12:30 27.03.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռավար աշխատանքային քննարկում կրթության ոլորտում համատեղ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հեռավար քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների երեք տասնյակից ավելի ներկայացուցիչներ։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Ա.Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հրավերին արձագանքելու և կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում ջանքերը մեկտեղելու և համագործակցելու պատրաստակամության համար։
Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում նախարարությունն անմիջապես ձեռնամուխ է եղել իրականացնելու անհրաժեշտ քայլեր՝ ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի անընդհատությունը հնարավորինս ապահովելու և երեխաների կրթության իրավունքն առավելագույնս իրացնելու համար։ Նախարարի խոսքով՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, նախ, գործարկել է հեռավար կրթության ռեսուրսների համալիր էջը, ապա դպրոցականների համար բոլոր առարկաներից պատրաստել է տեսադասեր, որոնք ամեն օր տարածվում են նաև նախարարության ՖԲ-ի էջի միջոցով։
Ա․Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ Հանրային հեռուստաընկերության հետ կազմակերպվող հանրային դասը հասանելի է բոլորին, տեսադասերը տարածելու համար գործարկվել են հեռուստատեսային հավելվածներ, հեռավար ուսուցման հմտություններ ձեռք բերելու համար դիմել է շուրջ 4000 մանկավարժ։
Մանրամասներն` այստեղ:
15:16 07.05.2025
Կոբախիձեն ընտրվել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չորեքշաբթի օրը ընտրվեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ։ Քաղաքական կուսակցության համագումարը ուղիղ հեռարձակվում էր վրացական հեռուստատեսությամբ։ «Քաղաքական խորհրդի որոշմամբ պարոն Իրակլին ( Կոբախիձե – խմբ.) միաձայն ընտրվեց «Վրացական երազանքի» նախագահ», – համագումարում հայտարարեց գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Վրացական երազանքի» նախկին նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին որոշել էր լքել կուսակցությունը և քաղաքականությունը։ Նա համապատասխան […] ...
15:10 07.05.2025
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված , ս.թ մայիսի 8-ին ժամը 09.00-ից մինչև մայիսի 9-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Արցախի պողոտայի, Արցախի 4-րդ և 5-րդ նրբանցքների, Երկաթուղայինների 1-9 փողոցների , Աճեմյան 2-րդ նրբանցքի, և Գ.Նժդեհ 58 շենքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության […] ...
15:05 07.05.2025
Արման Եղոյանն ընդունել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ-վերլուծական կենտրոնի ներկայացուցչինԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 7-ին ընդունել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ-վերլուծական կենտրոնի կոորդինատոր Յոլանտա Շիմանսկային: Արման Եղոյանը հյուրի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի արտաքին հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները՝ մասնավորապես անդրադառնալով ՀՀ-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանը: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը կարեւորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ համագործակցության խորացումը: Զրուցակիցները […] ...
14:57 07.05.2025
Սա անհավանական զգացողություն է․ Մխիթարյանի հրապարակումըՀայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերի իր էջում հրապարակում է արել, որում տպավորություններն է կիսել «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո: «Մենք տվեցինք ամեն ինչ ու հավատացինք մինչև վերջ: Միասնական՝ ինչպես մեկ թիմ: Հասանք եզրափակիչ մեր երկրպագուների հետ՝ յուրաքանչյուր վայրկյան զգալով նրանց աջակցությունը: Սա անհավանական զգացողություն է: Իտալիայի սիրտը բաբախում է սև […] ...
14:55 07.05.2025
Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամներ է ընտրելՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել էր Արմենուհի Հարությունյանի, Աշոտ Հայրապետյանի եւ Անահիտ Աբրահամյանի թեկնածությունները: Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ԱԺ մայիսի 7-ի նիստում ներկայացրել է կայացած գաղտնի քվեարկության արդյունքները: Նշվել է, որ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 68-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ձայները բաշխվել են […] ...