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը և դրանք երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած հիմնական փոփոխությունները ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ դրա հետ […]

̰
Մարտի 9-ից դասերը կվերսկսվեն

12:42 05.03.2020

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Առողջապահության նախարարությունից հատուկ ցուցումներ չի ստացել, հետևաբար, ուսումնական հաստատություններում երկուշաբթի օրվանից` մարտի 9-ից դասերը կվերսկսվեն: Այս մասին ՀՀ կառավարության մարտի 5-ի նիստում հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նա նաև տեղեկացրել է, որ ամենօրյա կապի մեջ է առողջապահության նախարարի հետ:

̰
Խոստանում եմ թուղթ-գրիչով բացատրել դա Ձեզ․ Հարությունյանը՝ պատգամավորին

19:10 04.03.2020

Ազգային ժողովում պատգամավոր Աննա Կոստանյանը կառավարությանը դիմեց այն խնդրով, որ ուսուցիչները չեն ստանում խոստացված նվազագույն 108 հազար դրամ աշխատավարձերը։ Նա ասաց, որ ուսուցիչների մեծ մասը 0,25-ից մինչև 1 դրույքով են աշխատում, և փաստացի նրանց աշխատավարձը չի բարձրացել այդքան։ Նրան պատասխանելիս ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ասաց, որ դրույքաչափերը պետք է հաշվարկվեն հենց 1 դրույքի համար 108 […]

̰
Մարտի 21-ին կամփոփվեն Համադպրոցական գիտության փառատոնի արդյունքները

15:52 04.03.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նախարարությունը մարտի 21-ին կամփոփի Համադպրոցական գիտության փառատոնը։ Առաջին անգամ անցկացվող այս միջոցառմանը մասնակցում են Երևանի, Սյունիքի և Շիրակի մարզերի 13 դպրոցների 63 աշակերտներ` 20 ուսուցչի ղեկավարությամբ: Համադպրոցական գիտության փառատոնը, որի շրջանակում աշակերտները ներկայացրել են իրենց աշխատանքները, կեզրափակվի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում անցկացվելիք միջոցառումով։ Փառատոնի նպատակն […]

̰
Բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներում առկա է հայ-վրացական համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ

11:15 04.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Վրաստանի Հանրապետություն է մեկնել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Պաշտոնական այցի շրջանակում տեղի են ունեցել հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի […]

̰
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը

08:19 03.03.2020

Ավստրիական զարգացման համագործակցության աջակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համատեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր ազդարարել է «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի մեկնարկը։ ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակում ծրագրի մեկնարկի պաշտոնական արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի […]

̰
Արայիկ Հարությունյանը խնդրանքով դիմել է աշակերտներին ու ուսանողներին

14:53 02.03.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Շատ սիրելի աշակերտներ և ուսանողներ, այս հրապարակումն առաջին հերթին ուղղված է Ձեզ: Արձակուրդների այս օրերին միասին գործ ունենք անելու՝ ի շահ պետության: Ուրեմն, քանի որ մեծամասամբ տիրապետում եք սոցիալական ցանցերի գործիքներին, ունեմ այսպիսի մի խնդրանք: Նախ, դուք ծանոթացեք այս պաստառի բովանդակությանը, խստորեն հետևեք դրա […]

̰
Դրսից ռեկտոր է եկել․ Արայիկ Հարությունյան

09:48 02.03.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «? Դրսից ռեկտոր է եկել ? Երկար տարիներ Հայաստանի սահմաններից դուրս իր գործունեությունը ծավալած Ռուստամ Սահակյանը, ով անընդհատ փորձ է արել վերադառնալ հայրենի Վանաձոր և դրսում կուտակած իր փորձը ծառայեցնել Հայրենիքին, երեկ ընտրվել է Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր: Շնորհավորում եմ Ռուստամ Սահակյանին ու վստահություն հայտնում, […]

̰
Տեսանյութից հետո ծագած նոր հարցերի պատասխանները․ Արայիկ Հարությունյան

22:09 01.03.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տեսանյութից հետո ծագած նոր հարցերի պատասխանները: Հանրապետությունում սուր շնչառական` կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակներում, կայացվել է որոշում ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանով նախատեսված գարնանային արձակուրդները տեղափոխել 2020 թվականի մարտի 2-ից 8-ը: Նշված ժամանակահատվածում չեն գործի […]

̰
BACK_TO_TOP