16:00 07.04.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հավաքագրված համակարգչային տեխնիկայից 38-ը տրամադրվել է Արարատի մարզպետարանին։ Այդ մասին գրառում է արվել Արարատի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։ «Նվիրաբերված սարքերը փոխանցվել են թվով 16 դպրոցների 3 և ավելի երեխաներ ունեցող սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին՝ հեռավար կրթության հասանելիությունն ընդլայնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Ձեզանից յուրաքանչյուրը կարող է մաս […]
15:47 07.04.2020
«Այս պահին քննարկում ենք մի քանի հավանական սցենարներ, թե ինչպես կիրականացնենք ուսումնական գործընթացը և դրա հետ կապված մնացած քայլերը, մեր լավատեսական մոտեցումն այն է, որ կունենանք որոշակի գործընթաց, բայց պատրաստ ենք նաև մյուս բոլոր տարբերակներին: Կարծում եմ՝ առաջիկայում արդեն հստակ կլինի»,- ապրիլի 7-ին հրավիրված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Վերջին զանգի միջոցառումները կկայանան, ասաց […]
13:13 07.04.2020
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մի շարք ուղղություններով քայլեր է ձեռնարկել կրթության շարունակականությունն ապահովելու համար: Այդ քայլերի ու նաև առկա խնդիրների մասին այսօր` ապրիլի 7-ին, կառավարության մամուլի կենտրոնում խոսել է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Այդ քայլերն ուղղված են հեռավար ուսուցման հասանելիության բարձրացմանը, անհրաժեշտ բովանդակության պատրաստմանն ու ուսուցիչների աջակցմանը»,- նշել է նա:
08:10 07.04.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ապրիլի 7-ի դասացուցակը․ «?Կհեռարձակվեն հետևյալ դասերը՝ ?Կենսաբանություն (8-րդ դասարան) Թեմա՝ Մարսողությունը բերանի խոռոչում և ստամոքսում ?Հասարակագիտություն (10-րդ դասարան) Թեմա՝ Խնայողություն ?Ֆիզիկա (7-րդ դասարան) Թեմա՝ Ստատիկայի հիմունքները ?♀Ֆիզկուլտուրա ??«Բաց դասի» թեմաները` ✅Մաթեմատիկա. Քառակուսի հավասարումներ, քառակուսի հավասարումների լուծումը ✅Ֆիզիկա. Գրավիտացիոն ձգողության օրենքը ?08։00-ից https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում հասանելի կլինեն հետևյալ դասերը՝ […]
20:11 06.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից քաղաքացիները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք պարգևավճար ստանալու են ուսուցիչները, որ այս օրերին շարունակեցին իրենց աշխատանքը հեռավար ուսուցում ապահովելով: «Ուսուցիչները ֆանտաստիկ աշխատանք են անում, մենք անընդհատ քննարկում էինք հեռավար կրթության զարգացումը, բայց շաբաթը ուրբաթից շուտ եկավ, դպրոցները փակեցինք, պարզվեց, որ ՀՀ կրթական համակարգը գոնե 80 տոկոսով պատրաստ է հեռավար կրթություն իրականացնելուն»,- ասաց նա: Վարչապետը […]
19:56 06.04.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կապված ուսանողների վարձավճարների հետ․ «Կրկին դիմում եմ ուսանողներին: Գիտեմ, որ այս օրերին ուսանողների մի մասը վարձավճարների խնդիրներ ունեն, և արդեն տեղեկացրել եմ, որ դիմել եմ ռեկտորներին՝ արտակարգ դրության ժամանակահատվածում վարձավճարները չգանձելու բոլոր նրանցից, ովքեր ունեն ֆինանսական խնդիրներ: Իսկ արտակարգ դրությունից հետո ուսանողների համար կկազմվի […]
19:17 05.04.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր նախարարությունում զանգ ստացա: Մի երիտասարդ ասաց, որ տաքսու վարորդ է ծառայություններից մեկում, ու հեռախոսը չի կարողանում տանը թողնել, քանի որ դրանով է գումար վաստակում: Հետևաբար, երեխան միայն երեկոյան է կարողանում ուսուցչից ստանալ հանձնարարությունները և ուղարկել պատասխաններն ու կատարված առաջադրանքները: Ծնողն ասաց, որ ուսուցչուհին ասել է, […]
15:08 05.04.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ինչպես խոստացել էր, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ընթերցում է «Փոքրիկ իշխանը»։ Մանրամասները՝ տեսանյութում։
12:22 05.04.2020
Հեռավար ուսուցումն իրականացնելու նպատակով հավաքագրված սարքավորումները երկու շաբաթվանից կհասնեն հասցեատերերին։ ԿԳՄՍ նախարարությունը Կոտայքի մարզին է տրամադրել ավելի քան հինգ տասնյակ լիովին նոր պլանշետներ, որոնք կտրամադրվեն մարզի շուրջ 15 գյուղական համայնքների դպրոցներին։ Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջից, շուրջ երեք տասնյակ համակարգիչ ևս կտրամադրվի մարզի դպրոցներին։
21:00 04.04.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վաղը շարունակում ենք «Փոքրիկ իշխանի» ընթերցումը: Ապրիլի 5-ին ժամը 15:00-ին բոլորիդ սպասում եմ այս էջում: Ամենահետաքրքիրը դեռ առջևում է ? Եթե առաջին մասին ծանոթ չեք, ահա այն: Լսեք մինչև նոր հատվածը կկարդանք միասին»։
15:50 04.04.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ փոքրիկներին զբաղեցնելու կարիք կա, հեքիաթներ կարդացեք նրանց համար: Եթե այդ պահին չեք կարող, միացրե’ք Հրանտ Թոխատյանի հեքիաթները: Մեծ բավականություն կստանան: Հրանտ Թոխատյանը շատ հետաքրքիր է պատմում, ես էլ եմ մեկ-մեկ լսում ? Բոլոր հեքիաթներն՝ այս հղումով. https://bit.ly/3bR7Sx7»
12:29 04.04.2020
Արցախի Հանրապետության կրթության նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է մի տեսանյութ, որում դպրոցահասակ փոքրիկը բողոքում է հեռավար դասապրոցեսից։ «460 հատ դաս են տվել մի օրում մեջ, հոգնում ըմ էդքան սըվորիլուց»,- լացելով պատմում է փոքրիկը։ Նախարարությունը հոլովակին կից հորդորել է ուսուցիչներին երեխաներին շատ չծանրաբեռնել այս օրերին։
19:10 02.04.2020
Ոստիկանության Թալինի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արևուտ գյուղի հիմնական դպրոցի աշխատակիցներից երկուսը 2017 և 2018 թվականներին տարբեր ժամանակահատվածներով բացակայել են Հայաստանից և աշխատանքի չեն ներկայացել, սակայն դպրոցի համապատասխան պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, աշխատաժամանակի հաշվարկի անձնական տեղեկագրերում կեղծ տեղեկություններ են մտցրել, որոնց հիման վրա աշխատանքի […]
08:20 02.04.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրել է․ «‼️? Նույն եռանդով ու հավեսով շարունակում ենք դասերը ? ??Ապրիլի 2-ի դասացուցակը ??Հեռավար դասերը շարունակվում են։ Ապրիլի 2-ին՝ առավոտյան 08։30-ից, Առաջին ալիքի եթերում կլինի «Հանրային դասը», իսկ 11։15-ից՝ «Բաց դասը»։ Կհեռարձակվեն հետևյալ դասերը՝ ?Կենսաբանություն (9-րդ դասարան) Թեմա՝ Էկոլոգիական համակարգեր ?Հայոց լեզու (7-րդ դասարան) Թեմա՝ Ձևաբայեր ?Աշխարհագրություն (9-րդ դասարան) Թեմա՝ Սևանի […]
17:30 01.04.2020
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ 298-Ն որոշումը՝ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերը ընդունվում են 2020 թվականի ապրիլի 15-ից: Այդ մասին ասված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Նախարարությունից տեղեկացնում են, […]
22:46 31.03.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է վաղվա դասացուցակը․ «Վաղն ապրիլի 1-ն է, չխաբեք, դասի կգնաք ?Ապրիլի 1-ի դասացուցակը Առաջին ալիքի եթերում 08։30-ից կլինի «Հանրային դասը»՝ ??Քիմիա (8-րդ դասարան) Թեմա՝ Լուծույթներ: Ջուրը որպես լուծիչ ?Մայրենի (2-րդ դասարան) Թեմա՝ «Ծառատունկ» ?Մաթեմատիկա (3-րդ դասարան) Թեմա՝ Գումարման հատկությունների կիրառությունն արտահայտությունների արժեքները հաշվելիս ?♀Ֆիզկուլտուրա?♂ ?11։15-ից եթերում կլինի […]
20:42 31.03.2020
Հայաստանի Հանրապետությունում հեռավար կրթությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար ավելի մատչելի դարձնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հավաքագրել է մի քանի հարյուր սարք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Այս պահին արդեն ունենք մի քանի հարյուր սարք, որոնք կհատկացվեն այն աշակերտներին, որոնք չունեն հնարավորություն օգտվելու հեռավար կրթությունից: […]
22:15 30.03.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է մարտի 31-ի դասացուցակը․ «Առաջին ալիքի եթերում 08։30-ից կլինի «Հանրային դասը»՝ ?Հայոց պատմություն (8-րդ դասարան) Թեմա՝ «Որոգայթ փառաց», Հնդկահայերի սահմանադրությունը ապագա Հայաստանի համար ?Կենսաբանություն (7-րդ դասարան) Թեմա՝ Երկկենցաղներ և սողուններ ?Մեդիագրագիտություն (7-րդ դասարան) Թեմա՝ Հայատառ գրելու կարևորությունը և հնարավորությունները ?♂Ֆիզկուլտուրա ?11։15-ից եթերում կլինի «Բաց դասը»՝ ◾Մաթեմատիկա. Ռացիոնալ կոտորակներ և […]
17:41 30.03.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում արձագանքել է ուսանողական վարձավճարների հետ կապված որոշ մտահոգությունների, որոնցով իրեն են դիմել տարբեր ուսանողներ: Նախարարը նշեց՝ քիչ առաջ գրություն է ուղարկել բուհերին, այնտեղ նշել է՝ հիմք ընդունելով ՀՀ-ում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությունը, առաջարկել է զերծ մնալ ուսման վարձավճարները չվճարելու հետ […]
16:02 30.03.2020
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գործարկվել է հայկական առաջին համալսարանական առցանց կրթական հարթակը: Այն բրենդավորվել է iUniversity անվամբ, որը սպասարկում է Պոլիտեխնիկը՝ ներառյալ Գյումրիի, Կապանի և Վանաձորի մասնաճյուղերը, ինչպես նաև բուհի քոլեջը և ավագ դպրոցը: Հարթակը հնարավորություն է տալիս գրանցել բոլոր շահառուներին, յուրաքանչյուր խմբի և դասարանի համար ստեղծել առարկաների ու տնային աշխատանքների ցանկ, ուսումնական նյութեր, էլեկտրոնային […]
13:30 30.03.2020
Վրաստանի «Առաջին ալիքով» այսօրվանից մեկնարկել է «Կրթություն. հեռուստադպրոց» նախագիծը: Այդ մասին հաղորդում է apsny.ge-ն: Նախագիծը Վրաստանի կրթության նախարարության և երկրի հանրային հեռարձակողի համատեղ նախագիծն է: Հեռուստադասերը կանցկացվեն բոլոր դասարանների աշակերտների, ինչպես նաև դիմորդների համար: Ժամանակացույցը կազմվում է ուսումնական ծրագրի համաձայն: Դասերը ներառում են վրացերեն, հայերեն և ադրբեջաներեն բաժիններ: Հեռուստադասերը կուղեկցվեն նաև սուրդո թարգմանությամբ: Վրաստանում կրթական […]
11:26 30.03.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջ տանք լատինատառ և կյուրեղատառ հայերենին, գրե՛նք մեսրոպատառ: Սիրելի աշակերտներ և ուսանողներ, սովորեցրե՛ք նաև մեծահասակներին համացանցում գրել հայատառ: ✅Դիտե՛ք Սամվել Մարտիրոսյանի տեսանյութը հայատառ գրելու տեխնիկական հնարավորությունների մասին»: https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158160761858501
09:47 30.03.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել․ «Կրթությու՞ն, թե զվարճանք, իմացությու՞ն, թե կատակ և սրամտություն… ✅Իսկ գուցե բոլորը միասի՞ն: Հարցի պատասխանը շուտով կտան Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի արտիստները՝ «Առականի» առցանց նախագծի շրջանակներում: ✅Առցանց նոր նախագծերը շարունակվում են․․․»։ https://www.facebook.com/photo.php?fbid=10158158999273501&set=a.10151181109363501&type=3&theater
08:28 30.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի՛ երեխաներ, սիրելի՛ ծնողներ. ես համոզված եմ՝ Հայաստանում առկա սոցիալական պրոբլեմը որակավորման, պրոֆեսիոնալիզմի, հմտությունների ու գիտելիքի պրոբլեմ է, և այդ պրոբլեմը հնարավոր է լուծել միայն կրթության միջոցով: Եթե ոչ այսօրվա, գոնե վաղվա սոցիալական պրոբլեմը պարտավոր ենք լուծել այսօր՝ այդ թվում կրթության միջոցով: Բաց մի թողեք և […]
21:10 29.03.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, պատրա՞ստ եք ուսումնական հերթական շաբաթին: Մենք զգալի ավելացնում ենք տեսագրվող դասերի քանակը, որպեսզի բոլոր այն աշակերտները, որոնք սարքերի և ինտերնետ կապի խնդիրներ ունեն, օգտվեն նաև այս հնարավորությունից։ Դրանք հասանելի կլինեն յութուբյան մեր ալիքով, որն անվճար է բոլորի համար և թրաֆիկ չի պահանջում։ Մարտի […]
13:30 28.03.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում վստահություն է հայտնել, որ սովորելու վիրուսը հաղթելու է կորոնավիրուսին: «Միասին ամփոփենք հեռավար կրթության համակարգի 10 օրերի աշխատանքը և առաջ գնանք. Սիրելի՛ ուսուցիչներ, մենք վստահ ենք ձեր ուժերին, հավատում ենք ձեզ… Սիրելի՛ ծնողներ, դարձե՛ք մեր դաշնակիցը, որ երեխաները բաց չթողնեն առցանց դասերը… Սիրելի՛ աշակերտներ, […]
20:36 27.03.2020
Հանրապետության մարզերից ստացված տվյալների համաձայն` հեռավար կրթություն բոլորին հասանելի դարձնելու համար մոտ 21 հազար սարքավորման պահանջարկ կա: Այդ նպատակով ՀՀ ԿԳՄՍ ախարարությունը դիմում է կազմակերպություններին և անհատներին` այս հարցում համագործակցելու և աջակցություն ցուցաբերելու նպատակով: Առաջիկա կիրակի օրվանից սկսած Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում / հասցե`Երևան, Հանրապետության փող., 73 շենք/ կգործի հատուկ կետ, […]
18:36 27.03.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով հերթական դասախոսությունն է կարդացել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մի խումբ ուսանողների համար: Մինչև օրվա դասը սկսելը նախագահն անդրադարձել է նախորդ երկու՝ ԵՊՀ արևելագիտության և ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների մի խումբ ուսանողների հետ […]
12:30 27.03.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռավար աշխատանքային քննարկում կրթության ոլորտում համատեղ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հեռավար քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների երեք տասնյակից ավելի ներկայացուցիչներ։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Ա.Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հրավերին արձագանքելու և կորոնավիրուսի […]
20:20 26.03.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հեռավար աշխատանքային քննարկում կրթության ոլորտում համատեղ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հեռավար քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների երեք տասնյակից ավելի ներկայացուցիչներ։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Ա.Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հրավերին արձագանքելու և […]